Օրվա լրահոսը
Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին (Տեսանյութ)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել և կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։ Պատգամավորը ընդգծել է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության և դատարանի միջև։ Էդմոն Մարուքյանը
Ավտոլվացման կետ կամ ինչպես մեր կյանքը մեկ օրում վերածվեց դժոխքի
Մի գեղեցիկ օր Մանթաշյան 53 շենքի հնաբնակներից մեկը որոշեց իր հարևանների լուսամուտի տակ կառուցել ավտոտնակ, որը շուտով դարձավ ավտոլվացման կետ. «կարչերի» դղրդոցը, իրենց հերթին սպասող մեքենաների անվերջ ձայնային ազդանշանները, տաքսիների ռացիաները, ջրի խշշոցի տակ իրար հետ բարձր խոսացող մարդիկ – մենք հայտնվեցինք մի «կատարյալ» դժոխքում։ Մենք մեր տներում զրկվեցինք հանգստից ու անդորրից, իրար հետ շփվելու-զրուցելու
«Սարիթաղցիների մի մասը բղավում էր, որ գազ ու ջուր չունի, մի մասն էլ ուզում էր ՊՊԾ գնդի տղերքին միանալ». վկա-ոստիկան
«Չգիտեմ ինչու, բայց քաշքշուկ եղավ, քաղաքացիները հետ քաշվեցին ու սկսեցին քարերով հարվածել»,-ասաց նա
Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը և խնդրահարույց հարևան դառնալը
Մաս 2 ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ -Ընթացիկ տասնամյակում ակներև էր Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը, որի բաղադրիչներից մեկը դարձավ «ռազմակայանային քաղաքականությունը»։ -Ընթացիկ տասնամյակում ակներև դարձան մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումները։ -«Արաբական գարունը» մեծապես ազդեց Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա՝ մեծացնելով նրա հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը։ -Թուրքիան միջնորդ երկրից վերածվեց միջնորդի կարիք ունեցող երկրի։ ՆԱԽԱԲԱՆ Հետազոտության նախորդ մասում նշել
«Կասկածո՞ւմ եք, որ լավ չեմ». կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը վրդովվեց (Տեսանյութ)
«Շյոտչիկ ա հա՞ պտտվում…դուք չեք կալանքի տակ, այլ ես, ասում եմ՝ լավ չեմ»,-ասաց նա դատավորին
Վիսոցկու երգերն ու բանաստեղծությունները ակտուալ են նաև իր մահից 40 տարի անց
«Երևանում անգամ Վլադիմիր Վիսոցկի անունով սրճարան կա»
Ադրբեջանցի ակտիվիստին դուրս են հրավիրել ԵԽԽՎ նիստերի դահլիճից
Կատարվածի մանրամասները պարզաբանեցին անվտանգության աշխատակիցները
«Պատմական այս շրջանի համար նպատակահարմար է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելը». Գառնիկ Իսագուլյան
«Ես չեմ էլ թաքցնում իմ դիրքորոշումը»
Վարդան Բոստանջյան. «Կառավարությունը ազատ մրցակցության բացակայությունը եւ կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառի»
ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ թե ԵՄ եւ ԵԱՏՄ ճամբարների հետ միաժամանակ համագործակցելու պայմաններում Հայաստանի զարգացմանը խանգարող պատճառների մասին: «Հետաքրքիրն այն է, որ եւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում գործելու կտրվածքով ոչ արեւմտյան, ոչ արեւելյան կողմերը, իմ խորին համոզմամբ, մեր զարգացմանը ընդհանրապես չեն արգելակում: Մենք հակված ենք մեզ մոտ
«Ոստիկանն ասում է, թե սարիթաղցիներն ուզել են ՊՊԾ գունդ գնալ, իսկ իրականում սադրանք է եղել». փաստաբան
Լիպարիտ Սիմոնյանը չի բացառում, որ սադրանքը քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայության արդյունքն է եղել
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը Ստամբուլում
Հունվարի 24-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը: Անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը՝ ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի
Աչքերը փակելու փոխարեն ԵԽ-ն պետք է կոչ անի Թուրքիային դադարեցնել Սիրիայում ռազմական միջամտությունը. թուրք պատվիրակ
Թեժ քննարկում Սիրիայի հարցով՝ ԵԽԽՎ-ում
Վարդան Բոստանջյան. «Կառավարության ջանքերը հասարակության բարեկեցության բարձրացման ուղղությամբ գրեթե զրոյական են»
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը անդրադարձավ Հայաստանում տնտեսական-քաղաքական իրավիճակին: Խոսելով 2017 թվականի Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ բանախոսն ասաց. «Մեր տնտեսական իրավիճակը 2017 թվականին ընդհանուր առմամբ լավագույններից չէր՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներով: Իմ կարծիքով, առաջինը եղել եւ մնում է կառավարման համակարգը: Իշխանության, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կողմից շեշտվում է, որ այն
Հայու ճակտին դրոշմուած ամօթի խարան մը կը խորհրդանշէ ազգային մեր յուշատետրի 25 Յունուար 1921ի ողբերգական էջը
«Ազատ օր». Հայոց պատմությունը եւս ունի տխուր ու ամոթալի էջեր, որոնց շարքին հայու ճակտին դրոշմված ամոթի խարան մը կը խորհրդանշէ ազգային մեր յուշատետրի 25 Յունուար 1921ի ողբերգական էջը։ 25 Յունուարի օրը, 97 տարի առաջ, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը ամիս մը առաջ բռնագրա-ւած՝ պոլշեւիկները Ռուսաստանի խորքերը աքսորեցին, հետիոտն եւ ձիւն-ձմրան, Հայկական Բանակին ողջ սպայակազմը՝ 1200 հայ
Ենթադրվում է, որ մեզ հայտնի Նորավանքը կառուցվել է միջնադարյան մենաստանի տեղում
Միջնադարյան հայտնի վանական համալիրը` Նորավանքը գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (ներկայում` Վայոց ձորի մարզում)։ Հայոց պատմության մեջ այս գավառի քաղաքական դերը բարձրանում է հատկապես 13-14-րդ դարերում։ Սյունիքում` Օրբելյանների օրոք, ծաղկում են ճարտարապետությունը, արվեստը և գիտությունը։ Ձևավորվում են միջնադարյան հայտնի կենտրոններ, որոնք նշանակալից են ոչ միայն պատմական այդ ժամանակաշրջանի, այլև
Ռուսաստանի դեմ Արեւմուտքի ձեռնարկած քայլերը բացասաբար կազդեն Հայաստանի եւ Վրաստանի վրա
«Առավոտ»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն – Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի հաշվետվությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ պատրաստ կլինի հունվարի 29-ին: Անդերս Օսլունդենի խոսքով՝ հաշվետվությունը կծածկի «ռուսական տրիլիոնի» կեսը, որը կներառի «Գազպրոմ»-ի եւ «Ռոսնեֆտ»-ի ձեռնարկությունները: Ի՞նչ ազդեցություն այն կունենա ընդհանրապես հետխորհրդային երկրների վրա եւ մասնավորապես Հայաստանի եւ Վրաստանի
Պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի ուղևորը` 1991 թ. ծնված Հայկարամ Մխեյանը, տեղում մահացել է
Հունվարի 24-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի ուղևորը` 1991 թ. ծնված Հայկարամ Մխեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ԶՈՒ զարգացման պլանավորման բաժնի ավագ սպա, փոխգնդապետը դիմում է ՀՀ նախագահին
Այս անգամ բնակարանով ապահովման մոտեցումը ըստ ներկայիս ՀՀ պաշտպանության նախարարի հետևյալն է՝ ապահովվում են ք. Երևանի գրանցում ունեցող, բայց առաջնագծում երկարատև ծառայություն ունեցող սպաները: Կարծում եմ, որ սխալ մոտեցում է, քանի որ 1997-2008թթ. ծառայելով ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչությունում որպես ՊԲ-ի և ԲԿ-ի ուղղության ավագ սպա-պետի պաշտոնակատար և պարբերաբար լինելով թե առաջնագծի զորամասերում և, թե մարտական դիրքերում (դեպքերի, պատահարների հետ կապված և ստուգումների նպատակով), կարող եմ ասել, որ տեղում ծառայող սպաներից և զորամասի հրամանատարներից էլ շատ եմ եղել իրենց մարտական դիրքերում:
«Չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով». Կարեն Կարապետյան
Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդները գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:
37 տարվա փորձով բուժքույրը պահանջում է իրեն որպես թոշակառու ազատել
Ստելլա Եղիազարյանը 1980 թվականից աշխատել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում որպես բուժքույր: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող տիկինն այսօր բուժհիմնարկից հեռանում է վիրավորված: Նրան աշխատանքից ազատել են ոչ թե որպես կենսաթոշակառու, այլ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: 37 տարի աշխատել է եւ աշխատանքից ազատվել անցյալ տարվա օգոստոսի 7-ին: Տիկին Ստելլան եւ մի քանի այլ աշխատակիցներ եւս աշխատանքից
Հրայր Թովմասյանը հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը քննարկման առարկա կդարձնի
Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Արա Զոհրաբյանը, Կարեն Մեժլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Սարդարյանը և Տիգրան Խուրշուդյանը հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին և քննարկել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման հետ կապված հարցերը: Փաստաբանների
Քրեական գործեր` ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն 3 օր ապօրինի պահել են Կապանի ռազմական ոստիկանության հերթապահ մասում` այդ ընթացքում արգելելով ազատ տեղաշարժվել, նստել և քնել:
Արա Գոչունյան. Իբրեւ զուտ հայկական մամուլ «Ժամանակը» խնդիր չունի (Տեսանյութ)
Երեւանում կնշեն «Ժամանակի» 110-ամյակը
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում վերադարձրել է իր հաճախորդներին ավելի քան 80 մլն ՀՀ դրամ
ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակում է գործել «Սուպերդրույք» ծառայությունը, որի շրջանակներում վարկառուներին վերադարձվում է ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը: Այն հաճախորդները, ովքեր ձևակերպում են ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց ամսական վարկային պարտավորությունները (առնվազն 6 ամիս), ապառիկ վարկի ամբողջական մարման պահին ստանում են վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով հետվերադարձ: Արդեն ավելի
Առանց նախնական նիստի դատաքննություն եղավ, վճիռն էլ կայացվեց նույն օրը
Պատասխանողը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը չի տեղեկացրել պատահարի վերաբերյալ Չորս տարի առաջ հոկտեմբերի 11-ին Երեւանի Իտալական եւ Խորենացի փողոցների խաչմերուկում վարորդ Սարգիս Խաչատրյանն իր «Վազ 21214» մակնիշի 30 MM 005 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել էր Արմեն Մկրտչյանի վարած «Սուբարո» մակնիշի 34 VF 189 պետհամարանիշի ավտոմեքենային: Արմեն Մկրտչյանը ստացել էր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել էր «Հերացի» թիվ 1
«Իշխան Բարսեղյանը գլխուղեղի կաթված է տարել». Փաստաբան (Տեսանյութ)
Իշխան Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ թուլություն ունի, ճնշումը բարձր է, անգամ խոսել է դժվարանում
Ինչպե՞ս վարվել հայ-թուրքական արձանագրությունների հետ (Տեսանյութ)
Էդուարդ Շարմազանովի եւ Արա Գոչունյանի մոտեցումները չեն տարբերվում
Ապարանի, Տաշիրի, Նոյեմբերյանի և Ճամբարակի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Տաշիրի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Մեզ համար անհասկանալի է, թե այդ մարդն ինչպես է դարձել միլիոնատեր». Փոստանջյանը՝ Արմեն Սարգսյանի մասին
Փոստանջյանի խոսքով՝ «Բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել ՀՀ թալանին, մենք, իհարկե, մերժում ենք, իսկ այդ անձը խառնված է Ամուլսարի գործարքին, կապ ունի այդ գործարքի հետ, բացի այդ, մեզ համար անհասկանալի է, թե այդ մարդն ինչպես է դարձել միլիոնատեր, նա նաեւ այլ գործառույթներով է զբաղվել, եղել է ՀՀ դեսպանը: Լինելով պետական պաշտոնյա՝ իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ»:


















































