Օրվա լրահոսը
«Ելք»-ից՝ Փոստանջյանին. «Բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ եք տալիս»
Ավագանու նիստում Զարուհի Փոստանջյանին դավաճան անվանեցին
Հողի հարկի գծով արտոնություն՝ «Թումո» կենտրոնի համար
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը սույն որոշման ընդունման
Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը. Սերժ Սարգսյան
Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը:
Ռոցկին՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին
Մարեկ Ռոցկին ասաց. «Եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու»:
«Պարզվել է, որ փաստաբաններից մեկը սպասարկել է ՀՔԾ-ի շահերը». թեժ բանավեճ՝ ՓՊ աշխատակցի մասնակցությամբ
Փաստաբանների պալատը կարգապահական վարույթի տեսքով տուգանել է նրան, իսկ առաջիկայում արտոնագրից զրկելու հարցը կքննարկի
«Մեր հաջողության պատմության բանաձեւումը պարզապես մեր շիտակությունն ու ազնվությունն է». Արփինե Հովհաննիսյան
Աղվան Վարդանյանի դիտարկմամբ՝ «Երբ ազնվորեն ներկայացնում ես քո դիրքորոշումը, քո ազգային, պետական շահը, ընկալումն ակնհայտ է…Որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել, թե մենք ինչու ենք բարեկամություն անում կամ հարաբերություններ ունենում այս կամ այն երկրի հետ: Սա մեր խնդիրն է եւ չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկը՝ Արեւմուտք, Արեւելք, Հյուսիս, Հարավ՝ փորձի մեզ պարտադրել իր առաջնահերթությունները»:
Խոշտանգման գործով տուժողի դեմ բողոք՝ ապօրինի ծառահատման, անտառապահին մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն
«Եթե դուք գնաք, նրանք կգան». Աղվան Վարդանյանը՝ 4 մլն-անոց Հայաստանի ծրագիրը ԱՄՆ-ում քարոզելու մասին
Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Սոցիալական այդ բաց մեդիայի ժամանակներում համայնքը շատ լուրջ խնդիրներ բարձրացրեց մեր առջեւ՝ որպես պատգամավորների՝ թե՛ կոռուպցիայի, թե՛ ՀՀ-ում գործազրկության, արտագաղթի, տնտեսական մենաշնորհների, արտագաղթի մասին: Իրապես խիստ տեղեկացված են, խիստ ինֆորմացված են եւ մտահոգ»:
«Եթե ՓՊ-ն օրենք խախտի ու հետ կանչի հանրային պաշտպանին, իշխանությանը նոր խաղաքարտ կտա». Խալաթյան
Գուցե պետք է օրենքով ՓՊ-ին լիազորություն տրամադրել, որպեսզի վերջինս հակազդելու լծակներ ունենա: Իսկ մինչ այդ, մենք գործում ենք օրենքի տառին համապատասխան
Թուրք մտավորական. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ». Ermenihaber.am
Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները: Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում: «ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է
Մեղադրանքներ Փոստանջյանի հասցեին. «Հետեւիցդ երեւում են պատվիրատուիդ ու նրա բարեկամ կուսակցության ականջները»
Ավագանու նիստում «Երկիր Ծիրանիին» մեղադրեցին նողկալի պատվեր կատարելու մեջ:
Կարեն Կարապետյան. «Այսօր կառավարությունը հստակ պատկերացնում է՝ ինչպես ենք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու».
Չափազանց կարևորագույն գործառույթ է, առանց որի մեր երկիրն ապագա չունի, և թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետևում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել:
Հնարավո՞ր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ԱՄՆ-ն նորից մեզ փող տա. Հայ պատգամավորների այցը՝ ԱՄՆ
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ի տարբերություն իր առանձին ունեցած այցերի, նկատելի էր, որ հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շատ է խոսվում արդեն Հայաստանի խնդիրներից, ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերներից, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա: Հայաստանի ներքաղաքական խնդիրները լուրջ քննարկման առարկա էին հայ համայնքի մոտ, սա ինձ համար ըստ էության նորություն էր: Նախկինում այդքան հետաքրքրվածություն չեմ նկատել»:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից. «Բայց նաև հասկանում ենք, որ Արմավիրի մարզը մեր ամենահարուստ մարզերից մեկն է»
«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում
«Հարգելի′ գլխավոր դատախազ, շատ են մանրացել մեթոդները, որոնց միջոցով փորձ է արվում խախտել Ավետիք Բուդաղյանի իրավունքները». Հայկ Ալումյան
Ըստ պարոն Ալումյանի՝ ՄԻԵԴ-ում հաջողության հասնելու համար իրենց ավելի մեծ շանսեր տվեցին:
«ՓՊ-ն ձեւական քայլեր է արել. այն վերածվել է մեր հանդեպ հետապնդումների գործիքի». Մուշեղ Շուշանյան
«Աննորմալ իրավիճակ է այժմ ստեղծված, երբ անձանց պաշտպաններին զուգահեռ՝ ներգրավված են դատարանի կողմից պարտադրված հանրային պաշտպաններ»:
Ռուբեն Եգանյանը ֆանտազիա է համարում, որ ծնելիության նման մակարդակով կհասնենք 4 միլիոնի
Հիմնականում արտագաղթում են աշխատանքային եւ վերարտադրողական տարիքի մարդիկ
Քրեական գործեր` ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի
«Թող ապացույցներ ներկայացնեն, ես դրանից հետո կմեկնաբանեմ». Վերլուծաբանը՝ Սեֆիլյանի հայտարարության մասին
«Անհրաժեշտություն լինի, ես ինչ-որ բաներ կներկայացնեմ». Հայկ Նահապետյան
PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա
Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները հարձակվել են տեղի Հիսափքափը կոչվող ռազմաբազայի վրա։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 5 թուրք զինվոր։ Քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծեկու համար Թուրքիայի ուժայինները օպերացիա են սկսել։ Քուրդ գրոհայինները զինված են եղել երկարափող զենքերով և նռնականետերով։ Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ
Ներարկիչի սպառնալիքով գումար է պահանջել
Մարտի 18-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են Թբիլիսյան խճուղու թիվ 2/2 հասցեի մոտ, որտեղ նրանց է մոտեցել «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1971 թ. ծնված Արմեն Խ.-ն և մատնացույց անելով մի տղամարդու` հայտնել է, որ նա նույն օրը, ժամը 15.00-ին, Ավան վարչական շրջանում ներարկիչի սպառնալիքով իրենից պահանջել և
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի միանալու Հայաստանի հավաքականին
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին, քանի որ ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում և ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին: ՀՖՖ
Աֆրինը ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին
Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային: Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը:
Վիճաբանություն միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ
Մարտի 18-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ղ.-ն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը կանգառից դուրս
Հենրիխ Մխիթարյանը լավագույն մարզիկի համար ստացած ավտոմեքենան նվիրաբերեց վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին
Մարտի 24-ին եւ 27-ին Երեւանում էստոնիայի եւ Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար հայրենիք ժամանած Հենրիխ Մխիթարյանը այսօր այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող
Հայկական հետքեր՝ Ֆլորենցիայում
Մեր հայրենակից Վիգեն Ավետիսը բազմաթիվ քանդակներ ունի Իտալիայում, իսկ մասնավորապես Ֆլորենցիայի Գթասրտության եկեղեցական կազմակերպության մուտքի մոտ կանգնեցված է նրա «Հայոց մայր» քանդակը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալացիները հաճախ են մոտենում բարություն ու քնքշություն «ծորացող» այս քանդակին ու կարդում նրա պատվանդանի իտալերեն գրառումները: Շատերը «Հայոց մորը» ընկալում են իբրեւ հայկական Տիրամայր: Վիգեն Ավետիսն,
«Գուցե իրականում ոչ մի զորավարժություն էլ չի եղել, այն էլ՝ լայնածավալ». Ռազմական վերլուծաբան
Ըստ Հայկ Նահապետյանի՝ Ադրբեջանի վերջին զորավարժություններից համացանցում հայտնվել էին հին զորավարժությունների կադրեր
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին
Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքին Մարտի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ԱԳ նախարարը ներկաներին տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: Էդվարդ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի շրջակայքը՝ աղբի մեջ կորած
Արարատի մարզպետարանից վստահեցրին՝ Արարատի քաղաքապետարանի հանձնարարությամբ օրը երկու անգամ մաքրվում է զորամասի հարակից տարածքում բնակիչների կողմից կուտակված աղբը: Արարատում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան զորամասի շրջակայքը կորած է աղբի մեջ եւ գտնվում է անբարեկարգ վիճակում: Շուրջ 22-ամյա պատմություն ունեցող զորամաս հասնելու ճանապարհին «Առավոտը» ականատես եղավ բավականին անմխիթար պատկերի: Նախ անցնում ես ոչ ասֆալտապատ՝ խորդուբորդ ճանապարհով, իսկ
Արցախում ևս դեղերի դեղատոմսով ձեռք բերելու որոշում կընդունվի
Ստեփանակերտի դեղատներում կատարած հարցմանը, թե ինչպես են վերաբերվում Արցախում ևս նախատեսվող նոր որոշմանը, դեղատների աշխատակիցները, ընդհանուր առմամբ, այն համարեցին դրական։


















































