Օրվա լրահոսը

Երևանում վթարի են ենթարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով,

Թաիլանդում սեքս-թրեյնինգների կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է 10 ռուսաստանցի

Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է 10 ռուսաստանցիների, որոնք կասկածվում են Պատտայայում անօրինական սեքս-թրեյնինգների անցկացման մեջ։ Ձերբակալվածների թվում են Ալեքս Լեսլին և Նաստյա Ռիբկան, որոնց դեմ ավելի վաղ դատական հայց էր ներկայացրել ձեռնարկատեր Օլեգ Դերեպասկան: Այս մասին գրում է RBK-ն: Թաիլանդական Tha Nation թերթի տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկում,որտեղ եղել է Ռուսաստանից 43 զբոսաշրջիկ:

Իսկ ուր կորավ վթարային ծառայության մասնագետը

Դեպքերը տարբեր են, մարդիկ` անտարբեր: Մի պատմությունը սկսվում է մեծ հույսերով, ավարտվում է ողբերգական վերջաբանով, իսկ մյուսի ահասարսուռ նախաբանը վերածվում է զավեշտալի վերջաբանի: Թերանում են մասնագետներն իրենց գործում, սակայն ոմանց թերացումը` մարդու համար երբեմն կյանք է արժենում: Առողջությունը փորձառու բժշկին վստահած անձը` ապաքինվելու փոխարեն, մահվան դուռն է հասնում` սխալ ախտորոշում, ազատազրկված անձը, տարիներ շարունակ պատիժը

Տեղեկանք. ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքի հրապարակումից հետո հայտնի դարձած դեպքերի մասին լրացուցիչ տեղեկանք: 2018 թ. հունվարի 9-ին ուսումնասիրության տվյալների հրապարակումից հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մահացության դեպքերից մեկով, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք է, զինծառայողը վաղաժամ զորացրվել է:

«Մեծ հաշվով հուզված չեմ»

Սիրված դերասան Ստեփան Շահինյանը` սերիալում չնկարահանվելու եւ իր ստեղծագործական ուղու մասին «Երբ փոքր էի, հայրս ինձ միշտ կրկես էր տանում, բախտ եմ ունեցել տեսնել Լեոնիդ Ենգիբարյանի խաղը, անչափ շատ էի սիրում, երեւի հենց այդ ժամանակ եմ արձագանքներ լսել իմ ներսում դեպի թատրոնն ու դերասանական արվեստը»,-պատմում է դերասան Ստեփան Շահինյանը: Նաեւ հավելում է, որ չէր էլ

Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Առաջին հայացքից հարցադրումը կարող է տարակուսանք առաջացնել: Նախ, ինչո՞ւ է շեշտը դրվում միայն ռուսական ընտրությունների գործոնի վրա, չէ՞ որ ապրիլին փոխվելու է նաեւ Հայաստանի կառավարման համակարգը, եւ երկրորդ, մի՞ թե պարզ չէ, որ ռուսաստանյան ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է: Մենք այս խնդրին մոտենում ենք փորձագիտական տեսանկյունից եւ փորձելու ենք հաշվի չառնել բոլոր ձեւական ու հուզական

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային խոշոր մրցաշարում

Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 6 մեդալ: 97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, դարձել է մրցաշարի հաղթող: Իսկ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը դարձել

Մաքսային մուտքերը 20%-ով աճել են անգամ սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում

ՊԵԿ-ը 2018թ.-ին շարունակելու է տնտեսվարողների ֆինանսական բեռը թեթևացնող նախաձեռնությունները

Այսուհետև հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու ՀԿ-ների մասին օրենքի դրույթներին և վերագրանցելու

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպված դասընթացին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ հիմնարար գիտելիքներ ստացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին։ Վերջին փոփոխությունների համաձայն՝ ներկայումս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենքի դրույթներին և վերագրանցելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին դասընթացի մասնակիցներին հայտնեց դասընթացավար, «Կառուցողական երկխոսության հանձնառություն»

Մեծ հայասեր Միրչա Տիվադարի հիշատակին

Սույն թվականի փետրվարի 20-ին կյանքին հրաժեշտ տվեց Տրանսիլվանիայի մերօրյա մեծագույն հայագետ, Կլուժի Հայկական միության եւ Հայոց թանգարանային միության փոխնախագահ Միրչա Մաքսիմիլիան Տիվադարը, թողնելով բոլորիս սրտերում մի դատարկություն, որն անհնար է լրացնել: Միրչա Տիվադարը ծնվել է 1958 թվականի մայիսի 11-ին Բայա Մարե քաղաքում, Ռումինիայի հյուսիսային սահմանի մոտ, բայց մանկությունը անցկացրել է Հայաքաղաք-Գեռլայում, մի քաղաքում, որը 1700

Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականը հաղթեց Ալբանիայի ընտրանուն

Փետրվարի 25-ին Երևանում կայացած Եվրոպայի 2021 թվականի բասկետբոլի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղն ավարտվեց հօգուտ մեր տղաների: Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականը 84։65 հաշվով հաղթեց Ալբանիայի ընտրանուն։ Սա շատ կարևոր հաղթանակ էր բասկետբոլի ազգային հավաքականի համար։ Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը դարձավ խմբի առաջատար։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալլան Հեսը։ Նա վաստակեց 21 միավոր։ Նախընտրական փուլի

Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենաներից գողություններ կատարողներին

Փետրվարի 24-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ փետրվարի 23-ի ժամը 18.00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 3.25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով և շարժիչի կափարիչը բացելով, փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Բաթումում

Փետրվարի 20-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ հայկական համայնքային կառույցների հետ համագործակցությամբ, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում անցկացրեց միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Ներկաների առջև ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ ընթերցելով նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ: Ելույթներ ունեցան Հայ Առաքելական Եկեղեցու Աջարիայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի Հանրապետության 2018 թվականի չեմպիոնները

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել են փետրվարի 20-ից 25-ը ընթացող ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց առաջնությունները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել՝ 56 կգ քաշային կարգում՝ Համլետ Մնացականյանը (երկամարտ` 220 կգ), 62 կգ քաշային կարգում՝ Խաչիկ Հարությունյանը (երկամարտ` 233 կգ), 69 կգ քաշային կարգում՝ Հրայր Հովհաննիսյանը (երկամարտ` 287 կգ), 77 կգ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին, մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի

Այն, ինչ պետք է աներ

Կոմպոզիտորների միությունը, անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Մարտի 5-ին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյա հոբելյանին։ Գրիգոր Եղիազարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է, մեծ մանկավարժ, ում մոտ ուսանել են բազմաթիվ կոմպոզիտորներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարեւոր դեր ունի մեր մշակութային ժառանգության վերականգնման,

Ուղիղ 26 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան. Սենոր Հասրաթյան

Խոջալուի հայ բնակիչներն իրենց բնիկ տարածքը լրիվությամբ լքեցին 20-րդ դարի 60-ական թվականների վերջերին:

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 1 տասնյակից ավելի մեքենաներ, կան վիրավորներ, ժամանել են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Ըստ նախնական

Հայտնաբերվել է ական

Փետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի: Փրկարարները սահմանազատել են

Արսեն Արծրունու հարազատների դիմումը՝ Արման Թաթոյանին եւ Վազգեն Ռշտունուն

Դիմում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Վազգեն Ռշտունուն Արսեն Արծրունու հարազատներից 25 Փետրվար 2018   Հարգելի պարոնայք, Ի պատասխան մեր կողմից 2018 թ.-ի փետրվարի 18-ին հրապարակված բաց նամակի, ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ինքը կապ չունի Արսեն Արծրունու

Հայկական ազատամարտի փառքը

Զորավարի ծննդյան օրվա առթիվ 19-րդ դարի վերջերին Արեւմտյան Հայաստանի լեռներում բռնկված հայոց ազգային-ազատագրական պայքարն ունեցավ իր բացառիկ հերոսական դրսեւորումները: Այդ ազատամարտի հրեղեն բոցերի մեջ կերտվեց Զորավար Անդրանիկի հերոսական կերպարը: Այո, Անդրանիկին վիճակված էր արտասովոր ուղի: Ճակատագիրը նրան էր վերապահել լինելու պետականությունից, զորքից ու բանակից դարերով զրկված ժողովրդի զորավարը: Գուցե դժվարին է լինել պետությունից եւ պետականությունից

Արմեն Սարգսյանը Լիբանանում հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։ Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։ Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների

Հայաստանի սամբոյի առաջնության հաղթողները

Փետրվարի 24-ին և 25-ին ,,Հայաստան,, մարզական միության մարզադահլիճում անցկացվեցին Հայաստանի սամբոյի 2018թ պատանեկան ու երիտասարդական առաջնությունները՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի և Արցախի ավելի քան 250 մարզիկների: Ստորև ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին, որոնք էլ կձևավորեն մեր հավաքականները և կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա ապրիլին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Պատանիների առաջնություն 48 կգ ք/կ-Դավիթ Հովսեփյան՝ Արցախ 52

Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականության վերականգնման արշալույսին

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը ներկա է գտնվել դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։ Իր ելույթում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականության վերականգնման արշալույսին: Նա արժևորել է ազատամարտիկների հերոսական ինքնազոհությունը և նվիրումը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ–տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական

Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2018»–ում

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով «Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սեւակ Խանաղյանը։ Եզրափակչում հանդես եկան Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը: Հաղթողն ընտրվեց  հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը՝ 24 միավորով:  

Մոտ ժամանակներս Հայաստանին ռեալ սպասվող, հուսադրող ու դրական բարեփոխումը Արմեն Սարգսյանի նշանակումն է նախագահի պաշտոնում

Նախապես ասեմ, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կյանքում բարևած չկամ և այն, ինչի մասին խոսվելու է, խոսվելու է անշահախնդիր: Տարբեր հոդվածներում բազմիցս եմ բարձրաձայնել այն մասին, որ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանում կայացած համակարգեր չեն գործում, ուստի չափազանց մեծանում է մարդ-անհատի դերը, և հնարավոր է երբեմն տվյալ մարդու դերակատարումն այնքան մեծանա, որ համակարգ ասածն ինչ-որ

Միջազգային իրավապաշտպան կառույցներն Իրանից պահանջում են կանանց հագնելաձևի իրավունքը թողնել ազատ

Անցած շաբաթ Իրանի առաջնորդ պրն Խամենեին հեղափոխության տարեդարձի արդյունքներն ամփոփելիս հայտնեց, որ 39-ամյա հեղափոխությունը հաջողել է քաղաքացիներին իր իրավունքների և ձայնի տեր դարձնել, բայց թերացել է արդարությունը տարածելու գործում: Նա այս առթիվ աննախընթաց մի քայլով ներողություն հայցեց Աստծուց և ժողովրդից։ Նույն ժամանակ նախագահ Ռոհանին գիտությանը նվիրված մի հանդիսության ժամանակ անուղղակի կերպով անդրադարձավ անվտանգության ծառայությունների աշխատակիցների

Ահմադինեժադը Խամենեին խնդրել է լուծարել Իսլամական խորհրդարանը

Էքս-նախագահ Ահմադի Նեժադը պետության ղեկավար պրն Խամենեին խնդրել է վերանայել առաջնորդի գրասենյակի գործունեությունն ու կառուցվածքը, լուծարել Իսլամական Խորհրդարանը, պաշտոնազրկել հանրապետության և դատական ատյանի նախագահներին, նշանակել խորհրդարանական ու նախագահական նոր ընտրություններ, զինված ուժերին հեռու պահել ընտրություններին միջամտելուց և Հիմնական Օրենքի Պահապան խորհրդին արգելել ընտրական մեքենայություններ (Election engineering) կատարել։ Հարկ է նշել, որ Պահապան խորհուրդն ունի լայն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031