Օրվա լրահոսը

Կրակոցներ Դաղստանում. կա 5 զոհ. Ա1+

Դաղստանի Կիզլյար քաղաքում անհայտ անձն այսօր կրակ է բացել եկեղեցուց դուրս եկող մարդկանց ուղղությամբ: Պաշտոնական տվյալնեով մահացել է 5 մարդ, կան վիրավորներ տեղեկացնում է ԲԲՍ-ին: Ըստ տեղի Քննչական կոմիտեի՝ հանցագործը ոչնչացվել է: Նա տեղի բնակիչ է եղել, ծնված 1995 թվականին: Հինգ զոհերն էլ կանայք են: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարևորը խիզախ ու ինքնավստահ լինելն է. միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի մասնակից (Ֆոտոշարք)

Ամերիկյան համալսարանը հաղթեց միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթում, ինչը նշանակում է, որ թիմն ապրիլի 1-7 Վաշինգտոնում անցկացվող միջազգային մրցափուլին կներկայացնի Հայաստանը: Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի հայաստանյան ազգային մրցափուլն անցկացվեց փետրվարի 17-18-ին Երևանում: Այն կազմակերպվում է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի կողմից: Իրավաբան ուսանողների համար այս մրցույթը նպաստում է միջազգային իրավունքի ուսումնասիրմանն ու դրա հանդեպ հետաքրքրությանը: «Ուսումնական

Մանրամասներ՝ Իրանում տեղի ունեցած օդային աղետի մասին

Այսօր առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել Իրանում․ «Ասեման» ավիաընկերության պատկանող ATR տեսակի ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրան-Յասուջ չվերթի ժամանակ և զոհվել են բոլոր 65 ուղևորներն ու անձնակազմը․ ինքնաթիռն ընկել է Յասուջի օդանավակայանին մոտենալու ժամանակ բախվելով Դենա լեռան ձյունածածկ ու մառախլապատ բարձրունքներին։ Փրկարարները դեռ չեն կարողանում մոտենալ աղետի վայրին։ Իտալա-ֆրանսիական Avions de transport regional (ATR)

Կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել ԵՄ-ի հետ՝ հանդիսանալով ԵՏՄ անդամ. Ալեքսանդր Մարկարով. Արմենպրես

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել Եվրոպական Միության հետ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատում է, որ Հայաստանը հաջողությամբ կարողանում է իրականացնել համագործակցությունը երկու տարբեր բևեռների, դաշտերի միջև այն պարագայում, երբ այդ բևեռների միջև առկա են որոշակի հակասություններ:

Սևի և սպիտակի արանքում (պատմվածք)

Փայլակի ծննդյան 85-ամյակի նախորդ օրը ավագ որդին հարցրեց. -Հայրի՛կ, որոշել եմ քո ծննդյան օրվա առթիվ նվեր գնել, բայց տատանվում եմ՝ տնային գեղեցիկ խալաթը կուզես, թե սպորտային կոստյումը, ուզում եմ, որ քո սրտով լինի: Փայլակը, իհարկե, մի քիչ «չեմուչում» արեց, որդուն խնդրեց, որ իզուր նեղություն չկրի, ավելորդ ծախս չանի, բայց որդին համառեց ու պնդեց, որ հայրիկի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսը վշտակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, ավիավթարի զոհերի ընտանիքներին ու հարազատներին։ Վեհափառ Հայրապետը դժվար

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան. Արմենպրես

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հարցերին տրված պատասխանները գնահատٳմ է որպես բարձր որակի և մակարդակի: «Նախագահը, մասնավորապես, միջազգային հանրությանը բացահայտեց հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը և ընդգծեց, որ դրանք առաջիկայում պետք է չեղյալ համարվեն ու հետ կանչվեն: Կարևոր էր, որ Նախագահն ընդգծեց՝ Թٳրքիայի հետ հետագա

«Ես փախուստի մեջ չեմ և իմ կրթական ցենզը թույլ չի տալիս որևէ մեկին ծեծել, հայհոյել»․ բժիշկ Նասիբյան

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, շաբաթ օրը վիրաբույժ եղբայրներ Նասիբյանների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում․ նախ վիրաբույժ Արթուր Նասիբյանն ու Կարեն Գրիգորյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ՝ Արման և Արտակ Սարգսյանների հետ ( նրանք եղբայրներ են) ինչը վերածվել էր ծեծկռտուքի, ու բժիշկներից մեկը մարմնական վնասվածքներ էր ստացել։ Հիվանդանոցի բուժքույրերից մեկն էլ՝ Աննա Ադամյանը

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 18-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի գերեզման տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ZIL» մակնիշի 35 CQ 643 պետհամարանիշով  ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: ՀՀ ԱԻՆ

Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով. Արմենպրես

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները։ Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Մյունխենում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ջատագով առաջնորդի ելույթ էր։ «Պարոն Նախագահը մի քանի հստակ ուղերձներ հղեց։ Առաջին, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության ջատագով է․ մենք ամեն ինչ արել ենք

Հայ, իտալացի, վրացի, իսպանացի երիտասարդները` ձեռներեցության մասին

Երևան, փետրվար 18, 2018 Հայ, իտալացի, վրացի և իսպանացի երիտասարդները հավաքվել էին Երևանում «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովի շրջանակներում քննարկելու ձեռներեցության հնարավորությունները զբոսաշրջության բնագավառում։ Համաժողովի հիմնական նպատակն էր երիտասարդներին ներկայացնել զբոսաշրջության կարևորությունը տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, ինչպես նաև ծանոթացնել նրանց երիտասարդ ձեռներեցների համար զբոսաշրջության ոլորտում առկա լայն հնարավորությունները։ «Զբոսաշրջիկների աճող ցուցանիշները խոսում են այն

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին. Արմենպրես

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. այսպես բնորոշեց Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականٳթյանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին: «Այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, ահաբեկչություն է, նացիզմ: Այդպիսի քաղաքականությունը վտանգ է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Ադրբեջանը հայ

Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները: Ընդգծելով, որ Գերմանիան

Հարգանքի տուրք նաև Մոնթեին (Տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այսօր` փետրվարի 18-ին, Արցախում հարգանքի տուրք մատուցեց նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Ավո)` այցելելով Արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթեի` Մարտունիում գտնվող հուշակոթողին: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ Մոնթեն ուղերձ է տվել` գնալ դեպի Արարատ, և ասաց, որ դեպի Արարատ մենք ճամփա ենք ընկել դեռ 30

Բժիշկներն այս պահին հարցաքննվում են․ նոր մանրամասներ՝ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների ծեծկռտուքից

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում, վիրաբույժ Արթուր Նասիբյանն ու Կարեն Գրիգորյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ՝ Արման և Արտակ Սարգսյանների հետ (նրանք եղբայրներ են) ինչը վերածվել էր ծեծկռտուքի, ու բժիշկներից մեկը մարմնական վնասվածքներ էր ստացել։ Հիվանդանոցի բուժքույրերից մեկն էլ՝ Աննա Ադամյանը, ոստիկանության «Կումայրի» բաժին հաղորդում էր ներկայացրել

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ

Խորոտիկ կաքվուկ (պատմվածք)

«Խավարիր խաբուսիկ անրջանք, Հեռավոր օրերի հիացում»: Վ. Տերյան Հյուրերը գնացել էին, և ուտելիքով ծանրաբեռ սեղանի շուրջ միայն Խորենն էր մնացել: Կինը ննջասենյակում անկողինն էր բացում, երեխաներից մեծը վաղուց պառկել էր, փոքրը՝ քնատ, պտտվում էր սենյակում: -Հայկակ, խնձոր… -Չէ,-դժգոհ արձագանքեց տղան: -Շոկոլադ վերցրու, բայց մեկից ավելի չուտես, դեմքդ դուրս կտա,-ասաց, ձեռքը երկարեց և, հրուշակատուփը բարձրացնելով, մեկնեց

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Թեհրան-Յասուջ ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի օդային աղետի կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների բոլոր չեմպիոնների անունները

ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում այսօր ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը: Հայտնի դարձան մնացած հինգ քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները. 48 կգ. Կնյազ Իբոյան, Արսեն Բակալյան, Ժորա Խաչիկյան, Շմավոն Թեւանյան: 55 կգ. Գենիկ Ասատրյան, Նորիկ Հարությունյան, Սիրաս Թովմասյան, Արթուր Սարդարյան: 65 կգ. Նարեկ Հարությունյան, Տիգրան Առաքելյան, Մենուա Յարիբեկյան, Արթուր Բաբայան: 80 կգ. Լյովա Գեւորգյան, Հովնան Աթիկյան, Ազատ Կարապետյան,

«Որևէ մեկը չպետք է համարձակվի հայտարարություններ անել մեր հայրենիքի սուրբ հողերի օտարման մասին». «Երկիր Ծիրանի»-ն՝ Արցախում (Տեսանյութ)

Փետրվարի 17-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այցելեց Արցախ:  Այս տեղեկությամբ տարածված մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Նույն օրը կուսակցության անդամները եղան Արցախի Գանձասար վանական համալիրում, որտեղից Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ կարճ ուղերձով, Դադիվանք վանական համալիրում և Սարսանգի ջրամբարում: Փետրվարի 18-ի առավոտյան «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այցելեցին Ստեփանակերտի Զոհված մարտիկների հուշահամալիր` «Եղբայրական գերեզմանատուն»` ծաղիկներ խոնարհելու և

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Փետրվարի 17-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Ներքին Չարբախի 9-րդ փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին՝ մոտ 1000 քմ եղեգ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 14 հասցեում՝ 200 քմ և թիվ 15 հասցեում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի

Մի շարք հրատապ խնդիրների շուրջ քննարկում՝ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների միջև

Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս հետևել երկու երկրների ղեկավարների միջև

Կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթվերյան իր էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է. «Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»: Նշենք, որ Իրանի Սպահանի գավառում մարդատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել: Ինքնաթիռում 60 մարդ է եղել: Ըստ իրանական Թասնիմ գործակալության ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա: Երևանում՝ Փետրվարի 18-ի ցերեկը,

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Արմեն Սարգսյանի հետ». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է. «Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ»:

Գրիգոր Սևագ Մխիթարյանը՝ Բրազիլիայի փոխչեմպիոն

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեց շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 84-րդ առաջնությունը, որին մասնակցում էր 16 ուժեղագույն շախմատիստ: Նախնական փուլերի ավարտից հետո եզրափակիչ մտել էին գրոսմայստերներ, բրազիլահայ Գրիգոր Սևագ Մխիթարյանը եւ Ալեքսանդր Ֆիերը: Գրիգորը պարտվեց 0,5:1,5 հաշվով եւ դարձավ շախմատի Բրազիլիայի փոխչեմպիոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարչապետ և նախագահ

Սահմանադրական փոփոխություններն արդեն ընդունվել էին, և շատերն ի գիտություն էին ընդունել, որ հետայսու խորհրդարանական հանրապետություն ենք, և մանավանդ պատգամավորական մեծամասնությունը հլու-հնազանդ սպասում էր անսպառ լիազորություններով օժտված վարչապետի ընտրությանը, ում իշխանության օրոք ընտրված նախագահը առանձնապես մեծ լիազորություններ չէր ունենալու: Այսպես էին մտածում գրեթե բոլորը, մինչև որ գործող նախագահը հայտարարեց հաջորդ նախագահի անունը՝ Արմեն Սարգսյան: Այդ պահից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031