Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը չմեկնաբանեց Սեֆիլյանի գործով վճիռը

«Դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանի կողմից կայացված ստահոդ վճիռ է», այսպես է բնութագրում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով կայացված վճիռը: Հիշեցնենք՝ այսօր դատարանը վճռել է 10,5 տարի ազատազրկման դատապարտել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ

Նոր ձերբակալվածներ ՀԿԳ ավագ քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ևս երկու անձ է ձերբակալվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Շ. Ն.-ն իր որդուն

2017-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսով. Կարեն Կարապետյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերութունների զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել

«Քոչարյանը թող ասի, որ էդ որոշումը ես միայնակ չեմ արել, կամ ասի, որ միայնակ եմ արել, որովհետեւ ինքը միակ տղամարդն է». Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանը հիշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, որ Հոկտեմբերի 27-ը կարող է դրսի ուժերի կազմակերպածը լինի. «Ասեմ, որ կա նման վարկած: Ասեմ, որ ես, վարչապետ լինելով, կամ վարչապետ լինելուց հետո բազմաթիվ անգամներ այդ մասով հարցաքննվել եմ: Հարցաքննվե՞լ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը այդ մասով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի էդ մարդը տա»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգված է «Սասնա ծռեր» խմբի համակիրների կողմից Ֆեյսբուքում կազմակերպության աշխատակից Վարդինե Գրիգորյանին ուղղված վիրավորանքների փաստերով

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակազմը և Կազմակերպության խորհուրդը մտահոգված են «Սասնա ծռեր» խմբի համակիրների կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպության աշխատակից Վարդինե Գրիգորյանին ուղղված վիրավորանքների փաստերով: Մեր գործընկերը երկար տարիներ պայքարում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար, միջազգային կառույցներում ներկայացնում է Հայաստանի հանրային տրամադրություններն ու պահանջները, այդ թվում՝ պաշտպանում է քաղբանտարկյալների շահերը: Այսօրինակ գործունեության համար նա և

Մարգարիտ Եսայան. «Ես առիթը բաց չեմ թողնի այդ մասին խոսել»

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը

2017 թ. վերջում Բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայամնների բարելավման նպատակով “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենք Պուշկինի փ. 3/1 հասցեում: 2018 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ ՎՏԲ- Հայաստան Բանկի “Պուշկին” մասնաճյուղի պաշտոնական բացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Իվան Տելեգինը և ՀՀ Կենտրոնական

«Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են». Կարեն Կարապետյան

«Ամռանը կամ աշնանը կսահմանենք նախապատվությունները, կդնենք ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, որպեսզի ամեն տարվա համար ուրվագծենք՝ ինչ ենք անելու և ինչու ենք անելու. ամռանը կքննարկենք երկարաժամկետ հեռանկարը, աշնան-ձմռանը՝ 2019 թ. ոռոգման համակարգը և այդ ցիկլով տարեցտարի առաջ կգնանք, մինչև այդ դաշտը կարգավորենք»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արա Բաբլոյան. «Արցախցիների իրավունքները պետք է իրացվեն»

Երեւանում կկայանա նաեւ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում

Փաշինյանը մարտահրավեր նետեց Կոստանյանին եւ Քոչարյանին հորդորեց ցուցմունք տալ

Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, թե նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր: Ուզում եմ պաշտոնապես մարտահրավեր նետել Կոստանյանի այս հայտարարությանը եւ պնդել, որ սա ստահոդ հայտարարություն է, չկա նման տեսագրություն եւ չի կարող լինել: Եթե կա նման տեսագրություն, թող հրապարակեն եւ հանրությանը ներկայացնեն: Ես պնդում եմ, որ նման տեսագրություն չկա եւ չի կարող լինել:

Ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. մեղադրանք է առաջադրվել երեք անտառապահի

Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Բացի այդ, որոշում է կայացվել՝ 2016թ. նոյեմբերի 16-ից մինչև 2017թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Վասիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Երևան-Մոսկվա երթուղու վթարի ուղեւորներից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր

Մարտի 20-ին, ժամը 10:57-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային. կան զոհեր և տուժածներ: Պարզվել է, որ ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանող և երեխաներ ունեցող 32 ուսանող ՀԵՀ-ի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տղաներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ շատ ամուր կանգնած են եղել մեր սահմաններին՝ մասնակցելով մարտական գործողություններին և մարտական հերթապահությանը»,- ասաց Կարեն Ավագյանը։

Հայ արտադրողները մտադիր են առաջիկայում ԱՄՆ արտահանել մսամթերք, մեղր,  կաթնամթերք, թարմ և չորացված մրգեր, խմիչք

Հայկական սննդամթերքի արտահանման հնարավորություններն ու ընթացակարգերը՝ հայ-ամերիկյան քննարկումների օրակարգում

Միխայիլ Լոբով. ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության Արևելյան գործընկերության և Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար

«Իշխանությունը շատ ծանր տարավ Սեֆիլյանի հայտարարությունը, այդ պատճառով որոշեց նրան փակել բանտում». իրավապաշտպան

«Ոչ մի բանի համար հերոսին ազատազրկում ենք 10 տարով, ուրեմն՝ մնացածը զգույշ պետք է լինեն»,-իր հերթին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը

Արա Զոհրաբյանը ներկայացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հունան Տեր-Վարդանյանին

Նա 2010 թվականից փաստաբան է, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է:

«Փաստորեն, 11 տարուց կես տարին հանել են». Անդրիաս Ղուկասյանը՝ Սեֆիլյանի դատավճռի մասին

Ղուկասյանի գործով տուժողների հարցաքննությունն այսօր չկայացավ. նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

Աշխատանքից հեռացված դասախոսները կդիմեն գլխավոր դատախազին. «Ա1+»

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը պատրաստվում են ծավալուն փաթեթ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինականությունների մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դասախոսները նշեցին, որ կան բազմաթիվ ապացույցներ և բացահայտումներ ռեկտորի պաշտոնավարման ժամանակ նրա կատարած անօրինականությունների մասին։ Ըստ նրանց՝ ռեկտորը կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը և փոխում է դրանք՝ հարմարեցնելով

Զարուհի Փոստանջյան. «Պահանջում եմ ինձ և Սոնա Աղեկյանին ճանաչել որպես տուժող»

Բողոք 2018 թվականի փետրվարի 13-ին  Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից կատարված բռնություններից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, սակայն մինչ օրս ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ գնահատական չեն տվել 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կտեղադրվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին և տուրիզմի բաժնին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: «Հաշվի առնելով տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը մայրաքաղաքում, ինչպես նաև այս տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված բազմաթիվ

Կառավարությունում քննարկվել է ՀԲ-ի և Հայաստանի միջև 2018-2022 թվականների գործընկերության շրջանակը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը տիկին Բոսութրոն ներկայացրել է ՀԲ-ի և Հայաստանի միջև 2018-2022 թվականների գործընկերության շրջանակներն ու առաջարկվող բարեփոխումների օրակարգը՝ հիմնված կառավարության 5-ամյա ծրագրի վրա: Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ մարտի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասսան եւ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ ու

Տարոն Մարգարյան. «Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել առաջիկայում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների` զորամասեր հերթական գարնանային այցը կազմակերպելու ուղղությամբ: «Արդեն բարի ու սպասված ավանդույթ է դարձել տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր երևանաբնակ

Մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը

Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Պարզվել է, որ մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը: Նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 9

Դպրոցների տնօրենները ընտրական քարոզչության համար կպատժվեն, ընտրակաշառքի միջնորդները քրեական պատիժ կկրեն

Նոր Ընտրական օրենսգրքով նախատեսվում է արգելել քարոզչությունը ոչ միայն թեկնածուին, այլեւ, օրինակ, բժշկական, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ իրենց լիազորությունները իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Արգելվում է ֆինանսական ռեսուրսի օգտագործումը մի շարք անձանց համար՝ դատավորներին, դատախազներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին ՝ անկախ նրանից, թե նրանք ի պաշտոնե են գործում, թե ծառայողական հարաբերություններից դուրս:

Պուտինը մեր առաջնորդն է, նրան փոխարինել թույլ չենք տա. Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր էջում միանգամից մի քանի հրապարակում է ապրել՝ կապված մարտի 18-ի ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի հետ: Պուտինի մասին «Նախկինում նա ընդամենը մեր նախագահն էր, և նրան հնարավոր էր փոխարինել: Իսկ հիմա նա մեր առաջնորդն է: Եվ նրան փոխարինել մենք թույլ չենք տա: Եվ դուք դա արել

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Ավստրիայի նախագահը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը եւ այլք

ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը Ավստրիայի համար կարևոր գործընկեր է: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անցած 25 տարվա ընթացքում թե՛ երկկողմ. թե՛ բազմակողմ մակարդակով մեր երկրների միջև հարաբերությունները

Էդմոն Մարուքյանը չգիտի`«Ելք»-ը մեկ կուսակցություն կդառնա՞

Բայց հարցն անպայման կքննարկեն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930