Օրվա լրահոսը
Պանրի արտադրություն՝ ավտոտնակում (ֆոտոշարք և տեսանյութ)
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ: Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ»
Նիկոլ Փաշինյան. «Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի հանրապետություն, ոչ թե բդեշխություն» (Ֆոտոշարք և տեսանյութ)
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի հանրապետություն, ի տարբերություն այսօրվա, որի համար շատ հայտնի ձեւակերպում կա, իմ մտքով այս պահին անցավ «բդեշխություն» տերմինը, որի արտահայտությունը մենք ամեն օր ամեն ժամ, ամեն ամիս տեսնում ենք»: Պարոն Փաշինյանի խոսքով՝ այդ հանրապետությունը
«Թշնամու տարածքային նկրտումների դեմն առնելու միակ ճանապարհը ազգ-պետություն դառնալն է». Կարապետ Ռուբինյան
Իրար հաջորդող ընտրությունները կեղծող իշխանությունների շնորհիվ այսօր խամրել է բարեկեցիկ հայրենիք ունենալու հույսը
Պատահար՝ Խանջյան փողոցի թունելում. կան տուժածներ
Փետրվարի 16-ին, ժամը 5.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց թունելում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21101»-ում գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Շնորհավորում եմ Ադրբեջանին՝ պարտության համար». «Կոռնիձորի Արո» (Տեսանյութ)
Արցախյան շարժման պայքարում հայությունը ձեռք բերեց պետականություն, որի ներքո ստեղծվեց հայկական բանակը
Վերնիսաժում Դավիթ Օհանյա՞նն էլ տաղավար ունի
Վերնիսաժի հենց «սրտում», ինչպես առեւտրականներն են վստահեցնում, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի սննդի օբյեկտն է: Վերնիսաժի հիմնովին վերանորոգումից հետո առեւտրի տաղավարների շարքում այս օբյեկտն էլ «ծլեց»: Ասում են` հաճախ, շաբաթ-կիրակի օրերին, Օհանյանն անձամբ է այցելում այս օբյեկտ՝ ոչ թե մի կտոր բան ուտելու, այլ բիզնեսի ընթացքին ծանոթանալու: Սննդի իր օբյեկտի տեղն ու դիրքը, հավանաբար, Օհանյանն այն ժամանակ
Որսորդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են կանոնների խախտմամբ իրականացվող որսի կանխարգելման ուղիները
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ որսորդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որսորդ-լրագրող Էդուարդ Սարիբեկյանը հայտնել է, որ իրենց
Խոսքի ճակատագիրը
Այդ ե՞րբ էր, երբ Թիֆլիսում ադրբեջանցի բանաստեղծ Չինգիզ Ալիօղլի իմ գրող ընկերոջը, ում մայրն, ի դեպ, հայուհի էր, հարցրի` դու թո՞ւրք ես, ասաց` ոչ, ես օղուզ եմ, եւ հինավուրց մեղքի ու խորամանկության կնիքով արատավորված հայացքով նայեց ինձ: Չնայած ինքը լավ բանաստեղծ էր եւ լավ սեղանակից, բայց նրա խոսքում եւ բանաստեղծության մեջ բացակայում էր մի շատ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5
«Արցախյան շարժումը մեղավոր չէ, որ այսօր մեր երկիրն այս վիճակում է». պատմաբան (Տեսանյութ)
«Արցախը փրկելու այլ տարբերակ չեմ տեսնում, քան արտագաղթը կանխելը»,-ասում է Արմեն Կարապետյանը
Դավիթ Օհանյանի «փոխհատուցումը» Տարոն Մարգարյանին
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստին, այսպես ասած՝ կեղտաջրերի դեմ մղված պայքարում ու «հակառակորդին» «վնասազերծելու» հարցում աչքի ընկնողներից մեկը փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էր. նա փորձեց քաղաքապետին կոյուղաջրերից պաշտպանել: Երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղագծերից վերցրած պարունակությունը տարաներով փորձում էր հավանաբար դնել Տարոն Մարգարյանի սեղանին, վերջինիս հրահանգով Օհանյանն առաջինը լծվեց ղեկավարի
Էթիկայի հանձնաժողովը՝ Արմեն Սարգսյանի եւ նրա կնոջ հայտարարագրերի մասին
Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի կողմից հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ հայտարարության մասին: Հանձնաժողովը մասնավորապես հայտնում է. «Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում
Վիճաբանություն Գեղանիստում
Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Արամ Խ.-ն Գեղանիստ գյուղի Կենտրոնական ճանապարհի միջնամասում, ավտոմեքենաները վարելու և միմյանց
Պաշտպանության նախարարության դեմ գործով «գաղտնի հրամանի» պատճենը կհետազոտվի դռնփակ նիստում
Վարչական դատարանում իրավապաշտպան գրասենյակի հայցի քննությունը նշանակվել է մարտի 19-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի անցյալ տարվա 401 տեղեկատվական հարցումներից ժամանակին ստացվել են 305-ի պատասխանները: Գրասենյակի պաշտոնական կայքի համաձայն, ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2017-ին ամենապարտաճանաչ կառույցներն են ՀՀ ոստիկանությունն ու նրա ստորաբաժանումները, սոցիալական եւ առողջապահական, ինչպես նաեւ արդարադատության ոլորտի կառույցները: Ոստիկանությանը ներկայացված 30 հարցումներից 29-ի
Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 71-ամյա տղամարդը մահացել է
Փետրվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Յաշա Բուրչիյանին, որը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելիս ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գնդևազի միջնակարգ դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով: Դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը և խոհանոցը վերսկսել է աշխատանքը: Ծառայությունը թույլատրել է վերսկսել նաև Երևանում գործող «Իֆիրմ» ՍՊԸ-ի հացաբուլկեղենի արտադրամասի և անհատ ձեռնարկատեր Ազատ Դավթյանին պատկանող հանրային
«Յուրաքանչյուր անձ, որը գրում է համացանցում, իրեն թվում է՝ լրագրող է, սակայն դա լրագրություն չէ»
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կհամագործակցի Սորբոնի համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի հետ «Մեր օրերում առավել կարեւոր է դարձել լրագրողական կրթությունը, քանի որ այժմ յուրաքանչյուր անձ, որը գրում է համացանցում, իրեն թվում է՝ լրագրող է: Բայց դա ամենեւին էլ լրագրություն չէ»,- «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց Սորբոնի համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի բաժնի պատվիրակության ղեկավար
Առաջիկա քաղաքական պրոցեսն ունի մի առանձնահատկություն՝ շատ կանխատեսելի է. Արտակ Զեյնալյան. «Հրապարակ»
Ներկայացնում ենք ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ հարցազրույցից հատված. -Ե՞րբ սպասենք փողոցային պայքարի։ Ապրիլի 17-ին վարչապետ են ընտրելու։ -Էս առաջիկա քաղաքական պրոցեսն ունի մի առանձնահատկություն՝ շատ կանխատեսելի է։ Ամսի 9-ին նորընտիր նախագահն ստանձնելու է պաշտոնը, Սերժ Սարգսյանը հեռանալու է պաշտոնից, կառավարությունը հրաժարական է տալու, այսինքն՝ մենք չենք ունենալու գործող կառավարություն, լինելու են պաշտոնակատարներ։ Ապրիլի
Հայտնի են Սերժ Թանգյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի հաղթողները
Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրեցին Սերժ Թանգյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը։ Alpha Lighting System ռոք-խմբի անդամներն են Ալամ Էրնանդեսը, Ջոշուա Սան Մարտինը, Ջաքո Ջաքոմը և Ջեյ Ջի Էրնանդեսը։ Ջազի որոշակի ազդեցություն կրող պրոգրեսիվ ռոքային իրենց «life.exe» երգով խումբը
Քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը
2017 թվականին իրականացված բժշկական թիրախային ծրագրերից արդյունավետ էր վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։ Այն հնարավոր դարձավ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության կողմից Հայաստանին նվիրաբերված 3000 տուփ Սովալդի դեղի օգտագործմամբ։ Աննախադեպ այս ծրագիրը կյանքի կոչվեց վերջին տարիներին հայտնաբերված թանկարժեք դեղն արտադրող, ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքով։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ
Համանախագահների եւ ԵՄ-ի «հավասարակշռված» դիրքորոշումը խրախուսում է Ալիեւին
«Երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նման ծայրահեղ հայտարարություններով հանդես եկավ, միջազգային հանրության կողմից խիստ դատապարտող արձագանքներ հնչեցին, ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ ընդունեց», հիշեցնում է Դավիթ Շահնազարյանը:
Առաջարկվում է բանակից տարկետում տալ կառավարության անդամներին. «Ժամանակ»
Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև կառավարության անդամ նշանակված քաղաքացուն` կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով: Ըստ Սահմանադրության՝ կառավարության անդամ կարող է նշանակվել 25 տարին լրացած քաղաքացին: Ստացվում է, որ
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես կգա ելույթով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Մեզ հետևում են, և դա լավ է. «Ազգ»
Բայց այս պատմությունը մի աբսուրդ էլ ունի: Հանկարծ ու պարզվի, որ ոչ մի շարժական արագաչափ էլ չկա: Ոստիկանությունը դա հորինել է, որպեսզի վարորդներն ամենուր պահպանեն զգոնությունը, չգերազանցեն արագությունը՝ կարծելով, որ կարող են նկարվել ու տուգանվել: Դե մոտավորապես այն տրամաբանությամբ, երբ ծնողները երեխաներին մանկապարտեզ են տանում ու ասում, որ հեռադիտակով նայելու են, թե արդյոք խելո՞ք են
Ինչու չեն տեղադրվում խոստացված ցանցերը. կամրջից նետվելու միջոցով ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. «Ժողովուրդ»
Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում են առեղծված մնալ: Մեզ հայտնի դարձավ, որ նախնական վարկածով` Գ. Հարությունյանը անձնական խնդիրներից դրդված` նախ իր դստերը Դավթաշենի կամրջից ցած է նետել, որից հետո ինքն է նետվել՝ կատարելով ինքնասպանություն: Մինչ այդ, նկատենք, իրավապահները, մասնավորապես քննչական
Արմեն Սարգսյանն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի ԱԺ-ի դատին. «Հրապարակ»
Եթե նախկինում ՀՀ նախագահի թեկնածուներն օրենքով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերը ներկայացնում էին ԿԸՀ, որն էլ գրանցում կամ էլ մերժում էր թեկնածուների գրանցումը, ապա այժմ, սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված, այլ կարգ է սահմանված: ԿԸՀ-ն այլեւս խաղի մեջ չէ, ԱԺ-ն է նախագահի թեկնածուներին «դատող» մարմինը: Նախկինում, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուն ներկայացնում էր նախագահի թեկնածու գրանցվելու համար
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Լրիվ ուրիշ Սեւան. արմատական փոփոխություններ են սպասվում. ՀԺ
«Սեւան» ազգային պարկում առկա ինքնակամ շենք-շինությունները, ապօրինի զավթած հողատարածքները քանդվելու են: Ապամոնտաժվելու են նաեւ ջրի տակ մնացած շենք-շինությունները: Սևանա լճի առափնյա երեք տարածքների զբոսաշրջային զարգացման հայեցակարգ եւ հատակագիծ է մշակվելու: Առափնյա որ տարածքների մասին է խոսքը եւ «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների եւ զարգացման ռազմավարության ու 2018-2023թթ. միջոցառումների ինչ ծրագիր է պատրաստում կառավարությունը: Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հոդվածն


















































