Օրվա լրահոսը

Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցում են Թերի Ջորջի հետ զրույցին

Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Հացիկ և Արագածավան գյուղերի ավագ դպրոցականները մասնակցեցին գրող և ռեժիսոր Թերի Ջորջի («Խոստումը», «Ռոանդա հյուրանոց», «Հանուն Հոր»), պրոդյուսեր Էրիկ Էրսաիլյանի, Լոս Անջելեսի (ԱՄՆ) և Ամանի (Հորդանան) երիտասարդների հետ վիրտուալ զրույցին։ Հանդուրժողականության միջազգային օրը «Գլոբալ Նոմադս» ընկերությունը կազմակերպել էր «Սիրուն» վիրտուալ նախագիծը։ Այն նպատակ ուներ երկխոսություն աշխարհում կատարվող անարդարությունների շուրջ։ Հիմնադրամի շահառու

«ԲՈՀ-ի լինել-չլինելու հարցը քաղաքական հարց է»

Հարցազրույց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ – Տիկին Արզումանյան, վերջերս շրջանառության մեջ է դրվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հեղինակը Գիտության պետական կոմիտեն է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նախագծի մասին բացասական կարծիք ունեն թե բուհերը եւ թե Գիտությունների ազգային ակադեմիան: Տվյալ դեպքում Ձեզ ենք դիմում, որովհետեւ, ինչպես օրերս հեռուստաալիքներից մեկով հայտարարեց

Բանակում ռադիոֆիզիկին 2 տարի «հավսար, զգաստ, աջ դարձ» չեն անել տալու. ՊՆ-ն ուսանողներին հանգստացնում է

Դուք երեւի բանակում ծառայության մասին ուրիշ պատկերացում ունեք: Հա, խրամատում, զորանոցում, կացարանում, բլինդաժում, հնարավոր չէ գիտությամբ զբաղվել: Բայց մենք հիմա խոսում ենք շատ քիչ թվով երիտասարդների մասին եւ պատրաստ ենք այդ երիտասարդների համար ստեղծել պայմաններ: Մենք ոչ թե ասում ենք, որ այդ երիտասարդների համար ջերմոցային պայմաններ կստեղծենք, այլ կստեղծենք պայմաններ, որ ավելի էֆեկտիվ են զբաղվելու գիտությամբ:

«Լուծումը կարող է լինել, որ ֆիզիկայի, մեզ համար կարեւոր այլ ուղղություններում 80 %-ն անվճար դարձնենք». Լեւոն Մկրտչյանը՝ ուսանողներին

Լեւոն Մկրտչյանը տխուր թվեր ներկայացրեց, թե թեկնածուներից քանիսն են մնում գիտության մեջ: Դավիթ Պետրոսյանն էլ ասաց, որ միգուցե դա պայմանավորված է գիտության ֆինանսավորման հետ. «Մեր բանավեճի ժամանակ ստացվեց այնպես, որ ՊՆ նախարարը մեր տղաներից մեկին հարցրեց՝ դուք, օրինակ, ինչքան գումար եք ստանում գիտությունից, որ այսպես պահում եք, ասաց՝ 80 հազար, նա էլ ասաց՝ իսկ մենք տալիս ենք 260 հազար:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարարին (Տեսանյութ)

Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, ով գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Զրուցակիցներին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ռուսաստանյան համագործակցությանը։ ՀՀ ԱԳՆ

«Շշմելու լավ կոլեկտիվ է»

Հայտարարում է Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանը Ավելի քան մեկ ամիս առաջ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ռեժիսոր Եղիշե Խերանյանը: Նրա աշխատանքային գործունեությունը մեզ ծանոթ է դեռեւս 1980-ականների կեսերից: Հայկական հեռուստատեսությունում նա իրականացնում էր մշակույթի եւ արվեստի գործիչներին նվիրված հաղորդումներ, 1985 թվականից Եղեգնաձորում հիմնադրեց հեղինակային երգի փառատոն, նույն

24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը: 2017 թվականի նոյեմբերի 19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 01:05-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:

Ցուցաբերած արիության համար զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով 

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՀ  2018թ.-ի բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը: Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին»

Ուսանողները «ծերացնում» են եւ «արյուն» պատրաստում

Universal Studio-ում աշխատած Մարո Փարյանը գաղտնիքներ է բացում կինոյի եւ թատրոնի ինստիտուտի սաների համար Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում հիմնադրվել է լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոն, որն ապահովում է ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների համար մասնագիտական լրացուցիչ վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ, եւ կատարելագործում է նրանց հմտությունները, կարողությունները եւ ունակությունները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի կինոյի

«Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին». Դանիել Երաժիշտ

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հերթական կամերային համերգը նախատեսված է նոյեմբերի 28-ին` Հայաստանի ազգային պատկերասրահում: Առաջին անգամ հանդիսատեսին կներկայացվի «Արքայական համերգ» խորագրով ծրագիրը, որը ներառում է տարբեր ժամանակների տարբեր արքաների  ստեղծագործություններ: Փառատոնային համերգին ընդառաջ զրուցեցինք ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի հետ: -Մաեստրո, հայ ունկնդիրը նոյեմբերի 28-ին հնարավորություն կունենա մասնակիցը լինել  «Արքայական համերգի»: Ի՞նչ է այն

«Վիրավորանքները փաթաթում եք մեր վզին». «Ծռերի» գործով դատախազը սանկցիայի ենթարկվեց

Ի վերջո, դատարանի որոշմամբ Արայիկ Խանդոյանը վերադարձվեց նիստերի դահլիճ

Գիտության վիճակը. ԿԳ նախարարը ուսանողներին ներկայացրեց տխուր թվեր՝ 5032 թեկնածուներից 646-ն են գիտության մեջ (ֆոտոշարք)

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նախարարին հարցրեց՝ կա՞ հետազոտություն, թե բանակային ծառայություն անցած ուսանողների մոտ կրթության ինչ աճ է նկատվում, եւ բանակում ի՞նչ պայմաններ են ստեղծվել, որ մագիստրատուրայում սովորողը կարողանա իր կրթությունը, գիտությունը շարունակել:

Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձևավորել է համակեցության և այլ մշակույթների ու կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող ավանդույթներ. Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովին Տիկնա՛յք և կարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում ԵԱՀԿ ավստրիական նախագահությանը և ԺՀՄԻԳ-ին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ այս միջոցառումը կազմակերպելու համար: Համաժողովի խորագիրը և արծարծվող խնդիրն արդիական են և լավ ընտրված՝

«Ողորմելի՜». Արայիկ Խանդոյանին զայրացրեց դատախազի վարքագիծը (Տեսանյութ)

Նա հեռացվեց նիստերի դահլիճից, ինչը դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից այս գործով առաջին նման սանկցիան է

Ասք գերդաստանի մասին

«Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի եւ տեսաֆիլմի շնորհանդես Թբիլիսիում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ «Հայարտանը» կայացավ «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի եւ համանուն տեսաֆիլմի շնորհանդեսը, որը հեղինակել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։ Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ Սերգո Երիցյանն իր գրքերով ու տեսաֆիլմերով ոչ

Գյումրին առանց պետական պատկերասրահի. նկարներին փոխարինել են մանեկենները

Հայաստանի մշակութային մայրաքաղաքը`Գյումրին, պետական պատկերասրահ չունի. 2 մասնավոր պատկերասրահ է գործում: Քաղաքի կենտրոնում` Ռիժկովի ճեմափողոցում գտնվող գլխավոր պատկերասրահը, որը «Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերից է, արդեն մասնավորեցվել է. պատկանում է քանդակագործ Արտուշ Պապոյանին: Վերջինս քանդակել է Գյումրու կենտրոնում տեղադրված «Հայուհի» արձանը` Աստվածամոր կերպարով,  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ գումարի փոխարեն նրան է հանձնել այս շենքը: Քանդակագործը վերանորոգել,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 23-ի և 24-ի

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ

Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը Ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու համար նախ հարկավոր է ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։ Այդ պատճառով հայության մոտակա գերնպատակը ապագաղութացումն է։ Ըստ այդմ՝ ապագաղութացման գաղափարը պետք է դառնա հայ քաղաքական դասին միավորող միջոց և ուղենիշ։ Նաև՝ կեղծն ու իրականը տարբերելու չափանիշ։ Ներկայացնում ենք ապագաղութացման վերաբերյալ մեր տեսակետներն արտահայտող՝ Վարուժան Ավետիսյանի «Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի

Այս բույսի պատրաստուկները ձեզ պետք կգան տարբեր խնդիրների ժամանակ

Էլեուտերոկոկը, կամ ինչպես ժողովրդական անվանումով է հայտնի՝ ազատասերմիկը, օժտված է տոնուսավորող, խթանող, հարմարողական հատկություններով: Խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում օրգանիզմի շարժողական ակտիվությունը, լավացնում սեռական գեղձերի գործունեությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը միջավայրի անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ, լավացնում քնի որակը, վերացնում հոգնածությունը: Այն կիրառվում է որպես հակասթրեսային միջոց, ցածր ճնշման, ինչպես նաեւ վիրուսային վարակների կանխարգելման համար: Մասնագետները նշում

Խցերից խուզարկությամբ հայտնաբերվել են «Այֆոններ»

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված, իսկ հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ

Հայկ Շեկյան. «Արեւային էներգետիկան Հայաստանում զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով». «Փաստ»

Մեր հյուրն է «Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն, վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանը. «Փաստ» – Պարոն Շեկյան, ինչո՞ւ պետք է մարդն ավանդական էներգակիրներից անցում կատարի արևային էներգետիկային: Որքանո՞վ է այդ անցումը շահավետ հաճախորդների համար։ – Ավանդական էներգառեսուրսները և ծառայությունները արդեն իսկ թանկ են, և դրանց հետագա թանկացումը դամոկլյան սրի նման միշտ կախված է մեր ազգի գլխին։ Տնտեսական

Հայկական խաչքարի բացման արարողություն Գերմանիայի Քյոլն քաղաքում

Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծվեց Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ: Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաներ մեկնեցին Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը: Ողջույնի խոսքով

Կրեմլի զգուշացումներն ու մեսիջները՝ ռուսական «Կանխատեսումներում». «Փաստ»

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության ստորագրվելիք համաձայնագիրը ռուսական կողմում կարծես թե սև քողի տակ է ներկայացվում։ ՌԴ Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերությունն իր «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման ժամանակ հեռարձակված ռեպորտաժում հիշատակելով ՀՀ-Ռուսաստան եղբայրությունը՝ հայտարարել էր, թե ՀՀ-ն պատրաստվում է ԵՄ մտնել։ Այնուհետև լրագրողն անդրադարձ էր կատարել ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ նրան անվանելով «հայկական Բանդերա»։ Բացի այդ,

«Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 15-ից – 19-ն անցկացված Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) հաղթող է ճանաչվել՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Տորոնտահայ և հայկական մշակույթով հետաքրքրված օտարազգի հասարակության ուշադրությանը ներկայացված 40 ֆիլմերից՝ Ջիվան Ավետիսյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմով` նոյեմբերի 15-ին ազդարարվել է կինոփառատոնի բացումը, որը ներկայացված էր Արցախին նվիրված

Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները: 2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը: Շարքային Նարեկ Հայկի

Ինչու Թուրքիան վերածվեց ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամի

Պուտինը խոստացել է, որ շարունակելու է Էրդողանի հետ կանոնավոր շփումները, ինչը կասկած չի հարուցում։

Արդվեցիները աջակցություն են խնդրում Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում

Բաց նամակ-դիմում Արդվի գյուղից ՀՀ ԱԺ լոռեցի պատգամավորներին` աջակցեք Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Արդվի գյուղի անունից բաց նամակ- դիմում է ուղղել Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում: Բաց նամակ-դիմում. «Լոռու մարզից ընտրված և լոռեցի հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ` Վահրամ Բաղդասարյան, Կարեն Կարապետյան,

Դա դատավորի անկախության լուրջ խախտում կլինի. «Հրապարակ»

Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը, ով միաժամանակ նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալն է, մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ Հայաստանից Եվրոպական դատարան ուղարկվող դիմումները վերջին տարիներին ավելացե՞լ են, թե՞ պակասել։ Նա ասաց, որ նման վիճակագրություն չեն վարում, չեն էլ կարող վարել, դա անում է միայն Եվրոպական դատարանը, որի արդյունքները տեղադրվում են կայքում, ուստի այդ միտումները, դինամիկան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031