Օրվա լրահոսը
Կրթավարձերով ապրող ՀՀ բուհերը ֆինանսական առումով այսօր իրենց լավագույն օրերը չէ, որ ապրում են. «168 ժամ»
Ուսանողական պայքարը դադար վերցրեց։ Տարկետման հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ժամանակ կա։ Ժամանակ կա նաև հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի բուհական համակարգը, և ովքեր են մեր ուսանողները։ Մինչ 90-ականների ժողովրդագրական ալիքի «հարվածը» մեր բուհական համակարգում ուսանողների քանակը գերազանցում էր 100 հազարը։ Վերջին տարիներին ուսանողների քանակը սահուն կրճատվում է. 2012/13 ուստարում բուհ ընդունվել
Արտադրության ծավալների կրճատումը կբերի պանրի գնի աճին։ Գնաճը կերևա գալիք տարվա սկզբում. «Փաստ»
Ընթացիկ տարում պանրի արտադրությունը նվազել է։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 15054,8 տոննա պանիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18,4%-ով։ 2016 թվականին արտադրվել է 18451,7 տոննա։ Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պանրի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է կաթի քիչ քանակությամբ։ Այս
Նոյեմբերի 23-ին նշանակված Վանաձորի համայնքի ավագանու նիստը չի հետաձգվի
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, որ ուսումնասիրել են Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ին կայացրած որոշումը: Նրա խոսքով այս ամիսների ընթացքում իրենք բոլոր նիստերն ու որոշումները կայացրել են գործող օրենքի շրջանակներում: -Մեր մասով որեւէ հակաիրավական ճանաչված խնդիր չկա: ՍԴ-ն իր պարզաբանումների մեջ պարզ նշել է, որ մենք այդ պահին գործող օրենքի շրջանակներում ենք իրավական ակտեր կայացրել
Երեկ երեկոյան Գևորգ Սաֆարյանը հերթական անգամ բռնության է ենթարկվել. ՀՔԱՎ
Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ իր քաղաքական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել են Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ուշագրավ ելույթը ԱԺ-ում՝ աղքատության պատճառների եւ տնտեսական աճի մասին (Տեսանյութ)
Տնտեսական աճը ամբողջ երկրի հաջողությունն է: 97-ին՝ 20 տարի առաջ, Սյունիք հասնելու համար մեքենայով պիտի գնայիր 5 ժամ, հետ գալուց կա՛մ պիտի մեքենադ ջարդվեր, կամ էլ պիտի ոտքով, ուրիշ մեքենայով հետ գայիր: Գյումրի գնալու համար պետք է գնայիր 3 ժամ ու պիտի մեքենադ թողնեիր Գյումրիում, հետ գայիր, չե՞ք մոռացել, չէ՞ այստեղ նստածներդ մեր ճանապարհները:
Ռուսաստանը չի կարող տրվել թուրքական սցենարներին, քանի որ դրանով, ի թիվս այլ խնդիրների, կկորցնի նաև Հայաստանը. Կոնրադ Զաշտովտ. «168 ժամ»
Լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը գտնում է, որ Սարգսյան-Պուտին օրակարգի ամենաթույլ հարցը ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերություններն են, քանի որ կա ԼՂ հակամարտության հարցը, որն այսօր քննարկվում է մի քանի շերտերում՝ լուրջ անհանգստության առիթ դառնալով նաև Ռուսաստանի համար։ «Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում,
Նոր սահմանադրությամբ՝ Հայաստանում ամուսնություն կարող է լինել միայն տղամարդու եւ կնոջ միջեւ. Դավիթ Հարությունյան
Վարչապետը զարմացավ, որ մինչեւ հիմա կին-տղամարդ ամուսնությունը հստակեցված չէր
Լիսաբոնի սխալը Բրյուսելում չի կրկնվի
Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ մեծացել է հավանականությունը, որ նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը
Կկանոնակարգեն, որ անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ չվաճառեն, գիշերային ակումբներ չթողնեն
Վարչապետը ակնկալում է խստացնել անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու արգելքը:
Կոնսերվատորիայի ռեկտորը՝ դասադուլի մասին. «Մի քանի շարականներ են երգել։ Այդ մասնակցությունն ինչո՞ւ պետք է ինձ անհանգստացնի». «Ժողովուրդ»
Իրենց պետք է հարցնեք, թե ինչու չեն մասնակցել դասադուլին։ Եթե ուզում եք իմ մասով իմանալ, ապա ես չեմ խոչընդոտել։ Չի եղել նման դեպք:
Արտակարգ դեպք Դիլիջանում. հայրն իր որդիների հետ հարձակվել ու ծեծի են ենթարկել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահներին. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վասիլևի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում: Պարզվել է, որ նշված տան դիմաց նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մելքոնյանը, 25-ամյա Գևորգ Մելքոնյանը, 27-ամյա Դավիթ
Գյումրու 102-րդ ռազմաբազայից նորից զինծառայող է անհետացել
Գյումրու «Մուշ» նորակառույց թաղամասի բնակիչներից հենց նոր ահազանգ ստացանք, որ զինվորական համազգեստով երկու երիտասարդ ռուս տղամարդիկ՝ գունավոր լուսանկարը ձեռքերին, շրջելով շենքերի բակերով, փնտրում են զինծառայողի։ Նրանք հարցուփորձ են անում բնակիչներին, թե արդյոք չե՞ն տեսել լուսանկարի երիտասարդ տղային։ Aravot.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե ո՞ւմ են փնտրում, 102-րդ ռազմաբազայից որևէ հաղորդում
«Մենք պետք է մեր ժողովրդին ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք». Շարմազանով (Տեսանյութ)
Նա ասաց, որ այսօր ՀՀ-ն 8 ամսվա տվյալներով լավագույնն է ԱՊՀ տարածաշրջանում, այս բյուջեն 4.5-5 տոկոս աճ է ապահովում: Ադրբեջանինը -1 է, ՌԴ-ում՝ -1.8: Իսկ մերը՝ 4.5-5:
«Դա փո՞ղ է, որ տալիս են գիտությանը, ես չեմ հավատում, որ մի բան կարվի, որը կօգնի ինչ-որ չափով գիտության զարգացմանը». Պրոֆեսոր Ջոն Սարգսյան. «Հրապարակ»
134 գիտաշխատողներ եւ դասախոսներ բաց նամակով դիմեցին նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը՝ իրենց մտահոգությունը հայտնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքների առնչությամբ։ ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կ. գ. դ., պրոֆ. Ջոն Սարգսյանը, ով նույնպես ստորագրել էր այդ բաց նամակի տակ, նշեց, որ պետությունը լուրջ չի
Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ԼՂ խնդրի շուրջ քննարկումների վերաբերյալ մանրամասները կարեւոր են. «Ժողովուրդ»
Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ որեւէ խոսք չկար, թե նրանք ԼՂ խնդրի վերաբերյալ ի՞նչ քննարկումներ են ունեցել, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Մինչդեռ սա կարելի է համարել հանդիպման առանցքային հարցերից մեկը՝ հաշվի առնելով նաեւ փաստը, որ ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդրի կարգավորման նախաձեռնությունը եւ հիմա լուրջ ակտիվություն է ցուցաբերում։ Ավելին՝
Թոշակառուներին ստիպում են խնդրագրեր գրել, թե վերահաշվարկ ու վերագանձում արեք մեր թոշակները. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 5 պատճառ կա, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած այս բյուջեին:
Լեւոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» եզրափակիչ փուլում
Այսօր Պալմա-դե-Մալյորկայում մեկնարկում է շախմատի «Գրան Պրիի» եզրափակիչ փուլը, որին մասնակցում է 18 գրոսմայստեր, նրանց թվում նաեւ՝ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Վիճակահանությամբ Արոնյանն առաջին տուրում սեւերով խաղում է ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Chess24-ի
Վահրամ Բաղդասարյան. «Չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է ընդառաջ գնանք հացադուլին ու մեր երկրի զարգացումը, մեր պառլամենտի աշխատանքը մենք անընդհատ հետաձգենք». «Հայկական ժամանակ»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, թե չի կարող լինել մի այնպիսի օրենք, անգամ ամենաանմեղները, որոնց դեպքում՝ հատկապես խորհրդարանական ու արտախորհրդարանական նման ընդդիմության պայմաններում, մեկ-երկու հոգի չգտնվեն, որոնք որեւէ պատճառաբանությամբ հացադուլ կարող են հայտարարել: «Այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է շարունակենք մեր աշխատանքը: Եթե մենք դա դարձնենք պրակտիկա ու ընկրկենք, ապա ցանկացած օրենքի դեպքում
Հասարակության մեջ եղած անարդարությունը չէ՞ պատճառը, արդյոք, որ այսքան հեշտացել է հայ ուսանողին բանակից խուսափելու պատրվակով փողոց հանելը. «Հրապարակ»
Ես համամիտ եմ այն տեսակետին, որ մինչ այս պահը գործող տարկետման վերացումը, այնպես, ինչպես փորձում են դա անել մեր ղեկավարները, սխալ է: Օրենքն իրականում վատը չէ, այն մատուցելու ձեւն է սխալ: Նման բան ընթացս չէր կարելի անել: Մինչեւ պատը շարելը նրա տակ հիմք են նախապատրաստում: Ո՞ւր է հիմքը, ո՞ւր են այն նախադրյալները, որ այդ լավ
Կարեն Կարապետյանի հակահարվածը պակաս ազդեցիկ և համոզիչ չէր, քան «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մեղադրանքները. «Ժամանակ»
Ինչպես և սպասելի էր, «Ծառուկյան» դաշինքը երեկ շարունակեց կառավարությանը և անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին հայտարարված պատերազմը, որը սկսվել էր դեռ նախորդ օրը, երբ ԱԺ նիստում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները ՊԵԿ-ին մեղադրեցին դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հարկային տեռոր իրականացնելու մեջ՝ մասնավորապես դրանում մեղադրելով ինչպես ՊԵԿ ղեկավարին, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանին: Միայն թե, ի
Դեսպան Լաքոթն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Շնորհավորելով մեր երկրում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ֆրանկոֆոն երկրների և Եվրոպայի Միության շրջանակներում: Լևոն
Պահանջները սովորաբար չեն կատարվում, բայց հացադուլավորները չեն մեռնում, որովհետեւ դադարեցնում են հացադուլը. «Հայկական ժամանակ»
Այս է պատճառը, որ ով ասես, ինչ առիթով ասես՝ հացադուլ է հայտարարում, որովհետեւ գիտի, որ հաջորդ պահին հայտնվելու են հարյուրավոր «մարդասերներ», ովքեր հացադուլը դադարեցնելու հորդորներ են անելու։
Ի՞նչ պլանով է Լավրովը գալիս Երեւան ու Բաքու
Ժնեւ-Սոչի-Մոսկվա. ՌԴ-ն աշխուժացնում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նախագահականի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունների օրակարգում են հայ-ռուսական հարաբերությունների եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցերը: «Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը
Ինչ է հիշեցրել Պուտինը Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»
Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որևէ առանցքային բովանդակություն: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, և այդ իմաստով գուցե կողմերի միջև
ԱՄՆ-ի սենատորը՝ Էրդողանի առաջարկի մասին. Սա արդարադատություն չէ, պարզապես՝ պատանդի փոխանակում (Տեսանյութ) .«Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». «Սա արդարադատություն չէ, պարզապես՝ պատանդի փոխանակում», – բացականչում է սենատոր Թոմ Թիլլիսը՝ Թուրքիայի գաղութներում պահվող քահանա Էնդրյու Բրանսոնի գործը լսելիս: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կազմակերպված լսումներին քննարկվել են Թուրքիայի իշխանությունների հակաժողովրդավար գործողությունները, մասնավորապես, այդ երկրի գաղութներում՝ իրավապաշտպանների կարծիքով ապօրինի պահվող մի շարք ԱՄՆ-ի քաղաքացիների ճակատագիրը: Հիշեցնենք՝ սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջարկել էր փոխանակել
Ռազմամարզական վարժարանում աղջիկների հետ համատեղ ուսանելը դրական ազդեցությունն է ունենում տղաների վարքի և ուսման վրա
‹‹Իմ կողքին պատկերացնում եմ միայն զինվորական ամուսին››. ռազմամարզական վարժարանի աղջիկ սան
ԱՍԵԿՈՍԵ
ԵՄ համաձայնագիրը չի հակասում ԵՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ
Ամենավատ հետեւանքը լճացումն է լինելու
Հայտնի հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը, իմ կարծիքով, շատ լավ վերլուծություն էր գրել տարկետման իրավունքի թեմայով: Նա ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր» խումբը, որը, ոմանց կարծիքով, իբր «շահադիտական նպատակներով» պետք է դեմ լինի «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին: Սակայն իրավիճակն այլ է՝ սկզբունքորեն կողմ լինելով այդ ծրագրերին՝ հեղինակը բարձրաձայնում է ավելի խորքային հարցեր, հրավիրում
Վիգեն Սարգսյան. Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար
Ինչպես օրինագծերի մշակման փուլում, պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից և Հանրային խորհրդից մինչև ուսանողական պաշտոնական և ոչ պաշտոնական միավորումներ:


















































