Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա: Երևանում՝ Փետրվարի 18-ի ցերեկը,

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Արմեն Սարգսյանի հետ». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է. «Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ»:

Գրիգոր Սևագ Մխիթարյանը՝ Բրազիլիայի փոխչեմպիոն

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեց շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 84-րդ առաջնությունը, որին մասնակցում էր 16 ուժեղագույն շախմատիստ: Նախնական փուլերի ավարտից հետո եզրափակիչ մտել էին գրոսմայստերներ, բրազիլահայ Գրիգոր Սևագ Մխիթարյանը եւ Ալեքսանդր Ֆիերը: Գրիգորը պարտվեց 0,5:1,5 հաշվով եւ դարձավ շախմատի Բրազիլիայի փոխչեմպիոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարչապետ և նախագահ

Սահմանադրական փոփոխություններն արդեն ընդունվել էին, և շատերն ի գիտություն էին ընդունել, որ հետայսու խորհրդարանական հանրապետություն ենք, և մանավանդ պատգամավորական մեծամասնությունը հլու-հնազանդ սպասում էր անսպառ լիազորություններով օժտված վարչապետի ընտրությանը, ում իշխանության օրոք ընտրված նախագահը առանձնապես մեծ լիազորություններ չէր ունենալու: Այսպես էին մտածում գրեթե բոլորը, մինչև որ գործող նախագահը հայտարարեց հաջորդ նախագահի անունը՝ Արմեն Սարգսյան: Այդ պահից

Ես հո ամբողջ կյանքում տաքսու վարորդ չեմ եղել

Ես հո ամբողջ կյանքում տաքսու վարորդ չեմ եղել… նախադասության սկիզբը նույնն է, միայն պատճառներն են տարբեր։ Արտահայտություն, որ անհնար է լսած չլինեք, եթե գոնե մեկ անգամ օգտվել եք տաքսի ծառայությունից։ Առաջին կուրսի ուսանող  էի. դասից ուշացել էի ու տնից դուրս գալուն պես նստեցի առաջին պատահած տաքսին. «Բրյուսով՝ Թումանյան, շա՜տ եմ շտապում»։ «Լավ, իմ աղջիկ, գնացինք».

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի

Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա. Սերժ Սարգսյանը՝ Մյունխենում

«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմեր -Պարոն Նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել` մի կողմից դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը և նոր գործընկերություն էր ստեղծել: Զղջացե՞լ

Ռոհանին հատուկ հանձնաժողով է նշանակել կալանավայրերի անցանկալի դեպքերի ուսումնասիրության համար

Իրանի նախագահ դոկտ․ Ռոհանին հատուկ հանձնաժողով է նշանակել «Որոշ կալանավայրերի անցանկալի դեպքերի» վերաբերյալ ուսումնասիրություն և զեկուցագիր պատրաստելու համար։ Անցած դեկտեմբերից մինչ այժմ երեք կալանավոր մահացել են Թեհրան և Արաք քաղաքների մեկուսարաններում․ երկրի գլխավոր դատախազության բացատրությամբ նրանք երեքն էլ կալանավայրում ինքնասպանություն են գործել։ Որոշ ընդդիմադիրներ սրամտությամբ հայտնում են, որ կալանավորները խոշտանգման պատճառով «ինքնասպանվել» են։ Կալանավորներից երկուսը

ՀՀ նախագահը՝ կառավարման խորհրդարանական համակարգում

Հայաստանի 4-րդ նախագահի լիազորություններն ու դերակատարումը հստակ ֆիքսված է նոր սահմանադրության մեջ: Շաբաթներ շարունակ փորձագիտական հանրույթը քննարկեց ու քննադատեց, վերլուծեց ու ներկայացրեց ՀՀ նախագահի ինստիտուտը պառլամենտական կառավարման համակարգում` ներկայացնելով այն որպես` «Անգլիայի թագուհի»: Չեմ վիճի, գուցե որակումը փոքր-ինչ չափազանցված է, բայց իր մեջ միանգամայն ճշմարտություն է պարունակում, ՍԱԿԱՅՆ: Առաջին հայացքից իհարկե, ՀՀ նախագահը խորհրդարանական Հայաստանում

Իրանցի ըմբիշը դիտավորյալ պարտվել է ռուսաստանցուն

Ըմբշամարտի միջազգային միությունը կես տարով՝ մինչեւ մայիսի 23-ը, որակազրկել է իրանցի ըմբիշ Ալիռեզա Կարիմաչիանիին այն բանի համար, որ նա անցած տարվա նոյեմբերին մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում մարզիչ Համիդռեզա Ջամշիդիի ցուցումով դիտավորյալ պարտվել է ռուսաստանցի Ալիխան Ժաբրաիլովին, որպեսզի հաջորդ փուլում չհանդիպի Իսրայելի ներկայացուցչի հետ: Իրանցու մարզիչը որակազրկվել է մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 23-ը:

Խենթ մանկությունից մի պատառիկ (Ֆոտոշարք)

«Երբ փոքր էի, մայրս էր հեքիաթ կարդում ինձ համար, իսկ հիմա տեսե՜ք, ես եմ կարդում մայրիկիս ու մնացած ծնողների համար»,- աչքը գրքից չկտրելով՝ ասաց ութամյա Գոռը։ «Հեքիաթ հեքիաթի աշխարհում». ահա այսպիսի անվանում կտամ ես այն տեսարանին, որին ականատես եղա Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի» ժամանակ։ Փոքրիկների մի հոծ

Ջրացատկորդներն այս տարի կարեւոր մեկնարկներ ունեն

Ջրացատկի Հայաստանի հավաքականը մրցաշրջանին նախապատրաստվում է Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում: Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի փոխանցմամբ, փետրվարի 23-25-ը Գերմանիայի Ռոստոկ քաղաքում կկայանա ջրացատկի «Գրան Պրիի» փուլը, որին կմասնակցեն Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը եւ Լեւ Սարգսյանը: Բայանդուրյանը եւ Հարությունյանը հանդես կգան 10 մետր աշտարակացատկում, Վարդանը կմրցի նաեւ 3 մետր ոստնակացատկում, իսկ Հարությունյանը եւ Սարգսյանն ուժերը կփորձեն 

Լուսավոր Հայաստանը կառավարման խորհրդի նոր կազմ ունի

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության Կառավարման խորհուրդը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Երիտասարդական միության նախագահ Նատալի Սինորյանը, Վանաձորի ավագանու

Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ. Սերժ Սարգսյան

Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը,

Տասնհինգ նոր համաձայնագիր՝ Իրանի և Հնդկաստանի առևտրատնտեսական կապերի ընդարձակման համար

Իրանը և Հնդկաստանը առևտրատնտեսական կապերի ընդարձակման տասնհինգ նոր համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագրերը ստորագրվել են Նյու Դելիում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտ․ Ռոհանիի եռօրյա այցելության ընթացքում։ Այս կարևոր այցին նախորդել էր Հնդկաստանի վարչապետ Նարանդա Մունդիի հունիս 2017 թվականին Իրան կատարած այցելությունը։ Իրանը և Հնդկաստանը տարածաշրջանում և միջազգային ասպարեզներում ունեն հասարակաց շահեր և մեծ կարևորություն են տալիս

Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը

ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի շուրջ 300 մարզիկներ տասը քաշային կարգերում որոշում են չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Այսօր հայտնի դարձան հինգ քաշային կարգերի չեմպիոններն ու մեդալակիրները: 45 կգ. Ռաֆայել Հարությունյան, Լեւիկ Միքայելյան, Մուշեղ Մկրտչյան, Հարություն Հովհաննիսյան: 51 կգ. Մանվել Խնձերցյան, Գուրգեն Արտուշյան, Րաֆֆի Արտուշյան, Գագիկ Ներսիսյան: 60 կգ. Մեժլում Մեժլումյան, Տիգրան Ղազարյան,

Կաթողիկոսն ընդունեց Արմեն Սարգսյանին

Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին: ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաև Սփյուռքի տարբեր

Երեւանի յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 15 կգ հանքարդյունաբերական թափոն

2016-ին հանքարդյունաբերական թափոնները կազմել են 56 միլիոն տոննա

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարարին

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին: Ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշեց, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում

Չեմ պատրաստվում Փոստանջյանի կամ Մարգարյանի վեճերի բաժանողը դառնալ. Սուրեն Սարգսյան (Տեսանյութ)

Քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի շուրջ թեժ քննարկումներն ու քննադատությունները, կարծեք, չեն դադարում: Ավելին, նորոգվում են հին ու նոր վեճերը, նորաթուխ թշնամիներ են ի հայտ գալիս, հներն այս առիթը ևս օգտագործում են միմյանց ոչնչացնելու համար: Արդյունքում՝ ստացվել է մի մեծ համահայկական վեճ, «հաշիվ մաքրոցի»՝ Է´լ քաչալ շուն, է´լ գող փիսո, է´լ հին ու նոր, է´լ կին-տղամարդ…

Սևանում քաղաքացի է կորել

Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ: Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել

Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 17:00-ի դրությամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է». Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան

Այս օրերին Երևանի լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ընթանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ Երաժշտասերը հնարավորություն ունի տարբեր ձևաչափերով համերգների ընթացքում ունկնդրելու ժամանակակից դասական երաժշտության ամենապահանջված կոմպոզիտորի՝ Պենդերեցկու ստեղծագործությունները։ Պենդերեցկին այսօր ամենահեղինակավոր երաժշտական գործիչներից է։ Նրա մեղեդիները հնչում են աշխարհի բոլոր ծայրերում՝ ամենահայտնի երաժիշտների ու նվագախմբերի կատարմամբ՝ ընդգրկելով բազմահազարանոց լսարաններ։ Փետրվարի 16-ին

Պետրոս Մակեյանն ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել մինչեւ ապրիլ

ՀՀԿ-ն եւ նրա արբանյակ-կուսակցությունները փորձելու են հաստատել բրեժնեւյան տիպի վարչակազմ

Թուրքիան Աֆրինում ռմբակոծության ժամանակ թունավոր գազ է կիրառել. ANF

ermenihaber.am. Թուրքական զինված ուժերը Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում փետրվարի 16-ի երեկոյան Աֆրինի գյուղերից մեկի ռմբակոծության ժամանակ թունավոր նյութեր պարունակող գազ են կիրառել: Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության՝ Աֆրինի Շիյե գավառի Էրենդե գյուղից շտապ հիվանդանոց են տեղափոխվել 6 բնակիչերը, որոնք ունեցել են շնչառական խանգարումներ և չեն կարողացել խոսել: Բժիշկները կասկածում են, որ

Ավստրիական կառավարությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին. Յոզեֆ Պլանկ

Ավստրիա կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ: Մասնավորապես, փետրվարի 12-ին հայկական պատվիրակությանը հյուրընկալել է Ավստրիայի կայուն զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Յոզեֆ Պլանկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին վերաբերող հարցեր:  Յոզեֆ Պլանկը վերահաստատել

«Այս գործողությունների հիմնական նպատակն է հայաստանցիների ամենօրյա կյանքի որակի բարելավումը». Պյոտր Սվիտալսկի

Նախորդ շաբաթ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրեց ԵՄ-ի աջակցությամբ մշակված երկու նոր էլեկտրոնային գործիք: Այդ գործիքները պետք է օգնեն երկրի քաղաքացիներին, կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին ուղարկել ու ստանալ ավելի արագ պատասխաններ պետական հաստատություններին հասցեագրված հարցերի և բողոքների համար: Համաձայն ԵՄ-ի տեղեկատվության, այս էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային արդարադատության գործիքների (www.e-hotline.am և  www.e-request.am) նպատակն է բարելավել պետական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031