Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Երեւանի Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի փետրվարի 22-ին ժամը 09.00-21.00 Երեւանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ: Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վարչական դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահին և նշել, որ նրա աշխատանքային փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային որակները բավարար են այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու և դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ

Գողություն է կատարվել պահեստարան հանդիսացող ավտոտնակից. (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գտնվող ավտոտնակներից մեկից, որն օգտագործվել է որպես պահեստարան, գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 4-ին՝ ժամը 21:00-ից մինչեւ փետրվարի 5-ը՝ժամը 08:38-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել

Հակիրճ հայ-լիբանանյան հարաբերությունների մասին

Փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աունը: Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները սկսվել են բավական վաղ: 1990-ական թվականներին, մասնավորապես, Լիբանան են այցելել Հայաստանի խորհրդարանի նախագահը, արտգործնախարարները և վարչապետները: Նախագահի մակարդակով առաջին այցը տեղի է ունեցել 2000 թվականին: Առաջին անգամ պետական

ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար

Եվրոպական միությունը եւ Հայաստանը ստորագրեցին Գործընկերության առաջնահերթությունները

Կառավարությունն իր ոտքը գործարանից չպետք է քաշեր. տնօրեն (Տեսանյութ). «Ա1+»

Արմավիրի մարզում 30 տարի չշահագործվող «Քարակերտ» քարաձուլման գործարանում կա վառարան, որը  կարող է 34 տոննա բազալտ  հալեցնել: «Ամբողջ Եվրոպայում չկա այդպիսին, ոնց կարելի է ունենալ այդպիսի վառարան, բայց ոչ մի նախարար չգա տեսնի: Այս իշխանությունները բանիմաց քաղաքականություն չեն վարում: Պարոն վարչապետը, երբ եկավ, ասում էր, պետք է գործարարի ձեռքից բռնենք եւ տանենք, դե արի ձեռքս

«Անհրաժեշտությու՞ն է այսօր  «Բարձրագույն կրթության մասին» նման օրենք ունենալը և որքանո՞վ է դա պայմանավորված ոլորտի զարգացման հեռանկարներով». Լևոն Մկրտչյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր անցկացվել են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ նման լսումները կազմակերպելու համար: «Իմ երախտագիտությունն եմ հայտնում ոչ միայն ներկաներին, այլ

Երևանում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխառնոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը: Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար մասնագետները զգուշացնում են` մի´ օգտագործեք տնային

Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ: Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքներն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։

Լեհական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով

Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը

Ուշադրություն դարձրեք Վանաձորի վրա, Գյումրու վրա. մինչև դեկտեմբերի 7-ը Գյումրու կենտրոնը, հրապարակը, հարակից փողոցը, ամեն ինչը բերում ենք շատ լավ վիճակի. Կարեն Կարապետյանը՝ կառուցապատողներին

Ջերմուկում, Ծաղկաձորում մենք շատ հետաքրքիր իրավիճակ ունենք: Օրինակ, Ջերմուկի դեպքում՝ հյուրանոցները կառուցում են, ինչը ֆանտաստիկ ծանր բիզնես է, շատ երկար վերադարձվող փող, այդտեղ փողը ներդնում են, ենթակառուցվածքային որևէ բան չենք սարքում, որը 2 տարվա մեջ հետ է վերադարձվում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Ըստ Արա Բաբլոյանի՝ կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը

Խորհրդարանականների հետ հանդիպմանը ներկաները մտահոգիչ հարցեր են հնչեցրել նաեւ գյուղական դպրոցներում մասնագետների պակասի, ուսուցիչների արդարացի ընտրության վերաբերյալ:

Դրական գնահատելով Նուբարաշեն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը

Տարոն Մարգարյան. «Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի քրոնիկական խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է»

Ուշագրավ զարգացումներ Գյումրիում. այս քաղաքը իսրայելցիների համար կարծես պահեստի են վերածում

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իսրայել -Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ: Նախնական պայմանավորվածության համաձայն, Գյումրու քաղաքային իշխանությունները մոտ 350 հեկտար հողատարածք կտրամադրեն «Լոջիստիք Էֆ Թի Զի » ՍՊԸ-ին, եթե, իհարկե, կառավարությունը վավերացնի: Ըստ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, հաջողության դեպքում իրենք կկարողանան զարգացնել

ԵՊՀ ռոմանագերմանական ամբիոնի ներկայացուցիչները մեկնաբանել են փոխդեկանի հետ կապված սկանդալը

Իսկ Մարգարիտա Ապրեսյանն այդ առիթով ասաց, որ ընդունում է ուսանողների զայրացած վիճակը, բայց ուսանողների մտածելակերպն այնպիսին է, որ եթե նրանց ասեն՝ հարևան շենքում ջուրը կտրել են, ուսանողները դասադուլ կանեն, որ դասի չգան:

«Ծռերի» գործով նիստը հետաձգվեց. վթարի են ենթարկվել պաշտպանները

Նրանք դատավորին տեղեկացրել են, որ մարմնական վնասվածքներ չեն ստացել

ԵՊՀ-ում վստահեցնում են, որ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերի խտացումը առարկայի մատուցման ձևի վրա չի ազդելու

ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում նոր ծրագիր ու մասնագիտություն են առաջարկում մտցնել

«Մուտք էին գործել վարորդների հանգստյան սենյակ, ընդ որում, ոչ բլոտ, ոչ այլ թղթախաղ չի ֆիքսվել». Արթուր Գեւորգյան

Արթուր Գեւորգյանը՝ լրագրողական կազմակերպությունների հայտարարության մասին

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Թմրամիջոցը Հայաստան է ներկրվել արտերկրից. Հայաստան տեղափոխմանը, իրացմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մի քանիսը ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներ են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է: 2018թ. փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն

Բժիշկները գաղտնապահությունը խախտում են. ՄԻԱՎ կարգավիճակի մասին այլոց ներկայությամբ են հայտնում

Մարզերում կանայք վախենում են հետազոտվել, հանկարծ համայնքում չիմանան իրենց կարգավիճակի մասին

Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ փոխգործակցության զարգացման հարցեր

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կնեսեթի մի շարք ստորաբաժումների ղեկավարներ, այդ թվում նաեւ հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավարն ու Կնեսեթի մամուլի խոսնակը: Հանդիպման ընթացքում

«Ռեկտորները հավաքվեցին, գնացին մի շատ ավելի բարձր տեղ ու կարգավորեցին խնդիրները, հարցը ջրվեց»

Բուռն քննարկումներ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ

ՀՔԱՎ: Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող պահածոյացված միսը սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում

Արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող անձինք ուղղակի հրաժարվում են սննդից և հիմնական սնունդը ստանում ընտանիքի անդամներից՝ հանձնուքների տեսքով:

Զեյնալյանը հայտարարեց՝ Մարտի 1-ին փողոցում տեսել ենք մարդկային ծնոտ եւ լեզու, 10 զոհերի լեզուն կտրված չէր

Արտակ Զեյնալյանը հայտարարեց. «Ես 10 զոհից 9-ի ներկայացուցիչն եմ, բոլորի դատաբժշկական եզրակացությունն ունեմ, նրանցից ոչ մեկի լեզուն կտրված չի, բայց մենք փողոցում տեսել ենք մարդկային ծնոտ եւ լեզու: Մենք տեսել ենք ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի ենթարկում մարդուն, նրա վրայով անցնում է եւ մենք չգիտենք նա ով է: Այդ վրաերթից հետո մարդը չպետք է որ ողջ մնացած լիներ: Զոհերին թաքցնում են, դրա համար ենք մենք ասում՝ առնվազն 10 զոհ»:

90 գիտնական դրամաշնորհներ ստացան գիտական հետազոտություններ իրականացնելու համար

Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 14-ը՝ կանայք: Դրամաշնորհի գումարը 5000 դոլարին համարժեք դրամ է:

«Հենց մամուլի քարտուղարն ուզում է լրագրողին «ցրել», ասում է՝ կապվեք բաժնի պետի հետ». Պիպոյան

Տարբերություն չկա, թե ով է վատ աշխատել. միեւնույն է՝ նրանք պետք է լինեն լրատվության համայնքի դեսպանը գերատեսչության ներսում

Ուզում եք՝ 200 հատ նախագիծ բերեք հայտարարության, քանի իրավական հիմքեր չկան այդ գործերը վերաբացվելու՝ չի լինելու. Կոստանյանը՝ Փաշինյանին. (Տեսանյութ)

Փաշինյանն անցավ գործի հետ կապված դիտարկումներին. «Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ի՞նչ եք ասում, ա՛յ ձեր ցավը տանեմ, հազարավոր կիլոմետրեր տեսագրություններ, ժամեր կան, ով է շնչել, արտաշնչել, նույնիսկ մկները չէին կարա…առանց տեսախցիկների, հարցաքննվե՞լ է այդ մարդը՝ պարոն գլխավոր դատախազ ոչ հեռավոր անցյալի ԱԱԾ-ն գիտե՞ք ինչքան է նկարել, ԱԱԾ-ին գնացե՞լ հարցրել եք՝ հլը բեր նկարածներդ: ՀՔԾ-ն մուտք գործե՞լ  է ԱԱԾ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել:

«Պոտենցիալ ներդրողներ կան, որոնք Հայաստանի տեղը գլոբուսի վրա նույնիսկ չգիտեն». Խոսրով Հարությունյան

Ըստ պարոն Հարությունյանի՝ մոլորություն է ներկայացնել, թե հարկային օրենսգրքի նպատակը հարկային բեռը բարձրացնելն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031