Օրվա լրահոսը

Հայաստանցիներին պիտի տեսանելի դառնան տնտեսական արդյունքները

«Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ»

Հետաքրքիր է՝ որտե՞ղ է Իգնատի Առաքելյանը երջանիկ գյուղացի տեսել. «Չորրորդ իշխանություն»

Կամ գուցե անասնակերի աննախադեպ թանկացումն էլ իր հերթի՞ն է երջանկացրել գյուղացիներին։

Այազ Մութալիբով. «Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար». «Փաստ»

Եթե ես հայտարարեմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։

Կարագի միջազգային այս գնանկմանը անհաղորդ է մեր ներքին շուկան. «Ժողովուրդ»

Ստացվում է, որ մեր ներքին շուկան միջազգային գների բարձրացմանն արագ է արձագանքում, եւ տվյալ ապրանքատեսակը մեկ-երկու օրվա մեջ թանկանում է, իսկ գնանկման դեպքում ամիսներ անց է միայն արձագանքը հասնում տեղ։

Կոչ Թուրքիային զորքերը դուրս բերելու Սիրայի տարածքից (Տեսանյութ)

Հունվարի  24-ին  Եվրոպայի  խորհրդի  խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր   Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության ռմբակոծման

Ո՞ւմ վրա է հույս դրել Նիկոլ Փաշինյանը, երբ դահլիճում հանրահայտ ընտրակեղծարարներ կան նստած. «Հրապարակ»

ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մի նախագիծ, որ ոչ ուտես, ոչ խմես` միայն հիանաս այդ ստեղծագործությամբ: Կարդում եմ, ու աչքիս առաջ Նիկոլ Փաշինյանն է` ԱԺ ամբիոնի մոտ. բարձրախոսն է ուղղում, կոստյումը հետ գցած՝ շրջվում ՀՀԿ խմբակցության կողմը, ձեռքերի ու դեմքի ժեստիկուլյացիայով բաներ ասում, որ քիչ է մնում

Եթե ձեթն ավելի վնասակար է, կարագի թանկացմանը զուգահեռ ձեթն էլ պիտի էժանանար։ Բայց նման երեւույթ Հայաստանում չի նկատվում. «Չորրորդ իշխանություն»

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, թե կարագը Հայաստանում թանկացել է, որովհետեւ մի շարք միջազգային կազմակերպություններ ուսումնասիրել եւ պարզել են, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, եւ ամբողջ աշխարհում մարդիկ սկսել են ավելի շատ կարագ օգտագործել։ «ՉԻ» – Արթուր Ջավադյանի տրամաբանությամբ՝ եթե ձեթն ավելի վնասակար է (այդ նույն ուսումնասիրությունների համաձայն՝ իբր նույնիսկ քաղցկեղածին

Մովսես Արիստակեսյան. «Եթե տնտեսությունն աճում է, ինչու՞ է բյուջեն կրճատվում». «Իրատես»

Այս շաբաթ ԱԺ-ում թանկացումների թեմայով տեղի ունեցած լսումները, մեղմ ասած, «ժամկետանց» էին, որովհետև տնտեսավարողներն արդեն հասցրել են գերշահույթ ստանալ, իսկ առկա թանկացումները մեղմելու անհրաժեշտություն կառավարությունը ինչպես ավելի վաղ չուներ, այդպես էլ լսումների ժամանակ նման ցանկություն, կարծես, չհայտնեց: Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ևս փաստեց, որ այդ լսումներն ուշացած էին:

Ռուսաստանի մռայլ պայմանը Հայաստանին. «Ժամանակ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նախօրեին հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային միջանցքների գործարկման վերաբերյալ 2011 թվականի համաձայնագիրը կարող է մոտենալ իրականացվելուն: Կարասինը հայտարարել է, որ Պրահայում սպասվում է բանակցության հերթական փուլը, և հնարավոր է առաջընթաց այդ հարցում: Հայաստանի համար սա կարևոր է այն առումով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով

ԵԽԽՎ-ում Միքայել Մելքումյանը հակադարձեց ադրբեջանցի պատվիրակներին

Ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևայի զեկույցից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում ադրբեջանցի պատվիրակներ Վուսալ և Ռաֆայել Հուսեյնովների, Գաֆարովայի ելույթների, որոնք Հայաստանին մեղադրեցին Խոջալուի ցեղասպանության և օկուպացիայի մեջ, Միքայել Մելքումյանը հակադարձեց: «Իսկապես, զինված հակամարտությունների գոտիներում ցանկացած մարդու կյանք թանկ է, սակայն առավել քան մեծ օգնության և աջակցության կարիք ունեն երեխաները, որոնք ռազմական

ԼՂ գործընթացում պետք է ակտիվացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը. Զախարովա (Տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հարցում կարևոր է ոչ թե բանակցությունների ակտիվությունը, այլ դրանց արդյունավետությունը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Պետք է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ պետք է բարձրացնել արդյունավետությունը: Կարծում եմ՝ հենց դրանով էլ բոլորը զբաղվում են»,- հայտարարել է Զախարովան՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ

ԱԱԾ քննչական վարչության պետը՝ Նորք-Մարաշի զինված խմբի եւ Սամվել Բաբայանի գործերի մասին. «Ժողովուրդ»

Այս կապակցությամբ, ի պատիվ Սամվել Բաբայանի, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ վերջինս նույնպես չքաղաքականացրեց քրգործը, այլ այն գնահատեց զուտ քրեաիրավական հարթությունում։

Ինչու Վանո Սիրադեղյանը չկա հետախուզվողների ցուցակում. «Հրապարակ»

Արդեն 18 տարի է, ինչ հրապարակախոս, գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը միջազգային հետախուզման մեջ է: Հետաքրքրական է, որ, չնայած դրան, ոստիկանության կայքի «Հետախուզվում են» բաժնում նրա անունը չգտանք, ինչպես չգտանք նաեւ մետրոյի կայարաններից մեկում փակցված հետախուզվողներին վերաբերող պաստառում։ Ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ է այնպես ստացվել, որ Սիրադեղյանը տեղ չի գտել հետախուզվողների ցանկում։ Կառույցի լրատվության եւ

Հրդեհ է բռնկվել «Կովկասի Գերուհի» ռեստորանի ծխատար խողովակում

Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում: Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով: Հյուրանոցի վերելակի հորանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի

«Հասարակությունն սկսել է չհավատալ ոչ միայն քաղաքական ուժերին, այլև, որքան էլ տարօրինակ է, ինքն իրեն». «Իրատես»

Ուշագրավ էր «Ելք» դաշինքի երթին հասարակության արձագանքը։ Գուցե այս անգամ սպասումները հասարակությունից փոքր-ինչ շատ էին, քանի որ թվում էր, թե բավականին զգացմունքային թեմա է ընտրվել, թեմա, որն առնչվում է յուրաքանչյուրին, թեմա, որ հացի խնդիր է, սուր սոցիալական հարց։ Սակայն հասարակությունն ինչպես կար ապատիայի մեջ, պասիվ կարգավիճակում, այդպես էլ շարունակում է մնալ։ Երթին մասնակցում էր առավելագույնը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՄԵԾԵՐԻ ՀԵՏ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ երկրորդ

«Ստալինի վախճանը» ֆիլմը՝ արդյոք մարդասպանի վախճանը ուրախանալու առիթ է (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն».Վեց շաբաթ անց «Ստալինի վախճանը» ֆիլմը կներկայացվի ամերիկյան հանրությանը, իսկ Ռուսաստանում այն դժվար թե տեսնեն՝ այդ երկրի Մշակույթի նախարարության հանրային խորհուրդը կատակերգությունը որպես վիրավորանք է ընդունել. «Մասնագիտական առումով դա շատ վատ, չափազանց կեղծ կինոնկար է, որը մեր երկրի հետ գաղափարական պայքարի արտացոլումն է», – նշում է ռուսական կողմը: ԱՄՆ-ում, Սանդենս կինոփառատոնին, որտեղ ներկայացված է

ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղո. «Կրթության վրա ծախսվող գումարները ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ են դիտվում»

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկա է գտնվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս Նիկոլաևը, ՀՀ ԿԳՆ և բուհերի

Նրանք հավատում են անորոշ ապագային. Cafebabel-ը արցախցիների մասին

Cafebabel պարբերականը հոդված է հրապարակել Արցախի հակամարտության և այնտեղ ապրող մարդկանց մասին՝ զրուցելով իսպանացի լուսանկարիչ Պաբլո Գարիգոսի հետ, որը պարբերաբար այցելում է Արցախ: Լեռնային Ղարաբաղը օդից կախված «երկիր» է: 6-ամյա պայքարը՝ Ադրբեջանից անկախություն ստանալու համար պաշտոնապես ավարտվել է 1994թ. հրադադարի ռեժիմով, սակայն հակառակորդներն այդպես էլ չեն կարողացել խաղաղության պայմանագիր կնքել: Այն ոչ պատերազմի, ոչ խաղաղության

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Վանաձորի, Թումանյանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ձյան և քամու պատճառով: Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման

ԱՍԵԿՈՍԵ

Հայաստանին հասցրած վիրավորանքները բումերանգի նման շուռ կգան Ռուսաստանի դեմ: ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Քաղաքական եւ մարդկային մոտեցումներ

Ցանկացած երեւույթի հանդեպ մոտեցումը կարող է լինել երկու տեսակի. 1/ քաղաքական, 2/ մարդկային: Ենթադրենք, ինչ-որ մի պաշտոնյա կամ ինչ-որ մի մեծահարուստ վթարի է ենթարկվել: Եթե ձեզ համար առաջնայինը քաղաքականն է, դուք բարձրաձայն կամ հոգու խորքում կչարախնդաք՝ «հասնում է քեզ, թալանչի, ժողովրդի կեղեքիչ»: Եթե առաջնայինը մարդկայինն է, ապա կմտածեք կամ կասեք՝ «մարդ է, փորձանքի մեջ է

«Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև (Տեսանյութ)

Խոջալուից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմ

Արփինե Հովհաննիսյանը փակագծեր է բացում

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը: Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների: Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավճռի կապակցությամբ, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դրա մասին է հաղորդել ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նաուերթը: Հիշեցնենք, որ Մուխթարլին, ով 2015 թվականից բնակվում էր Վրաստանում, անցած տարվա մայիսին ենթարկվել է առևանգման Թբիլիսիում ու տեղափոխվել Ադրբեջան, ուր նրան ձերբակալել են

ՀՀԿ-ն վարչապետի նշանակման հարց մինչ օրս չի քննարկել. Էդուարդ Շարմազանով

«Կառավարության ձեւավորվելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին»

«Մեզ համար շատ թանկ ու կարեւոր է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը». Շարմազանով

«Մակրոն-Սարգսյան հանդիպումը հաստատեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, բոլոր ուղղություններով շարունակելու ենք հայ- ֆրանսիական հարաբերությունների զարգացումը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, կարեւորում են ՀՀ-ում առաջին անգամ հոկտեմբերին նախատեսված ֆրանկոֆոնյան գագաթաժողովը, ինչը, ըստ ՀՀԿ խոսնակի, լավ առիթ է ՀՀ-ն ճանաչելի դարձնելու համար: «Շատ կարեւոր է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը

Բաքվի Նյուրեմբերգը առջեւում է. Նաիրա Զոհրաբյան

Ստրասբուրգում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031