Օրվա լրահոսը

«Խաղացողը». Քըրք Քըրքորյանի մասին պատմող գիրքը ներկայացվեց Վանաձորում

Լոռեցի մտավորականները ոգևորությամբ ընդունեցին Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը

Հայտնաբերվել է վարտիքում թաքցված բջջային հեռախոս

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ս.-ին և  հայտնաբերել  վարտիքում թաքցված 1 բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին  

Ասում էին Նիկոլի թեկնածուն ով է, նրան էլ ընտրելու ենք. ո՞ւմ են պատրաստվում ընտրել տաքսիստները Երևանի քաղաքապետ

Տաքսիստները ցանկանում են հանդիպում կազմակերպել Հայկ Մարությանի հետ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 13-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,

«Նիկոլ Փաշինյանը Շանթին բաց թողնի, որ Պուտինն ասի՝ «այս ի՞նչ ես անում». Ազատ Արշակյան

«Շանթի՝ բանտում լինելը ցույց է տալիս, որ մենք հավատարիմ ենք Նազարբաեւին եւ Լուկաշենկոյին»,-ընդգծում է նախկին պատգամավորը

Վրաերթի ենթարկված 89-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 11-ին, ժամը 11.00-ին, Երեւանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» բեռնատար ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 89-ամյա Շահեն Բալուղյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

«Եթե Քոչարյանը չազատազրկվեր, հավաքույթներ կաներ ու կբացահայտեր յուրայիններին». Արշակյան

«Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը քաղաքական է, իսկ քրեական տարրերը թող իրավապահները բացահայտեն»,-ասում է նախկին պատգամավորը

«Կոկո» մականվամբ քրեական հեղինակությունը Վանաձորում «Արհեստական լճեր» սրճարանում կրակել է 27-ամյա երիտասարդի վրա. shamshyan.com

Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ում տեղում Վանաձորի բժիշկները

«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ: ՀՀ ՔԿ

Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ թերթիկներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինչպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցերի պատասխաններ: Ներառված են նաև Պաշտպանի

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 13-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի

Գեղարդի վանք տանող ավտոճանապարհը մոտ 5 ժամ փակ է լինելու

Օգոստոսի 13-ի ժամը 10:40-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածում իրականացվում են պայթեցման նախապատրաստական աշխատանքներ, ինչի հետևանքով ավտոճանապարհը մոտ 5 ժամ փակ է լինելու: ՀՀ ԱԻՆ

Համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը,

Բողոքի ցույց Արտաշատում. ժամանել է ՊԵԿ նախագահը. «Ա1+»

Արտաշատ քաղաքի խանութներն այսօր չեն բացվել, անհատ ձեռներեցները դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանց խոսքով, հարկային տեսչությունն իրենց քաղաքի տնտեսվարողների նկատմամբ անտեղի տուգանքներ է կիրառում: Քիչ առաջ այստեղ եկավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հավաքվածներին կոչ արեց ներկայացնել փաստաթղթերը և նա անձամբ կզբաղվի հարցով, քննություն կանցկացնեն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում    

Ֆրանսերենն ափի մեջ. բեմահարթակում փոքրիկ ֆրանկոֆոններն էին

Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում արդեն 10-րդ տարին Սևան քաղաքում ամռան ասիաներին գործում է ֆրանսերեն լեզվի ուսուցման ամառային դպրոց: Դպրոցն հնարավորություն է ընձեռում` ծանոթանալու ֆրանսերեն լեզվին, իսկ լեզվի միջոցով` ֆրանսիական մշակույթին, պատմությանը, կենցաղավարությանը: Լեզվի նկատմամբ համայնքում տարեցտարի աճում է հետաքրքրությունը, որի արդյունքում ավելի շատ երեխաներ ու մեծահասակներ են ձգտում սովորել այդ լեզուն, այն դարձնել իրենց համար

Մոտոցիկլետը բախվել է կայանած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենային. կա տուժած

Օգոստոսի 12-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նորավանքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Գ.) բախվել է կայանած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենային

Սիլուանով. Ռուսաստանը կնվազեցնի ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում. «Ազատություն» ռադիոկայան

«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նվազեցնել ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում և կարող է դադարեցնել գլոբալ վճարումներ կատարել դոլարով` ի պատասխան Վաշինգտոնի՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման: Ֆինանսների նախարարն օգոստոսի 12-ին Россия-1 հեռուստաալիքին հայտնել է, որ Ռուսաստանը նվազեցրել է իր ներդրումները «ամերիկյան տնտեսության և ամերիկյան արժեթղթերի մեջ՝ հասցնելով

Ջերմահարվել են դեկորատիվ ծառեր

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղու թիվ 2 հասցեում՝ 3000 քմ, Բուսաբանական այգում՝ մոտ 300 քմ և ջերմահարվել 5 դեկորատիվ ծառ, Զվարթնոց օդանավակայանի

Իմ վախը. Նիկոլ Փաշինյանը հիշել է 2010-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գրած հոդվածը

Այս հոդվածը գրել եմ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում։ Մի քանի օրից այն տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Որոշ ժամանակ անց տեղադրվել է «ՀԺ»-ի կայքում եւ արդեն որպես ԱԺ պատգամավոր այն տեղադրել եմ ֆեյսբուքյան իմ էջում։ Փաստորեն, հոդվածը որ գրել էի որպես քաղբանտարկյալ, ինձ արդիական թվաց նաեւ երբ պատգամավոր էի։ Այսօր՝ չգիտեմ

Անասնակերով բեռնված բեռնատարը կողաշրջվել է

Օգոստոսի 12-ին, ժամը 18:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Փեփոյի ձոր» կոչվող տարածքում բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ կողաշրջվել է մոտ 100 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Հ. Մ.)։

«Արսենալը» պարտվեց մեկնարկային խաղում

Լոնդոնի «Արսենալն» այսօր անհաջող մեկնարկեց Անգլիայի Պրեմյեր լիգայում: Զինագործները նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի գլխավորությամբ ընդունեցին անցած մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ երկու անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին երկու դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում քննություն է նախաձեռնված

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, ՔԿՀ-ում մահվան ցանկացած դեպք պետք է արժանանա քննության պատշաճ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին և Սուրբ Աստվածածնի կերպարին, մեջբերեց Ղուկաս Ավետարանչի կողմից հիշատակված ու Մարիամ Աստվածածնի կողմից

Կապն արտաքին աշխարհի հետ. իրավունք, թե արտոնություն

Ընտանիքը որպես ազատազրկվածի ուղղման դերակատար Հայաստանը որդեգրել է վերականգնողական արդարադատության գաղափարը, որը քրեական արդարադատության կենտրոնում դնում է իրավախախտների վերականգնումը և վերաինտեգրումը հասարակություն: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, որքան խիստ են մեկուսացման պայմաններն ուղղիչ հիմնարկներում, այնքան ավելի շատ ջանք է պահանջվում ազատությունից զրկված անձանց վերաինտեգրման համար:  Այս առումով կարևոր է ընտանիքի և ընկերների հետ սերտ

Վերջին մեկ օրում երկրորդ ինքնասպանության դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

Վերջին մեկ օրում երկրորդ ինքնասպանության դեպքն է գրանցվել «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ըստ մեր տեղեկությունների՝ օգոստոսի 12-ին՝ առավոտյան, ինքնասպան է եղել 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Ըստ մեր աղբյուրի՝ վերջինս խցում միայնակ չէր ապրում ու երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։ Նա

Երբ կրկին գալիս է գիշերը…(պատմվածք)

Երբ կրկին գալիս է գիշերը… մթությունով պարուրվում ես նաև դու, դու էլ ես ինքդ քեզ համար դառնում առեղծված: Գիշերը` ինքդ քեզ ամփոփելու համար է, ինքդ քեզ գուշակելու, քո հոգու խորքը տեսնելու` ինքդ քեզ  հետ մենախոսելու ու հասկանալու համար է: Երբ սիրում ես գիշերը վայելել` նշանակում է սիրում ես խաղաղվել, սիրում ես զգալ քո մարմնի ու

ԵՄ-ն Երիտասարդության միջազգային օրվան միացավ «Ծանոթության միասնական նախաճաշով»

Այսօր՝ օգոստոսի 12-ին աշխարhը նշում է Երիտասարդության միջազգային օրը: ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»: Երևանի Հանրապետության հրապարակում կայացած այս հանդիպումով մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում։ Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջևանում նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` Երիտասարդական ապագա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930