Օրվա լրահոսը

Ջոնի Մելիքյան. «Նախագահի այցը Վրաստան կարող է բեկումնային դառնալ» (Տեսանյութ)

Հայ-վրացական հարաբերությունների եւ աբխազական երկաթգծի վերագործարկման մասին

«Հանցագործներին այստեղ չէ, որ պետք է փնտրեք, սիրելիս». Պավել Մանուկյանը՝ դատավորին (Տեսանյութ)

Դատավոր Մակյանը հորդորեց նրան կոռեկտություն դրսեւորել եւ դատարանում ոչ ոքի չպիտակավորել

ԱԺ փոխխոսնակ. «ՀՀԿ-ն ձախողում չի ունեցել» (Տեսանյութ)

Էդուարդ Շարմազանովն ամփոփում է տարին

«Կմեռնեմ, բայց դուրս չեմ գա հացադուլից». «Սասնա ծուռ» Արմեն Բիլյանը բողոքում է ՔԿՀ-ի պայմաններից

Նրա կյանքն արդեն իսկ վտանգված է, հնարավորինս արագ պետք է հարցը լուծել»,-հայտարարեց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը

Կին ոստիկանի ընկերոջը տրված ծննդյան «նվերն» ավարտվեց խափանման միջոցով

Դատավճռով նա մեկ տարով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում պետական ծառայողի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ոստիկանության կին աշխատակցին վկան նկարով բաժակ էր նվիրել, ուստի մտածել է, որ նա նույնպես ուզում է իրեն բաժակ կամ նմանատիպ այլ բան նվիրել: Սակայն ոստիկանության կին աշխատակիցը մեղադրվում էր 2014թ. օգոստոսին տրված մեկ այլ նվերի համար: Ըստ գործի

Դատավոր Մակյանը «ծռերի» գործով առաջին անգամ սանկցիայի ենթարկեց փաստաբանին (Տեսանյութ)

Նա Հայկ Ալումյանի վարքագիծը որպես «ոչ օրինական» որակեց, քանի որ առանց իր թույլտվության է հեռացել նիստերի դահլիճից

«Գալուստ Սահակյանն արջի ծառայություն է մատուցում, քանի որ ցանկացած դեպքում նրա ասածը սև PR է». Վիգեն Հակոբյան

Ըստ Էդգար Վարդանյանի՝ այժմ ականատես ենք լինում Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու քարոզարշավին

Բալետի հայազգի պրեմիեր պարողը ոչ միայն դասավանդում է, այլեւ բեմադրություն իրականացնում «Լա Սկալայում»

«Ցյուրիխ բալետի» պրեմիեր պարող Արման Գրիգորյանին հայաստանցի հանդիսատեսը հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ 2012-ին, եվրոպական տարբեր թատրոններում փայլող մեր հայրենակիցների՝ Տիգրան Միքայելյանի (Բավարիա), Արսեն Մեհրաբյանի, Վահե Մարտիրոսյանի (Ստոկհոլմ), Արթուր Բաբաջանյանի (Չիկագո) հետ «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի կազմում: Հավանաբար բալետի եզակի արտիստներից է կամ միակը, որի կարիերան հանգամանքների բերումով սկսվեց արտասահմանում: Գուցե միակն է, որը Երեւանի

Նոր բնակարանների տանտերերը նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված ու կարևոր էր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին, Արցախյան պատերազմի մասնակիցներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին, Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 26-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

«Խանդոյանին «կենդանի» անվանեն ու չպատժվե՞ն». պաշտպանը դատախազներից պիտակավորում է լսել

Պաշտպանը պնդեց, որ դատախազն անվայել բառեր է հնչեցրել, դատախազն էլ իր հերթին հերքեց փաստաբանի ասածը

Ինչպես լինել Սանտա Կլաուս

Գալիս է մի  տարիք, որ միայն նվերներ բերող Սանտա Կլաուսի  կերպարը սպառում է իրեն, իսկ Սքանչելագործ Նիկողայոսը մնում է որպես գաղափար։ Նամակի ծրարներ սարքեցի։ Վերջերս դուրս եկա փողոց՝  կարմիր հագնված։ Մոտենում էի և՛  երեխաներին, և՛ մեծահասակներին։ – Ողջույն, ես նամակներ եմ հավաքում՝  ուղղված Ս.Նիկողայոսին,  կարող եմ նամակը նրան փոխանցել, – ասացի առաջին պատահած երեխային. Արեգն

«Deutsche Welle»-ն սկանդալային ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի մասին

Գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը աղմկահարույց ռեպորտաժ է պատրաստել 2017. Թուրքիայի շուրջ տեղի ունեցած հասարակական և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Մասնավորապես թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ ռեպորտաժում հիշեցվել են բացասական մի շարք զարգացումներ: Նշվում է, որ նախ 2017թ փետրվարին Թուրքիայում ձերբակալվեց «Die Welt» լրատվամիջոցի թղթակից Դենիզ Յուջելը, ով այժմ շարունակում

«Վահան Հովհաննիսյան գործիչն անփոխարինելի է, մենք նրա կարիքն ունենք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

Էդուարդ Շարմազանովը`Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու եւ անփոխարինելի գործիչների մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝  14.00C (1996 թ.) Օդի նվազագույն

Ի՞նչ անել երակների վարիկոզ լայնացման դեպքում

Երակների վարիկոզ լայնացումը շատերի համար ցավոտ խնդիր է, որը կարելի է հեշտությամբ անցկացնել կալանխոեի պատրաստուկով. տերեւները լվանալ, չորացնել, մանրացնել եւ լցնել կես լիտրանոց շշի մեջ՝ մինչեւ կեսը, ավելացնել 40 տոկոսանոց սպիրտ՝ օղի, մինչեւ վերջ, թրմել մութ տեղում 7 օր՝ պարբերաբար թափահարելով: Ստացված թուրմը քամել, քսել ոտքերին քնելուց առաջ (կուրսը 1-2 ամիս): Երակների վարիկոզ լայնացման դեպքում

Հատուկ հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է կատարելագործվի. հրապարակվել է իրավական վերլուծություն հիմնական ուղենիշների վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է իրավական վերլուծություն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ: Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի ապահովումը ենթադրում է երեխաների` ընտանիքում ապրելու, սիրո և հոգատարության պայմաններում մեծանալու, իրենց կարիքների առումով լսված լինելու, իսկ իրավունքների խախտման դեպքում` դրանց լուծման դյուրին հնարավորություններ ունենալու համար բոլոր անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:

ՀՀ-ին պե՞տք են քրեական հեղինակությունների ներդրումները (Տեսանյութ)

Ինչպե՞ս է Ռուբեն Թաթուլյանը դիվանագիտական անձնագիր ստացել

Brexit-ը կարող է մոդել ծառայել Թուրքիայի և Ուկրաինայի համար. Գերմանիայի ԱԳՆ

Եվրամիության կազմից դուրս գալու Բրիտանիայի լավ մտածված և հեռատես որոշումը կարող է մոդել ծառայել Եվրամիության և դրա կազմի մեջ չմտնող մյուս երկրների, օրինակ` Թուրքիայի կամ Ուկրաինաի հարաբերությունների համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է BBC-ն: Ըստ նախարարի՝ առաջիկա տարիներին ո՛չ Թուրքիան, ո՛չ Ուկրաինան չեն դառնա Եվրամիության անդամ, հետևաբար Բրյուսելը պետք է

Մոսկվայում ֆաբրիկայի շենքում պատանդներ են վերցրել. կա մեկ զոհ

Մոսկվայի հարավ-արևելքում տղամարդը կրակ է բացել ֆաբրիկայի շենքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մեկ մարդ զոհվել է: Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր առավոտյան նշված տարածքում վեճ է տեղի ունեցել սեփականատերերի միջև, նրանցից մեկն էլ կրակոց է արձակել: Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրի համաձայն՝ տղամարդը նաև մի քանի պատանդ է վերցրել: Ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը և

Տեղեկություն հայտնողները կստանան դրամական պարգևատրում (Տեսանյութ)

Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել տեսանյութում երևացող անձի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան դրամական պարգևատրում: ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը: ՀՀ ոստիկանություն

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցների անունները

Հոկտեմբերի 27-ին, Առաջին ալիքն ազդարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։ Երկու ամիս շարունակ, նախագծի ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Լսումների արդյունքում, շուրջ 100 դիմորդից ընտրվեցին այն 20 մասնակիցներն, ովքեր հնարավորություն կստանան ներկայացնել իրենց երգերը հեռուստադիտողի եւ միջազգային ժյուրիի առջև, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ին։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր

Հաբեթնակ Կուրղինյան. «Երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունենք, որոնց հետ պետք է աշխատել»

Երեկ կայացած ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի ավարտից հետո, որն այս տարի այն ընտրական էր, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ անակնկալներ հիմնականում չգրանցվեցին եւ հաղթեցին ուժեղները: Նա թեեւ մրցաշարի արդյունքները բավարար է համարում, սակայն մարզիչը միշտ ավելին է ցանկանում: «Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսեւորեցին եւ տարբեր քաշային կարգերում չեմպիոն

Տիգրան Մուկուչյան. «Ընտրակաշառքը միանշանակ մերժելի է». «Ժողովուրդ»

Եթե մեզանից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պայքարել ընտրակաշառքի դեմ, ապա պետք է մերժողական վերաբերմունք դրսեւորի՝ այդ երեւույթը մեկընդմիշտ արմատախիլ անելու համար:

Մեկնարկել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիադում մեկնարկել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տղամարդկանց եւ կանանց միջեւ: Երեկ խաղացվել է արագ շախմատի 15 տուրից հինգը: Տղամարդկանց պայքարում առաջին օրվանից հետո մեր գրոսմայստերներն ունեն հետեւյալ արդյունքները. Սերգեյ Մովսեսյան՝ 3.5 միավոր (25-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան՝ 3-ական (40, 41), Լեւոն Արոնյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան՝ 2.5-ական (66, 77,

Ծայրահեղական մոտեցումները մնացին անարձագանք. «Հայոց Աշխարհ»

Դատարանի հասցեին վիրավորական արտահայտություններ, դատական կարգի հետ կապված (ոտքի չկանգնել եւ այլն) «ցույցեր», փաստաբանների՝ զննության հետ կապված բացակայության խնդիրներ, կարգադրիչների հետ խնդիրներ, ոստիկանության աշխատակիցների հետ խնդիրներ, այդ թվում՝ ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ուժի գործադրման մեղադրանքներով, դրա հետ կապված բողոքի դրսեւորումներով եւ այսպես շարունակ: Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով էլ պատկերը դատավարության արագության եւ

Վազգեն Խաչիկյան. բանտը նման է ապակե գերեզմանի. այստեղ տեսնում ես, թե ով է քո նկատմամբ բարեհաճ, ով՝ ոչ. «Հրապարակ»

Ուրեմն իմացեք՝ էս կյանքում անմեղ մարդ չկա, եթե ընդհանրական սրբադասումը հանենք, ես, բնականաբար, սուրբ չեմ եղել, բայց այն, ինչ ինձ էին մեղսագրում, դատարանում արդեն ասել եմ այդ մասին։

Կարասինը մեկնաբանել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին պայմանագիրը՝ նշելով, որ իրենք Հայաստանին երբեք ընտրության առաջ չեն կանգնեցրել: «Մեր հարևաններին ու դաշնակիցներին մենք միշտ վերաբերում ենք որպես մարդկանց, որոնք ունեն կյանքի և արտաքին քաղաքականության նկատմամբ իրենց հայացքները: Մեր հարևաններն ինքնիշխան պետություն են, դա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031