Օրվա լրահոսը
Արամ Սարգսյանը՝ Ղարաբաղյան շարժման եւ սխալների մասին
Խոսելով ղարաբաղյան շարժման մասին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Ունեցանք թերություններ տնտեսության բնագավառում, կարող էինք ավելի լավ ապրել, շտապեցինք սեփականաշնորհման բնագավառում, կարող էինք դանդաղ անել, բայց քաղաքական խնդիր կար, պիտի աշխարհին ցույց տայինք, որ մենք առաջադեմ ենք, որ մեզ օժանդակեն: Այնպես որ, այդ սխալները նաեւ իրենց օբյեկտիվ դրդապատճառներն են ունեցել եւ չեմ մեղադրում այդ սխալների համար որեւէ մեկին, ով այդ ժամանակ աշխատել է»:
Բելգիահայերը Արմեն Սարգսյանին ներկայացրել են իրենց տեսակետներն ու գաղափարները Հայաստանի ապագայի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։ Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են
Բակում քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է բնակչուհու պայուսակը, որի մեջ եղել են ոսկյա զարդեր, թանկարժեք ժամացույց եւ այլն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուն կողոպտած անձի ինքնությունը։ 2017թ. դեկտեմբերի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի շենքերից մեկի բակում քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է բնակչուհու պայուսակը, որի մեջ
«Գիրքն է հանդիսանում երեխայի բարեկամը». Երևանում նշում են գրքի տոնը
Երևանում նշում են գրքի տոնը: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակներում փետրվարի 19-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա տարբեր հրատարակչությունների մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գտնում է, որ մանկական գրքերը մտավոր ճանաչողության համար կարևոր դեր են կատարում, ինչպես օրինակ Վախթանգ Անանյանի գրքերի կենդանական աշխարհի նկարագրությունը՝ Հայաստանը ճանաչելիս: Չնայած այդ
«Եթե հայերեն գրվի խանութը բաց է՝ չե՞նք հասկանա, պետք է անպայման գրեն open». Լավրենտի Միրզոյան
Պարոն Միրզոյանը մտահոգված է, որ լեզվի պետական տեսչության ձեռքերն ու ոտքերը շղթայված են
Շուտով առանց դեղատոմսի դեղ չեն տալու
Մարտի 1-ից պարտադիր դեղատոմսով դեղ ձեռք բերելու պահանջը ուժի մեջ կմտնի
Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին
Մշակույթի նախարարությունը կհրատարակի Արտավազդ Փելեշյանի հուշերը: Արմեն Ամիրյանը նշեց, որ շատ բարձր մակարդակով և ըստ պատշաճի պետք է նշվի Վարպետի ծննդյան 80-րդ տարեդարձը:
Հանձնարարվել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն
Երևանի քաղաքապետը նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:
«Այդ ամենը կապ ունի Թուրքիայի իշխանությունների բարեհաճության հետ». փորձագետը՝ Պոլսի պատրիարքարանի մասին
Այն այսպես կոչված առաջընթացը, որը կա պատրիարքարան-պետություն հարաբերություններում, հենց այդ անձնական եւ ջերմ հարաբերությունների շնորհիվ է
Մարգարիտ Եսայան. «Քանի դեռ միջազգային կառույցները եւ գերտերությունները միայն ունկնդիր եւ դիտորդ են, մեր երկրի նախագահի խոսքը ահազանգ է»
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը` նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին
Գյումրիում 350 հեկտար հողատարածք կտրամադրեն իսրայելական բրենդային ընկերություններին
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու նիստից հետո ուշագրավ մի հայտարարություն արեց․ նա ավագանու անդամներին, քաղաքապետարանի պաշտոնյաներին, լրագրողներին ու հ/կ ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ պատրաստվում է 350 հեկտար հողատարածք տրամադրել իսրայելական ընկերություններին։ «Մեզ են դիմել իսրայելական ընկերություններից, առևտրաարդյունաբերական պալատից, որպեսզի մենք 350 հեկտար հող հատկացնենք, որպեսզի 30-ից ավելի բրենդ ունեցող ընկերություններ արտադրություն հիմնեն։ Այս պահին փոխըմբռնման
ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել, քանի որ նախ եւ առաջ պետք է պատմություն ունենալ
«Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից». Էդուարդ Շարմազանովը՝ ուսանողներին
Չելյաբինսկում սկանդալ է բարձրացել. մանկատանը բռնաբարել են անչափահասների
Ռուսաստանի Չելյաբինսկ մարզում սկանդալ է բարձրացել՝ կապված մանկատուն-ինտերնատում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների հետ, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Երեխաների նկատմամբ բռնի գործողությունների մասին հայտնել են երեք ընտանիքներ, որոնք մանկատնից հետ են վերցրել 10-14 տարեկան 7 երեխաների: Սեռական ոտնձգությունների մասին երեխաները սարսափելի պատմություններ են պատմել. բոլոր պատմություններում նշվում են նույն կերպարները՝ մանկատան 4 մանկավարժ
«Կարմիր գծերի» տեսախցիկը խախտումը թողած` մեքենայի մեջ սիրով զբաղվող զույգին է նկարում
«Կարմիր գծեր» կան, որոնք տեսախցիկներով կահավորված չեն, բայց խաբում, ասում են՝ ձեր խախտման տեսանյութը կա
Պոլսի հայոց պատրիարքարանը վերադարձրել է «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը. «Ժամանակ»
Հանրապետական շրջանում հայերից բռնագրաված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին: Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին: Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել
Ոստիկանությունը գրպանագողերի դեմը չի կարողանում առնել
Նախորդ օրը «75 ա» համարի միկրոավտոբուսում հերթական քաղաքացին թալանվեց: Գրպանահատները տարել էին տիկնոջ դրամապանակը` 100 հազար դրամով: Գողացել էին հիվանդանոցի համար նախատեսված գումարը: Արդեն հիվանդանոցում հայտնաբերելով, որ դրամապանակը չկա, տիկնոջ ինքնազգացողությունը միանգամից վատացել է, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Սա վերջին մի քանի ամսում գրպանագողության հարյուրավոր դեպքերից մեկն է: Գողության այս տեսակն այսօր հատկապես Երեւանում
Լեւոն Մկրտչյան. «Արմեն Սարգսյանի Քեմբրիջյան փորձը կարող է օգտակար լինել»
Նա մարդ է, որն ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլականը
Մինսկի խմբի ջանքերը առավելապես ուղղված են եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքների չեզոքացման վրա. Մասիս Մայիլյանը ամփոփել է 2017 թ.
2017 թ. Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության հիմնական առաջնահերթությունները եղել են Արցախի միջազգային ճանաչման, ապակենտրոնացված համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով նախորդ տարին, ասաց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Արտգործնախարարը նշեց, որ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ այս վերջին տարիներին դրական միտում կա. ‹‹Նախորդ տարում
Ժիրայր Սեֆիլյան. այսօր իսկ անհրաժեշտ է երկխոսություն սկսել՝ հայ նոր քաղաքական դասը ժամ առաջ ձևավորելու նպատակով
Դրա համար կարող է հարթակ ծառայել «Հանուն Հայաստան պետության» ճակատը։
Հայաստանում տարեկան 200-210 ինքնասպանության դեպք է գրանցվում. Ահարոն Ադիբեկյան
Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի՝ ինքնասպանության դիմում են հիմնականում մինչև 30 տարեկանները:
«ԴԱՀԿ-ն ինձանից մոտ 30.000 դրամ է գողացել, մենք գողից փողը հետ վերցրինք». Սերգեյ Դանիելյան
«Եթե օրենք չեք ընդունելու անբարեխիղճ աշխատողին պատժելու մասին, գոնե մենք կտցնելու հնարավորություն ունենանք». դերասան
«Քննիչը կծանոթանա գործի նյութերին». Սոնա Տռուզյանը՝ ավագանու նիստի միջադեպի մասին
Դրանից հետո միայն հարուցված քրեական գործի շրջանակներում կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ
ԿԳ նախարար. «Արմատապես փոխելու ենք բարձրագույն կրթության համակարգը»
2018 թ.-ին մոտ մեկ միլիոն դոլար կտրամադրենք բուհերին
«Ցեղասպանության ճանաչման հարցը հայ-իսրայելական հարաբերությունների հիմքում չպետք է դնենք»
«Մենք հաճախ ենք սխալմամբ դիտարկում Հայաստանի` որեւէ օտար պետության հետ ունեցած հարաբերությունները Հայոց ցեղասպանության հանդեպ վերջինիս ունեցած պաշտոնական դիրքորոշման բացասական կամ դրական լինելու տեսանկյունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Հիշեցնենք, Կնեսետի լիագումար նիստում փետրվարի 14-ին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը: Խորհրդարանականների մեծամասնությունը, սակայն, պաշտպանել է Իսրայելի արտգործնախարարության մոտեցումը՝ չընդունել
ԿԳ նախարար. «Հատուկ կրթություն իրականացնող հաստատություններում կեղծ ամրագրումներ են լինում»
Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն այլ ծրագրեր
Գյումրու ռուսական ռազմաբազան ԱՄՆ-ը «էական գործարք» կհամարի՞
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն Արցախի կարգավորման հարցում իր նոր մոտեցումները ՀՀ եւ Արցախի իշխանություններին չի փոխանցի. վերջիններս հետաքրքրված չեն: – Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը` եթե Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքներ» կնքվեն, ապա Հայաստանը կհայտնվի ԱՄՆ պատժամիջոցների թիրախում: Հայտնի է, որ հայկական կողմը զենք ձեռք է բերում հիմնականում ՌԴ-ից: Այս
Քրեական գործ` ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և Տ. Վ.-ի հաղորդման առթիվ: Այսպես, Տ. Վ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում
Հայաստանը ներկայացնող Դավիթ Պետրոսյանը Սամբոյի Բելառուսի բաց առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ
2018թ. փետրվարի 15-ից 17-ը Մինսկում 17-րդ անգամ անցկացվեց Սամբոյի Բելառուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները: Աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաև Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, որը հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ: Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի
Կապանում տղամարդուն ծեծելով սպանելու առնչությամբ 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաև՝ սպանվածի եղբոր որդին
Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչը անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու ազգականի հետ դեպքի օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է տուժողի բնակության վայր: Այնուհետև միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել են Կապան քաղաքի ուղղությամբ, որտեղ կանգ են առել և վիճաբանել, ինչի ժամանակ էլ 53-ամյա տղամարդը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:


















































