Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 26-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ–տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների

Դիտարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները

2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ԶՈՒ գլխավոր  շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում, ինչպես նաև ծնողների ու հարազատների համար

Գույքահարկի գծով արտոնություն է տրամադրվել նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող արվեստանոցների համար

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու հավանությանն է արժանացել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող`գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող և փաստացի որպես ստեղծագործական արվեստանոցներ օգտագործվող շինությունների մասով կտրամադրվի գույքահարկի գծով արտոնություն: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են

Էքստրասենսի սպանության գործով դատը հետաձգվեց. մեղադրյալն առողջական խնդիրներ ունի

Էքստրասենսի սպանության գործով հաջորդ դատական նիստը` եկող տարի

ԱԻՆ-ն ու ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազան ստորագրել են արտակարգ իրավիճակներում համագործակցության պլան

Դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը: Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար գնդապետ Վ.Ելկանովի կողմից: Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների

«Ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չլիներ, գոնե մենք ինքնադատաստանի միջոցով հարց կլուծեինք». Նարե Արամյան

«Նման դրական տեղաշարժը չափազանց դանդաղ է մեզ բերելու պետական մակարդակով դրական արդյունքի». Նարե Արամյան

Ժողովրդագրական իրավիճակը ԵԱՏՄ երկրներում և Ռուսաստանում

Արտակ Մարկոսյան Պ.գ.թ. ժողովրդագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2013թ. սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի կարևորագույն դրդապատճառներից մեկը, բացի անվտանգության հարցերից, նշվում էր մեծ շուկայի առկայությունը, տնտեսական կանխատեսվող օգուտները և դրանից բխող Հայաստանի ՀՆԱ-ի ավելացումն ու մաքսային ավելի մեծ մուտքերը: Մեծ շուկա ասվածը Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն են, որոնց բնակչությունը 2017թ. հոկտեմբերի տվյալներով համապատասխանաբար կազմում

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով: «2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն

Մեղադրանքներ են առաջադրվել Սոթքի ոսկու հանքավայրից առանձնապես խոշոր չափերի հանքանյութ հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից կատարված գողությանը մասնակցություն ունեցած անձանցից 4-ի ինքնությունը. առաջադրվել են մեղադրանքներ։ 2017թ. նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից պարբերաբար, առանձնապես խոշոր

Վրաերթ Խաղաղ Դոնի փողոցում. 78-ամյա կինը տեղում մահացել է

Դեկտեմբերի 25-ին` ժամը 5.10-ին, «Իժ-27175» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Գրետա Ավագյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Պեկ պարզաբանումը՝ Վարդգես Գասպարիի բողոքի վերաբերյալ

Քաղաքացի Վարդգես Գասպարիի ՊԵԿ վարչական շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիայի կապակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ, ինչպես արդեն վաղօրոք տեղեկացվել է, քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար մաքսային բրոքերների վճարովի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն մաքսատներում արդեն իրականացվում է մաքսային ծառայողների կողմից` անվճար: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «ապրանքների

Կառավարությունը մերժում է Միհրան Պողոսյանի՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Այն, ինչ առաջարկում է Պողոսյանը, ըստ կառավարության, հնարավոր է հանգեցնի չարաշահումների ռիսկերի մեծացմանը

Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին օգտակար է. Արտակ Պողոսյան

Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ: Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի է ունեցել 2017թ. Որակի ազգային մրցանակաբաշխությունը,

«Ինչ-որ մութ բան կա». ի՞նչ է պարզել բնապահպանը՝ Ամուլսարի շահագործման նախագիծն ուսումնասիրելով

Ընդհանուր առմամբ, «Լիդիան» ընկերությունը 2,6 միլիարդ դոլարի հասույթ է ունենալու՝ մոտ 1,5 միլիարդով պակաս, քան ներդրումն է

Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարարը ձերբակալվել է Ալիևներին քննադատելուց հետո

Ռահիմ Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1992-1993թթ.:

Մեկ ԶԼՄ-ի կողմից 50-ից ավելի ներկայացուցիչների հավատարմագրումն արգելող դրույթը՝ Սահմանադրությանը հակասող․ ՍԴ-ն որոշում է կայացրել         

Այսօր ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ ամրագրված միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 2–րդ մասի, 75, 78,

«Կաբել ներկրելու համար պահանջում են անասնաբուժական փաստաթղթեր». Գասպարին նորից պառկել է. Ա1+

Ինժեներ-գործարար, քաղաքացիական ակտիվիստ Վարդես Գասպարին վստահեցնում է, որ հարկային ծառայությունում մեկ թուղթ ձեռք բերելը 15 հազարից մինչև միլիոններ արժե. «Ես ձեզ կարող եմ ցույց տալ, պահանջվում է ամեն ապուշություն, անասնաբուժական հաստատությունից հավաստագիր է պահանջվում, թե կաբելի տուփը ինչ կապ ունի անասնաբուժական հաստատության հետ»։ Նա այսօր ակցիա էր իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության շենքի դիմաց՝

Հրավիրվել է նախարարին կից տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ հարցերով խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով խորհրդի անդամներին և հրավիրվածներին` բնապահպանության նախարարը շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժը և առկա ձեռքբերումները չափազանց քիչ են օգտագործվում տարբեր բնագավառներում, մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանական խնդիրների լուծման մեջ: Բացը լրացնելու նպատակով Ա. Մինասյանն առաջարկել է

Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանրապետության Նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջև դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով նաև առևտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և

16 ավագանի Երեւանի բյուջեին դեմ քվեարկեց

Երեւանի բյուջեում 86 միլիոնով առողջապահական ծախսերը կրճատվել են

Նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց

2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը: 2017 թ. նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%: Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի

Եվգենի Կիսին. «Ձեր լեզուն նման է ձեր ճարտարապետությանը` վսեմ ու խստաշունչ» (Տեսանյութ)

Լեգենդար դաշնակահարը սիրում է Կոմիտաս, Բաբաջանյան, Խաչատրյան

Կնոջը կացնահարած նախկին ամուսինը իրեն եղունգներով քերծելու համար կնոջն ուզում է տուգանել մի քանի միլիոնով

Թագուհի Մանսուրյանի հայրը՝ Վաչագան Մանսուրյանն ասաց՝ իմ աղջկա ձեռքը պայուսակներ են եղել, չէր կարող նրան վնասել: Դատավորը հարցրեց՝ բա Վլադիկի վնասվածքները որտեղի՞ց՝ նա պատասխանեց. «Իրա արածն ա, շանտաժ է անում»: Թագուհի Մանսուրյանն էլ դատարանում հիշեց, որ երբ դեռ ամուսնալուծվում էին, Վլադիկ Մարտիրոսյանն այդ մեթոդը կիրառում էր, էլի ինքն իրեն վնասում էր ու ասում էր՝ կինս է արել:

«Ունեցանք ստալինյան շրջանի սարքված քաղաքական հետապնդումներ». Ավետիք Իշխանյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ամենաշատ դիմումներն է ստացել քրեակատարողական ոլորտի, ոստիկանության համակարգի և սոցիալական իրավունքների խախտումների վերաբերյալ

Լույս են տեսել 2018 թ. օրացույցերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2018 թվականի Պաշտոնական օրացույցը և 2018 թվականի Սեղանի օրացույցը: Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2018 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:   Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

«Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա». բացարկ՝ «ծռերի» գործով դատավորին

«Մենք դատապարտված ենք նրան, որ դատարանը եւ մեղադրական կողմը փորձելու են խախտել մեր իրավունքները»,-հայտարարեց փաստաբանը

«Ես իմ կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել, դու կացնով ընկել ես կանանց հետեւից…». Վեճ՝ Մանսուրյանների դատին

Վիճաբանություն եղավ Թագուհու հոր՝ Վաչագանի եւ Վլադիկ Մարտիրոսյանի միջեւ: Վերջինս սկսեց բղավել, թե «որ երեխուն բերած լիներ տեսակցության՝ սենց բան չէր լինի»: Նա պոռթկաց, սկսեց գոռգոռալ, դատավորը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ նախազգուշացում՝ դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակեցին քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն

Հայտարարություն. մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը

«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող  Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031