Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի համար շտապօգնություն կանչեցին

Նրա ինքնազգացողությունն արդեն կարգավորվել է

Պարզվում է՝ Հայաստանում նավամոդելային սպորտն են զարգացնում. Պատգամավորները զարմացել են (Տեսանյութ)

Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Մենք ենք, մեր սարերի» ոճով ասեմ՝ պետությունը հովվին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որպեսզի նավամոդելային սպո՞րտը զարգանա»:

«Հավաքարարների գործով» ստացվել է անդրանիկ վերաքննիչ բողոքը

Պաշտպան. «Զարմանալիորեն վկայի հիշողությունը վերականգնվում է բոլոր այն դեպքերում, երբ նա քննիչների մոտ ցուցմունք է տալիս» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 15-ի դատավճռով «Հավաքարարների գործով» ամբաստանյալ Հրայր Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Դատարանը հաստատված է համարել այն, որ նա 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. հոկտեմբերը

Չնայած ԱԺ-ն ընդունեց օրինագիծը, ուսանողները շարունակելու են բողոքի ցույցերը

Նրանք պայքարի հստակ մարտավարություն դեռ չեն մշակել

«Արցախյան հերոսներից` մերօրյա հերոսներ». ուսանողները հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին

Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում Ճարտարապետների միությունում նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Արցախյան հերոսներից` մերօրյա հերոսներ» համերգային ծրագիրը։ Միջոցառումն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողական խորհրդի կողմից: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովի «Արարա» պարային անսամբլը, երաժշտական խմբակը և լարային քառյակը: Ուսանողները վերհիշեցին ապրիլյան քառօրյա

Հանգստյան համալիրի տերը Ենոքավանի ավագանու ընտրություններում 20 ձայն է ստացել

Արտակ Չիբուխչյանը ավագանու անդամ չի ընտրվել

«Պուտինի դոկտրին». ենթարկել  Հայաստանը և տարածաշրջանը

Ռուբեն Մեհրաբյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հետխորհրդային պետությունների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մեկ միասնական տրամաբանության մեջ, անկախ նրանից, թե որքանով է դա  համակարգված ձևակերպված այն իրականացնող մարդկանց կողմից: Այդ քաղաքականության տրամաբանությունը, ալգորիթմներն ամենևին նոր չեն մշակվել և սկզբունքորեն ոչ մի նորարարական բան չեն պարունակում: Սակայն դրանց իրականացման գործիքներում ու մեթոդաբանության մեջ ներմուծվել

Շահերի բախում. Լեւոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիան» է կազմակերպելու պետպատվերով բուժօգնությունը

Պատգամավորն ասաց, որ կոռուպցիոն ռիսկեր կան, էլեկտրոնային ծանուցումը ստացել է «Ինգո Արմենիան»: Այլ ապահովագրական ընկերություններ չէին ստացել այդ ծանուցումը. «Բյուջեով նախատեսված գումարը համամասնորեն կտրվի ապահովագրական ընկերություններին, որոնց մեջ ընդգրկված է նաեւ նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, նրանց կողմից կկազմակերպվի եւ կֆինանսավորվի պետպատվերով բուժօգնությունը»:

Համաշխարհային բանկը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 նոյեմբերի, 2017 թ.: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանի և Համաշխարհային բանկի ստորագրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի շնորհիվ՝ ջրային ծառայության մատուցման բարելավումից ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ: Ֆինանսավորումը նպատակաուղղված է ծախսարդյունավետ և կայուն ոռոգման ապահովման իր ջանքերում կառավարությանը հետագա աջակցության ցուցաբերմանը՝ էներգիայի օգտագործման կրճատմամբ և ջրամատակարարման ժամանակի բարելավմամբ: Լրացուցիչ

Ինչո՞ւ անտառը դարձնել գազոն

Կամ գիտությունը՝ համահարթեցման գիլյոտինի առաջ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածը բարձրաձայնում է, որ ՀՀ-ում սահմանվելու է միայն մեկ գիտական աստիճան՝ գիտության դոկտորի աստիճան: Օրենքի ընդունումից հետո բոլոր գիտության թեկնածուները ավտոմատորեն դառնում են գիտության դոկտորներ: Հասկանալի է, որ գիտական քաղաքականություն մշակող այրերը տոգորված են ՀՀ օրենքները եվրոպական միասնական դաշտին շուտափույթ համապատասխանեցնելու

Գրեթե կրկնակի կկրճատվեն հոսանքազրկումների քանակը և տևողությունը, կբացառվեն լարման շեղումները. ՀԷՑ ներդրումային ծրագրին հավանություն է տրվել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների

Հացադուլավորները միացան ԱԺ դիմաց հավաքված ուսանողներին (ֆոտոշարք)

Նրանք հայտնեցին, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է

Դամբարանադաշտի մերձակայքում եւ բուն տարածքում իրականացվում են հանքափորման ու հորատման աշխատանքներ. «Ժողովուրդ»

Թե ինչու եւ ինչպես է հնավայրի տարածքը տրամադրվել արդյունահանման ձեռնարկության շահագործման, ինչպե՞ս է դա օրինականացվել առանց գործակալության թույլտվության, այլ հարց է։

Էդուարդ Շարմազանով. «Ելքը» կարող է քննադատել, «Ծառուկյան դաշինքը» չի կարո՞ղ» (Տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակը հորդորում է չզարմանալ ընդդիմության քննադատությունից

Տարին երեքից չորս աշակերտ է արտագաղթում Ջրաշենից. «Փաստ»

Այս տարի էլ Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի միջնակարգ դպրոցում կբուրի սոլյարկայի հոտը։ Դպրոցը չունի լոկալ ջեռուցում և սենյակները տաքացնում են վառարաններով՝ հեղուկ վառելիքով։ Դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պետական ծրագրով նախատեսված է դպրոցներին տրամադրել օրական 2,6 լիտր վառելիք՝ յուրաքանչյուր դասարանի հաշվով, ինչը, սակայն, ցրտաշունչ օրերին դասասենյակները տաքացնելու համար չի

Միրզախանյանը համակարծիք չէ այն փաստարկին, որ եթե մարդը գիտությամբ է զբաղվում, ուրեմն արդեն ծառայում է պետությանը. «Հրապարակ»

Միրզախանյանն ասում է, որ իր նշած բացառիկ օժտվածությամբ երիտասարդները շատ ավելի փոքրաթիվ են, քան թե այն արտոնությունները, որ տրվում են բազմաթիվ խմբերի, եւ դրանով շատ անարդար իրավիճակ է ստեղծվում։

«Փողոցի» լուսանկարիչը հասել է օպերա (Ֆոտոշարք)

«Առավոտը» Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի վերականգնման աշխատանքների ընթացքում հանգամանորեն ներկայացրել էր այս ստեղծագործության «երեւանյան» պատմությունը (11.10.2017): Հիշեցնենք, որ Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ «Պողիկտոսի» պրեմիերան (բեմադրող դիրիժոր՝ Օհան Դուրյան) Ազգային օպերային թատրոնում կայացել է 1993թ.: Օպերան 1995թ. ներկայացվել է Մեծ թատրոնում, իսկ 1998-ին՝ Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող օպերային արվեստի միջազգային փառատոնում: Առիթի դեպքում հիացմունքով է հիշվում այս օպերայի

Երեւանի ավագանու ընտրություններում ընդամենը երկու անձ է հայտնվել մեղադրյալի աթոռին. «Ժողովուրդ»

Սակայն հանուն ՀՀԿ-ի ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամները այս ամենից հետո այլ խնդրի առաջ են կանգնել։ Բանն այն է, որ չեն կարողանում վճարել տուգանքները։

Սամբոյում Հայաստանն աշխարհի երրորդ երկիրն է

Սոչիում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց հինգ մեդալ: Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացան Տիգրան Կիրակոսյանը (մարտական սամբո) եւ Գրիգոր Մխիթարյանը (մարզական սամբո): Վաչիկ Վարդանյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Խանջյանը տուն վերադարձան բրոնզե մրցանակով: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկով Հայաստանը երրորդ երկիրն է աշխարհում, որն իրենից առաջ է թողել միայն Ռուսաստանին եւ

Հրմշտոց՝ ոստիկանների եւ ուսանողների միջեւ (ֆոտոշարք)

Ոստիկաններն ուժով ուսանողներին դեպի մայթ հրեցին

Վիգեն Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի, առաջին սխալը՝ ըստ «Ելք» անդամի

«Վիգեն Սարգսյանն իր կարիերայի ողջ ընթացքում եղել է կատարող». Ալեն Սիմոնյան

«Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ». «Ծառուկյանի» պատգամավորները կառավարության դուխն են չափում (Տեսանյութ)

Արամյանը հազիվ զսպեց ծիծաղը. «Դուխներս հերիքում ա»: Միքայել Մելքումյանն էլ իր հերթին հակադարձեց Արամյանին՝ ասելով. «Ձեր դուխը չի հերիքում: Ասում եք, թե մեր դուխը հերիքում ա, ես էլ պնդում եմ, որ ձեր դուխը չի հերիքում»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`  18.60C (1998 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան`  -6.10C (1996 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.70C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ

Կարասին-Աբաշիձե ձևաչափը պահպանում է ռուս-վրացական երկխոսությունը և լուծում տնտեսական և հումանիտար բնույթի կոնկրետ հարցեր. Յուրի Նավոյան

Կարասին-Աբաշիձե ձևաչափը երկխոսության այն հիմնական միջոցն է, ուր քննարկվում են ռուս-վրացական կապերի զարգացման կոնկրետ հարցեր տնտեսական ու հումանիտար այն ուղղություններով, ուր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում առաջընթաց է հնարավոր: Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ կազմակերպած «Ռուս-վրացական հարաբերություններ. «վերաբեռնման» հեռանկարները» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության նախագահ

Կալիֆորնիայում տղամարդը անկանոն կրակ է բացել 7 կետերում, այդ թվում՝ դպրոցում. կան զոհեր (Տեսանյութ)

Կալիֆորնիայի հյուսիսում Ռանչո Թեհամայում տղամարդը կրակ է բացել տարբեր վայրերում, այդ թվում՝ տարրական դպրոցում, գրում է Associated Press-ը Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 4 , վիրավորվել առնվազն 7 մարդ: Հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 3 երեխա: Հանցագործը, որի անունը չի հաղորդվում, սպանվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Նրա մոտ հայտնաբերվել է երկու ատրճանակ և կիսաավտոմատ զենք: Նախնական

Ազատ ոճի ըմբիշները վաղը մեկնում են Վլադիկավկազ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի ղեկավարությամբ ընդլայնված կազմով նոյեմբերի 16-ին մեկնում է Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Հավաքականի կազմում են Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթեւոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ),

«Արդեն լկտիանում են». Ոստիկանությունը դասադուլավորներին 5 րոպե ժամանակ տվեց (ֆոտոշարք)

«Մի րոպե՜…Եթե բրդելու խնդիր լիներ, 2 րոպեում Ձեզ կարգի կհրավիրեինք»,-դասադուլավորներին ասաց Երեւանի փոխոստիկանապետը

«Ժողովո՛ւրդ, մինչեւ հիմա տարկետումը կար, բայց գիտություն չկա». Անահիտ Բախշյան

«Դե ասեք, ինչո՞ւ գիտությունը չի զարգանում, որովհետեւ դա կախված չէ նրանից, թե տղան դպրոցից հետո ծառայում է, հետո՞ է սովորում, թե՞ սովորում է, հետո է ծառայում»

«2018-ը լինելու է ամենամեծ գնաճով տարին, մարդիկ ավելի վատ են ապրելու». Փաշինյանը հորդորում է հակառակն ապացուցել (Տեսանյութ)

Թոշակները չեն ավելանում 2018-ին, նպաստները չեն ավելանում, նվազագույն աշխատավարձը չի ավելանում, առողջապահական ծախսերը նվազում են 5 մլրդ դրամով, սոցիալական ծախսերը չեն ավելանում՝ նվազում են 300 մլն դրամով, կրթության ծախսերը նվազում են մոտ 700 մլն դրամով, արտաքին պարտքն աճում է, ընդ որում, դուք հիմա վերցնում եք նույնքան պարտք, որքան վերցրել եք ձեր նկարագրած ցնցումային տարիներին:

Օրենքը բոլորի համար է. հարկերը պետք է վճարել. ՀՀԿ պատգամավորը՝ «Ծառուկյան» դաշինքին. «Հայոց աշխարհ»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները համոզված են, որ տոնավաճառներում առեւտուր անող քաղաքացիների նկատմամբ իրականացվող կոշտ վարչարարությունն իրեն չի արդարացնում, քանզի այդ մարդիկ ոչ թե բիզնես են անում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ընդամենը սոցիալական խնդիր են լուծում՝ վաստակում են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը։ – Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ համաձայն չէ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031