Օրվա լրահոսը
Մատչելի հիփոթեք Յունիբանկից. կանխավճարը` սկսած 0%
Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար: «Դասական- ՋՍՖ» վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով և սկսած 9.95% տարեկան տոկոսադրույքով: Վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով: Բնակարանը կարելի է ձեռքբերել առանց կանխավճարի կամ մինչև 30% կանխավճարով` գրավադրելով լրացուցիչ
Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ի ձեռքից վերցրել է այն, ինչը նրան պետք չէ՝ «Արարատ»-ը. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու, ապա բաց թողնելու գործընթացը որոշ վերլուծաբաններ գնահատեցին որպես նրան քաղաքական դաշտ վերադարձնելու գործընթաց, որտեղ նրան ընտրության տեղ չթողեցին՝ պարտադրելով վերադառնալ եւ ներգրավվել քաղաքական պրոցեսներին։ Նրանք կարծում են, որ Քոչարյանը կշարունակեր «երիտասարդ թոշակառուի» իր կյանքը, եթե այս քրեական գործը չհարուցվեր, եւ նրան չստիպեին ինքնապաշտպանությունից դրդված ինչ-որ քայլերի դիմել։ Եվ որքան էլ հանրությունը զայրանա
ԱԻ նախկին փոխնախարարը և աշխատակազմի նախկին ղեկավարը կալանավորվել են. ԱԱԾ պետը մանրամասնում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ: Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը եւ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Համլետ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել է
«Ալաշկերտը» և «Փյունիկը» լքեցին եվրոպական ասպարեզը
Օգոստոսի 16-ին կայացան Եվրոպա Լիգայի երրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել էր ռումինական «Կլուժ» թիմին և պարտվեց 0:5 հաշվով: Հիշեցնենք, որ Երևանում հաղթեցին հյուրերը 2:0 հաշվով: «Ալաշկերտը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 55. Օգնեն Չանչարևիչ, 4. Մլադեն Զելկովիչ, 5. Դանիել Ստոյկովիչ, 8. Գագիկ Դաղբաշյան, 11. Էդգար Մանուչարյան (14. Արտյոմ Սիմոնյան, 63), 13. Դանիլո Սեկուլիչ
«Երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու». Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին
Ռոբերտ Քոչարյանը զարմացած է՝ որտեղի՞ց նոր կառավարությանը այդքան ժամանակ, որ երեք օր հանրահավաքի կազմակերպմամբ են զբաղված:
Պատերազմները տեղափոխվում են առցանց դաշտ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Այս շաբաթ անցած հաքերների համաժողովի ընթացքում 11-ամյա մի տղայի հաջողվել էր կոտրել Ֆլորիդայի ընտրական հանձնաժողովի կայքի պաշտպանությունը: Քայլ, որն առցանց անվտանգության մասին խոսելու եւս մեկ առիթ հանդիսացավ: ԱՄՆ-ի նպատակներն առցանց ոլորտում ներկայացրել էր փոխնախագահ Մայք Փենսը. «Մենք առցանց աշխարհում Ամերիկայի անվտանգությունը կդարձնենք նույնքան գերիշխող, որքան այն ֆիզիկական աշխարհում է»: Նախորդ տարի Equifax ընկերությունից
«Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ». Արարատ Միրզոյան
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի լրագրողներ, բոլորիդ միանգամից այստեղ պատասխանեմ, էլի։ Միակ մեկնաբանությունս Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ․ Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ»։
«Մեկուսարանում թախտաբիթի չկար, բայց հիմա էլ առանձնապես հաճելի տեղ չի». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահը վստահեցրեց՝ պատրաստ է պայքարել՝ լինելով թեկուզ բանտում, թե ազատության մեջ:
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել վերադառնալ քաղաքականություն. Քոչարյանի պարզաբանումները
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ ներկայիս կառավարությունը չի պատկերացնում վտանգները:
Լեւոն Արոնյանը պատրաստվում է «Sinquefield Cup» գերմրցաշարին
Սենթ-Լուիսում շախմատի «Grand Chess Tour» գերմրցաշարին օգոստոսի 18-ին կհաջորդի «Sinquefield Cup»-ը, որին բացի Լենյեր Դոմինգեսից կմասնակցեն նույն գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը: Կուբացի Լենյեր Դոմինգեսի փոխարեն այս մրցաշարում հանդես կգա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը ընդունել է Գարո Արմենին և Թոնի Շաֆրազիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և մշակութային գործիչ Թոնի Շաֆրազիին, ով իր գործունեության ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի, Ժան Միշել Բասկիայի հետ: Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կրթության և մշակույթի
Սիրելը գեղեցիկ է, նվիրվելը՝ մարդկային, իսկ հոգին` աստվածային
Կա՞ արդյոք ավելի գեղեցիկ զգացմունք, քան սերն է և կա՞ արդյոք ավելի ամուր միություն, քան սիրող զույգերն են` նա այնքան առնական և դու այնքան կանացի իր գրկում…. Հոգիների կապվածությունը մի ամբողջություն դառնալու պահանջ ունի՝ հոգու և մարմնի ներդաշնակության պահանջ ունի։ Սիրած էակին դիպչելու ու նվիրվելու անհագ ցանկություն ունի։ Եվ գեղեցիկ հարաբերություններն այդպես են ընթանում։ Հոգևոր
Կարեն Խաչանովը Ցինցինատիում անցել է Masters մրցաշարի երրորդ շրջան
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող ATP Masters մրցաշարի երկրորդ շրջանում երկու սեթում ((7:5, 6:4) հաշվով պայքարից դուրս է թողել ամերիկացի Սեմ Կուերրին եւ հաջորդ փուլում ուժերը չափելու է խորվաթ ճանաչված թենիսիստ Մարին Չիլիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ափսոս, Վահանը չկա, նա հիմա ասելիք կունենար». Վահան Հովհաննիսյանի շիրիմին են այցելել հարազատները, ընկերներն ու զինակիցները
«Վահանը բազմազան էր ու բազմաշնորհ»,- ասաց Արտաշես Շահբազյանը: Իսկ թե ինչ դրվագներ է հիշում Վահան Հովհաննիսյանից, նա նշեց. «Շատ բան կարելի է հիշել՝ 90-ականների սկզբին ինչպես էր հրապարակում պայքարում, Վահան Հովհաննիսյանը՝ Ղարաբաղում պատերազմի տարիներին, Վահան Հովհաննիսյանը՝ հալածանքի տարիներին, բանտում, երբ դրոշ էր բարձրացնում եւ ճաղերի հետեւից շատ սուր արտահայտություններ ու գնահատումներ անում»:
Վախճանվել է Արետա Ֆրանկլինը
ԱՄՆ-ում 76 տարեկանում մահացել է սոուլի և գոսփելի լեգենդ Արետա Ֆրանկլինը։ Այս մսին հաղորդում է TMZ պորտալը։ Ըստ այդ տեղեկատվության, երգչուհին մահացել է Դեթրոյիթում մերձավորներով հարազատներով շրջապատված։ Մահվան պատճառը եղել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։ Երգչուհին ամիսներ շարունակ տառապում էր քաղցկեղով։ Պորտալի աղբյուրներից մեկը հայտնել է, որ նա այդ ընթացքում 86 ֆունտով նիհարել է։ Պատրաստեց Վիկտորյա
Ադրբեջանում դիտարկվում է ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը. «Ազատություն»
«Աշխարհագրական այս նոր պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը», – ադրբեջանական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում այսօր ասել է ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Գուսեյնովը։ Ադրբեջանցի պատգամավորը նաև ասում է, թե Ադրբեջանն այսօր դե ֆակտո Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն ֆորմալ առումով, ի տարբերություն Հայաստանի, նման
Մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ և 6-րդ պահաբաժինների անտառապահներին: 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է
Քոչարյանի պաշտպան. «Հանկարծ այս լուսավոր երիտասարդները չդառնան ՀՀՇ-ի Գեւորիկ…»
Երբ առաջին նախագահն ընտրվեց, կանայք կարող էին ջարդել այլախոհներին, նրանց «բե-տե-էռ» էին անվանում»,-հիշում է Հայկ Ալումյանը
«Քոչարյանի թիկնապահին հարվածողը եւս միասեռական է. պարո՜ն Օսիպյան, ես ձեզ չեմ հասկանում». Իսագուլյան
Նա ապտակել է պետական պահպանության՝ վարչապետի եւ ԱԱԾ պետի հրամանով պաշտպանվող նախագահի թիկնապահին, հասկանո՞ւմ եք: Այդ պահպանությունն օրենքով է սահմանված
Մտորումներ Հայաստանի ներկայի և ապագայի շուրջ
Հայ ժողովրդի կյանքում և պետականաշինության պատմության մեջ 2018թ-ի գարնանը տեղի ունեցավ հույժ կարևոր իրադարձություն: Իր բազմադարյան պատմության ընթացքում օտարերկրյա նվաճողների կողմից ենթարկվելով անլուր հալածանքների, անցնելով բազում արհավիրքների միջով և ենթարկվելով ցեղասպանության, հայ ժողովուրդը բազմաթիվ անգամներ պետականություն կորցնելուց հետո, վերջապես, կարողացավ ինքնակազմակերպվել,հաղթահարելով վախը՝ սպանել իր միջի ստրուկին և վերադառնալ իսկական Հայի՝ Երվանդունիների և Արտաշիսյանների ժամանակների արմատներին
«Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահը անուններ է տալիս. վերջապես հարցնելու են, չէ՞ ուր են Սաշիկի հիսուն տոկոսները:
Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում
2018 թվականի օգոստոսի 10-ին, կյանքի 100-րդ տարում իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը: Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանը ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզի Նալբանդյան) գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 11։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի՝ Գալշոյան փողոցի 10, 14, 16, 20, 22, 26, 28, 32, 34, 38, 40 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Մերձկասպյան երկրների գործակցությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար». քաղաքագետ
Հաշվի առնելով մեր տարածաշրջանային իրողությունները, այդ փաստը տարբեր երկրների կողմից կարող է օգտագործվել մի շարք հարթակներում
Հայտնաբերվել է դի
Օգոստոսի 16-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորի փողոցի տներից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին ընկած է հատակին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Է. Մ.-ի
«Կասպյան համաձայնագիրն իրականում Ադրբեջանի «սրտով» չէ». փորձագետ
Աշոտ Մովսիսյանը շեշտեց՝ այս համաձայնագրով Ադրբեջանի համար մեծ առաջընթաց կլիներ այն դեպքում, երբ ջրերի հստակ սահմանազատում լիներ
ՀՀ ԱԱԾ ծառայությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը. Ա. Վանեցյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացրեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին: Տնօրենը շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթեց հաջող ծառայություն
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձ են կատարել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող գործնական թեմաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































