Օրվա լրահոսը
Կալանավորված անձին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թ.Ալավերդյանին՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար: Նախնական քննությամբ պարզվել է, որ 1987թ. ծնված Թ.Ալավերդյանն ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման (դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ) և պահվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»
Մեկ նիստում Արտուշ Գաբրիելյանի դեմ 3-րդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվեց
Դատավորն այն եւս մերժեց՝ միայն պատճառաբանելով, թե հիմնավոր չէ
Բերդում դանակահարության պատճառը միջանձնային հարաբերություններում առկա խնդիրն է
Բժիշկները փրկել են դանակահարվածի կյանքը
Վազգեն Սարգսյանը հիշեցրել է չծառայածների մասին նամակը՝ «Պատժել կարող են բոլորը, իսկ ներել՝ միայն արքաները»
Արտակ Զեյնալյանը հիշեց, որ Վազգեն Սպարապետին դեռեւս 90-ականներին գրություն էր գրել այս թեմայով. «Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերաբերյալ: Այս հանձնաժողովը եղել է նաեւ 90-ականներին: Հետո մի անգամ Վազգեն Սպարապետն ինձ ասաց՝ նամակի վերջում գրել էիր՝ պատժել կարող են բոլորը, իսկ ներել՝ միայն արքաները:
«Ունենք 43 տոկոս տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդներ. սա գործազրկությունից ավելի վատ ցուցանիշ է». Հայկուհի Գևորգյան
Լուծման ի՞նչ ուղիներ են ձեռնարկվում բուհ-աշխատաշուկա կապն ավելի գործուն դարձնելու համար
«Այս օրենքով նպաստում ես որոշակի ձեւով դասալքությանը». Ռոմիկ Մանուկյանը՝ բանակից խուսափած 27 տարեկանների մասին
Մեր շատ հայրենակիցներ, շատ պարտաճանաչ ծնողներ, որոնք սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել են Սփյուռքում, իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են, այստեղ ծառայել են, նորից հետ են գնացել: Այնպես չի, որ միայն սոցիալական խնդիրն է եղել: Ես ինձ մտերիմներ գիտեմ, ում ծնողները արտերկրում են, գնացել են, իրենց պարտքը կատարել են հայրենիքի հանդեպ:
Դեռ փողոցում ապրող մարդիկ շատ կան
Վերջերս լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ եւ աշխատավարձ չի բարձրացել, վարչապետ Կարեն Կարապետյանը չհամաձայնեց` ասելով. «Բազմաթիվ երկրներ կան, որոնք տարիների ընթացքում մինիմալ կենսաթոշակը կամ աշխատավարձը չեն բարձրացնում, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում»: Գուցեեւ այդ երկրներում աճ տված եկամուտներն անդրադառնում են քաղաքացիների բարեկեցության վրա, սակայն մեր
«Հարգելիներս, 10-րդ, 11-րդ անգամ ՀՀ-ն չի պատրաստվում այս կարուսելն անընդհատ պտտել». ՊՆ-ն՝ բանակից խուսափածներին
Ըստ Արտակ Զաքարյանի, շատ դժվար է ամեն անգամ բացատրություն գտնել այն քաղաքացիների առաջ, որոնք ծառայում են, դժվար է բացատրել, թե ինչո՞ւ ունենք քաղաքացիներ, որոնք չեն ծառայում:
Ինչ չհաջողվեց տնտեսագետ վարչապետին, հաջողվեց մանկաբույժին. «Ա1+»
Մանկական բժիշկ Արա Բաբլոյանին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց տնտեսագետ Կարեն Կարապետյանին՝ բժիշկը երեկ դադարեցրեց ուսանող երեխաների հացադուլն ու դասադուլը եւ նրանց ուղարկեց տուն։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Այստեղ շատ մեծ ա եղել Արա Բաբլոյանի դերակատարումը»: Տղաները Էդուարդ Շարմազանովին թվացին սրտացավ, որոնց հետաքրքիր է պետությունը եւ նրա պաշտպանությունը: Խորհրդարանի փոխնախագահը լավատես է, կլոր սեղանի
Թուրքիան՝ Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի անդամ
Ինչպես հայտնի է, Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 2015թ.-ին ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որի գրասենյակը գտնվում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ Համագործակցությունն իրականացվում է ՄԱՄ-ի 2010-2020 թթ. ռազմավարական ծրագրի «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) նախագծի շրջանակներում, ըստ որի աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։ Ներկայումս գործում են
Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Կովկասում. Զախարովա (Տեսանյութ)
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին կմեկնի Ադրբեջան, իսկ հաջորդ օրը կլինի Երևանում: Զախարովան նշել է, որ Բաքվում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Իր խոսքում Զախարովան հիշեցրել է, որ այս տարի լրանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և Ադրբեջանն
Ինչքանո՞վ է սա ազնիվ՝ ծառայած տղաների նկատմամբ. ԱԺ-ում բանակից խուսափած 27 տարեկանների մասին նախագիծն է (Տեսանյութ)
Մանե Թանդիլյանը հարցրեց՝ մեր նպատակը ո՞րն է ժամկետը երկարացնելով՝ գումար հավաքագրե՞լը, թե՞ թույլ չտալը, որ երիտասարդները բանտեր նստեն: Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Մենք ոչ թե մտածում ենք անպայման բյուջե լցնել, այլ մտածում ենք, որ պահանջը կա: Բայց արդյոք սա ազնի՞վ է ծառայած տղաների հանդեպ:
Մեր հայրենակիցը նշանակուեցաւ Պրազիլի մեծագոյն համալսարանի նախագահ. «Եռագույն»
Նոյեմբեր 14-ին , Վահան Յակոբեան նշանակուեցաւ Պրազիլի մեծագոյն համալսարանի՝ Սաօ Փաօլօ (USP universade Sao Paulo ) Պետական Համալսարանի նախագահ։ Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ին կը յայտնեն Պրազիլի մեր աղբիւրները։
Դառը մտքեր
Դու հպարտ չես, իմ հայրենիք Վահան Տերյան Դեռեւս ԽՍՀՄ տարիներին, իսկ հետագայում՝ անկախ Հայաստանում, հատկապես վերջին շրջանում, հասարակական-քաղաքական շրջանակներում արծարծվում է հետեւյալ միտքը՝ «թե ինչու այսպես եղավ», «պատճառը դարերով պետականություն չունենալն է, մենք ընդամենը 25 տարվա պետություն ենք, իսկ եվրոպական ժողովրդավարությունը դարերի պատմություն ունի», «մեր բախտը չի բերել մեր հարեւանների, մեր աշխարհագրական դիրքի հարցում», «մեզ
Ինչպե՞ս է Վրուբելի կտավը հայտնվել Ռուսաստանում. չափազանց հետաքրքրված են նաև թանգարանի աշխատակիցները
«Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի՝ Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի»,-դեռ մարտին, Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահը խոստումն իրականացրեց երեկ՝ Սերժ Սարգսյանին հանձնելով 22 տարի առաջ Երևանի Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: 1890-ականներին ստեղծված գծանկարը Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է: Նկարը եղել
Լիբանանում կարող է լինել ավելի մեծ ողբերգություն, քան Սիրիայում. դեսպան. «Ա1+»
Սաադ Հարիրիի այցը Սաուդյան Արաբիա և հրաժարականը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ տարածաշրջանում, կարող է ազդանշան դառնալ Սաուդյան Արաբիայի և Իրանի առճակատման համար։ Այսօր նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ «Առ այսօր Սաուդյան Արաբիան և Իրանը բացահայտ առճակատման չէին գնում։ Սաադ Հարիրին կարող է այստեղ «տրոյական ձիու» դեր խաղալ և հարվածը
ՌԴ արդարադատության նախարարությունը զգուշացնում է «Ազատությանը»
Արտասահմանից ֆինանսավորվող լրատվամիջոցն «օտարերկրյա գործակալ» ճանաչելու մասին օրինագիծը երեկ Պետական դումայում ընդունելուց ժամեր անց Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նախազգուշացումներ է ուղարկել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 5 ծառայություններին: Դուման այդ օրինագիծն ընդունել է ի պատասխան Միացյալ Նահանգներում Russia Today (RT, «Ռուսաստանն այսօր») հեռուստակայանը որպես «օտարերկրյա գործակալ» գրանցելու մասին ԱՄՆ-ի պահանջի: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Դումայի որոշումն անվանել է
ՄԻԵԴ-ը բավարարել է Իլգար Մամեդովի երկրորդ բողոքն Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր իր երկրորդ վճիռն է կայացրել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով: Մասնավորապես, Ստրասբուրգի դատարանը բավարարել է նրա դատավճռի դեմ բողոքը՝ ճանաչելով, որ նրա իրավունքները խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով (արդար դատական քննության իրավունք): Դատարանը պարտավորեցրել է Մամեդովին դրամական փոխհատուցում վճարել 10 հազար եվրոյի
ՀՀ զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ. «Հայ զինվոր»
Յոթ վայրկյան, եւ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահե Զաքարյանը «Իգլա-Ս» համալիրը մարտական բարձր պատրաստության է բերում: Կրակային դիրք է զբաղեցնում ու զեկուցում՝ պատրաստ է մարտի: Վահեն հերթապահում է հարավարեւելյան առաջնագծի «Իգլա-Ս» համալիրի համար նախատեսված կրակակետում: Վեց ամիս վերապատրաստվել է ուսումնական զորամասում, երեք ամիս առաջ էլ ստանձնել է պարտականությունները: «Դժվարանում եմ հիշել, թե քանի անգամ եմ
«Վարկերի 70 տոկոսից օգտվում են խոշորները»
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համարում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը վարկային միջոցների անհասանելիությունն է: Նրա խոսքով՝ վարկերի 70 տոկոսից օգտվում են խոշոր տնտեսվարողները եւ միայն 30 տոկոսից` փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Տնտեսագետի համոզմամբ՝ այս մի քանի տարիներին երկրի տնտեսական քաղաքականությունը չի բերել փոքր ու միջին բիզնեսի կայացմանը: Պարոն Խաչատրյանն անդրադառնալով կառավարության պատասխանատուների այն
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Արտաքսում. Ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը
Նոյեմբերի 14-ին Սանկտ-Պետերբուրգում հայկական ազգամշակութային ինքնավարության «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Արտաքսում. Ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց, որ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Գետաշենում և այլ հայաբնակ վայրերում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը լավագույն ապացույցն է, որ Արցախը
Արա Բաբլոյան. «Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ»
«Մեր խնդիրն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ հարցին լուծում տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով»
Պատահար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. կա 2 զոհ
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով` Ա.Ա.-ն, ուղևոր 1956 թ. ծնված Արզուման Ասատրյանը, Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Ջեյրանյանը և Ա.
Մամեդյարովը համաձայնել է Վիեննայում հանդիպել Նալբանդյանին
Մոսկվայում ավարտվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մամեդյարովը համաձայնել է հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ, գրում է ԱՊԱ-ն: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ բանակցությունները կրել են կառուցողական և էական բնույթ, հստակ քննարկումներ են անցկացվել բանակցային
«Խաշ» եւ «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին
«ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:
Ո՞վ էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմողը
Մի անգամ էլ առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն է հատել Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչությունը հայտարարություն տարածեց՝ կապված ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանի փախուստի գործով: Նա մեղադրվել է եւ դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 178 հոդվածի 3 մասի
«Խելք, ուժ և հոգի». Աստրախանում քանդակել են Պուտինի հսկա արձանը՝ արջի տեսքով (Տեսանյութ)
Աստրախանում ինքնուս քանդակագործ Վիկտոր Կրոպաչյովը երկաթե հսկա արձան է քանդակել, որն իրենից ներկայացնում է թևավոր արջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքով: Քանդակի հեղինակն իր գլուխգործոցն ընդհանուր գնահատականի է ներկայացրել բակերից մեկում: Առաջիկայում նախատեսում է այն նվեր ուղարկել երկրի նախագահին, գրում է kaspyinfo.ru պորտալը: Սկզբնապես «Խելք, ուժ և հոգի» քանդակի հեղինակը պատրաստվում էր իր աշխատանքը ներկայացնել
Երբ հրաժարվել են գնել իր անասունը, հարվածել է գնորդներին, վնասել նրանց ավտոմեքենան
Ջարդել է ավտոմեքենայի պատուհանը, դիմապակին եւ կողային հայելին
Հայտնի է՝ երբ Ռուսաստանը կսկսի C-400 հրթիռների մատակարարումը Թուրքիային
Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կսկսվի այն բանից հետո, երբ Անկարան կվճարի պայմանագրով նախատեսված բոլոր ֆինանսական միջոցները։ Այս մասին Dubai Airshow ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ պայմանագրի գործնական իրականացումը կսկսվի այն պահից, երբ թուրքական կողմն ամբողջությամբ կփոխանցի ֆինանսական միջոցները»,- ասել է նա:
Երկրաշարժի հետևանքով Ստեփանակերտի առանձնատներից մեկը թեթևակիորեն վնասվել է
Երեկ` նոյեմբերի 15-ին, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 4-5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետևանքով տուժել է Ստեփանակերտի Սախարովի 1 հասցեում գտնվող առանձնատունը, որի արտաքին պատի մի հատվածից տեղի է ունեցել մասնակի քարաթափում: «Առանձնատանը այս պահին ոչ ոք չկա: Տանտերը այստեղ չի բնակվում, փոխարենը՝ ժամանակավոր բնակվում էին տարեց մայր և որդի, ովքեր առավոտյան


















































