Օրվա լրահոսը

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 23-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազդ գյուղին հարակից սարում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Xterra» մակնիշի 61 QՕ 666 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 23-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ

«Վարչապետ լիներ, թե կաթողիկոս, նա քննադատում էր, եթե անարդարություն էր տեսնում». ընկերը՝ Հացպանյանի մասին

Նա ծանոթ էր Հայաստանի և Սփյուռքի խնդիրներին, և մինչև մանրամասն դրանք չուսումնասիրեր, չէր խոսի

Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում ներողություն խնդրեց թոշակառուից՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու խորհուրդ տալու հետ կապված (Տեսանյութ)

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, թե ԶԼՄ-ները այդ մասին իր խոսքը խեղաթյուրել են, նենգափոխել. «Եթե իմ խոսքը ձեզ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում: Ես որեւէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել»:

Դատվում է 15 հազար դրամի հավ ու 44 հազարի խոճկոր գողանալու համար

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ սկսվել է Աղին գյուղի անասնագոմերից գողություններ կատարելու մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի Յուսուֆ Քալաշյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Վերջինս, լինելով գործազուրկ, իրեն կարծես գործ է ճարել․ Աղին գյուղի բնակիչներից մեկի անասնագոմից 44 հազար ՀՀ դրամ արժողությամբ երկու խոճկոր է տարել, նույն գյուղի մեկ այլ բնակչից էլ՝

Հունվարի 26-ից նոր արագաչափ կգործարկվի Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 26-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է: Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային

Գումարը վճարելու անհնարինության պատճառով ստիպված է եղել հրաժարվել վիրահատությունից. Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ)

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցի ընթացքում Ոսկեպար hամայնքի բնակիչ Մաքսիմ Մախսուդյանը բարձրացրել է աչքի անվճար վիրահատության հարց։ Ըստ նրա՝ ինքն ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սակայն աչքը վիրահատելու համար հիվանդանոցում իրենից պահանջել են վճարել 232 հազար դրամ։ Գումարը վճարելու անհնարինության պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել

«Բարի եղեք ասեք՝ էս ի՜նչ լավն է էս իշխանությունը, 52 տոկոսով հնդկաձավարն է իջել, 20 տոկոսով էլ հավի միսը». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն ասաց. «Խոսում եք գնանկման մասին, մարդը ասեց, բա ինչի՞ չեք ասում, հավի միսը 20 տոկոսով իջել է: Պարոն Շաբոյան, թե խաբեմ՝ կասեք խաբում է: 14 տոկոսով շաքարավազն է իջել, 5-6 տոկոսով ալյուրն է իջել, 52 տոկոսով հնդկաձավարն է իջել: Բա սրա մասին ինչի՞ չենք խոսում, ժողովուրդ ջան, եթե վատի համար, գնաճի համար մեղավոր է իշխանությունը, ուրեմն լավի համար էլ բարի եղեք ասեք»:

Արցախի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ հանրապետության զինված ուժերը կատարել են 2017 թվականի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները

Հունվարի 23-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Արցախի հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Նիստին ներկա էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների,

«Հավանաբար փորձում են Հայաստանին դեղին քարտ ցույց տալ». Արման Նավասարդյան

«Մոսկվայում կան տարբեր ռազմական ու քաղաքական գործիչներ, որոնք տարբեր կերպ են մոտենում այս խնդրին». դեսպան

Ստեփան Մնացականյանը լրագրողներից էլ խուսափեց

Հարց հնչեց` պաշտոնապես ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է համարվում աղքատ: ԱՎԾ պետը վկայակոչեց 2016 թվականի տվյալները. «Մենք հրապարակել ենք 2016 թվականի արդյունքները, 29.4 տոկոս ՀՀ-ում, ՌԴ-ում՝ 13, Ուկրաինայում՝ 3 տոկոս, Ադրբեջանում՝ 5, Ղազախստանում՝ 9»:

«Մանուկ Սիմոնյանի սպանության հաջորդ օրը կինը կոմպոտ էր փակում, խալի լվանում». Գայանե Սիմոնյան

«Մանուկը մեռավ, գնաց, էլ չկա, վերջ, Ռուզան, վաղը քո թոռնիկին ինչ ես ասելու՝ ուր է քո պապը»

«Կարագը թանկացել է՝ խառը կանաչի կերեք, գիտությունը գիտե՞ք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է». Փաշինյան

Փաշինյանն ասաց, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ կրթված, բոյով, ասել է, որ 2011-ին 7 տոկոս գնաճ է եղել, մա՞րդ է մեռել. «Փակեք լսումները, գնանք տներով, այսինքն, մեր չափանիշը մարդ մեռնե՞լն է: Հայաստանում այնքան բանից մարդ չի մեռնում, տնտեսության չզարգացումից մարդ մեռնո՞ւմ է, սա՞ է մեր չափանիշը»:

Ֆերմերներն աշխատելու են պատվերով՝ ինչ ցանել ու ինչքան. Գյուղնախարարությունը ներդնում է մթերողների ինստիտուտը

Նախարարը պատասխանեց, որ ճիշտ չէ գների կարգավորման գնալը, որովհետեւ անընդհատ պետք է բյուջեից փող հանեն, գները կարգավորեն, բա վաղվա թանկացումների հետ ի՞նչ են անելու. «Մենք չենք կարող անվերջ գումար բերել բյուջեից եւ գները պահել կայուն, կա շուկա, շուկայական գին, պետք է մրցակցային արտադրող լինենք: Գները կարգավորելը հակասում է շուկայական հարաբերություններին»:

Ստեփան Սաֆարյան. «ՌԴ-ն իր բիզնես քայլով բերելու է հայ ռուսական հարաբերությունների վատթարացման»

Քննարկում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հերթական խմբաքանակ զենքի վաճառքի շուրջ

Ըստ գյուղնախարարի, եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, մսի բարձր գինը պետք է հանդուրժենք

Նախարարն ասաց, որ հետաքրքրություն կա գյուղատնտեսությունում: Կան քաղաքացիներ, որ տեղափոխվել են գյուղ եւ սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ՝ օրգանիկ եւ ոչ օրգանիկ ու ստանում են եկամուտներ. «Հետեւաբար, դիզվառելիքի գինը չի կարող ազդեցություն ունենալ գյուղատնտեսության որեւէ արտադրանքի վրա, բայց մենք ունենք մի քանի կոմպոնենտներ, որոնք իրար հետ միասին կարող են 5 դրամի ազդեցություն ունենալ»:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթերի» իր շապիկը նվիրաբերել է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը

«Արսենալը» իր ֆեյսբուքյան էջի հետնանկար է տեղադրել Մխիթարյանի՝ «Արսենալի» շապիկով նկարը:

Մեղրեցիները փակել էին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը (Տեսանյութ). meghrinews.com

Այսօր առավոտյան մի քանի տասնյակ մեղրեցիներ հավաքվել էին Մեղրի -Երևան միջպետական ճանապարհին: Սա մեղրեցիների առաջին բողոքի ակցիան էր hերթական ՀԵԿ-ի կառուցման դեմ: – Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեր միակ եկամուտից մեզ զրկում են: Սենց ե՞ն սահման պահում… Ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին ճանապարհը: Նրանք ցրվեցին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում-քննարկում

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հազվագյուտ երևույթ հունվարի 31-ին՝ «արյունոտ գերլուսին»

Հունվարի 31-ին՝ լիալուսնի փուլում, Լուսինը հատկապես մոտ կլինի Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ և ավելի պայծառ։ Հունվար ամսվա ընթացքում սա երկրորդ «գերլուսինն» է (1-ինը տեղի ունեցավ հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը): «Երկնագույն Լուսին». պայմանականորեն այսպես է կոչվում լիալուսնի՝ ամսվա մեջ 2 անգամ երևալը: Իրականում Լուսինն իր գույնը չի փոխելու, կապույտ չի դառնալու: Անվանումն անգլիական

Էդմոն Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. «Ելք» դաշինքը հետևողական է լինելու, որ անցումը պառլամենտական համակարգին լինի իրական

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է Վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ու կիսանախագահականից խորհրդարանական

Զինծառայողին ՀՀ ՊՆ գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու համար 700 դոլար կաշառք են տվել նշված գումարտակի հրամանատարին

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը: Այսպես, 26.05.2017թ.-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ

Ում աշխատավարձից որքան կպակասի (Տեսանյութ)

279 հազար դրամ ստացող քաղաքացու աշխատավարձից ոչինչ չի պահվելու:

Ինչու է մի գազալցակայանում գազը 190 դրամ, մյուսում՝ 240. Շաբոյանը բացատրում է, թե ազատ մրցակցություն է

Շաբոյանը պատասխանեց, որ իրենց ուսումնասիրությամբ ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխությունը մեր երկրում գների վրա էական ազդեցություն չի թողնի: Կաթնամթերքի մեր ներքին արտադրությունը փակում է մեր պահանջարկը: Ձեթի դեպքում մաքսատուրքի փոփոխություն է նախատեսվում, բայց այն հիմնականում ներկրվում է ՌԴ-ից, էլի փոփոխությունը մեծ չի լինի: Մյուս ապրանքատեսակը ձուկն է, բայց մեր բնակչությունը նախընտրում է տեղական արտադրության ձուկը, ոչ թե ներկրվող սառեցվածը:

«Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջեւ դրված խնդիրները». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահ Սահակյանը 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ընդհանուր առմամբ,

ՌԴ պաշտպանության նախարարն անպատասխան է թողել Սամվել Բալասանյանին

Դեռ 3 տարի առաջ՝ 2015 թվականի մարտ ամսին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նամակ-ուղերձ էր հղել ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնության միջոցներով ասֆալտապատել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։ Սակայն, մինչև օրս Գյումրու քաղաքապետարանը պաշտոնական այս նամակին պատասխան չի ստացել։ Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու գլխավոր

Կամերային երգչախմբի տնօրեն. «Տհաճ վիճակում կհայտնվենք եւ մենք, եւ մեր երկիրը»

Երգչախմբի համերգը` հեղինակավոր դահլիճում հարցականի տակ է

«Լավ, կարագ չուտենք, ձեթ չխմենք, ի՞նչ անենք». Թանկացումների հարցը՝ ԱԺ-ում

Կառավարության անդամների զեկույցներից հետո ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը դժգոհեց, բա եթե ամեն ինչ այդքան լավ է, էլ ինչի՞ ենք հավաքվել. «Դուք ինքներդ հայտարարել եք, որ 250 հազար աղքատ ընտանիք կա Հայաստանում, բա 250 հազարի վրա չի՞ ազդում այս ամեն ինչը, գոնե այնպես բացատրեք, որ հասկանանք՝ ուզում եք մեղմեք վիճակը, ոչ թե ասեք՝ ամեն ինչ լավ է, հիանալի է, Շվեյցարիայում ենք ապրում»:

Եթե ՄԻԵԴ-ը ճանաչի Հայկ Կյուրեղյանի հանդեպ խախտումը, ՀՀ-ն կպարտավորվի քննություն անցկացնել (Տեսանյութ)

«Մինչ օրս ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել»,-ընդգծում է փաստաբանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031