Օրվա լրահոսը
Իրանի նախագահի նոր խորհրդականն ապրիլյան քառօրյան ակտիվ մեկնաբանած քաղաքական գործիչ է
«Եթե երկու հարեւան երկրների միջեւ նոր պատերազմ սկիզբ առնի, այն չի բխելու ո՛չ տարածաշրջանի, ոչ էլ կովկասյան որեւէ պետության շահերից»,- ասել է նա: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հրամանագրով օրերս երկրի նախագահի նոր խորհրդական է նշանակվել Համիդ Աբութալեբին, որն Իրանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Ասիայի ուսումնասիրության բաժնի պետն է եւ աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով
Թոնի Ֆադելը՝ iPod ապրանքանիշի ստեղծողը, պատրաստ է իր մասնակցություն ունենալ Երևանը խելացի քաղաք դարձնելու ծրագրի կյանքի կոչմանը
Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ հաճելիորեն զարմացել էի, երբ քաղաքում գրեթե ամեն քայլափոխի տեսա վճարման տերմինալներ: Ի պատիվ Ձեզ՝ պետք է ասեմ, որ անգամ Փարիզում, որտեղ այժմ ապրում եմ ես, նաև Սիլիկոնային հովտում, որտեղ ավելի քան 10 տարի ապրել եմ, վճարումների նման զարգացած ենթակառուցվածքներ չկան:
«Բարձր կլասի» համագործակցություն ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ (Տեսանյութ)
«Ծառուկյան» խմբակցության մի քանի տարվա պատմություն ունեցող նախագիծն ընդունվեց
«Լավ կանեին այդ նույն ուսանողները Աբաջյանենց, Ադամենց, Արթուրենց, Կրպեյանենց տուն գնային». Գառնիկ Իսագուլյան
Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, եթե պարզվում է՝ երիտասարդը ազատվել է, քանի որ պապան հարուստ է, ուրեմն իրեն էլ, պապային էլ պետք է վարկաբեկել:
Ջիվան Գասպարյան կրտսերը, VIZA-ն և «Capital Cities»-ի մեներգիչ Սեբուն՝ մեկ բեմում (Տեսանյութ)
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահի բեմում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝Վիզան, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն: Համերգին ընդառաջ այսօր՝ նոյեմբերի 17-ի ,«Մեցցո» ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Ջիվան Գասպարյանը և Սեբուն խոսեցին համերգային ծրագրի և սպասվող անակնկալների մասին: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ
Ապացուցել, որ ԳՓՕ-ն բացասականորեն կարող է ազդել մեր օրգանիզմի վրա, դեռեւս անհնար է
Եվ այսպես՝ լինել, թե չլինել, սա է խնդիրը: Համաշխարհային կապիտալիստական գերհզոր միտքը նոր ստրատեգիա է մշակել. հանձին «Մոնսանտո» գիգանտի՝ ներթափանցել Հայաստանի գյուղատնտեսություն եւ հիմնովին ավերել հայաստանյան գերմաքուր, օրգանական եւ բնական սնունդը: Հատկապես ուշադրություն դարձնել գերմաքուր, ներկրվող շաքարավազի, Բրազիլիայից ներկրվող, աղբով կերակրված խոզի մսի կամ Ռուսաստանից ներկրված բնական «Սադաչոկ հյութերի» անձեռնմխելիության վերացմանը: Մեր գենետիկական ինքնությունը (մենք
ԱՄՆ դեսպանը չի կարող ասել՝ ինչու են Հայաստանից մարդիկ հեռանում
«Հայաստանում պետք է ավելին արվի մտավոր սեփականության պաշտպանության հարցում»:
Դատարանը վճռեց կապույտ գույնի կանացի ջինսե տաբատը բռնագանձել հօգուտ պետության
Ա. Պողոսյանին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նշանակել է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: Գողության գործով իրեղեն ապացույց էր ճանաչվել սեւ գույնի կանացի վերնազգեստը եւ կապույտ գույնի կանացի ջինսե տաբատը: Ամբաստանյալ ուսանողուհին վարձակալությամբ է բնակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Ըստ գործի նյութերի, այս տարվա փետրվարին
Վարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում և խորհրդակցություն անցկացրել քաղաքապետարանում
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Մասնավորապես, վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների
Սաշա Ֆաբրին հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման և ամրապնդման հարցերին աջակցելու առնչությամբ
Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար Սաշա Ֆաբրիին և Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։ Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարությանը մեր երկրում Գյոթեի անվան կենտրոնի բացման սկզբունքային որոշման
Սերգեյ Մինասյանը նշանակվել է դեսպան Ռումինիայում
ՀՀ Նախագահի հրամանագիրը Սերգեյ Մինասյանին Ռումինիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ): ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Էդվարդ Նալբանդյան. «Մինչև բանակցությունները չեն ավարտվել, ԱԼԳ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է»
ԱԳ նախարարի պատասխանը Արևելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության վերաբերյալ հարցին (Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ) Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտութուններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի
Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախի Հանրապետությունում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ, նոյեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության Աղավնո գյուղի սահմանային անցակետում հայտնաբերվել և նույն օրը, ժամը 8.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատարանի կողմից
«Առինջ մոլի» աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը. հայտարարություն
«Համերաշխություն» Հ/Կ-ի պատասխանը Պետական Եկամուտների Կոմիտեին Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է տոնավաճառներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ թվում «Առինջ մոլին» վերաբերող տեղեկատվություն, որի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. 1.Նախ՝ ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության առանցքում «Առինջ մոլն» է, և այն, որ այստեղ գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը 2.9 մլրդ. դրամի շրջանառություն և
«Նվագախմբի տղաները» զորամասում տարբեր պաշտոններ են զբաղեցրել
Սյունիքի մարզի Սիսիանի դատարանում, դատավոր Արսեն Սարդարյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 22-ին: ՊՆ զորամասերից մեկի հրամանատար Վահան Ավագյանի դեմ մեղադրանքը պաշտպանում է Հայկ Իշխանյանը: Ըստ մեղադրանքի, հրամանատարը շահադիտական դրդումներից ելնելով՝ նվագախմբի նախկին երաժիշտ Կարեն Սարգսյանի խնդրանքով նրան նշանակել է գազաէլեկտրաեռակցողի պաշտոնում: Երաժիշտը 2017 թվականի հունվարի 25-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չի ներկայացել
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով կներկայացվեն եզրահանգումներ և կանխարգելիչ բնույթի առաջարկներ
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի
Բրազիլիայի ԱԳ նախարարը խուսափեց «ցեղասպանություն» բառի կիրառումից
ՀՀ-ի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է ներդրումների դյուրացման համաձայնագիր
«Տարոն-Ավիա»-ն այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոց» օդանավակայանից
Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի
Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջև փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի հետ բանակցությունների արդյունքներով Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսին Երևանում: Հատկանշական է, որ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում, և իհարկե այն լավ առիթ է միջպետական հարաբերությունների
Ջուր ենք լցնում ուրիշի ջրաղացի՞ն, թե՞ պարզապես ջրում ենք մերը
«Հետաքրքիր է՝ մեր երկրում բուհերը օգտվում են եվրոպական կրթական համակարգից, բայց չունեն դրան համապատասխան միջոցներ։ Օրինակ, Ֆիզիկայի ֆակուլտետում սովորում ենք ծրագրավորում՝ չունենալով բավականաչափ թվով համակարգիչներ, անցնում ենք նոր առարկաներ, որոնք չունեն համապատասխան գրականություն։ Ստիպված պետք է այստեղից-այնտեղից գտնենք տվյալ նյութը։ Մինչեւ անգամ մագիստրատուրայում շարունակում ենք ուսանել առարկաներ, որոնք ոչ մի կապ չունեն մեր ընտրած մասնագիտական
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը դժվար է». Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյանը՝ Սերգեյ Լավրովի այցի ու առաջարկների մասին
Բանակից խուսափած 27 տարեկանների մասին օրենքն ընդունվեց միաձայն
Արամ Սարգսյանը քվեարկություններից մեկի ժամանակ հայտարարեց. «Արտաբյուջետային ֆոնդ ունեն նաեւ իմ երկու աղջիկները, երբ որ ես իրենց վճարում եմ, բայց այդ ֆոնդից տարվա վերջում՝ Նոր տարուն նաեւ մեզ են նվեր առնում»:
Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին է
Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը: Էքզյուպերիի այս ինքնատիպ ստեղծագործությունը բնօրինակից՝ ֆրանսերենից երբեւէ հայերեն չի թարգմանվել: «Առաջին հայացքից Էքզյուպերիի երկերը թվում են շատ պարզ, բայց այդ պարզությունը խաբուսիկ է: Հեղինակը խուսափում
Դեմ էին Միհրան Պողոսյանն ու Արթուր Գեւորգյանը (Տեսանյութ)
Ռուստամ Մախմուդյանը վստահեցնում է`իր եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ տարաձայնություններ չկան
«Իրենից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող». Էդվարդ Նալբանդյանը՝ Ադրբեջանի վարքագծի մասին
ԱԳ նախարարն այս առիթով հիշեց «ինչքան քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ» ասացվածքը
Գեւորգ Սաֆարյանը դատարանում որևէ խոսք չասաց իրեն բռնության ենթարկելու մասին. «Ա1+»
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այսօր բարձր տրամադրությամբ մտավ Գևորգ Սաֆարյանը։ Նա որևէ խոսք չասաց իրեն բռնության ենթարկելու մասին, ինչի մասին ահազանգել էր ՀՔԱՎ-ը, և հետոհերքել էր ինքը՝ Գևորգ Սաֆարյանը։ Դահլիճում ներկաները մոտեցել էին ապակիներին և փորձում էին խոսել նրա հետ։ Դեռ նախորդ նիստին դատավորը Գևորգ Սաֆարյանին հեռացրել էր դահլիճից 4 ժամով, քանի որ վերջինս պահանջել
Եվս չորս սուտ մատնություն. ՔԿՀ պաշտոնատար անձինք և քննիչները հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ցուցմունք տալուն հարկադրելու և
«Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը: Ողջունով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը
Ռազմիկ Մարուքյանը հանդես եկավ իր երազած դերապարով (Ֆոտոշարք)
Հայաստանում այլեւս բալետի տղամարդ ատիստների «սով» չկա Բալետի արտիստը բեմից դուրս էլ է առանձնանում՝ հենց թեկուզ կեցվածքով: Մինչդեռ պրոֆեսիոնալ հանդիսատեսի ուշադրությունը հաճախ գրավում են բալետային խմբում, ոչ մենապարերով հանդես եկող արտիստները: Ռազմիկ Մարուքյանին «Առավոտը» նկատել էր դեռ տարեսկզբից՝ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետային ներկայացումներում: Դա երիտասարդի կարիերայի սկիզբն էր: Կարճ ժամանակ անց Բելգիայում կայացած PRIX


















































