Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից ու արդեն մեկնել է». Ռուբեն Սահակյան

Փաստաբանն ասաց, որ կսպասեն քրեական հետապնդման մարմնի գործողություններին, կարծում է՝ կբողոքարկեն: Մեր հարցին՝ եթե անձեռնմխելիության հիմքով է Քոչարյանն ազատվել, այսինքն, քրեական գործն է՞լ պետք է կարճվի՝ Սահակյանը պատասխանեց, որ դա հետագայի հարց է: Մենք ճշտեցինք՝ այդ հիմքով հնարավո՞ր է կարճվի՝ նա պատասխանեց. «Շատ: Կարող են առանց դատարանի որոշման էլ ինքնուրույն գալ այդ կարծիքին»:

Հրազդանի N11 հիմնական դպրոցում արձանագրվել են իրավախախտումներ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ Կոտայքի մարզպետի` 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության Հրազդանի «Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2018թ.-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա

«Բարեկամներ, ՀՀԿ-ականները գնացել են, մենք չենք իշխանության, դուք եք»». Էդուարդ Շարմազանով

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց`իր կարծիքով, անկախ ՀՀ նոր կառավարության գնահատականներից, հայ-ռուսական հարաբերություններում լավագույն ժամանակները չեն:

Հրազդանի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար

«Ի՞նչ նոր հանգամանք առաջացավ, որ չկար կես ժամ առաջ». Էդուարդ Շարմազանովը`Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

«Չտեսնված բան է, երբ նախկին նախագահին կալանավորում են. հրավիրում են, որպես վկա, հետո, կես ժամվա ընթացքում, ասում են`դուք կալանավոր եք: Կես ժամվա ընթացքում ի՞նչ փոխվեց, այդ ի՞նչ նոր հանգամանք առաջացավ, որ չկար կես ժամ առաջ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ նրա կալանքը փոխելու

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի Հանրապետության իր պաշտոնակից Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ

Օգոստոսի 13-ին ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով անձնակազմին

Ինչո՞վ են զբաղվում հայերը Արաբական Միացյալ Էմիրություններում․ մանրամասնում է դեսպանը

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, իր շնորհակալությունը հայտնելով դեսպանին, ասաց, որ անցած տարի երեխաներից մեկի ընտանիքի անդամները ստիպված են եղել իրենց մազերը կտրել, վաճառել, որ կարողանան երեխային դպրոց ուղարկել։

«Պրիվետ Ռոբ» թխվածքաբլիթներ՝ Քոչարյանին «պերեդաչի»

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց՝ կալանքը փոխելու եւ գրավի դիմաց նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքները: Նիստից առաջ Վերաքննիչ դատարանի մոտ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ակցիա իրականացրեց: Նա իր հետ բերել էր «Պրիվետ Ռոբ» գրառմամբ պատրաստված թխվածքաբլիթներ, որոնք հյուրասիրեց լրագրողներին: Աղեկյանն ասաց, որ բաղադրությունը սովորական

Ռոբերտ Քոչարյանն ազատ է, դատարանը որոշեց, որ նա անձեռնմխելի է

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մնա կալանավորված, միջնորդությունը բավարարեց: Քոչարյանը կալանքից ազատ է: Նա դատարանից հեռացավ իրեն սպասարկող մեքենայով: Հիշեցնենք, որ Վերաքննիչում քննվում էր Քոչարյանի խափանման միջոց՝ կալանքը փոխելու եւ գրավի դիմաց նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքները: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց,

Ամեն ինչ անելու ենք, որ մինչ 2018-ի դեկտեմբեր տեղի ունենա Ամենափրկիչ եկեղեցու բացումը մեր խնայողությունների հաշվին. Լիլիթ Մակունց

«Մարզերի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականության տրամաբանությունից ելնելով` չափազանց կարևորում եմ մարզային այցերը, ակտիվ մասնակցությունը մարզերում տեղի ունեցող այս կամ այն միջոցառմանը»,-աշխատանքային թռուցկաժողովում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով անցած շաբաթվա մարզային այցերի հագեցած օրակարգը: Շաբաթվա մարզային «երթուղին» մշակույթի նախարարը սկսեց Գյումրիից. Օգոստոսի 7-ին Շիրակի մարզի երկրագիտական թանգարանում հրավիրված ասուլիսում նախարար Մակունցը, փոխնախարար

Արամ Մանուկյան. «Մանվել Գրիգորյանը նույն մարդն էր, նույն սրիկան չէր»

Ռոբերտ Քոչարյանն էլ այդ ժամանակ այդ մարդը չէր, Սերժ Սարգսյանն էլ այդ մարդը չէր

Անի Սամսոնյան. «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն և «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ն ապօրինի շինարարություն են իրականացնում Երևանի Փոքր կենտրոնում

Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում այս պահին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ն և Դավիթ Մանթաշյանը կառուցում են հյուրանոցային համալիր։ Կառուցապատողների կողմից շինարարական նորմերի խախտումների հետ կապված քաղաքացի Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան և պահանջել անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված հ․01/18/-80609-1266 շինարարության թույլտվությունը։ ՀՀ

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է հարցաքննվել` իբրեւ վկա

Արամ Մանուկյանը`Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ «Մարտի 1»-ի մասին

Ամստերդամում Մոլոտովի կոկտեյլ են նետել Թուրքիայի հյուպատոսության վրա

Ձերբակալվածի արարքի շարժառիթները հայտնի չեն:

Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը

«Լավ տղամարդիկ կային». Դավիթ Գասպարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Այն դժվար ժամանակներում նա ասաց՝ «ո՞ւր է, այստեղ մի տղամարդ կա՞, որ դուրս գա իմ դեմ»…,-մեջբերում է գրականագետը

Կարս նահանգի Դիգորի շրջանում հայկական խաչքար է գտնվել. ermenihaber.am

Կարսի թանգարանի փոխտնօրեն Օզլեմ Էլբյուսթանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մ.թ. 9-րդ դարում հայկական ճարտարապետության, մշակույթի մեջ հաճախակի հանդիպող այս կոթողը քանդակազարդ գերեզմանաքար է:

Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրվել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը

Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում:

ՌԱԿ Կեդրոնական Վարչութիւնը զօրավիգ կը կանգնի Բարթող Գալստեանի թեկնածութեան

Արցախի ԱԺ Մասնակի Ընտրութիւններուն ՌԱԿ Ունի Իր Թեկնածուն Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի երկու պատգամաւորի հրաժարականի պատճառով Արցախի ընտրական կեդրոնական յանձնաժողովը երկու ընտրատարածքներու (թիւ 10 եւ 11) պիտի անցնէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:  Ընտրութիւնները տեղի պիտի ունենան 9 Սեպտեմբեր 2018ին: Այս ընտրութիւններուն համար, Արցախի Լիպերալ Դեմոկրատական (Ռամկավար Ազատական) կուսակցութիւնը  առաջադրած է ընկ. ԲԱՐԹՈՂ ՍԱՐԻԲԵԿԻ ԳԱԼՍՏԵԱՆին անունը, որպէս

Վանաձորում 27-ամյա երիտասարդը հրազենային ծանր մարմնական վնասվածքներ է ստացել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ: 2018թ. օգոստոսի 12-ին` ժամը 20:10-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ

Արտաշատցի ցուցարարը` հարկային տեռորի եւ Հովիկ Աբրահամյանի հետ կապ չունենալու մասին

Արտաշատ քաղաքի խանութների 95 %-ը օգոստոսի 13-ին մինչեւ կեսօր չի աշխատել` ի նշան բողոքի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ցույցի կազմակերպիչներից Ալբերտ Հակոբյանը: Նա ասաց, որ Արտաշատի հարկային տեսչության դիմաց հանրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ գանձումների պետ Ռաշիդ Մախմուդյանի: Ցուցարարների հետ, ի թիվս այլոց, հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ալբերտ Հակոբյանի վկայությամբ, ՊԵԿ նախագահը խոստացել է

Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագիրը հաստատված է

Տոկիոյում 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագիրը հաստատված է: Այս մասին տեղեկացրել է Խաղերի պաշտոնական կայքը: Ծրագրում ընդգրկված 33 մարզաձեւում կանցկացվի 339 մրցում: Բացման արարողությունը նշանակված է հուլիսի 24-ին: Առաջին մեկնարկները կտրվեն հուլիսի 22-ին եւ 23-ին, իսկ մեդալների առաջին հավաքածուները կխաղարկվեն բացման արարողության հաջորդ օրը: Օլիմպիական խաղերի հանդիսավոր փակումը

«Անարյունը» Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այդ Սերժ Սարգսյանն արյուն չթափեց». Ազատ Արշակյան

Ըստ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանի արածի գինն այն է, որ ներկայիս իշխանությունը մատների արանքով նայի նրա կատարածներին

Արտաշատի խճուղում գտնվող առանձնատներից մեկից հափշտակել են պայուսակ, որի մեջ եղել է կանխիկ գումար, փաստաթղթեր և այլ իրեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատներից մեկից կատարված գողության հանգամանքները: 2018թ. հուլիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մեկ այլ անձի օժանդակությամբ, բաց պատուհանից մուտք է գործել

«Իրանի հետ մեր առեւտուրը կբարդանա. պատժամիջոցները կազդեն ՀՀ-ի վրա». փորձագետ

Պատժամիջոցների են ենթարկվելու անգամ իրանական արտադրության գորգերը: Այսինքն՝ պատժամիջոցներն Իրանի դեմ համատարած են լինելու

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Քննարկման թեմաներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նազարբաևը: Ի պատասխան՝ Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է առավել լայն հարաբերություններին՝ ՀԱՊԿ շրջանակում, ԵվրԱզԷՍ շրջանակում, այստեղ շատ մեծ

«Փաշինյան-Թրամփ հանդիպումը գուցե հոկտեմբերին կամ նոյեմբերին լինի». Սուրեն Սարգսյան

«Եթե չեն լինում բարձր մակարդակի հանդիպումներ, նշանակում է՝ չկան կենսական նշանակության հարցեր»,-ասում է փորձագետը

Անկարայի ինքնադասակարգումը Մոսկվայի եւ Թեհրանի կողքին

Վաշինգտոնի կողմից երեք ուղղությամբ միաժամանակյա տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն է կիրառվում։ Եթե Մոսկվայի եւ Թեհրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ունեն հիմնականում տնտեսական բնույթ, ապա Անկարայի դեմ ցարդ կիրառվածը ամերիկացի քարոզչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարների ուղղությամբ է։ Բնույթով՝ ոչ տնտեսական։ Սակայն Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների թեժացմանն առընթեր թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը մտածել է տալիս, որ երկու

«Լիդիան Արմենիան» աշխատակիցներին ծանուցագրեր է ուղարկում՝ աշխատանքից ազատելու նախազգուշացմամբ

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը «Լիդիանի» աշխատակիցներին հորդորեց 15 օր էլ սպասել

Արծրուն Հովհաննիսյան. «Չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ։ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930