Օրվա լրահոսը
«Պետք է մտահոգվենք, որ ղարաբաղյան շարժման վերջին փուլը չենք լուծել». Ստյոպա Սաֆարյան
«Շարժումը մի բան ցույց տվեց, որ երբեք որեւէ սերունդ հաջորդ սերնդի վրա չպետք է թողնի անհարկի մեծ բեռ». Քաղաքական վերլուծաբան
«Մեկի համար ահաբեկիչ, մյուսի համար՝ ազատության մարտիկ». Արա Ղազարյանը՝ ահաբեկչության քարոզի դեմ օրինագծի մասին
Ապստամբության իրավունքի մասին են խոսում նաեւ «Սասնա ծռերի». պաշտպանները, հեղափոխության կոչ անելիս խոսում է այդ մասին նաեւ Զարուհի Փոստանջյանը, որտե՞ղ է այդ սահմանը՝ դա ահաբեկչությա՞ն քարոզ է, թե՞ ապստամբելու: Արա Ղազարյանը պատասխանեց. «Նախ, իրավաբանության մեջ ապստամբության իրավունք չկա, նման հասկացություն չկա: Գուցե դա քաղաքական կատեգորիա է, բայց չկա կառուցակարգ: Ապստամբությունը ինքնըստինքյան ասոցացվում է բռնության հետ»:
Գեներալ Մանվելը, Սեյրան Սարոյանը ռասիզմ են տարածում, թուրք զինվորներին արյան ծովում խեղդելու կոչերում պետք է զգույշ լինեն
Շատ հաճախ մեզ հետ զրույցներում գեներալ Մանվելը, Սեյրան Սարոյանը, տարբեր ռազմական գործիչներ խոսում են Թուրքիան արյան գետ դարձնելու, Ալիեւին փուռը տալու, Ալիեւի կնոջը ինչ-ինչ գործողությունների ենթարկելու մասին, արդյո՞ք դրանք խախտումներ են դիտարկվում եւ նախատեսվում է պատասխանատվություն: Արա Ղազարյանը պատասխանեց. «Բա իհարկե, դա ռասիզմ է: Էն որ ասում է՝ քեզ թուրքի պես ես պահում, դա արդեն ռասիզմ է: Մեր հասարակության մեջ չափազանց տարածված է, թուրք բառի ասոցացումը վատ բանի հետ ռասիզմ է: Եվ նայած թե ոնց եք լուսաբանում, դա կարող է պատժելի լինել»:
Արման Սահակյանն` իր եւ Կարեն Կարապետյանի լարված հարաբերությունների մասին
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված չեն: Լրագրողներից մեկը հիշեցրեց վարչապետի հանձնարարականն`Արման Սահակյանին`դուրս գալ չինովնիկի կարգավիճակից եւ ավելի նախաձեռնող լինել աշխատանքում: Արման Սահակյանը հայտարարեց, որ իր եւ վարչապետի հարաբերությունները «գործընկերային, լավ, դրական» են ու իրենց համատեղ աշխատանքը արդյունավետ է` փաստում
Քանի դեռ դեղատոմսի պարտադիր պահանջը ուժի մեջ չէ, մարդիկ որոշել են դեղեր «ամբարել»
Արդեն մի քանի օրից բազմաթիվ դեղեր առանց բժշկի դուրս գրած դեղատոմսի հնարավոր չի լինի գնել: Այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտնում «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգ սահմանելու մասին» կառավարության որոշումը: Ըստ այդմ, Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բաց թողնման ենթակա են
Մաքսիմ Սոկոլով. «Երկկողմ ապրանքաշրջանառությունը մեր համագործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ ավելի քան 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարի»
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն է ստացել, որի շրջանակում երաշխավորված են ապրանքների ազատ տեղաշարժը, մաքսային հսկողության բացակայությունը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության միասնական կանոնները:
Հայաստանը՝ «վիտրինայում»
Մյունխենի անվտանգության ֆորումի ընթացքում «Եվրասիա» խմբի նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերը Սերժ Սարգսյանին հարց ուղղելիս խոսքը սկսել էր այսպես. «Պարոն նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել` մի կողմից դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի…»: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցած այս տեքստում մի փոքր ոճաբանական
«Ցուցարարները պետք է մոտենային ՊՊԾ գնդին, բայց չեմ կարծում, թե պետք է մտնեին գունդ». Վկա
«Ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք ասում էին, որ քարերով պետք չէ հարվածել ոստիկաններին, նախահարձակ պետք չէ լինել»,-ասաց Անդրիաս Ղուկասյանի գործով վկան
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը քննարկելու է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի կարողանան Սուրբ
Վերանայել իրենց գործում թերացած ընկերությունների շինարարական պայմանագրերը. ՀՅԴ վերլուծությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մասին
Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և այս ծրագրի իրականցման համար վերցված վարկերի նպատակային օգտագործման հրամայականով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու համար ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն
Իրանահայ ճարտարապետը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով
Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը: Ճարտարապետ Վ. Առաքելյանը մեծ ներդրում ունի Իրանի տարածքի հայկական հուշարձանների առանձնապես` Ս.
Դավիթ Հարությունյանը Երեւանի քաղաքապետարանի՝ լրագրողների աշխատանքը կանոնակարգելու հայտարարության մասին
Արդարադատության նախարարը կարծում է, որ ավագանու նիստին երկու կողմերն էլ չպետք է այդպես պահեին:
Արամ Հովհաննիսյան. «Հումորով թաթախուն պատառիկներ»
Վանո Սիրադեղյանը փողկապով էր:
-Խեր լինի, ի՞նչ է պատահել, -այս ու այն կողմից հարցրին:
-Կազմակերպված շարժում չե՞նք դառնում, -հարցին հարցով պատասխանեց:
«Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպում կա ոչ իրավաչափության խնդիր». փաստաբան
Գեւորգ Դավթյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի նախադեպը, երբ հարվածը չի որակվել ծեծ
Դավիթ Հարությունյանն իրենց պատասխանատու է համարում Նուբարաշենում ստեղծված իրավիճակի համար
Արդարադատության նախարարությունը պատրաստվում էր այս տարի լուծել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վթարված կոյուղու հարցը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Փետրվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.50C (1999 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -29.50C (1972 թ.) Օդի միջին
Բազմաբնակարան շենքերի երեւանյան շուկան 10 տարվա ռեկորդ է սահմանել. «168 ժամ»
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անշարժ գույքի շուկան 2017 թվականին բավականին ակտիվացել է։ Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, անցած տարվա ընթացքում Հայաստանում կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 19615 գործարք՝ 2016 թվականի 17858-ի դիմաց։ Այսինքն՝ տարվա կտրվածքով օտարման գործարքների թիվն աճել է 2030-ով կամ 11.5%-ով։ Ընդ որում, բնակարանների օտարման գործարքների թիվն ավելացել է առքուվաճառքի գործարքների հաշվին, իսկ նվիրատվությունների
Սերժ Սարգսյան. «Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր»
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն
Արամ Սիմոնյան. «Դա ընդվզում չէ, այլ ամբիոնի դասախոսների կողմից արհեստականորեն սարքած բան է». «Ժողովուրդ»
Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: Բանն այն է, որ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկան պիտանի չէ: Այդ հեռանկարին դեմ են ԵՊՀ ուսանողները, որոնք արդեն մի քանի օր է՝ «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանում: Եթե արտասահմանյան գրականություն առարկան ուսանողներն անցնում էին 6 կիսամյակ, ապա
«Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ Թուրքիայի ձեռքերն ազատ են թողնում». «Իրատես»
Երբ սահմանադրական փոփոխություններն ասպարեզ եկան, որով Հայաստանը անցում պետք է կատարեր կառավարման խորհրդարանական համակարգին, հաճախ էր հնչում այն հարցը, թե այսօրվա խորհրդարանականներն ի վիճակի՞ են արտաքին քաղաքական հարցերում ճիշտ որոշումներ ընդունելու: Իհարկե, փորձը հուշում էր, որ ինչ համակարգ էլ լինի, որոշում կայացնողները նրանք չեն, այդուհանդերձ, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ խորհրդարանը
Արթուր Գեւորգյան. «Վարորդների սենյակը երբեւէ չի եղել եւ չի դիտարկվել որպես աշխատասենյակ». «Հայկական ժամանակ»
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ մի քանի լրատվամիջոցների հրավիրել էր քաղաքապետարան ՝ շրջայց կատարելու եւ նկարահանումներ իրականացնելու։ Փոստանջյանը ներկայացրել էր մասնավորապես մի սենյակ, որտեղ հավաքված էին մի խումբ տղամարդիկ, իսկ սենյակում խաղաթղթեր կային ու խաղի հաշիվների մասին նշումով թղթեր։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, սակայն, շուտ
Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց
Մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։
«Այս տարիների ընթացքում ժողովրդիս ստիպում էին մոռանալ այդ շարժումը, բոլոր ստորությունները վերագրում էին դրան». «Ժողովուրդ»
«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը՝ Աշոտ Մանուչարյանը, իր տեսակետն ունի, թե ինչու է իշխանությունն այսչափ անտարբեր մեր անկախ պատմության ամենալուսավոր էջերից մեկի նկատմամբ։ «Այս տարիների ընթացքում ժողովրդիս ստիպում էին մոռանալ այդ շարժումը, բոլոր ստորությունները վերագրում էին դրան»։ Իսկ թե ինչու են իշխանության մեջ եղած մարդկանցից ոմանք փորձում մոռանալ այդ շրջանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամն այսպես է բացատրում.
Բանակում լվացքի մեքենաներ կան. «Հայկական ժամանակ»
ՀԺ-ն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՚՞ս զորամասերում առկա է լվացքի մեքենաների խնդիր, որ այսպես մտահոգության առիթ է դարձել։ – Պարոն Հովհաննիսյան, զորամասերում զինվորներն իրենց հագուստն ինչպե՞ս են լվանում։ Լվացքի մեքենաներ կա՞ն, թե՞ զինվորները ձեռքով են լվանում իրենց հագուստը։ – Լվացքի մեքենաներ կան։ – Բոլոր զորամասերում կա՞ն։ – Այո։ Ընդհանրապես լվացքատուն հասկացություն կա բոլոր զորամասերում։
Սարյանի տուն-թանգարանը եկամուտների մասով 74,4 %-ի գերակատարում ունի, այս տարի նախարարն ավելին է սպասում
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը հաշվետվությամբ նախարարություն էր բերել 2017թ. եկամուտների մասով գերակատարման 74,4 % ցուցանիշ, իսկ նախարարությունից դուրս եկավ Արմեն Ամիրյանի առանձնահատուկ շնորհակալությամբ. « Եվ զուր եք մտահոգվում, թե տուն-թանգարանի վերանորոգումից հետո առաջին տարվա այս «սպասելի բումին» հաջորդելու է անկումը։ Ո′չ, սա նաև Ձեր լավ աշխատանքի արդյունքն է, և եթե այս տարի հաջող
Նոր աղբավայր Նուբարաշենում անտառի փոխարեն կամ փողեր մսխելու վարպետության դաս ՀՀ կառավարությունից․ տեսանյութ. ՀԲՃ
2015թ. հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ
«Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները ցույց տվեցին, որ եթե երկուստեք շատ չբարդույթավորվեն, կարող են նաեւ որոշակի արդյունքների հասնել. «Հայոց աշխարհ»
Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում, որ հրավիրվել էր խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով, ինչպես հայտնի է, քվեարկությամբ մերժվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ձայների հարաբերակցությունն ինքնին ուշագրավ է՝ նախագծին «կողմ» քվեարկեց 35, «դեմ»՝ 38 պատգամավոր: Կարելի է ասել, որ ընդդիմությանն ընդամենը մի քանի ձայն չբավականացրեց ցանկալի նպատակին հասնելու, ինչպես
Շնորհանդես
Փետրվարի 21-ին, ժամը 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գրքի շնորհանդեսը: Գրքում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանն անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն կոմպոզիտորների` Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար: Հեղինակը «Գերմանական կվինտետը» նվիրում է դիրիժոր
Արցախյան շարժում 30. Հուշեր
«Քարածուխ» Լոնդոնից Իհարկե պայքարի սկիզբը առանձնանում էր իր զգացմունքային ասպեկտով։ Հայաստանում որոշները հավատում էին, որ ջերմուկով Հայրենիք պահել կլինի, իսկ Արցախում, ինչպես նաեւ Շահումյանում այդ ամենը զուգորդվում էր՝ հավատում էին խոսքի ուժին, բայց եւ զինվում էին։ Բոլորի աչքից հեռու էին զինվում, քանի որ «խաղաղ միջոցներին» հավատացողի կերպարը պետք էր աչքի լույսի պես պահել։ Նույկինները, Թ.


















































