Օրվա լրահոսը

Ամերիկահայ բարերարը ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է 10 մլն դոլարի սարքավորումներ, գույք

Վիգեն Սարգսյանն այցելել է դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա

Լատվիայում ՀՀ դեսպանն ու Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր

Հունվարի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ինչպես երկկողմ օրակարգային, այնպես էլ՝ միջազգային հարթակում համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կոչ անելով աջակցել Լատվիայի խորհրդարանում այն վավերացնելու ուղղությամբ իրականացվելիք ընթացակարգային գործընթացին։

Աշոտ Ղուլյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Անջեյ Կասպշիկին հանդիպման նախաձեռնության համար և շնորհավորել պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համակողմանի իմացությունն ու երկար տարիների դիվանագիտական փորձը կնպաստեն խնդրի խաղաղ ու արդարացի լուծմանը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը`

«Հանրային գիտակցության մեջ կա առաջընթաց». Զարուհի Հովհաննիսյանը՝ գենդերային հավասարության մասին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ուսումնասիրել է, թե օրենքի ընդունումից հետո պետական մարմիններն ինչ քայլեր են ձեռնարկել: Օրինակ, գյուղատնտեսության նախարարությունը 2015-ին 14 տոկոս տոկոսադրույքով վարկ է տրամադրել ու քանի որ վարկառուների շուրջ 20-22 տոկոսը կանայք են եղել, դա արդեն համարվում է հաջողություն:

Հարուցվել է քրեական գործ՝ ՌՈ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

2018 թվականի  հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ: Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական

Գողություն զարդերի առևտրի կետից (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող թանկարժեք զարդերի վաճառքի կետից գողություն կատարած անձի ինքնությունը: 2017թ. դեկտեմբերի 28-ի հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող թանկարժեք զարդերի մանրածախ առևտրի

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բարենպաստ հնարավորություն է ստեղծում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար. Սերգեյ Մինասյան

Հունվարի 25-ին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն ընդունեց Հայաստանի  դեսպան Սերգեյ Մինասյանին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Ռումինայի ԱԳ նախարարը բեղմնավոր գործունեություն մաղթեց նրան: Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշեց, որ Ռումինիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ: Նախարարը երկկողմ հարաբերությունների տիրույթում կարևորեց նաև Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն

Ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի համաձայնագրի գլխավոր շահառուն Հայաստանն է. «Կոմերսանտ»

Հաջորդ շաբաթ Պրահայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև: Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին 2011թ. կնքված պայմանագրի իրականացումը: «Մենք մեծ հույսեր ենք կապում ռուս-վրացական մաքսային վարչարարության և առևտրի մոնիթորինգի մասին համաձայնագրի հետ և ակնկալում ենք, որ այն հզոր խթան

Անի Զախարյանն արդարացվել է. «Ա1+» (Տեսանյութ)

Վերաքննիչ դատարանն արդարացրել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին «Այդքան էլ սպասելի չէր դատարանի նման որոշումը, ինչպես բոլորի, այնպես էլ իմ մոտ դատական համակարգի հանդեպ հավատը մարել էր,  բայց, ըստ էության, սպասելի արդյունք էր, որովհետեւ մեր գնահատմամբ ձեռք բերված բոլոր ապացույցները վկայում էին այն մասին, որ իմ պաշտպանյալը այդ արարքը չէր կատարել»,- «Ա1+»-ին

Փարիզի քաղաքապետի տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևան ժամանած Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Երևանի քաղաքապետարան

Արցախում շահագրգռված են Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների խորացմամբ. Բակո Սահակյան

Բակո Սահակյանը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը

Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանին է զեկուցել 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Մեղադրանք է առաջադրվել՝ Ամանորի գիշերը կատարված հանցագործությունը պարտակելու համար

Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար: 2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի

Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու  նպատակի և ունեցած հանդիպումների  մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին: Վարչապետի խոսքը ներկայացվում է ստորև. – Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները:

ՀՀԿ-ն քննարկում է ակցիզային հարկի՝ 2017 թվականի դրույքաչափերին վերադառնալու հարցը. Խոսրով Հարությունյան

«Ակցիզային հարկի բարձրացման նպատակը ցանկացած գնով բյուջե գումար բերելը չէ»

«Միջազգային հարաբերությունները պետք է դառնան առավել արդար, համերաշխ եւ ներառական». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես գլոբալ անվտանգության արդի մարտահրավերիներին, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու զարգացման ապահովման հարցերին: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով քննարկման նմանատիպ

Սուրբ Սարգսի գիշերը դռները բաց թողեք, կրակ վառեք ու մազերը չսանրեք․ էթնոհոգեբանը՝ հավատալիքների մասին

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը, որը 2013 թվականին Սուրբ Սարգսին նվիրված գիրք է հրատարակել, Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց ժողովրդական այն ծեսերը, որոնք պարտադիր պիտի պահպանել ամենահաս Զորավարին սպասելիս։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հունվարի 27-ին է տոնելու սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների հիշատակի օրը: «Տոնի բնաբանը

Սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության համար պատասխանատվության առաջարկ ԵԽԽՎ պատվիրակների կողմից

Շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը: Այժմ ավելի մանրամասն ներկայացնում եմ այդ նախաձեռնության բովանդակությունը: Իր նախաձեռնության հիմնավորման համար հեղինակը ներկայացնում է հետևյալ փաստարկները. -Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ

«Անտարեսը»  «2 դոլարանոցներով» պարգեւատրեց գրքի բարեկամներին (Տեսանյութ)

Դրանց վրա գրված էր` «Անտարեսը» ձեր ղսմաթն է»

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը ՀՀ վարչապետին վստահեցրել է, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ: Հանդիպմանը քննարկվել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ

Գեւորգ Գորգիսյան. «Հունվարի վերջին մարդիկ նվազ աշխատավարձ կստանան հարկային բեռի ավելացման պատճառով»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ թանկացումների թեմային եւ խոսեց իրենց կուսակցության առաջիկա անելիքների մասին: «2018 թվականը սկսեցինք ոչ այնքան հաջող՝ թանկացումներով: Հունվարի վերջին մարդիկ կստանան նվազ աշխատավարձեր հարկային բեռի ավելացման պատճառով: Այս ամենի դեմ դեռ նախորդ տարվա բյուջեի քննարկումներից սկսած բարձրաձայնել ենք, խոսել, «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների

Ռուբեն Մելիքյան. Դիվերսիան արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք

Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։ Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։ Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Մանբիչի գյուղերը

Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանի որոշ գյուղեր: Ըստ թուրքական «memurlar» լրատվական կայքի Սևյադե և Դենդեօղլու գյուղերի հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հենակետերը: Վերջիններս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Նշենք, Մանբիչում գտնվում են ամերիկացի հատուկջոկատայիններ, ովքեր վաղուց տեղակայվել են այդտեղ և

Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին (Տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել և կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։ Պատգամավորը ընդգծել է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության և դատարանի միջև։ Էդմոն Մարուքյանը

Ավտոլվացման կետ կամ ինչպես մեր կյանքը մեկ օրում վերածվեց դժոխքի

Մի գեղեցիկ օր Մանթաշյան 53 շենքի հնաբնակներից մեկը որոշեց իր հարևանների լուսամուտի տակ կառուցել ավտոտնակ, որը շուտով դարձավ ավտոլվացման կետ. «կարչերի» դղրդոցը, իրենց հերթին սպասող մեքենաների անվերջ ձայնային ազդանշանները, տաքսիների ռացիաները, ջրի խշշոցի տակ իրար հետ բարձր խոսացող մարդիկ – մենք հայտնվեցինք մի «կատարյալ» դժոխքում։ Մենք մեր տներում զրկվեցինք հանգստից ու անդորրից, իրար հետ շփվելու-զրուցելու

«Սարիթաղցիների մի մասը բղավում էր, որ գազ ու ջուր չունի, մի մասն էլ ուզում էր ՊՊԾ գնդի տղերքին միանալ». վկա-ոստիկան

«Չգիտեմ ինչու, բայց քաշքշուկ եղավ, քաղաքացիները հետ քաշվեցին ու սկսեցին քարերով հարվածել»,-ասաց նա

Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը և խնդրահարույց հարևան դառնալը

Մաս 2  ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ  -Ընթացիկ տասնամյակում ակներև էր Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը, որի բաղադրիչներից մեկը դարձավ «ռազմակայանային քաղաքականությունը»։ -Ընթացիկ տասնամյակում ակներև դարձան մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումները։ -«Արաբական գարունը» մեծապես ազդեց Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա՝ մեծացնելով նրա հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը։ -Թուրքիան միջնորդ երկրից վերածվեց միջնորդի կարիք ունեցող երկրի։ ՆԱԽԱԲԱՆ Հետազոտության նախորդ մասում նշել

«Կասկածո՞ւմ եք, որ լավ չեմ». կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը վրդովվեց (Տեսանյութ)

«Շյոտչիկ ա հա՞ պտտվում…դուք չեք կալանքի տակ, այլ ես, ասում եմ՝ լավ չեմ»,-ասաց նա դատավորին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031