Օրվա լրահոսը

Դամասկոսում ահաբեկչական հրթիռակոծումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներինը՝ 54-ի

«Գանձասար». Երեքշաբթի, 20 Փետրուար 2018-ին, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ արեւելեան Ղութայի շրջանէն շարունակեցին հրթիռակոծել Դամասկոսի բնակչութեամբ հոծ զանազան շրջանները, ինչպէս՝ ազատութեան եւ Ումաուիին հրապարակները, Ապպասիին, Պապ Թումա, Պարամքէ, Շաալան, Քասսաա, Ճարամանա եւ այլ շրջանները տասնեակ հրթիռներով։ ՍԱՆԱ-ի համաձայն, երեկոյեան զոհերուն թիւը հասած է 11-ի, իսկ վիրաւորներունը՝ 54-ի։

Երևանի ավագանին պետք է վերանայի իր կանոնակարգը՝ խստացնելով այն. Էմին Երիցյան

Երևանի ավագանու անդամներն առաջին անգամ չէ, որ խախտում են ընտրված անձանց ընդունված վարքականոններն ու Երևանի ավագանու կանոնակարգը։ Մասնավորապես, անձնավորված, վիրավորական լեքսիկոնի օգտագործումը վարքականոնների ու կանոնակարգի կոպիտ խախտում են։ Սա նույնիսկ դարձել է «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին բնորոշ գործելակերպ, ինչին Երևանի քաղաքապետը (նաև ի հաշիվ իր հեղինակության) միշտ չարդարացված հանդուրժողականությամբ է վերաբերվել։

«Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ, Մարտի 1-ը իմ ամոթը չի, ձե՛ր ամոթն է». Փաշինյանը՝ Կոստանյանին

Փաշինյանն ասաց, որ ժամանակավոր հանձնաժողովը առաջին փաստահավաք խմբի ինֆորմացիան չի ներառել. «Հասկացան, որ բանը բանից անցնում է, բաներ են բացվում, որ չպետք է բացվի, դա եղել է քաղաքական որոշում: Պարզվել է, որ փաստահավաք խումբն իրոք աշխատում է, արվել են լրջագույն բացահայտումներ՝ նույնիսկ ՊՆ-ի, բանակի ներգրավվածության հետ կապված»:

«Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում քաղաքական կոնսենսուս կա». Քաղաքագետ

«Մյուս քաղաքական ուժերը դժվար թե կարողանան առաջադրել մեկ այլ թեկնածու». Ալեքսանդր Մարկարով

Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը. այն պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է

Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

«Բանակից փախածները կոչվում են «մասնագիտության դոկտորներ»

Ինչից է հուզված եւ անհանգստացած Վարդան Բոստանջյանը

Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ

Նախագահին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Փաշինյանը Մարտի 1-ի հարցը քննարկելիս անեկդոտ պատմեց, Կոստանյանը ցուցադրաբար լքեց հանձնաժողովի նիստը

Գեւորգ Կոստանյանը փորձեց կանխել, որ Փաշինյանը չպատմի այդ անեկդոտը: Ասաց՝ լավ է հեքիաթ չեք պատմում: Տեսնելով չի ստացվում կանխել, Փաշինյանը վճռական է տրամադրված անպայման պատմելու այն, Կոստանյանը ցուցադրաբար լքեց հանձնաժողովի նիստը եւ վերադարձավ միայն անեկդոտից հետո: Իսկ Փաշինյանն ասաց. «Պետք լինի՝ հեքիաթ էլ կպատմեմ, այ քեզ բան: Եթե ձեր պատմածի վերնագիրը հեքիաթ չի, դա չի նշանակում, որ բովանդակությամբ այն հեքիաթ չի»:

Հռոմի պապի օրհնանքը՝ Գյումրու քաղաքապետին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը: Օրհնագրում մասնավորապես գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»: Հիշեցնենք, որ Հռոմի պապը Գյումրի էր այցելել 2016 թվականի հունիսի 25-ին՝ պատարագ մատուցելով

«Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին

«Բայց միջանցքում, օրինակ, նկարահանում անելու թույլտվության խնդիր չկա, չէ՞ որ լրագրողները հավատարմագրված են»

Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի նվիրատվության ու առքուվաճառքի պայմանագրերի վավերականության հարցը դեռ դատական օրակարգում է

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանն, ինչպես հիշում եք, մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, քաղցկեղից, «Դատապարտյալների հիվանդանոցից» «Նաիրի» բուժկենտրոն տեղափոխվելուց հետո: Նրա մահվանից մեկ տարի անց ծագեց ժառանգության հարցը: «Առավոտը» դեռեւս 2014թ. սեպտեմբերի 23-ին զրուցել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ, ում հարց էր ուղղվել՝ հանգուցյալ Սերոբ Տեր -Պողոսյանին պատկանող ընկերությունները Ախթալա

Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթեմիին: Ինչպես հաղորդում է Turan-ը՝ վկայակոչելով նախագահի կայքը, Ալիևը համոզմունք է հայտնել, որ Խաթեմիի այցը լավ հնարավորություն կդառնա ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները քննարկելու համար: Իր հերթին նախարարը նշել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն

Աշխարհը ձախողում է աջակցություն ցուցաբերել նորածիններին

Նյու Յորք, 21-ը փետրվարի, 2018 թ․- Նորածին երեխաների մահվան դեպքերը շարունակում են տագնապալի բարձ ցուցանիշներ գրանցել համաշխարհային մասշտաբով, հատկապես` աշխարհի ամենաաղքատ երկրներում։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների մահացության մասին նոր զեկույցում։ Ճապոնիայում, Իսլանդիայում և Սինգապուրում ծնված երեխաները ապրելու ամենաշատ հավանականությունն ունեն, մինչդեռ Պակիստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Աֆղանստանում ծնվածները բոլորից շատ են տուժում։ «Թեև անցած

Կոնստանտին Օրբելյանը հրաշք է ակնկալում

Նա որոշ փակագծեր բացեց պրեմիերաների վերաբերյալ Օպերային թատրոնը կինոդահլիճ չէ, որ ամեն օր ներկայացում ցուցադրվի: Նույնիսկ մեգապոլիսներում, օրինակ՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, այս փետրվարին խաղացվում է 16 ներկայացում, կան նաեւ 3-4 համերգային ծրագրեր, մյուս օրերին էլ բեմը տրամադրվում է խաղացանկային կամ նոր պատրաստվող բեմադրությունների փորձերին, կամ էլ տրվում է վարձակալության: Թե ինչ նոր պրեմիերաներ են սպասվում

Սերգեյ Բագրատյան. «Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ»

Լեւոն Մկրտչյանը նկատում է`երիտասարդ սերնդի խնդիր կա

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Արցախի հիմնահարցի կարգավորմանը. դեսպան

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բոլոր ջանքերը ներդնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ հիշեցնելով, որ այս տարի լրանում է հակամարտության 30-րդ տարին: «Իհարկե, կարևոր է հիշել անցած իրադարձությունները և դասեր քաղել անցյալից: Բայց առավել կարևոր է կառուցել ավելի լավ

Ադրբեջանն այս անգամ էլ քրգործ է հարուցել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի դեմ

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հերթական «հերոսական» որոշումն է կայացրել՝ քրեական գործ հարուցելով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի դեմ: Այդ որոշման մասին գրում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Մասնավորապես Գլխավոր դատախազության՝ Ծանր հանցագործությունների գլխավոր քննչական վարչությունը հեռակա կալանք է կիրառել Կարապետյանի նկատմամբ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա 2014-2018թթ. ընթացքում «կազմակերպված խմբի»

«Թուրքը դո՛ւ ես, հանգստացի հլը…». դատախազի պատասխանը՝ Պավել Մանուկյանի վիրավորանքին

Ամբաստանյալն իր հերթին վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել դատախազի հասցեին, ինչի համար հեռացվեց նիստերի դահլիճից

Սևանա լճից Սևան քաղաք բերող ճանապարհները

Կողք կողքի են լիճն ու քաղաքը, երկուսն էլ` Սևան անունով: Ու չնայած լճից քաղաք մոտ 400մ է, սակայն զբոսաշրջիկը շատ դեպքերում շրջանցում է քաղաքը, որոշ դեպքերում էլ Սևան անունն ասոցացվում է միայն լճի հետ: Փաստորեն, զբոսաշրջիկը մուտք գործելով թերակղզու տարածք` քաղաք այցելելու մասին չի էլ մտածում: Ինչպես փաստում են Սևանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի կողմից հրապարակված

Վարդան Ղահրամանյան. «Աշխատում ենք մի քանի ուղղություններով»

Փետրվարի 24-25-ին Էջմիածնում կկայանա թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ մեկ շաբաթ անց նույն վայրում տատամիները կտրամադրվեն մեծահասակների առաջնության մասնակիցներին: Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի փոխանցմամբ՝ վաղ ժամկետները պայմանավորված են միջազգային կարեւոր մեկնարկների ժամանակացույցով, որպեսզի հասցնեն ձեւավորել հավաքական թիմերը եւ կազմակերպել նախապատրաստական գործընթացը: «Երիտասարդներն արդեն ապրիլի 6-ից 5-ը Թունիսում պետք է մասնակցեն

Ասում են՝ կարմիր, նկատի են ունենում սեւ, սպիտակ, երբեմն նույնիսկ՝ բազկաթոռ. Փաշինյանը հեգնեց Հրայր Թովմասյանին

Փաշինյանն ասաց, որ «պիտի մամուլին հետեւենք, տեսնենք՝ պարոնայք Թովմասյանը եւ ՀՀԿ մեծամասնության ներկայացուցիչները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են՝ կարմիր, որովհետեւ երբեմն նկատի են ունենում սեւ, երբեմն՝ նարնջագույն, երբեմն՝ սպիտակ, երբեմն նույնիսկ՝ բազկաթոռ»: Հրայր Թովմասյանը արձագանքեց՝ «Եթե ինչ-որ մարդ Հովհաննես Թումանյան չի կարդացել կամ կարդացել է՝ չի հասկանում, դա չի նշանակում, որ այդպիսի գրող չկա»:

Աթեշյանի նմաններ շատ կան Մայր Աթոռում. Արագած Ախոյան. «Ա1+»

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր պաշտոնի հաշվին ավելի է սրում հայ և թուրք ժողովրդի հարաբերությունները։ Այսօր այս մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտնեցին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ,ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և պոլսահայ երաժիշտ Պողոս Եղիազարը։ «Երբեք մտքովս չէր անցնի, որ Մայր Աթոռում պլակատներով միտինգ կանենք։ Դրա պատճառն այն է, որ ոչ մի քայլ օգուտ չի տալիս։ Լկտիության

Կարեն Ավագյան. «Ինչո՞ւ ռեկտորին չի արգելվում ղեկավարել գիտխորհուրդը»

Չափանիշներ չկա, թե ո՞ր գործատուները կարող են լինել բուհերի կառավարման խորհրդում

Եվրամիությունում կարող է քննարկվել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման հարցը. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն».Շենգենյան գոտու պետությունների հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելուց գրեթե մեկ տարի անց Եվրամիության տարածքում քաղաքական ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը կտրուկ կերպով աճել է: Այս մասին շաբաթասկզբին գրել է գերմանական Die Welt պարբերականը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները: Պարբերականի տեղեկություններով՝ միայն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած Վրաստանի քաղաքացիների թիվը վերջին կես տարում

Յոթ բռնցքամարտիկ Սոֆիայում կմասնակցի միջազգային մրցաշարի

Փետրվարի 19-ին Սոֆիայում մեկնարկում է բռնցքամարտի «Ստրանջայի» ավանդական միջազգային մրցաշարը, որին նախնական հայտերով կմասնակցի 34 երկրի շուրջ 300 մարզիկ: Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Բուլղարիա է մեկնել  յոթ բռնցքամարտիկ: Նրանք են. Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Համբարձում

Լեւոն Մկրտչյանը հայտարարեց ստուգումների մասին

«Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում ստուգումներ կսկսենք»,- «Առավոտին» հավաստիացրեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Ահազանգը ստացվել էր նույն հաստատության նախկին փոխտնօրեն, այժմ դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի վարիչ Մխիթար Պատվականյանից: Վերջինս պնդում է, որ ունեն 100-ից ավելի հովանավորվող ուսանողներ, որոնք ձեւակերպված են անհատական ուսուցման սկզբունքով, դասի չեն գալիս, սակայն կրթաթոշակ են ստանում: Պարոն

Մամուլի խոսնակներին աշխատանքից ազատո՞ւմ է սպառնում

«Ցավ կապրեմ, եթե որոշ մամուլի խոսնակներ լքեն դաշտը՝ օրենսդրական փոփոխությունների պատճառով»,-ասում է Շուշան Դոյդոյանը

Ո՞ր գործատուները կլինեն բուհերի կառավարման խորհուրդներում

Արայիկ Հարությունյանը դեմ է, որ խորհուրդը հաստատի վարչապետը

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Կատարվել են խուզարկություններ

Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031