Օրվա լրահոսը

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Էրդողանի քայլը հաշվարկված էր

Պատերազմ սկսելու համար պետք են քաղաքական նախապայմաններ: Ոչ մի փոքր կամ մեծ ղեկավար՝ լինի նա Նապոլեոն, Հիտլեր, Էրդողան կամ Ալիեւ, պատերազմ չի սկսում՝ հիմնավոր քաղաքական հաշվարկներ չունենալով: Խելագարության կանխավարկածն այս դեպքերում չի գործում. պատերազմ սկսող ղեկավարը կարող է անձնապես անհավասարակշիռ բնավորություն ունենալ, բայց նա, թեկուզ ինքնապահպանման բնազդից ելնելով, չի կարող առանց քաղաքական հիմքեր ունենալու՝ պատերազմ

ԱՍԵԿՈՍԵ

Եթե հակամարտությունը չունի արագ լուծում, ուրեմն այն, անկախ մեր ցանկությունից, ձգձգվելու է, եւ ժամանակի ընթացքում առավելություն կստանա այն կողմը, ով ավելի ուժեղ պետություն կկառուցի: ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հենրիխ Մխիթարյանը մտադիր է «Արսենալի» հետ պատմություն կերտել (Տեսանյութ)

«Ես շատ ուրախ եմ, որ ձեւակերպեցինք այս գործարքը եւ հայտնվեցի «Արսենալում»: Երազանքս իրականություն դարձավ եւ ես այստեղ եմ: Հիմա կներդնեմ բոլոր ուժերս ակումբի հետ միասին պատմություն կերտելու համար», – լոնդոնյան ակումբում պաշտոնապես գրանցվելուց հետո «Արսենալի» պաշտոնական կայքին տված առաջին հարցազրույցում ասել է Հենրիխ Մխիթարյանը: https://www.youtube.com/watch?v=UugG142i5kk Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արսեն Վենգեր. «Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստին փոխանակեցինք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի հետ» (Տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր թիմ տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստին փոխանակեցինք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի հետ: Մխիթարյանը կարող է խաղալ եզրերում, կիսապաշտպանությունում, կարծում եմ՝ նա շատ դիրքերում կարող է խաղալ: Նա կարող է լավ համագործակցել Օզիլի հետ, այնպես որ, սա հաջողված տեղափոխություն է: Գուցե Հենրիխը քիչ է գոլ

Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Սերժ Սարգսյանի հանդիպումումը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

«Ձիթենու ճյուղ»-ի թույլատրված ծլարձակումները

«Ձիթենու ճյուղ» գործողությունը չի բնութագրվում պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ հանկարծակիության գործոնով։ Երկարատեւ նախապատրաստություն, զորքերի կուտակում, ազդանշանի հայտարարություն, նպատակի բանաձեւում եւ ապա նոր ներխուժման քայլեր: Որքան էլ լարված իրավիճակի կապվելով սպասելի լինի հակամարտությունների դեպքում ռազմական բախումների մեկնարկը, այնուամենայնիվ հակառակորդը անակնկալի բերելու եւ գործողությունները վերջին պահին սկսելու գործնականությունը բազմիցս դրսեւորել է ինքն իրեն տարբեր միջավայրերում եւ

Ձեռք են բերվել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 150-րդ և 151-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ կառավարություն են ներկայացվել. 1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Ընդունվել

Կատալոնիային սպասվում է նոր փորձառություն հունվարի վերջին. «Ամերիկայի ձայն»

Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայում հունվարի վերջին նախատեսվում է անցկացնել մի նոր քվեարկություն, որը Մադրիդում արդեն իսկ առաջ է բերում կենտրոնական կառավարության զայրույթը։ Կատալոնիայի խորհրդարանի նախագահը երկրամասի կառավարության ղեկավարի պաշտոնում երկուշաբթի օրը նշանակեց Կարլես Պուջդեմոնին։ Հիշեցնենք, որ Կատալոնիայի նախկին նախագահ Պուջդեմոնի գլխավորած կառավարությունը հոկտեմբերին կազմակերպել էր անկախության հանրաքվե ու Կատալոնիան հռչակել Իսպանիայից անկախ։ Դրանից հետո

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Արսենալի» ֆուտբոլիստ (Տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական կայքում հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ՄՅՈՒ-ից Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու մասին: Ասվում է, որ Մխիթարյանը նոր ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել, բայց չի նշվում՝ քանի տարով: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի մասին հայտարարել է. «Հենրիխը կատարյալ ֆուտբոլիստ է: Նա հնարավորություններ է ստեղծում, լավ պաշտպանվում է, փակում է գոտիները,

Կարեն Կարապետյանը հավաստիացնում է, որ Հայաստանում բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայր է. «ՌԻԱ Նովոստի»

Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն է տվել Հայաստանին զգալիորեն ընդլայնել հնարավորությունները տնտեսության համար, այժմ Հայաստանն ակտիվորեն մշակում է նոր հնարավորություններ Չինաստանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ պետությունների հետ համագործակցելու համար, հայտարարել է երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա պատմել է, որ Հայաստանը պատրաստվում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար, և թե կոնկրետ

Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 78-րդ առաջնությունը: Վերջին տուրի վճռորոշ պարտիայում պատանիների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա  Հայկ Մարտիրոսյանը միավորը բաժանեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ 7 միավորով նվաճեց չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը: Արծաթե մեդալակիր դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը (6.5 միավոր): Արման Փաշիկյանը 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում». Կարեն Կարապետյան

Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Ցյուրիխում կայացել է Կարեն Կարապետյանի հանդիպումը շվեյցարացի գործարարների հետ

«Գրագետ միջնորդություն ներկայացրեք». Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության մեջ մեղադրվողի պաշտպանին

Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել Եղիշե Խաչատրյանի մոր՝ գործով տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները՝ գտնելով, որ դրանցում եւ դատարանում տված ցուցմունքներում հակասություններ կան

«Սումգայիթյան ջարդերն իրականացնողների ժառանգները և զավակները նույն կերպ են վարվում նաև այսօր». Միքայել Մելքումյան

Սույն թվականի հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Հարգելի գործընկերներ, Արդեն 30 տարի է անցել այն օրից, ինչ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տասնյակ տարիներ ապրող հայերի նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն, ջարդ, երբ զոհվեցին, վայրագ և ստոր ձևով սպանվեցին տասնյակ, հարյուրավոր անմեղ խաղաղ

«Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դրսեւորել է դատավորին ոչ հարիր պահվածք». Տիգրան Եգորյան

«Նա հայտարարում է, որ այս կամ այն բանը դատարանը լսելու ցանկություն չունի, սա վկայում է, որ այդ մարդը հանդես է գալիս իր ցանկությունները առավելագույնս բավարարելու տենչով»

«Ո՞ր երկրի առաջին դեմքն ես ուզում դառնալ, գաղթող երկրի՞, 1 միլիոն աղքատ քաղաքացիների՞»․ Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը Գյումրիում բնակիչների հետ հանդիպելուց ու համազգային մեծ ընդվզման գործընթաց սկսելու անհրաժեշտությունը բացատրելուց հետո, լրագրողների հետ զրույցում կիսեց իր տպավորություններն ՝ ասելով․ «Ես կարող եմ ասել, որ մեր ժողովրդին պակասում է կազմակերպվածությունը, և այդ կազմակերպվածության խնդիրն է, որը մենք պետք է լուծենք։ Եվ իմ խնդիրն է, և մեր կուսակցության խնդիրն

«Դա հորինած, շինծու «տրուբա» է». «Իգլա»-ի գործով դատապարտված ազատամարտիկ

Ուղղակի ընտրությունների ժամանակ «քյոմակ» եմ արել ընկերներիս, դրա համար էլ այս գործը սարքեցին գլխներիս

«Հայաստանում մի գործարարի խաբում են, շատ արագ դա տարածվում է սփյուռքում». Հրանուշ Հակոբյանը՝ ներդրումների մասին

Սերգեյ Բագրատյանն էլ հիշեցրեց՝ երբ մենք ձկնորսության ենք գնում, պետք է ոչ թե մտածենք, թե մենք ինչ ենք ուզում ուտել, այլ՝ թե ինչ է ուզում ուտել ձուկը. «Այսինքն, մեզ հետ պետք է ոչ թե խորոված վերցնենք, այլ՝ որդ: Ես երկար ուսումնասիրելուց սփյուռքի հարցերը հասկացել եմ մի բան, մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ենք ուզում սփյուռքից, այլ՝ սփյուռքն ինչ է ուզում մեզանից»:

Մեր մայրաքաղաքը սովորելու շատ բան ունի Փարիզից. Սերժ Սարգսյան

Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես

Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում, ս.թ. մարտ ամսին կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են նաև 2017 թվականին ՀՀ ռազմարդյունաբերական

Հայ սպաները գնդակահարվեցին ԱԺ նկուղներից մեկում. Ամատունի Վիրաբյան. «Ա1+» (Տեսանյութ)

Առաջին անգամ կհրատարակվի ստվարածավալ հանրագիտարան առաջին հանրապետության բանակի սպաների մասին։ Կհրատարակվի ռուսերեն լեզվով, քանի որ փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է հանրագիտարանը, հարյուր տոկոսով ռուսերեն են։ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ հայ սպաների հիմնական մասը գնդակահարվել է 1937-ին՝ ներկայիս ԱԺ նկուղներից մեկում և միայն մի քանիսին է բախտ վիճակվել կենդանի մնալ, որոնց թվում

Փարիզում կբացվի Թումո կենտրոն. ֆրանսահայերը մտահոգված են «Հայաստանի տան»՝ իրականություն չդառնալու հարցով. (Տեսանյութ)

Թեև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն չունեցան, սակայն վստահեցրին, որ նման հանդիպումներից քաջալերված են:

«Այդ խնդրանքդ այնքան խիստ է, որ հրահանգ է հիշեցնում». Վահրամ Բաղդասարյանը՝ Հրանուշ Հակոբյանին

Հրանուշ Հակոբյանը պատգամավորներին դիտողություն արեց. «Շատ դեպքերում ես համայնքից եմ իմանում, որ պատգամավորը գնացել է այսինչ երկիր, եւ համայնքն է ինձ ասում, թե ինչպես անցավ հանդիպումը: Խնդրանքս է, որ բարեկամական խմբերը մեզ հետ ակտիվ աշխատեն, շատ հաճախ մենք չգիտենք էլ ձեր գործուղումների ուղղությունները, մեզ անպայման տեղեկացրեք»:

ԱԻՆ-ում քննարկվել են Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի վտանգի չեզոքացման ուղիները

Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ կայացավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի խնդիրների լուծման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Վալկոն, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի

Վահրամ Թոքմաջյան. «Թուրքը չի տեսնո՞ւմ, ուրախանո՞ւմ, որ ՀՀ ՊՆ-ն զբաղված է մուրացիկությամբ»

Հունվարի 22-ին «Հոդված-3» ակումբում «Պետությո՞ւն, թե՞ համայնք. բարեգործությունը, որպես համընդհանուր անարդարության ու պետության անգործության հետևանք» թեմայով քննարկում էր կազմակերպվել: Քննարկման համար առիթ էր հանդիսացել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար բարեգործության միջոցով դրամահավաք կազմակերպելու կոչը, որը լայն հանրային արձագանք ստացավ եւ վեր հանեց բարեգործության ու պետական ինստիտուտների անգործության խնդիրները: Ազգագրագետ Հրանուշ

«Հորը տվի հողին, մորը տվեց զոնին, ինքն էլ Ալիսիկի հետ կայֆերի մեջ է». Արամ Սիմոնյան

Մանուկ Սիմոնյանի եղբայրը պնդում է՝ եղբոր սպանության գործով խոստացված բացահայտումներն ուժի մեջ են

«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հունվարի 22-ին կազմակերպել էր «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Բացման խոսքում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հանձնաժողովն առաջին անգամն է նման ձեւաչափով քննարկումներ անցկացնում՝ հույս հայտնելով, որ նման աշխատանքային քննարկումներն ի դերեւ կհանեն Սփյուռքի հետ կապերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031