Օրվա լրահոսը
«Ռոբերտ Քոչարյանին օր ու գիշեր հսկում են ԱԱԾ թիկնապահները. ինչպե՞ս կարող է նա ազդել գործի վրա». պաշտպան
«Նա այլեւս նախագահ չէ, բայց ըստ օրենքի՝ նրան մինչեւ հիմա հսկում են ԱԱԾ-ի մարդիկ, դա անվտանգությունն է»,-ասում է Հայկ Ալումյանը
Փայլան այցելած է Վան. «Ուր ձեռքս տարի, մարդու ոսկոր դուրս եկաւ»
Թուրքիոյ խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլան մեկնած է Վան ու անձամբ ծանօթացած հայկական գերեզմանոցի տարածքի իրավիճակին, ուր վերջերս տեղի իշխանութիւնները հասարակական զուգարան կառուցած էին: Թուրքիոյ ընդդիմադիր Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ Փայլան Վան այցելելէ ետք համոզուած է, որ զուգարանի կառուցման վայրին մէջ հին հայկական գերեզմանոց եղած է: Այս մասին կը գրէ «Ակօս»-ը: «Ուր ձեռքս տարի, մարդու ոսկոր
Դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00 դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թիվ 9, 10, 11 փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: Մամուլի
Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, մեկ անձ՝ ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց իրական շրջանակը պարզելու ուղղությամբ. Որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ և մեկ անձ՝ ձերբակալվել: Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի
Հանրահավաքի ընթացքում արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից
Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։ Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության եւ փոխըմբռնման համար։ ՀՀ ոստիկանություն
Թուրքիայի Ադիյաման քաղաքում զինված բախում է տեղի ունեցել
Թուրքական զինված ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել Թուրքիայի Ադիյաման քաղաքում, որի ընթացքում զոհվել է մեկ և վիրավորվել 4 թուրք զինվոր: Ավելի վաղ PKK-ի զինյալները Ադիյամանում մարմարի հանքի վրա կրակ էին բացել, որին հետևել էին թուրքական կողմի հատուկ գործողություններն ընդդեմ քուրդ գրոհայինների: ermenihaber.am
Հեպատիտների տարածման պատճառներն ու միտումները Հայաստանում
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը: Հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ ՀՀ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն` գրանցվել է 115 դրական դեպք հեպատիտ
Օգոստոսի 17-ին արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում եւ Ամիրյան փողոցում
Հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում եւ Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան
«Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության առնչությամբ միայն 1 բացառություն կարող է լինել». պաշտպան
«Գուցե պետք է մեխանիզմ մշակել՝ այդ անձեռնմխելիությունը շրջանցելու համար, բայց ներկայիս Սահմանադրությամբ այդ անձեռնմխելիությունը բացարձակ է»,-միաժամանակ ասում է Հայկ Ալումյանը
Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում
Օգոստոսի 16-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը, երկրորդ տեղում է Բելգիան, երրորդը Բրազիլիան է: Ֆրանսիա – 1726 միավոր Բելգիա – 1723 Բրազիլիա – 1657 Խորվաթիա – 1643 Ուրուգվայ – 1627 Անգլիա – 1615 Պորտուգալիա –
Աննախադեպ ուժեղացված ծառայության ընթացքում որևէ ներողամտություն չցուցաբերվեց ոչ մի վարորդի նկատմամբ
Հուլիսի 16-ի գիշերը ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրեց ուժեղացված ծառայություն: Գործողությունն աննախադեպ էր՝ ներգրավված էին մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները: Ուժեղացված ծառայությունը համակարգում էին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը: Մի քանի ժամ տևած
«Չեմ ընդունում՝ երկու ընկեր սկսեցին ու վերջնական փուլին չհասան»․Գյումրու քաղաքապետը՝ «Սաստեքսի» բացվելու մասին
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե ե՞րբ է բացվելու «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկան, որը խոստացել է 400 աշխատատեղ ապահովել, այս թեմայի շուրջ ի՞նչ էր ասում սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջիին, որը վերջերս էր հանդիպել Գյումրու քաղաքապետի հետ։ Հիշեցնենք, որ դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք երկաթգծի թաղամասում գտնվող սև հիվանդանոցի շենքը՝ հարակից տարածքներով, որպես նվիրատվություն տրամադրվեց Շվեյցարիայում
Ոստիկանապետը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին՝ նախկինում էր ոստիկանությունը հանդուրժողականություն է ցուցաբերել
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպի մասով ծառայողական քննություն չի իրականացվի
ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար»
ԿԳ եւ մշակույթի նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը օգոստոսի 16-ին Փարաջանովի թանգարանում հայտարարեցին երկու համատեղ նախագծերի մեկնարկի մասին:
«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անհիմն է». Պարգև Օհանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին
Ըստ նախկին դատավորի՝ չի կարող անձը լինել անպատժելի. ով ուզում է լինի, չէ՞ որ օրենքի առաջ բոլորը հավասար են:
Օսիպյանն իր եւ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի»՝ նախկինում ունեցած կոնֆլիկտի մասին
Ոստիկանապետը համամիտ չէ, որ իր ղեկավարած կառույցը քաղաքական հետապնդումներ է իրականացնում:
«Կային եւս 2 կարեւոր հիմքեր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման վերաբերյալ». Հայկ Ալումյան
Այդ հիմքերից մեկը չեմ կարող բացահայտել, որովհետեւ նախաքննական գաղտնիք է, իսկ մյուս հիմքը վերաբերում է նախագահի կողմից ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հրամանագրին
Միայն դեմքերը փակելը բավարար չէ, անձնական տվյալները չեն հեռացվել. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի եւ ՄԻՊ գրասենյակի համագործակցության արդյունքում ՀՀ Ոստիկանության պաշտոնական էջից հեռացվել է «Առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին» վերտառությամբ տեսանյութը, որը հրապարակվել էր մի խումբ անձանց մասնավոր կյանքի իրավունքի եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտմամբ: «Օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակման
Սերժ Սարգսյանը կհարցաքննվի Մարտի 1-ի գործի շրջանակներում. ՀՔԾ ղեկավար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Մարտի 1-ի գործի շրջանակներում եւս կհարցաքննվի: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին: Առանց բացառության: Եվ, այո՛, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ՝ ամբողջությամբ կդադարեցվի: ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՔԾ ղեկավար. Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավորը պետք է ինքնաբացարկ հայտարարեր. նա կանխակալ մոտեցում ունի Մարտի 1-ի գործով
ՀՔԾ ղեկավարը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վճիռը բողոքարկելը Վճռաբեկ դատարանով չի ավարտվի
Պաշտպանը բացահայտեց դատարանում Քոչարյանի ելույթից հատված. «Մտավախություն կար, որ ադրբեջանական սցենարը ՀՀ-ում կկրկնվի»
Ադրբեջանում 90-ականներին կար Հուսեյնով ազգանունով մի ապստամբ, որը զինված ուժերում իր հեղինակությունից օգտվելով՝ զորքի մի հատվածը շուռ տվեց իշխող վարչակարգի դեմ
Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները: 2018թ. փետրվարի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա բանկային քարտերը, որոնց
Որտե՞ղ և ի՞նչ առողջական վիճակում է գտնվում Մանվել Գրիգորյանը. պարզաբանումներ գեներալ Մանվելի փաստաբանի կողմից
Ըստ Արսեն Մկրտչյանի՝ Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդման նպատակը բացառապես նրան մահ պատճառելն է:
Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է Հայաստանի կառավարությանը նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2008թ.-ի մարտիմեկյան ոճրագործության բացահայտման նպատակով ձեռնարկված քայլերով կառավարությունն ու իրավապահ մարմինները առաջընթաց են գրանցում Հայաստանում արդարադատության հաստատման ուղղությամբ` քայլ կատարելով նաև պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, անհերքելի է, որ մարտիմեկյան ոճրագործությունը չի սահմանափակվել միայն մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների գնդակոծությամբ և բռնություններով, այլ դրանից առաջ և
ԱԱԾ ղեկավար. կոռուպցիան բացահայտելու գործում վարչապետ Փաշինյանի մոտեցումները տարբերվում են նախկին իշխանությունների մոտեցումներից
ԱԱԾ-ն 100 օրում 8-9 անգամ ավել գումար է վերականգնել պետբյուջե, քան՝ 2017-ի ողջ տարում
«էդ տուշոնկան լրիվ սարքած էր». Վոլոդյա Հովհաննիսյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին
Բանախոսները մեկ բանում համամիտ են`ազգը բաժանվում է երկու մասի`հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ
100 օրվա ընթացքում լուծել ենք հիմնական խնդիրը՝ ապահովել ենք երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, և ես ուզում եմ արձանագրել հետևյալը. այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի
«Մեկը պիտի պետությանը հարցնի` ի՞նչ ես ուզում դպրոցից, որ չի տվել քեզ»
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Առավոտի» հետ զրույցում զուգահեռներ տանելով գյուղական դպրոցների ու Երեւանի դպրոցների միջեւ, փաստում է, որ գյուղական դպրոցների աշակերտների միջին միավորը հավասար կամ բարձր է եղել ավագ դպրոցների միջին միավորներից: Եվ սա այն դեպքում, երբ գյուղական դպրոցների երեխաները եւ մանկավարժները ավելի քիչ հնարավորություններ ունեն շփումներ ունենալու ԳԹԿ-ի եւ այլ
Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։ Նախարարի առաջին կանգառը Ազատան համայնքի՝ օգոստոսի 8-ին կարկուտից տուժած ցանքատարածություններն էին, որտեղ գյուղացիները մեծ վնասներ էին կրել: Արթուր Խաչատրյանը հանդիպել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։ Համայնքի


















































