Օրվա լրահոսը

«Մարդիկ մի տարի ձգեցին պրոցեսը՝ փորձելով թաքցնել այն, ինչ տեղի էր ունեցել, բայց հիմա ամեն ինչ ակնհայտ է». Քրիստ Մարուքյանը` ՀՀԿ-ի եւ ՀՎԿ-ի միջեւ կնքված հուշագրի մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության համար Հայաստանի Հանրապետական եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների Վանաձորի տարածքային կառույցների միջեւ կնքված համագործակցության հուշագիրն անսպասելի չէր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հուշագիրը երեկ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից արված կոչի հետ ոչ մի առնչություն չունի: Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ էր հղել համայնքի ավագանու խմբակցություններին,

Հեղինե Բիշարյանն անբարոյականներ էր անվանում համաձայնության որոշումից շեղվածներին (Տեսանյութ)

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր են կնքել: Հուշագրում նշվում է, որ համագործակցության նպատակն է Վանաձոր քաղաքի կառավարման համամասնորեն եւ համատեղ պատասխանատվությունը ստանձնելը: Իսկ համագործակցության արդյունքում ՀՎԿ կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը կզբաղեցնի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է, ինչ «Լուսավոր Հայաստան եւ «Բարգավաճ

«Շիրակը» խուսափեց պարտությունից վերջին րոպեներին

Նոյեմբերի 18-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Գանձասար-Կապան»-«Շիրակ» 2:2 (1:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Դմիտրի Յաշին, 37, Լուբամբո Մուսոնդա, 46 («Գանձասար-Կապան»), Արամ Մուրադյան, 69, Մուհամեդ Կաբա, 90 («Շիրակ»): ffa.am

Ուկրաինական նկարահանող խմբին Հայաստանում արգելվե՞լ է նկարահանումներ իրականացնել

«Պատճառը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության տարածքում նկարահանող խմբի աշխատանքն է եղել»

Մահացել է AC/DC-ի համահիմնադիր Մալքոլմ Յանգը (Տեսանյութ)

64 տարեկանում մահացել է ավստրալական աշխարհահռչակ AC/DC ռոք խմբի համահիմնադիր, կիթառահար և երգահան Մալքոլմ Յանգը: «Այսօր խորը ցավով հայտնում ենք, որ Մալքոլմ Յանգը հեռացավ», – ասվում է խմբի Ֆեյսբուքի էջում:

Համագործակցության հուշագիր ՀՀԿ-ի և ՀՎԿ-ի միջև՝ Վանաձորում

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես հայտնում է. «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»։

Պատգամավորները՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կազմակերպված ծառատունկին

Նոյեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել են  աշնանային ծառատունկի աշխատանքներ: ՀՀ ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան

«Անպատժելիությունը ծնում է հանցագործության շարունակականություն». Հայաստանի առաջին օմբուդսմեն

Նոյեմբերի 18-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Սումգայիթ-30. մարդկության դեմ չպատժված հանցագործություն» մամուլի ասուլիսը։ Բանախոսներից Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հանդիպման սկզբում նշեց, որ Ադրբեջանի քաղաքականության զոհերն են ոչ միայն Սումգայիթը, այլ նաև համայն հայությունը. «Պատահական չէ, որ մենք այսօր սփյուռք ունենք, այն ոչ միայն 1915-ի դեպքերի արդյունքն է, այլ նաև ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն    

«Համայնքապետի թեկնածուն դիմում գրելիս ուղղագրական կոպիտ սխալներ է թույլ տվել». լեզվաբան

«Գուցե գյուղում նա շատ բարեկամներ, ընկերնե՞ր ունի, բայց պետությունը պետք է այսուհետ մտածի, որ պաշտոնատար անձերը լավ տիրապետեն մայրենի լեզվին»

Հայաստան կայցելի Սերգեյ Լավրովը

Նոյեմբերի 20-21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև

Չեքիջյանն ու կապելլան վաղուց նույնացված են ընկալվում

Ազգային օպերային թատրոնում դեկտեմբերի 5-ին պետական մակարդակով կնշվի լեգենդար կապելլայի՝ 2012-ից Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյա հոբելյանը, որի գեղարվեստական ղեկավարը 1961-ից դարձյալ լեգենդար խմբավար Հովհաննես Չեքիջյանն է: Ի դեպ, մաեստրոն երկու ծննդյան օր է նշում՝ 1927թ. դեկտեմբերի 23 եւ 1928թ. հունվարի 23: Ստացվում է, որ այս տարին հոբելյանական է նաեւ նրա համար: Թե երգչախումբը, թե

Հրդեհ Արփի գյուղում

Նոյեմբերի 18-ին, ժամը 06:55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող՝ Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) այրվում է

Ինչպիսի՞ նախարար է Վիգեն Սարգսյանը

ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցինք` արդեն մեկ տարուց ավելի Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար է եւ իր գործունեությունը սկսեց բարեփոխումներով. իր կարծիքով՝ նա լա՞վ նախարար է: «Բանակը հասկանալու համար պետք է մարդը զորքերում ծառայած լինի, ինքը կարծեմ ասաց, որ չի ծառայել: Եթե զորքերում չի ծառայել, պիտի տառապի,

Վարչապետին զեկուցվել է կադաստրի համակարգում նախատեսվող մի շարք այլ բարեփոխումների մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին: Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները,

Սերը… մեր կենդանի կղզին

Երբ սերը մի օր բացում է թեւերը ու գրկում մեզ` մենք ինքնամոռաց հանձնվում ենք՝ երջանիկ, որ վերջապես արժանացանք ճակատագրի ողջ հմայքին, առանց ենթադրելու, որ մեզ գրկող սիրո թեւերը ընդամենը մեզ գամում են խաչին: Թվում է նաեւ, որ մենք ներս ենք մտնում մի դռնով, որտեղով մեզանից առաջ ոչ ոք չի անցել, թերեւս մենք առաջինն ենք եւ

«Եկեք մեր կռիվը մի անգամ մինչեւ վերջ տանք»

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը կողմ է տարկետման իրավունքի փոփոխություններին «Լավ է, որ օրենքը ընդունել են: Էդ բողոքավորներին էլ պետք է ասել` գնացեք կարգին գործերով զբաղվեք: Զիզի-բիզի բաներով մի զբաղվեք: Էս երկիրը վերջապես հարկավոր է պահել: Էս երկիրը մի արժեք ունի, մի արժեքավոր բան ունի, դա բանակն է: Գնացեք եւ պահեք ձեր մայրերի ու քույրերի, ձեր

Լեո Բոկերիան տպավորված է Հայաստանում՝ իր այցելած բժշկական կենտրոններով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Ողջունելով աշխարհահռչակ բժշկին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը

Էջադրող-դիզայներին առանց պայմանագրի ու առանց աշխատավարձի աշխատեցրել են

Աշխատանքի տեսչություն չկա եւ աշխատանքային վեճերի ճակատագիրը թողնվել է դատարանների վրա: Լրագրողական հասարակական կազմակերպությունները ակտիվ դիրքորոշում են ցույց տալիս, երբ խոսքը բռնության ենթարկված գործընկերներին է վերաբերում, իսկ աշխատանքային վեճերը, մասնավորապես՝ գործատու-լրագրող, գործատու-էջադրող, գործատու-դիզայներ, գործատու-ծաղրանկարիչ, փակ թեմա է դառնում: «Լիգա Փրես» ՍՊ ընկերության ներկայացուցիչները երեկ վերաքննիչ քաղաքացիական դատարան չներկայացան, չնայած պատշաճ ծանուցվել էին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ

Հատուկ նիստ՝ ՀՀ ԱԺ-ում

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ օրը ՀՀ Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը: Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի

«Տաքսու վարորդները հարցնում են` նայո՞ւմ ես Իչակին, բա Չակորիա՞ն»

Ինչպես հնդիկ Աշոկը Հայաստանում Աշոտ դարձավ Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի ավելանում է արտասահմանցի ուսանողների թիվը։ Այստեղ, ինչպես ուսանողներն են փաստում, կրթությունն ավելի որակյալ է ու համեմատաբար էժան։ Երեւանի պետական բժշկական համալսարանում է սովորում ազգությամբ հնդիկ Աշոկ Արավինդ Սելվարաջանը։ Երբ հարցրի, թե ինչպես կարող եմ դիմել իրեն, նա մի պահ ծիծաղեց ու ասաց. «Իմ անունն Աշոկ է,

Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում՝ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրև: ՀՀ

Մեղադրանք է առաջադրվել՝ «Շանթ» հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվում են մի շարք կայքերի կողմից հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: «Շանթ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի մայիսին հաղորդում էր ստացվել առ այն, որ մի շարք համացանցային կայքերի միջոցով ուղիղ հեռարձակվում է

Շուրջ 2500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև

«ԲունTV-ին չորս տարեկան է»

ԲունTV-ին հայկական առաջին գիտամասնագիտական առցանց հեռուստաընկերությունն է, որն ինքնակրթությամբ զբաղվողների համար անփոխարինելի աղբյուր է: Այն արդեն չորս տարեկան է եւ մինչ օրս իր տեսակով եզակի է հայկական մեդիադաշտում: Այս առիթով զրուցել ենք ԲունTV-ի հիմնադիրներից Քրիստինե Արմենակյանի հետ: – Ինչպիսի՞ն է ԲունTV-ի նախապատմությունը. ինչպե՞ս որոշեցիք ստեղծել այս հարթակը եւ ինչպե՞ս թիմ հավաքեցիք: – 2013թ.-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցերի

«Հարկավոր է հետաքրքիր տեխնիկական նորամուծություններ մտցնել թանգարան, բայց նաեւ չպետք է չափն անցնել»

Կարծում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեզ տրամադրեց թանգարանի միջին տարեկան այցելությունների ընդհանուր թիվը, որը կազմում է 20000-25000: «Տարեցտարի այցելուների թիվն ավելանում է, բայց բնական է, որ այս ցուցանիշը մեզ այդքան էլ չի գոհացնում, աշխատում ենք այն ավելացնելու ուղղությամբ»,- նշեց տիկին Գրիգորյանը: Աշխարհահռչակ կոմպոզիտորը սիրված եւ գնահատված

Ճարճատուկը (ցիկորի) վերացնում է լյարդի, լեղապարկի ֆունկցիայի խանգարումները

Ճարճատուկը, կամ ինչպես հայտնի է՝ ցիկորին, բավական օգտակար դեղաբույս է: Այն օժտված է լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, ախորժաբեր հատկություններով: Հաջողությամբ կիրառվում է մարսողության խանգարումների (փքվածության, գլխացավեր, դանդաղ մարսողության) շաքարային դիաբետի, նյարդային գերգռվածության ժամանակ: Դեղատոմսեր եւ պատրաստուկներ Լեղուղիների շարժողունակության խանգարումներ 1 թեյի գդալ բույսին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել մինչեւ սառելը՝ թողնել սենյակային ջեմաստիճանում՝ կափարիչով ծածկված

Ավարտվեց Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Կանադա

«Այսօր, երբ մենք ունենք պետություն, պետք է անենք հնարավորը, որպեսզի Հայաստանը, սփյուռքն ու Արցախը միասնական կարողանան կյանքի կոչել մեր դարավոր իղձերը»:

Արագ եւ արդյունավետ միջոց՝ նյարդային գերհոգնածության, դեպրեսիայի ժամանակ

Բոլորի կյանքում լինում է մի շրջան, որ ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ ունենում են նյարդային գերհոգնածություն, հյուծվածություն, դեպրեսիա, որոնց չպետք է անտեսել: Այդ շրջանը ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիկական տհաճություններ են առաջացնում եւ մարդը դառնում է թույլ, դյուրագրգիռ, անտրամադիր: Այս վիճակից ազատվելու համար կարող եք բնական միջոցներով բուժման կուրս անցնել, որը ե՛ւ անվտանգ է, ե՛ւ արդյունավետ: 1

Արամ MP3-ը, Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո պարգևեցին երիտասարդներին (Տեսանյութ)

Նոյեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Երեկոյին ներկա էին և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդների համար կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Արամ MP3-ը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031