Օրվա լրահոսը

Արամ MP3-ը, Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո պարգևեցին երիտասարդներին (Տեսանյութ)

Նոյեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Երեկոյին ներկա էին և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդների համար կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Արամ MP3-ը

Ինչ արդյունքներ ունեն ապրիլյան պատերազմին սպանված հայ զինվորների մարմիններն անարգելու, վայրագությունների վերաբերյալ զեկույցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից սպանված հայ զինվորների մարմիններն անարգելու, վայրագությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը զեկույցներ էր ուղարկել միջազգային կազմակերպություններ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը, խոսելով այդ մասին, նշել է. «Այդ զեկույցը բարձրաձայնվեց, ուղարկվեց բազմաթիվ կառույցների, մեր սփյուռքի կառույցները բավական ինտենսիվ կարողացան տարածել, նաեւ դիվանագիտական ճանապարհով

Աննպատակ համալսարան ընդունվածները դառնում են դժբախտ, անհետաքրքիր ու ոչ պիտանի. «Հրապարակ»

Մի փոքր խոսենք ուսանողների առջև ծառացած տարաբնույթ խնդիրների մասին։ Արձանագրենք, որ երիտասարդների մեծ մասի համար համալսարան ընդունվելը դիտարկվում է որպես ինքնանպատակ, ինչու չէ նաև՝ ծնողների վաղեմի երազանքի իրականացում կամ էլ քաղքենի նորաձևության պարտադրանք: Մեծ մասը ԲՈՒՀ են ընդունվում հենց այս պատճառներով՝ չունենալով մասնագետ դառնալու որևէ իրական ցանկություն։ Սովորել ընդամենը սովորելու համար, նորաձևության համար, ծնողների համար

ԱՄՆ դեսպանի զգուշավոր 2-ը կառավարությանը. «Ժամանակ»

Հայաստանում դեռևս դժվար տնտեսական վիճակ է, ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ, երեկ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ ասելով, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները, ապա մարդիկ ավելի քիչ կլքեն երկիրը և կմնան Հայաստանում աշխատելու: Փաստորեն, ԱՄՆ դեսպանը միանգամից անում է երկու բացասական արձանագրում՝ Հայաստանում տնտեսական դժվար վիճակ է, և այսպես

Վանաձորում «Հայկական վերածնունդը» կդադարեցնի՞ բոյկոտը. «Հայկական ժամանակ»

Վանաձորից մեզ հասած հավաստի տեղեկություններով, չի բացառվում, որ գալիք նիստին Վանաձորի ավագանու որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախկինում բոյկոտում էին ավագանու նիստերը, մասնակցեն նոյեմբերի 23-ի նիստին: Այս նպատակով ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, ակտիվ բանակցություններ են տանում: Թե ում հետ են բանակցում Մամիկոն Ասլանյանն ու նրա թիմակիցները, դեռ գաղտնի է պահվում: Այնուամենայնիվ՝ Վանաձորի ավագանու

Մի վարկաբեկեք. «Հրապարակ»

Մեր պետության կայացման հույսը նոր սերունդն է, որը ծնվել է ոչ թե խորհրդային ժամանակներում, այլ անկախության տարիներին։ Նրանք, իհարկե, շատ բան վերցրել են իրենց ծնողներից եւ դաստիարակվել նրանց պատկերացումներով ու նմանությամբ, բայց նաեւ տարբերվում են նրանցից։ Այս սերունդն է, որ վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններով հանդես եկավ, շարժումներ սկսեց, պայքարի օջախներ ստեղծեց եւ, երբեմն, անգամ

Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում. «Հայկական ժամանակ»

Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաեւ հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների: Փոփոխություն է կրել նաեւ օրինագծի վերնագիրը: Նախկինում այն կոչվում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և

Արցախ պետությունը վաղուց փաստ է Եվրոմիության համար. «Ազգ»

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները երկկողմ ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին երկու երկրների մասնակցության վկայություններից են: Սակայն հորիզոնում ի հայտ է եկել նոր նրբերանգ. նոյեմբերի վերջերին Բրյուսելում սպասվում է Եվրոմիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Ավելին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արել է բարձրագոչ հայտարարություն, որի համաձայն Եվրոմիության հետ Հայաստանի

«Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն». «168 Ժամ»

«Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում: Բայց եթե դրանից առաջ որևէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է

«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ. «Ժողովուրդ»

«ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բանն այն է, որ այդ ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ, ու չնայած ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ է եղել կատարվողի մասին, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել`

Հանգանակելու արվեստը. «Ազգ»

Մի քանի օրից, առաջիկա հինգշաբթի, ամերիկյան Գոհաբանության տոնին, ավանդության համաձայն Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հայաստանի անկախության սկզբում, 1993 թ.ին հիմնված այդ հիմնադրամը կարեւոր ու գլխավոր նախաձեռնություններից մեկը եղավ մեր Երրորդ հանրապետության, նպատակ ունենալով համախմբել մեր ողջ ժողովրդին Մայր հայրենիքի վերաշինության, զարգացման եւ հզորացման գաղափարի շուրջՙ նյութապես: Առաջին տարիներին այն ոչ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Քո իսկական սիրահարները Քեզ լքեցին, Իմ Հայաստան: Անտերուդուս մուրացկանները Պաշտոնների հերթով նստան:

Տնտեսական շահերի բախում ԱԺ-ում

Ազգային ժողովի այս շաբաթվա նստաշրջանի թերեւս ամենահետաքրքիր երանգը «Ծառուկյան» դաշինքի լայնածավալ հարձակումն էր վարչապետի, կառավարության եւ հատկապես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի վրա: Խմբակցությունը, հավանաբար, համապատասխան հրահանգ է ստացել կուսակցության ղեկավարից, որը միաժամանակ խոշոր գործարար է եւ դժգոհ է նրանից, որ իր բիզնեսը «նեղում են»: Արդար են «նեղում», թե անարդար՝ չեմ կարող ասել: Պարզ է, որ

Հայկ Մարտիրոսյանը աշխարհի առաջնության վերին հորիզոնականներում է

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Հայաստանցի շախմատիստն այսօր կայացած հինգերորդ տուրում միավորը բաժանել է ռուսաստանցի Դանիիլ Յուֆֆաի հետ եւ 4 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գագիկ Ծառուկյանը ուսանողներին իրենց միջազգային օրվա առիթով մարզական տոն էր կազմակերպել (Ֆոտոշարք)

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում այսօր ավարտվեց բազկամարտի Հայաստանի համաուսանողական առաջնությունը, որն ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ավանդաբար կազմակերպում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս տարի առաջնությանը մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ավելի քան 360 ուսանողներ: Այսօր կայացան եզրափակիչ մենամարտերին ներկա էր նաեւ ՀԱՕԿ նախագահը: Դրանց մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանը ուսանողներին

Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի գրոսմայստերին

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի չորրորդ փուլի երկրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին: Երկրորդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերը 1,5 միավորով Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ) եւ Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նոյեմբերի 18-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գյումրու «Մուշ» թաղամասի կանաչ տարածքում խանութաշինությունը նոր թափ է ստանում (Լուսանկարներ)

Ինչպես անդրադարձել ենք, Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի հարակից տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (շինարարների ու բնակիչների պնդմամբ՝ կառուցապատողը տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն է, քաղաքապետարանի պաշտոնական պարզաբանմամբ էլ՝ գյումրեցի Կարապետ Սիմոնյանն է) խանութ է կառուցում։ Այդ տարածքը, ըստ Շիրակի մարզպետարանի՝ Aravot.am-ին ուղարկած տեղեկության, գտնվում է կանաչ գոտում (տես փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի գրությունը)։ Իսկ սա նշանակում է,

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետներին հետաքրքրել են վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման երաշխիքները

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ

Մահացել է իտալական մաֆիայի պարագլուխը. «Ամերիկայի ձայն»

Իտալիայի Պարմայի բանտարկյալների համար նախատեսված հիվանդանոցում քաղցկեղից ուրբաթ օրը մահացել է իտալական մաֆիայի պարագլուխ, 87-ամյա Սալվատոր «Տոտո» Ռիինան: Նրա մահը վրա է հասել ժամեր անց, երբ Իտալիայի արդարադատության նախարարությունը թույլ էր տվել Ռիինայի ընտանիքի անդամներին այցելել նրան վերջինիս տարեդարձի կապակցությամբ: Իտալիայի դատարանը սիցիլիական մաֆիայի պարագլխին դատապարտել էր 26 ցմահ ազատազրկումների՝ նրան մեղադրելով Իտալիայի այն դատախազների

Ստեփանակերտում մեկնարկել է «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով սեմինարը

Այսօր` նոյեմբերի 17-ին, Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցի մեկնարկել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով երեքօրյա սեմինարը: Սեմինարը կազմակերպվում է Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների և Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի հետ համատեղ: Բացման խոսքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնավորապես ասաց, որ վստահ է` սեմինարը կխորացնի մասնակիցների մասնագիտական

Իջեւանի Ասլանյան փողոցում ասֆալտապատում է կատարվել

Համայնքի բյուջեից ավելի քան 10 միլիոն դրամ է ծախսվել

ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ զոհված գնդապետի անունով դպրոց է անվանակոչվել (Տեսանյութ)

Նոյեմբերի 17-ին անվանակոչության արարողություն էր Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցում. ուսումնական հաստատությունն այսուհետ կկրի անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արթուր Վանոյանի ծնողները, ընտանիքի անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Արթուր Վանոյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչներ՝ ոստիկանության

«Անհամբեր սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում». ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկա

«Կառավարության կողմից Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (CEPA) ժամանակավոր հաստատումը, ինչպես նաեւ մեր օժանդակությունը այդ բանակցություններին, մեր հստակ համաձայնությունն է` համագործակցելու Հայաստանի հետ եւ աջակցելու երկրին ժողովրդավարության զարգացման հարցում», շեշտում է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան

«Վստահ եմ, որ միայն ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ». ՀՀ վարչապետը շնորհավորել է ուսանողներին՝ միջազգային օրվա առթիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է. «Սիրելի ուսանողներ, սիրելի երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Երիտասարդները յուրաքանչյուր երկրի ապագան են։ Բայց ես նաև համակարծիք եմ այն պնդմանը, որ երիտասարդները նաև մեր ներկան են։ Ամեն օր մեր երիտասարդներն ապացուցում են, որ

Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոչխարաբուծության ճյուղի զարգացնելու համար. Իգնատի Առաքելյան.

«Մեզ համար ևս հետաքրքիր է իրանական շուկան, ուստի քայլեր ենք ձեռնարկում մեր երկրում  ոչխարաբուծության զարգացման համար», ասում է նախարարը:

Վիգեն Սարգսյանը Մոնրեալում ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրերը

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջում

Խոշոր հարկատուներն այս տարի ավելի շատ հարկ են վճարել

Ստվե՞րն է կրճատվել, թե՞ տնտեսությունն է ակտիվացել

Բրազիլիայի ԱԳ նախարար. Շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են

Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031