Օրվա լրահոսը

Սպասվում է, որ յուրաքանչյուր կգ ցորենի ու ալյուրի գինը կբարձրանա մոտ 10-15 դրամով.«Հայկական ժամանակ»

Վրաստանի տարածքով հացահատիկների փոխադրման նոր կարգը շուտով կմտնի ուժի մեջ։ Հիշեցնենք, որ Վրաստանի տրանսպորտի նախարարի հրամանի համաձայն սեպտեմբերի 15-ից ցորենը եւ ալյուրը Վրաստանի տարածքով պետք է տեղափոխվի նավային եւ երկաթգծային տրանսպորտով։ Ներկայումս Հայաստան ներկրվող ցորենն ու ալյուրը գրեթե ամբողջությամբ ներկրվում է բեռնատար ավտոմեքենաներով այն պարզ պատճառով, որ դա էժան է ստացվում։ Նավերին ու գնացքներին անցնելու

Հայաստանցի երեխաները գործնականում դադարել են այցելել ալկոհոլի, ծխախոտի և թմրանյութերի հետ կապված վեբ-ռեսուրսներ

Երևան, 4 սեպտեմբերի, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանցի պատանի այն օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականի ամռանն այցելել են ծրագրային ապահովում, տեսանյութեր և երաժշտություն ներկայացնող կայքեր, կազմել է մոտ 42%։ Բացի այդ, երեխաները սկսել են ավելի շատ հետաքրքրվել առցանց-գնումներով։ Այդ ժամանակաշրջանում էլեկտրոնային առևտրի կայքեր այցելած հայաստանցի երեխաների բաժինը կազմել է 11%։ Ինչ վերաբերում է անցանկալի բովանդակությանը,

Հանրային հիշողության մեջ արթնանում են բավական տհաճ պատկերներ անցյալից. «Փաստ»

Հասարակություններն անգամ ամենախառնակ ու դաժան ժամանակաշրջաններում՝ լինի դա նացիոնալ–սոցիալիստական, բոլշևիկյան, թե որևէ այլ ամբողջատիրական համակարգում, երբեք չեն լինում երկբևեռ, երկշերտ կամ երկգույն: Հասարակությունը չափազանց տարասեռ շերտերի, անհատների, սոցիալական, քաղաքական ու մշակութային խմբերի ու էլի հազար ու մի չափանիշով բնորոշվող հանրույթների ամբողջություն է: Ուստի այս տեսանկյունից նշել հասարակության մեջ սև ու սպիտակ, առողջ ու անառողջ, ազնիվ

Սուրեն Պապիկյան. «Չեմ ուզում անջատել կառավարությանը հասարակությունից. մենք մեկ ենք »

Աշխատանքային այցի ընթացքում նախարարը Լոռու մարզպետի և փոխմարզպետների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ քննարկելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրները։ Օգոստոսի 31-ին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ մարզի մի շարք պատմամշակութային և զբոսաշրջային վայրերում շրջայցից հետո նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Օձուն և Ալավերդի համայնքներ, տեղի բնակիչների

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց. նոր հեռանկարներ ԱլԳ տարածաշրջանում երիտասարդների համար

Այս շաբաթ բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են նոր ուսումնական տարվան: Ամբողջ Եվրոպայում լուսավոր, մոտիվացված աշակերտներն ու ուսանողները լի են նոր հմտություններ ձեռք բերելու վճռականությամբ, որպեսզի նպաստ բերեն ապագայում իրենց զբաղվածությանը: Այսօրվա ուսանողները վաղվա քաղաքացիներն, առաջնորդները, մասնագետներն ու գործարարներն են: Նրանց համար լավ կրթություն և ճիշտ հմտություններ ապահովելով՝ մենք ներդրում ենք կատարում մեր ապագայի ուղղությամբ: Այս ուսումնական

Սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը

«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խորին ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը: Տիկին Անանյանը ժամանակին եղել է Իջևանի շրջանի ղեկավարը, ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզպետի տեղակալ, Սփյուռքի նախարարի խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ: Մեծ ավանդ ունի հայրենի մարզի և առանձնապես Իջևան քաղաքի զարգացման գործում: Աշխարհի տարբեր անկյուններում ապրող տավուշցիների և անձամբ

Կոբզոնն ու Քոչարյանը

Անցած շաբաթ տեղի ունեցավ երեք կարեւոր իրադարձություն՝ մահացավ երգիչ Իոսիֆ Կոբզոնը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ դերասան Հայկ Մարությանը հանդես եկավ անզգույշ հայտարարություններով: Իրադարձությունները Հայաստանի քաղաքացիների եւ հայերի համար «տարբեր քաշային կատեգորիաներում են», բայց համացանցում քննարկվեցին գրեթե հավասարապես եւ նույն «անեծքա-հայհոյական» երանգներով: Հայկի մասին դեռ կգրեմ: Քոչարյանի մասին արդեն գրել

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք. Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։ ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների

ԱՍԵԿՈՍԵ

Այս մեկ տարվա ընթացքում ես եղել եմ մեր քաղաքացիների քաղաքապետը: ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Ինչու ժողովրդավարացումը չի գործում հետխորհրդային տարածքում. Մարկեդոնով

«Եվրասիա էքսպերտ» պարբերականը հրապարակել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի՝ «Փախուստ աշխարհագրությունից. ինչո՞ւ ժողովրդավարացումը չի գործում հետխորհրդային տարածությունում» վերտառությամբ հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև: ԽՍՀՄ փլուզումից հետո նրա զբաղեցրած տարածքում առաջ եկան միանգամից մի քանի անկախ պետություններ կամ ինչպես նրանց անվանում էին արևմտյան հետազոտություններում, «նոր ժողովրդավարություններ»: Դրանցից ոմանք ցանկացան հնարավորինս հեռանալ խորհրդային ժառանգությունից և ընտրեցին

Առնվազն երկու բրոնզ՝ բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում

Առնվազն երկու բրոնզ՝ բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Էլիստայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությանը Հայաստանից մասնակցում են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 56 կգ Ժորժիկ Մարությանը, 60 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ Կորյուն Աստոյանը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը եւ +91 կգ Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր ուսանող մարզիկներից Անուշ Գրիգորյանը եւ Ժորժիկ Մարությանը արդեն կիսաեզրափակչում են եւ ապահովել

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին այսօրվանից նախապատրաստությունն սկսած Հայաստանի ազգային հավաքականի անդամները առաջին մարզումից հետո լրագրողների հետ զրուցած ֆուտբոլիստները նշեցին, որ տրամադրված են մարտական, հավաքականում մթնոլորտը լավ է եւ անելու են ամեն բան հաջողության հասնելու համար: Արթուր Սարկիսով, հարձակվող, «Ենիսեյ» (Ռուսաստան). « Ինքնազգացողությունս եւ մարզավիճակս լավ է, քանի որ Ռուսաստանի առաջնությունը մեկնարկել եւ ընթացքի մեջ է:

Գեւորգ Ղազարյան. «Վարդան Մինասյանն այսօր ասաց, որ թեթեւ մարզումների ժամանակ չկա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ մեր ընտրանին նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի՝ Լիխտենշտեյնի եւ Մակեդոնիայի հետ հանդիպումներին: Փակ մարզումից հետո ֆուտբոլիստները շփվեցին լրատվամիջոցների հետ: Գեւորգ Ղազարյան, կիսապաշտպան. «Իմ նոր ակումբում ամեն բան նորմալ է: Խաղում եմ նույն առաջնությունում, մարզավիճակս էլ նորմալ է: Կարծում եմ՝

Մուկուչյանը՝ լրագրողին. «Ինձանից միշտ փորձում եք վերնագիր կորզել»

Տիգրան Մուկուչյանը հարցադրմանը հստակ չարձագանքեց. «Ամեն ինչին կանդրադառնանք ժամանակին»

«Օրենքը միայն գործիք է, որ պետք է օգտագործենք ի նպաստ մարդու». Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր Երևանի պետական համալսարանում էր։ Նախարարին հյուրընկալել էին ոլորտին ամենամոտ կանգնած մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ ապագա սոցիալական աշխատողները։ Նախարարը նախ ողջունեց ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նշելով, որ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ բաժինը ռազմավարական նշանակություն ունի սոցիալական ոլորտի և սոցիալական ծառայությունների զարգացման գործում, ապա կոչ

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում սեպտեմբերի 4-ին

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի ու Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

Ըստ թուրք գործիչի՝ Ադրբեջանում 35.000 հայ է մնացել

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ԱՍԻՄԴԵՐ) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Ադրբեջանում այժմ ապրում է 35.000  հայ: Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ մինչ 1992թ. ղարաբաղյան պատերազմը, քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չէին անկախացել, հարյուրավոր ամուսնություններ են եղել: «1992թ. Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի և կամավորական ուժերի կողմից Ղարաբաղը գրավելուց, կոտորածներ իրականացնելուց հետո,

Հայտնաբերված թմրամիջոցներն առաքվել էին ԱՄՆ-ից (Տեսանյութ)

Իրացնելով Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին Երևանի Սեբաստիա փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ՝ ձեռքի փաթեթում հայտնաբերվեց հաշիշի յուղի նմանվող դեղնավուն հեղուկով 13

Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 պահաբաժինների անտառապահներին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում  տեղի ունեցած առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 անտառապահի: Ավելի վաղ տեղեկացրել

«Պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին». ՀԺԱՄ-ը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ  ընտրություններին

Սիրելի Երևանցիներ. ՀԺԱՄ կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: ՀԺԱՄ ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ: ՀԺԱՄ կուսակցությունը վերջին անգամ մասնակցել էր 2003թ-ի ԱԺ ընտրություններին՝ ստանալով ընտրողների շուրջ 4.8% քվե, որից Երևան քաղաքում՝ մոտ 20.000 ձայն: Հետագա տարիներին ՀԺԱՄ-ը չի մասնակցել համապետական ընտրությունների, քանի որ այն վերածվել

Թուրք վերլուծաբան․ «Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել»

Թուրքիան մտադիր է Նախիջևանում ռազմական բազա հիմնել։ Այս մասին գրում է թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն Թուրքիայի արտաքին հարաբերությունների մասին իր հոդվածում։ Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է։ Գյուրջանլըն նշում է, որ Թուրքիան և Ռուսաստանը իրենց տարածաշրջանային դիրքի և հզորության պատճառով մշտապես մրցում են, թե

«Քա՛յլ արա, դուրս արի բանտից». Բաց նամակ Շանթ Հարությունյանին

Բարեւ, Շանթ Այս տարիների ընթացքում հաճախ մտովի քեզ հետ խոսել եմ. երբ հնարավորություն եմ ունեցել որեւէ բան հրապարակելու քո մասին, արել եմ, երբ ոչ, մտքումս կռվել եմ քեզ հետ: Չեմ մոռանում ամառային թե աշնանային այն օրը, երբ քրոջդ տանը նստած զրուցում էինք. երբեմն մեր զրույցը բանավեճի էր վերածվում, երբեմն՝ խաղաղվում: Այդ օրն էր, որ ասացիր՝

Պետական միջոցների խոշոր չափերի հափշտակություն մարզպետի մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության հերթական կոռուպցիոն բացահայտումը

Արմեն Սարգսյանը ողջունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ

Երիտասարդ կնոջը դանակով պատճառվել է ավելի քան 65 հարված. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում   պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։ Երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով՝  2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, որտեղ կինը բնակվում էր վարձակալական հիմունքներով։

Առանց առաջին դասարանցիների․ տխուր պատկեր Շիրակի մարզի 4 գյուղերում

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզում կա՞ն դպրոցներ, որոնք առաջին դասարանցիներ չունեն։ «Այո, մարզում ունենք չորս դպրոց՝ Կրաշենի, Ջրաձորի, Զարիշատի և Շաղիկի հանրակրթական հաստատություններն են, որտեղ չունենք առաջին դասարանցիներ, չնայած որ հունվար ամսին կանխատեսել էինք, որ գոնե 1 կամ 2 աշակերտ պիտի ունենայինք»։ Մեր հարցին՝ կա՞ն

«Հայկ Մարությանին հրավիրում եմ հրապարակային դեբատի, թող գա պարզենք՝ ովքե՞ր են սեւերը, ի՞նչ է նշանակում մեր դեմ խաղ չկա». Պետրոս Ղազարյան

13 ուժ կան, այսինքն, այդ 13-ից 12-ը հայրենասեր չի՞, դավաճա՞ն է, կան լիքը երեւանցիներ, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել, այսինքն, նրանք նույնպես դավաճան են: Դու վաղը երեւանցիներին ես բաժանելու սեւ եւ սպիտակի՝ ով է քեզ ձայն տվել, ով ձայն չի տվել, վաղը կարող է մետրոյի գնացքի երկու տոմս լինի՝ սեւերի համար ու սպիտակների:

ՀՀԿ-ին սատարած կուսակցությունը հրաժարվեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀԺԱՄ-ը հայտարարել էր ՀՀԿ-ին սատարելու մասին, իսկ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում գրանցեց սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 12 կուսակցությունների ընտրական ցուցակները: Մինչ այսօր ընտրապայքարին մասնակցելու մասին հայտարարել էին 13 կուսակցություններ եւ դաշինքներ, սակայն ԿԸՀ նախագահ

Ջրերի կառավարման ոլորտում կոռուպցիայի վերացման դեպքում հնարավոր կլինեն Արարատյան դաշտի ոռոգման այլընտրանքային տարբերակներ, «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին

Մշտադիտարկել Սևանա լճի ափին կառուցված գործնականում ապօրինի կառուցված օբյեկտները, քանի որ վտանգ կա, որ դրանց սեփականատերերը (հիմնականում նախկին և ներկայիս բարձրաստիճան չինովնիկները, ՀՀ Ազգային ժողովի անդամները) բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտում են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930