Օրվա լրահոսը

Գիշերային ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 28-ամյա երիտասարդի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 28-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել գիշերային ակումբի տնօրենին: 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ին՝ վաղ առավոտյան՝ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում

Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 520» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ.) և «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Տ. Ս.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել

«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել եւ ազատ արձակել Շանթ Հարությունյանին

Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված եւ իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր եւ դատական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա: Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման եւ ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի

Ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա

Օգոստոսի 10-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նիկոլ Փաշինյան. «Որեւէ մեկը չի կարող ուրիշներին սպանել անպատիժ»

Պետական ունեցվածքի թալանչիները պատասխան են տալու

Նախկինում մշակույթի նախարարության կողմից անտեսված ոլորտներն այժմ նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու

Այսօր Վանաձորում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նախարարը Լոռու մարզ էր եկել փոխնախարար Վահե Բուդումյանի ուղեկցությամբ: Լոռեցի մտավորականների հետ մարզպետարանում նախատեսված հանդիպումը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Նախարարը նախ ներկաներից ներողություն խնդրեց ուշացման համար, ապա անցավ բուն քննարկմանը: Մակունցը տեղեկացրեց, որ երկրում մշակույթը զարգացնելու համար նախատեսում են մի շարք ծրագրեր իրականացնել: Նախարարը ասաց, որ առաջին

Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է թեթև արդյունաբերության և անասնապահության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին: Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է

Հայաստանի Մ-19 հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Բելառուսի ընտրանուն

Այսօր՝ օգոստոսի 10-ին  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ընկերական հանդիպում Բելառուսի և Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջև: Մեր թիմը 2:3 հաշվով զիջեց դաշտի տերերին: Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դիրան Արամ Բեբեքյանը և Մարտին Գրիգորյանը: Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը կկայան օգոստոսի 12-ին, ժամը 11:00-ին: Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Հարություն Մելքոնյան 4.

Նոյեմբերյանցի երեխաները ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անել

Փաշինյանին դիմավորեցին ավանդական աղուհացով

Լիլիթ Ասատրյան. «Երբ մեկ տարի առաջ մենք ներկայացնում էինք ռաֆթինգի ամբողջական ծրագիրը, շատերը մեր վրա ծիծաղում էին»

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, Rafting.am մարզական ակումբի հիմնադիր Լիլիթ Ասատրյանը օգոստոսի 11-ին Դեբեդ գետում կայանալիք սիրողական ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ առաջնության առիթով ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ռաֆթինգը Հայաստանի համար կարեւոր էքստրեմալ մարզաձեւ է եւ զբոսաշրջության զարգացման կարեւորագույն խթան: Սակայն ռաֆթինգը նաեւ շատ թանկ զբաղմունք է, որը լրացուցիչ ներդրումների եւ ծախսերի անհրաժեշտություն ունի: Հիմա սպորտի

Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման

Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի եւ խաղաղության մասին

Վարչապետը հայ ժողովրդի ուժը տեսնում է համախմբվածության մեջ

Վանաձորում նախատեսվող վարորդների բողոքի ակցիան չի կայանա, քաղաքապետը խոստացել է խնդիրներին լուծում տալ

«Վանաձորցի վարորդների ակումբ» ֆեյսբուքյան խմբի անդամները դժգոհում են, որ մարզկենտրոնի փողոցներն անբարեկարգ են, փոսերն էլ գնալով ավելանում են: Նրանք նշում են, որ թեեւ պարտաճանաչ վճարում են հարկերը, փոխարենն օգտվում են անորակ փողոցներից, ինչի հետեւանքով վնասվում են մեքենաները, իրենք էլ կրում են ֆինանսական ծախսեր: Վարորդներին զայրացրել էր նաեւ այն հանգամանքը, որ իրենց բողոքները ոչ մի կերպ

Независимая газета-ի բողոքի նոտան՝ ՀՀ-ին. «Նման գործողությունները հավասարազոր են ՀԱՊԿ-ի դեմ ուղիղ ագրեսիայի»

Ինչպե՞ս չնկատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը…իհարկե, դատարանը որոշեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, բայց նրա վրայից չհանեցին մեղադրանքը:

«Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի». Նիկոլ Փաշինյան. (Ֆոտոշարք)

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Ռաֆթինգը էքստրեմալ մարզաձեւ է եւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման կարեւոր պրոդուկտ

Օգոստոսի 11-ին Ախթալայում՝ Դեբեդ գետում, անցկացվելու է ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ առաջնությունը: Այդ առիթով Rafting.am մարզական ակումբի հիմնադիր, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը եւ Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը հանդիպեցին լրագրողների հետ: «Ռաֆթինգի անդրանիկ առաջնությունը հետապնդում է մի քանի նպատակ: Էքստրեմալ մարզաձեւ լինելով՝ ռաֆթինգը Հայաստանում զարգացման փուլում է եւ վերջերս հիմնադրված Rafting.am մարզական

«Դպրոցներում այլևս ոչ ոք չպետք է խոսի քաղաքականությունից, սա կրթօջախ է». Ռոմանոս Պետրոսյան

Հերթական կանգառներն էին Նոր Գեղին, Արգելը, Թեղենիքն ու Քարաշամբը: Նոր Գեղի համայնքի դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռոմանոս Պետրոսյանն առանձնացրեց սկզբունքային երկու կետեր, որոնք կարևոր են դպրոցների արժանապատիվ աշխատանքի և որակյալ կրթություն ապահովելու համար: «Դպրոցներում այլևս ոչ ոք չպետք է խոսի քաղաքականությունից, սա կրթօջախ է: Եվ երկրորդը, օրենքով արտաբյուջետային միջոցներ դպրոցներում լինել չեն կարող, սա

«Մենք շարունակում ենք ունենալ «ձեդո-բաբո» գյուղատնտեսություն»

Պետությունը ապրանքի իրատեսական գինը չգիտի

Արթուր Վանեցյանը Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ փաստաթուղթը բժշկական գաղտնիք է պարունակում. «Ա1+»

ՀՀ Արդարադատության նախարարությունը արձագանքել է  «Երեւան-Կենտրոն»  ՔԿՀ-ում գտնվող  Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին Օմբուդսմենի գրությանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց    Մարդու Իրավունքների գրասենյակի հանրային Կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։ «Արդարադատության նախարարությունից ստացվել է անհրաժեշտ պարզաբանումը, բայց քանի որ դրանում բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ կան, այս պահին այլ տեղեկություններ  չեմ կարող տալ։ Գործը քննարկման ընթացակարգում է»,- ասաց

Նախկին կնոջն ու զոքանչին կացնահարածի գործով դատաքննությունն անորոշ ժամանակով հետաձգվեց

Դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր Վլադիկ Մարտիրոսյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2016թ. կացնով հարվածներ է հասցրել նախկին կնոջ մորը, որը հիվանդանոցում մահացել է, եւ ծանր վիրավորել նաեւ նախկին կնոջը՝ Թագուհուն եւ նրա հորը: Այս գործով դատավարությունը մոտենում է ավարտին, սակայն, քանի որ գործից առանձնացված մասով վերաքննիչ բողոք է ներկայացվել, դատավորը որոշեց

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ.Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռք բերման հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017 թվականին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք-էջում հրապարակվել է տեղեկատվություն՝ հիմնադրամի կողմից ՀՀ երրորդ նախագահին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավը նվիրելու վերաբերյալ, որից հետո

Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները 8-րդ տեղն զբաղեցրին ԵԱ 3 մ. սինքրոն ոստնակացատկում

Շոտլանդիայում ընթացող ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունում այսօր անցկացվեց տղամարդկանց 3 մետր սինքրոն ոստնակացատկի մրցումները: Հայաստանը ներկայացրին Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները: Նրանք եզրափակչում տասը զույգերի պայքարում վեց ցատկահերթում վաստակեցին 335,22 միավոր եւ զբաղեցրին ութերորդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Քոչարյանն ինքն իր հետ բախման մեջ չի մտել, չէ՞, կար երկրորդ կողմը, թող գտնեն այդ երկրորդ կողմին». Կյուրեղյանը հորդորում է Տեր-Պետրոսյանին հարցաքննել

Մենք եւս մեկ անգամ ճշտեցինք՝ ասում եք՝ կողմնակալ են, այսինքն, Քոչարյանին կանչում են, պետք է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն կանչեն՝ Կյուրեղյանը պատասխանեց, «Բախման երկու կողմեր կան, Քոչարյանն ինքն իր հետ բախման մեջ չի մտել չէ՞, նշանակում է կար երկրորդ կողմը, թող գտնեն այդ երկրորդ կողմին»: Մեր դիտարկմանը, որ երկրորդ կողմը բախման ցուցարարներն են, տուժողներն են, 10 զոհերն են, նա արձագանքեց. «Ցուցարարները եւ ցուցարարներին ղեկավարող խումբը»:

Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանը հնարավորություն կտա «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններն ու Սևան փողոցը՝ ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով

Գործող կայարաններով պակասել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորատարությունը, իսկ նոր կայարանների շինարարությունը կապված է ֆինանսական հսկայական ծախսերի հետ: Ոչ մեծ միջոցների ներդրմամբ հարցի լուծման հնարավոր տարբեր առաջարկներ են շրջանառվում: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգում մասնագիտական գործունեություն ծավալող, տասնյակ տարիներ մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղվող Նիկոլայ Դավթյանին: Նիկոլայ Դավթյանը 1987-2001 թվականներին

Հին Գյումրին՝ իտալական կապրիզների մեջ․ Սամվել Բալասանյանը դեռ շոկային վիճակում է

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է այդքան արտոնություններ տվել Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին, որ առանց քաղաքապետարանի հետ համաձայնության, քանդի Գյումրու պատմական կենտրոնում՝ Ռուսաթվելի ու Վարպետաց փողոցների խաչմերուկում գտնվող իրեն պատկանող կերամիկայի արտադրամասին հարող մայթը։ Նշենք, որ այս թեմայի շուրջ բավական կրքեր բորբոքվեցին․ գյումրեցիները Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցի

ՀՀ ոստիկանություն. Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն

նահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000: 

Ռոբերտ Քոչարյանին չեն թույլատրում տեսակցել հարազատներին

Փոխարենը նա մարզվում է, զբոսնում եւ աշխատում իր գրքի վրա

Փաշինյանը ՌԴ-ին խորհուրդ է տալիս ադապտացվել Հայաստանի նոր իրավիճակին

Բերդ քաղաքում հանդիպմանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությանը։ Պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հայտարարությանը, Փաշինյանն ասել է․ «Կարծում եմ, սա նոր իրավիճակ է: Մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները: Այնպես որ ամեն ինչ նորմալ է»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930