Օրվա լրահոսը
Մալդիվներ, Macbook-ներ ու iPhone-ներ։ Հատուկ արշավ՝ միայն Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար
Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն մասնակցելու հատուկ իրենց համար կազմակերպված արշավին, որի շրջանակում կխաղարկվի․ 4 շքեղ փաթեթ դեպի Մալդիվներ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար 4 Macbook Air (M4 չիպով) 4 ամենանոր iPhone-ները (խաղարկության պահի դրությամբ) Արշավին մասնակցելու համար քարտապանները պետք է իրենց Mastercard-ով կատարեն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած
Խոշոր հրդեհ Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ
Ջրվեժ գյուղի արտադրամասի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Փաշինյանը վստահեցրել է, որ Իրանի մտահոգությունները հաշվի են առնվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրերում՝ Պուտինին ասել է Փեզեշքիանը
Պուտինը ներկայացրել է Թրամփի հետ բանակցությունների հիմնական կետերը՝ նշելով, որ կան դրական արդյունքներ, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում շարունակվող հակամարտության կարգավորմանը։
ԵՊԲՀ-ի շրջանավարտը, որն այժմ բժշկական տնօրեն է ԱՄՆ-ի Vituity բժշկական կենտրոնում արժանացել է Excellence in Patient Experience Award մրցանակին
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՊԲՀ-ի շրջանավարտը՝ բժիշկ Արամ Սրապյանը, որը ներկայումս ծառայում է որպես բժշկական տնօրեն Vituity-ում՝ ԱՄՆ-ի առողջապահության ոլորտում առաջատար և հեղինակավոր բժշկական կազմակերպություններից մեկում, արժանացել է Excellence in Patient Experience Award մրցանակին։ Այս մրցանակը շնորհվել է Արամ Սրապյանին՝ իր բացառիկ նվիրումն ու առաջնորդությունը ճանաչելու համար
Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով
Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով. հարցազրույց՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ: Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: ✔️Ի՞նչ նպատակ է հետապնդում վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի թվայնացումը։ ✔️Ի՞նչ սկզբունքով է սահմանվել վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական
«Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով. Ռոման Երիցյան
Դատավոր Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումը կարելի է համարել արդարադատության օրինակելի դրսևորում։
Ecommerce գործարքներն անհասանելի են Arca-ի ինտերնետ կապուղիների հետ կապված խնդիրներով պայմանավորված
❕Ուշադրություն ❕ Տեղեկացնում ենք, որ այս պահին Ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։ Թարմացումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։ «Արմենիան քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից «Արմենիան քարդ» ՓԲԸ
Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նարեկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2025թ. օգոստոսի 25 Երևան ՆՀ-204-Ա
Թերսնված է մինչև վեց տարեկան երեխա ունեցող ընտանիքների 93%-ը. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի բնակչության 77%-ը սպառում է օրական 2100 կկալ-ից քիչ սննդամթերք, այսինքն առողջապահական չափանիշներով համարվում է թերսնված։
Վաչե Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՉԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2025թ. օգոստոսի 25 Երևան ՆՀ-203-Ա
Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև
«Ազատություն». Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Դոնալդ Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մի շարք հակամարտություններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկած ջանքերի համար։ «Ադրբեջանը և Հայաստանը առաջադրել են նախագահ Թրամփին», – «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը, հավելելով, թե նա ամենևին նման չէ արևմտյան առաջնորդներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հենց իշխանական վերնախավը սրբազանի մասով բացասական կարծիք հայտնեց, նույն օրը դատախազությունը սկսեց նախաձեռնել գործընթացը»․ Միքայել սրբազանի պաշտպան
«Ո՞նց է լինում, որ 2023 թվականին ասել են՝ սա հանցագործություն չէ, բայց 2024 թվականին սրբազանի նույն հայտարարությունները որակել են հանցանք»,- հարցադրում է անում պաշտպանական թիմը։
Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր. պարզաբանում
Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայում գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Ակբա բանկը մեկնարկում է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 (հարյուր հազար) քանակով։ Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ՀՀ դրամի դեպքում՝ 10,50 % է, ԱՄՆ դոլարի դեպքում 5,50 % ։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2025 թվականի օգոստոսի 25-ին և տևելու է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։
Միքայել Բադալյան. Մեր ինքնության համար մղվող տարբեր դրվագներում եկեղեցին մշտապես ունեցել է առանցքային դեր
Առանց եկեղեցու անհնար էր, որ լինեինք այն, ինչ այսօր ենք…Ո՞վ է ստեղծել հայոց գրերը…Այո Սահակ Պարթեւ կաթողիկոսն ու Վռամշապուհ արքան մեծագույն դերակատարություն են ունեցել, իսկ ո՞վ էր Մեսրոպ Մաշտոցը՝ հոգեւորական էր: Սա եկեղեցի-պետություն համագործակցության կարեւոր դրսևորում է. Միքայել Բադալյան
Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 18-24-ը 🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.54 մ (24.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում
Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով դատավարությունը սկսվել է զրոյից. այն իրականացվում է դռնփակ. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատաքննության «երկրորդ փուլն» իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանության կողմի պահանջով։ Աղմկահարույց քրեական գործը, հիշեցնենք, շուրջ երկու տարի գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտական փուլում էր, սակայն դատավորի լիազորությունները կասեցվել են՝ քրեական հետապնդման ենթարկվելու
Վահան Կոստանյանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները
Օգոստոսի 25-ին դեսպանահավաքի աշխատանքները շարունակվել են տարբեր ուղղություններով ԱԳ փոխնախարարների հետ քննարկումներով։ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել համակարգման ուղղություններով՝ ամերիկյան երկրներ, Եվրոպա, սահմանակից երկրներ, Մերձավոր Արևելք, գործընկերությունների զարգացման հարցում զարգացումներին, առկա ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ հետ երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման նպատակով ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանո՞ւմ են հայության հետ խաղաղ ապրել։ Արցախի հայաթափումն ապացուցում է հակառակը՝ չեն ցանկանում. Վազգեն Պետրոսյան
Արդյո՞ք ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել արևմտյան ռազմարդյունաբերական և էներգետիկ տրանսկորպորացիաների ախորժակը․․․
Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռը վերադարձել է Փարիզ․ վնասվել է ինքնաթիռի դուռը. «Հետք»
«Հետք». Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ «Հետքին» ուղևորներից մեկը փոխանցեց, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։ Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Իրավապահ մարմինները փաստացի փորձում են «վերակենդանացնել» արդեն իսկ կարճված գործ. Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է նախկինում երբևէ չարատավորված Վարդան Հարությունյանը: Կարճ ժամկետում Վարդան Հարությունյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ հստակ հիմքերով և հիմնավորումներով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի կալանքի որոշման դեմ։ Գործը մակագրվել
«Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»՝ գրում է հնդկական մամուլը
Հնդկաստանը հայտարարել է, որ փորձարկել է իր արտադրած «Agni-5» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը: մայիսին «India.com»-ը նույնպես հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Արեն Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը 2025 թվականի օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի
Սամվել և Կարեն Կարապետյանների նախաձեռնությամբ տարիներ շարունակ հարյուրավոր վաստակաշատ մանկավարժներ և երիտասարդ գիտնականներ պարգևավճարներ են ստացել «Տաշիր» հիմնադրամից
Սամվել Կարապետյանի կողմից կրթության ոլորտում #Մերձևով իրականացված տասնյակ ծրագրերից մեկը․ Սամվել և Կարեն Կարապետյանների նախաձեռնությամբ տարիներ շարունակ հարյուրավոր վաստակաշատ մանկավարժներ և երիտասարդ գիտնականներ դրամական պարգևավճարներ են ստացել «Տաշիր» բարեգործական հիմնադրամից։
«Անկախության հռչակագիրը խաչ է դարձել տարաբնույթ սատանաների համար, ինչպիսիք են Հայաստանի այսօրվա կառավարիչները, մեզնից հասնում է չհանձնվել»․ Արմեն Աշոտյան
«Հայաստանի քաղբանտարկյալների շուրջ կա լռության պատ, եւ այդ պատը պետք է ճեղքել։ Թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս պետք է պայքարել մինչեւ վերջին քաղբանտարկյալը։ Քաղաքական հետապնդումները չեն շրջանցել եւ չեն շրջանցելու ոչ մեկի»։
Փորձառու հոգեբանը պարեկային ծառայողներին օգնեց բացահայտել, թե ինչպես պահպանել ինքնատիրապետումն ու արձագանքել տարբեր իրավիճակների
Ինչպե՞ս կառավարել հույզերը, որո՞նք են սթրեսի հաղթահարման մեթոդները, ի՞նչ անել լարված իրավիճակներում․․․ այս և բազմաթիվ այլ հարցեր ձևավորեցին պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործմանն ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպման օրակարգը։ Բանախոսը ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Դավիթ Գևորգյանն էր։ Փորձառու հոգեբանը պարեկային ծառայողներին օգնեց բացահայտել, թե ինչպես պահպանել ինքնատիրապետումն ու
2025թ. առաջին կիսամյակում թերակատարվել են թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ
Սա կրկին անգամ հաստատում է այն մտահոգությունը, որ բյուջետային պլանավորման ոլորտում կառավարության խնդիրները պահպանվում են։
Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպք
Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը: Չնայած սրան, Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպք։ ‼️ ՀԻՇԵՑՈւՄ 🔴 Մոծակներով
Արցախից տեղահանված անձինք ՄԻՊ աջակցությամբ ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։ Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն առողջական խնդիրների
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիս աճել է 7 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ֆիննախ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով։ ՀՀ ֆինանսների նախարարություն


















































