Օրվա լրահոսը
«ՄԻՊ աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում». Ռիչարդ Միլս
Պաշտպանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլև ազնվության բացարձակ չափանիշ. Սերժ Սարգսյան
Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը
«Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը». Երևանի քաղաքապետ
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում իրականացվող ծրագրերի կազմակերպմանը, աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան օրերին հատուկ տոնական ծրագիր մշակել: «Երևանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի: Եվ մենք զբոսաշրջիկների համար Երևանը պետք է հետաքրքիր դարձնենք նաև ձմռանը: Տուրիզմի բաժինն այստեղ մեծ անելիք
Հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի. Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանն ընդունել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանը
Աշոտ Ադամյանը բրոնզե մեդալ է նվաճել «Ոսկե Տուրում»
Բազկամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Աշոտ Ադամյանը Լեհաստանում մասնակցել է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային մրցումներից մեկին՝ «Ոսկե Տուրին»: Հայաստանցի մարզիկը հանդես է եկել 63 կգ քաշային կարգում եւ բրոնզե մեդալ է նվաճել: «Ոսկե Տուրին» ավանդաբար մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր տիտղոսակիր մարզիկները, ինչի շնորհիվ ամենամոտ ապագայում այս մրցաշարին տրվելու է աշխարհի գավաթի առաջնության կարգավիճակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2017 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին: Այս ուղղությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորություններ ստեղծել բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է հափշտակության 10 դրվագ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հափշտակություններ, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկի դուռը և
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
«Սասնա ծռեր 2» գործով պաշտպանական կողմը պնդում էր, որ նախագահող դատավորը կողմնակալ է
«Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուին
Նոյեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Տնտեսության դերը թանգարանային գործի բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ և Լոս Անջելեսի «Նարեկացի» հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Պիտեր Քաուին (Peter Cowe)։ Նա նախ անդրադարձավ պատմական անցյալին և ներկայացրեց վաղ անցյալում կառուցված եկեղեցիները, դամբարանները և բերդերը՝ խոսելով նրանց այսօրվա նշանակության մասին։ «Առհասարակ գեղարվեստական
«Հայ-ռուսաստանյան ռազմավարական դաշնակցային գործընկերությունը հետխորհրդային տարածաշրջանում ամենաարդյունավետներից և ամենահաջողվածներից մեկն է». Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը
Միջնորդագիր է ուղարկվել Լոռու մարզպետին՝ առաջարկելով գործուն քայլեր ձեռնարկել՝ բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ։ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է
«Նոր օրինագծով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատժիչ գործողություններն ընդլայնվել են». Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ իշխանությունների՝ այս գործելաոճը հակասում է ԵԽ-ի ուղեցույցին:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականին
Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:
1-ին կարգի հաշմանդամություն ունեցող դատապարտյալը հացադուլ է սկսել. «Ա1+»
1-ին կարգի հաշմանդամություն ունեցող «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Պողոսյանն այսօրվանից հացադուլ է սկսել: Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց «Հելսինկյան ասոցիացիա»-ի դիտորդ Արման Վեզիրյանը, հացադուլ սկսելու համար պատճառ է հանդիսացել այն, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը առանց իր ներկայության նիստ է անցկացրել: Դատապարտյալ Հարություն Պողոսյանը դիմել էր դատարան, քանի որ
«Դա ոչ կոռեկտ մոտեցում է». Լավրովը Երեւանից բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին (Տեսանյութ)
Նա մեղադրեց, որ ԱՄՆ-ն, փոխանակ լիարժեք պայքարի արմատական խմբավորումների դեմ, ինչ-որ տեղ օգտագործում է նրանց
Հայկական հեռուստատեսության լավագույն մասնագետները, Հայաստանում չեն, այլ սփռված են աշխարհով մեկ. Համլետ Մանուկյան
Էդուարդ Եդիկիսելովը վրդովված է՝ երեխաներին սովորեցնում են սեքսով զբաղվել, բայց չեն սովորեցնում՝ ոնց պետք է իրենց պահել
Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ ու ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը էկոնոմիկայի նախարարի, գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին: Նախագահին ներկայացվել է,
Իտալական ընկերությունը Հայաստանի մարզերում ուղղաթիռային փոխադրումներ կատարելու մտադրություն ունի
Իտալացի մասնագետները նախարարին ներկայացրին իրենց արտադրած մի քանի ուղղաթիռների մոդելներ՝ ընդգծելով դրանց առավելությունները լեռնային պայմաններում:
Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված
Լուկաս Գասսեր. մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից
Հայաստանը կարող է նաև բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար և´ ԵԱՏՄ շուկայում, և´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաև ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար», – նշել է վարչապետը:
Ռայան Բոաթրայթը հեռացվեց Հայաստանի ազգային հավաքականից
«Օլիմպավանում» Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին եւ 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի (արտագնա) եւ Դանիայի (Երեւանում) հետ հանդիպումներին: Այսօր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հավաքականից հեռացվել է Ռայան Բոաթրայթը: Նա գիշերն է ժամանել Երեւան, բայց կրկին կմեկնի իր ակումբ: «Ֆեդերացիայի եւ մարզչի համատեղ
Կարեն Կարապետյան. Հայաստան-Բելառուս առևտրաշրջանառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ:
«Վաղը կասի՝ սպասեք՝ զոքանչս կգա» Դատավորը զգուշացրեց, որ Կարեն Մեժլումյանի նկատմամբ սանկցիա կկիրառի
Դատավոր Վարդան Գրիգորյանը, շարունակելով նիստը, հայտարարեց, որ սա ճիշտ վերաբերմունք չէ դատարանի նկատմամբ, առանց նախագահող դատավորին տեղյակ պահելու՝ փաստաբանը լքում է նիստը. «Ասել է, թե կինս է գալու, վաղը կասի՝ սպասեք՝ զոքանչս կգա: Սենց վերաբերմունք ոչ մի երկրի դատարանում չեք տեսնի, երբ որ իրավունքներից են խոսում՝ մեծ-մեծ խոսում եք»:
«Իսրայելը ցանկանում է Հայաստանի միջոցով խոսել Իրանի հետ». արաբագետ (Տեսանյութ)
Հայկ Քոչարյանն արձանագրում է, որ հայկական կողմի արձագանքը համաչափ չէ իսրայելական կողմի պատրաստակամությանը
Պատասխան ՀՔԱՎ-ին. ԵՊՀ-ում չի եղել որևէ ուսանող, որը ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը և չի օգտվել զեղչի իրավունքից
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի նոյեմբերի 21-ին տարածել է «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց» վերնագրով հաղորդագրությունը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի պետական համալսարանում չի եղել որևէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը և չի օգտվել զեղչի իրավունքից: Նյութում ներկայացված Կ.Ղ.-ն,
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման գործում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Սեն Շամոն քաղաք, հանդիպում ունեցել քաղաքապետի, տեղական իշխանությունների պատասխանատուների, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ ստեղծված ջերմ մթնոլորտում Արցախի պատվիրակությունն իրեն զգում է Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի
Արդարադատության նախարարության www.e-hotline.am կայքի միջոցով բարձրացված հարցերն օպերատիվ արձագանք կստանան
ՀՀ արդարադատության նախարարությունը փորձնական գործարկել է www.e-hotline.am թեժ գծի կայքը, որը ստեղծվել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով: www.e-hotline.am կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է: Կայքի «Դիմում» բաժնում՝ https://e-hotline.am/application/, քաղաքացին կարող է լրացնել համապատասխան դաշտերը և ուղարկել հաղորդագրությունը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենը՝ ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։ Առաջին անգամ Հայաստանում գտնվելու կապակցությամբ ողջունելով տիկին Գիսլադոտիրին՝ գլխավոր դատախազը արժևորել է ԺՀՄԻԳ-ի հետ տարբեր ուղղություններով ծավալված համագործակցության կուտակված հարուստ փորձը, հատկապես անցնող տարվա ընթացքում կայացած համապետական ընտրությունների բնականոն, ժողովրդավարական ընթացքն ապահովելու շրջանակներում ունեցած ակտիվ,
Կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու նպատակով
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և ակտիվացնել իրազեկման աշխատանքները: «Մենք բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու
«Ոստիկանները հենց առաջ գան՝ մենք քարերով կհարվածենք». Ոստիկանի ցուցմունքը՝ Զարուհի Փոստանջյանի, Անդրիաս Ղուկասյանի մասին
Անդրիաս Ղուկասյանն էլ հարցրեց՝ եթե ասում եք, որ ես կոչ եմ արել քարեր նետել ոստիկանների վրա, կարո՞ղ եք որեւէ տեսագրություն վկայակոչել՝ ձեր խոսքերն ապացուցող, ինչպե՞ս հավատանք, որ եղել են նման կոչեր՝ ոստիկանը պատասխանեց, որ նման տեսագրություն չգիտի. «Ես իմ ականջներին եմ հավատում, ես լսել եմ»:


















































