Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանն ու Փաշինյանը փոխադարձ կսմթեցին իրար եւ վիճեցին՝ լռող պատգամավորների մասին

Նիկոլ Փաշինյանը հեգնեց՝ «Ուղղակի ոմանք ընդհանրապես խոսել չգիտեն»: Արփինե Հովհաննիսյանն էլ հակադարձեց. «Ոմանք էլ, որ շատ են խոսում, դրանից միեւնույն է, շատ բան չի փոխվում»: Գեւորգ Կոստանյանը չկարողացավ զսպել ծիծաղը:

Բախումներ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև

Թուրքիայի զինված ուժերը հրետանուց կրակ են բացել Աֆրին մտած Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումների վրա։ Այդ մասին հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝ հղում անելով սիրիական «Sana» լրատվական գործակալությանը։ Աղբյուրի պնդմամբ՝ հրետակոծումից հետո կառավարական ուժերը նահանջել են։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 սիրիացի զինվոր։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Սիրիայի կառավարական ուժերին թիրախավորելը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ

Ո՞րն է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

Կատարվում է քննություն

Արթուր Մեսրոպյան. «Վերապահումով եմ մոտենում լեզվի պահպանություն ասվածին»

Փետրվարի 21-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Մայրենի լեզվի օրվան նվիրված ասուլիսին հյուրընկալվել էր բանաստեղծ, թարգմանիչ, «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը: Նա նշեց, որ ամեն անգամ լեզվի մասին խոսելիս վերապահումով է մոտենում այն տեսանկյանը, թե պետք է պահպանել ու պաշտպանել մայրենի լեզուն: «Պաշտպանողական կեցվածքը, մոտեցումը ոչ մի հարցում առաջխաղացման միտում

«Թումանյանը մեր այն եզակի բանաստեղծն է, ով ուղեկից է յուրաքանչյուր հայի՝ օրորոցից մինչեւ խոր ծերություն»

Ծնունդդ շնորհավոր, Ամենայն հայոց բանաստեղծ Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ առթիվ այս էլ քանի տարի Ազատության հրապարակում գտնվող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ հավաքվում են «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամները եւ Հյուսիսային համալսարանի դասախոսներն ու ուսանողները՝ ոգեկոչելու մեր մեծ հայրենակցի ծննդյան օրը։ Բացելով հանդիսությունը՝ Հյուսիսային համալսարանի խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանն

Ռուդոլֆ Խառատյան. Կոնստանտին Օրբելյանի խնդիրը հենց դա է, որ ինքը կատարող է. «Հրապարակ»

նքը նաեւ հոգնել է այս հարաբերություններից, քաշքշուկներից, չգիտի թատրոնի էությունը, թե ֆունկցիոնալ առումով ինչպիսին պետք է լինի այն, որն է դրա առաքելությունը։

Արմեն Մարտիրոսյան. Իմ կոլեգաները եկել էին հանդիպման վարդագույն ակնոցով եւ պետության ղեկավարին ասում էին, թե ինչ լավ է Հայաստանում. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը շատ զարմացավ, որ մենք չգիտենք գրքի շուկայի ծավալը, դա խայտառակություն է։ Մենք ցույց տվեցինք, որ իրավիճակին չենք տիրապետում։ Հայաստանում մեր բնագավառում երբեք նման հետազոտություն չի իրականացվել։

Վահրամ Ավագյան. «Իմ կողմից 3-4 լվացքի մեքենա հնարավոր կլինի գնել, իսկ ընդհանուր առմամբ 10-ից ավելի գնվել է եւ վստահ եմ, որ էլի կգնվի». «Հայկական ժամանակ»

Ինչ վերաբերվում է մեր բանակի խնդրին, ես դրան չեմ նայում որպես մեծ, լուրջ խնդրի։ Սա իմ կողմից մի փոքր քայլ էր, որը ուղղված էր պետության ինչ-որ փոքր խնդրի լուծմանը։

Լավրենտի Միրզոյան. «ԿԳ նախարարությունը ոչ մի անգամ Մայրենիի օր չի նշել»

Մշակույթի նախարարությունն էլ չի նշել, ամեն մեկն իրեն հեռու է պահում

Անահիտ Բախշյան. Քննարկված նախագիծը տարբերվում է կառավարություն ներկայացվածից

Հանրային քննարկումից հետո նախագծում բաներ են ավելացվել

Ու երբ լրագրողները փորձում են մտահոգություն հայտնել, ընդ որում, միանգամայն արդարացված, հանկարծ մեղադրում են այդ թեման «խնդրահարույց» սարքելու համար. «Ժողովուրդ»

Լրագրողները մեղավոր են, որ բարձրաձայնում են Հայաստանի պետական պարտքի ահռելի չափերի մասին։ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն իր հարցազրույցում, անդրադառնալով պետական պարտքի ահռելի չափին, երբ հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը, եւ պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս պետք է վճարվի այն, ասել է. «Լրագրողներն են սա ավելի խնդրահարույց սարքել։

Հայ գեղանկարիչը Պենդերեցկուն նկար նվիրեց

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը մեր ժամանակի Մեծագույն երաժիշտներից մեկին` Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրել է նրա դիմանկարը: «Առավոտի» հետ զրույցում գեղանկարիչը նշեց. «Երբ առաջին անգամ Պենդերեցկին այցելեց Հայաստան, ես ներկա էի իր համերգին, շատ տպավորված էի ու հուզված: Իր դիմանկարն արդեն նկարել էին: Հիմա, երբ արդեն 85 տարեկան է, մտածեցի այդ արժանի մարդուն, մեծ երաժշտին շնորհավորեմ: Մտածեցի,

Լավրենտի Միրզոյանը դժգոհ է պաշտոնյաների գիտելիքները ստուգող հարցաշարերից

 Դրանք անպայման պետք է փորձաքննության ենթարկվեն

Օպերային թատրոնը 2017-ին մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը

2017-ի բավական բարձր ցուցանիշները 2018-ին գրեթե կրկնապատկելու՝ նախարար Ամիրյանի «հավակնոտ» առաջարկությանը մեծահոգությամբ ու լավատեսությամբ արձագանքեց մաեստրո Օրբելյանը. «Կանենք, կգերակատարենք»,- զարմանալի թեթևությամբ վստահեցրեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Մաեստրոյի լավատեսության հիմքում նաև 2017-ի հաջողություններն են, որոնց համար արժանացան «չեմպիոն» բնորոշմանը: Օպերային թատրոնը 2017-ին 2016-ի համեմատ մոտ

Փոխարենը ոչ մի առիթ բաց չեն թողնի «հայրենի իշխանություններին» ուղղված լիուլի գովասանքներ հնչեցնելու համար. «Հայկական ժամանակ»

։ Ճիշտ այնպես, ինչպես երբեք հրապարակավ որևէ բարձրաստիճան եկեղեցական չի խոսի կոռուպցիայի, արդարադատության բացակայության, պետությունը կառավարելու գործին կոչված մարդկանց ընչաքաղցության մասին։

Գեւորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

Լեւոն Մկրտչյան. Ինչո՞ւ ամբիոնի վարիչները իրենց փոխարինող չեն պատրաստում

Խորհրդարանական լսումներ `«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով

Ընդդիմադիրներն այնպիսի խնդիրներ են հարուցում, որ մնում ես ափիբերան` այ մարդ, դուք հավաքվել եք միավորվելո՞ւ, թե՞ իրար միս ուտելու. «Հրապարակ»

Եթե մեր ընդդիմությանը կհետաքրքրի իմ համեստ կարծիքն այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ վարչապետ չդառնա, ապա կարող եմ ասել, որ ընդդիմությունը նախ պետք է միավորվի: Այստեղից էլ ծագում է երկրորդ եւ ամենակարեւոր հարցը` իսկ ի՞նչ պետք է անել միավորվելուց հետո: Ընդդիմության միավորումը մի երկարուձիգ պրոցես է: Եթե ես էլ չասեմ,

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի արձագանքն Ալիեւի՝ Երեւանն ու Զանգեզուրը «պատմական հողեր» անվանելու ֆոնին

Այս պահի դրությամբ փաստացի միայն Ռուսաստանից ունենք Ալիեւի հայտարարությունը բացասական գնահատող արձագանք:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ Կարմիր գրքում գրանցված մացառախոզի միսը կուտեն մանկատան սաները

Բնապահպանները տեղեկանք կտրամադրեն սպանված կենդանու արժեքի մասին

Ցեղասպանության 10 փուլերը՝ Հայոց ցեղասպանության օրինակով. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն».«Ցեղասպանություն իրականացնող մարդիկ միշտ ունեն իրենց դրդապատճառները՝ մաքրել հասարակությունը դավաճաններից, քրեական տարրերից կամ այլախոհներից», – ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին աշխատակից Գրեգորի Սթանթոնը ցեղասպանության վերլուծության մեր օրերի լավագույն մասնագետներից է: Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանում Հայոց ցեղասպանության, Հրեական ողջակիզման օրինակով Սթանթոնը ներկայացրել է ցեղասպանության 10 փուլը, քայլեր, որոնք զուգակցում են ցանկացած ցեղասպանության: Գրեգորի Սթանթոնի յուրաքանչյուր բառն ակնհայտորեն արձագանքում

Շնորհանդես

Փետրվարի 21-ին, ժամը 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գրքի շնորհանդեսը: Գրքում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանն անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն կոմպոզիտորների` Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար: Հեղինակը «Գերմանական կվինտետը» նվիրում է դիրիժոր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: ՀՀ ոստիկանություն

Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին

Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվում է խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողով, որտեղ ներկայացված են ընդամենը 25 երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Կնեսեթի պատմության մեջ ամենախոշոր միջխորհրդարանական համաժողովին մասնակցում են աշխարհի խորհրդարանների աշխատակազմերի շուրջ 50

Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ. shamshyan.com

 Երեկ՝ փետրվարի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ

Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձևավորել նման հանրային ընկալում. Արման Թաթոյան

Երևանի ավագանու նիստերի լուսաբանման և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են: Երևանի ավագանու աշխատանքների թափանցիկությունն ու պատշաճ լուսաբանումը այդ մարմնի հանդեպ հանրային վստահության ապահովման, քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքի կարևոր երաշխիքներից են: Լրագրողն այդ կարևոր հանրային գործառույթի կրողն է: Օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու լրագրողի բարձր պատասխանատվությունն ու

Ըստ Թուրքիոյ արխիւներուն՝ Ցեղասպանութեան զոհերը «ողջ» են կամ «անյայտ կորսուած». «Ասպարեզ»

ՄՈՆԹՐԷԱԼ, «Հորիզոն».- Թուրքիոյ բնակչութեան հարցերու վարչութեան պաշտօնական արխիւներուն մէջ, Հայոց Ցեղասպանութեան տարիներուն սպաննուած հայերը՝ կա՛մ դեռ «ողջ» են, կա՛մ «կը փնտռուին իբրեւ անյայտ կորսուածներ»: Նման տեղեկութիւն յայտնաբերուած է՝ Թուրքիոյ հանրային ծառայութիւններու կայքէն քաղաքացիներու տոհմածառերը ուսումնասիրելու կարելիութիւն ընծայող նոր ծառայութեան մը ստուգումէն ետք: Արդարեւ, նշեալ ծառայութենէն օգտուած կարգ մը «թուրք» ազգայնամոլներ նոյնիսկ զարմացած են, երբ յայտնաբերած

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները: Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Հետազոտություն: Ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». Նոր հետազոտության տվյալները վկայում են, որ ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Միացյալ Նահանգներում կոչ է արվում բարձրացնել ծխախոտ գնելու համար թույլատրելի տարիքը։ Օրական ընդամենը մեկ գլանակ ծխելու դեպքում անգամ մեծանում է սրտի կամ ուղեղի կաթվածի վտանգը։ Վերլուծելով ավելի քան 140 հետազոտությունների արդյունքները՝ բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ օրական մեկ ծխախոտ օգտագործելու դեպքում սրտի և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031