Օրվա լրահոսը

Նորից չեմպիոն Գյումրիից․ անգամ հարսանիքներում չեմպիոնների կենացն են խմում (Տեսանյութ)

Երեկ Գյումրին նոր չեմպիոն ունեցավ․ Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը 8:0 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանը ներկայացնող Երգիշև Մուհամետալիին՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Գյումրիում չեմպիոններ տալը որքան էլ սովորական երևույթ դարձած լինի, այնուամենայնիվ այս քաղաքում յուրաքանչյուր մարզիկի հաղթանակը յուրատեսակ ձևով են տոնում։ Երեկ Գրիգոր Մխիթարյանի չեմպիոն դառնալուց րոպեներ անց, ականատես եղանք, թե

Էկոկրթական դասընթացներ՝ հանրակրթական դպրոցներում

Մատաղ սերնդի էկոլոգիական գիտելիքների զարգացման, էկոլոգիական գիտակցության և վարքագծի ձևավորման, ինչպես նաև տեսական գիտելիքները գործնականի հետ զուգորդելու նպատակով և ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Տեղեկատվության և Էկոկրթության բաժինը նախաձեռնել է <<Պատանի բնասեր>> ակումբի ստեղծումը։ Գործընթացի շրջանակներում ս.թ-ի նոյեմբերի 6-ին և 9-ին ակումբի անդամ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի

«Տաք» քննարկում 7 տարվա ստաժ ունեցող «հանցագործության» շրջանակներում

Դատարանների, այդ թվում՝ վերաքննիչ քրեական դատարանի դատական դահլիճները չեն տաքացվում: Երեկ վերաքննիչ քրեական դատարանի դահլիճներից մեկի տաքացման հարցը լուծվել էր լուսանկարում պատկերվածի միջոցով: Լսվեց Արփինե Մայսուրյանի բողոքի հիման վրա իրենց առարկությունները ներկայացնող տուժողի իրավահաջորդի՝ Հասմիկ Պողոսյանի եւ նրա ներկայացուցչի՝ փաստաբան Անուշ Հակոբյանի առարկությունները: Հիշեցնեմ, որ Արփինեն բնակարան է գնել հանգուցյալ Զարուհի Պողոսյանից, որի դուստրը՝ Հասմիկ

«Դեպի Արևմուտք գնալով՝ մենք մի անգամ կորուստներ ենք ունեցել» (տեսանյութ). «Ա1+»

Թե ԵՄ-ի, թե ԵՏՄ-ի հետ ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են. այսօր հայտարարեց Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ «Մեզ համար մինչ այժմ շահեկան է եղել լինել ԵՏՄ-ի մեջ, որտեղ բավական մեծ թվով հայրենակիցներ ունենք ու հսկայածավալ տրանսֆերներ ենք ստանում։ Ասել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը դրական

Դասադուլի մասնակցող Պոլիտեխնիկի ուսանողին դեկանատից զանգեցին եւ զգուշացրեցին՝ կրթական թոշակից կզրկվես

Ուշագրավ է, որ բողոքի ակցիայի ժամանակ Ճարտարապետաշինարարական համալսարանի՝ Պոլիտեխնիկի ռադիոֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներից մեկին՝ Ավետիսյան Արմանին զանգահարեց դեկանը, այնուհետեւ դեկանատից եւ զգուշացումներ արեցին:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը պետք է խստորեն պատժի երեխայի նկատմամբ բռնություն իրականացրած ծնողին

Միայն անցյալ շաբաթվա ընթացքում երեխաների իրավունքները ոտնահարելու մասին տարբեր մարդկանց կողմից 3 տարբեր բովանդակության նամակներ եմ ստացել: Մի նամակում տատիկը պատմում է, որ նախկին հարսը իր 3 անչափահաս թոռներին զրկում է տեսակցել իր հետ այն դեպքում, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր դատարանը 2014 թվականի ապրիլի 14-ի վճռով երեխաների մորը պարտավորեցրել է չխոչընդոտել տատիկի հետ տեսակցություններին,

Human Rights Watch-ը «Խոստումի» անվան մրցանակ կշնորհի

Human Rights Watch-ի Լոս Անջելեսի կոմիտեն նոյեմբերի 14-ին կհանձնի իր առաջին Խոստում մրցանակը՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երաժշտության համար: Այս մասին հաղորդվում է իրավապաշտպան կազմակերպության կայքում: Մրցանակը կտրվի լեգենդար երգիչ և հեղինակ Քրիս Քորնելին Արդարության ձայներ ամենամյա ընթրիքի ժամանակ: Մրցանակը կներկայացնի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: «Մենք հպարտ ենք այս մրցանակը կոչելու «Խոստումի»

Գագիկ Պարսամյան. «Հայերեն սովորողների մեջ բարձր դիրք ունեցող լեհեր կան»

Լեհաստանում ճանաչված գեղանկարիչ նկարիչ, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանը (լուսանկարում), որը վերջերս Լեհաստանի Հանրապետության Նախագահ Անջեյ Դուդայի կողմից պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Ասպետական Խաչ մեդալով, այս օրերին Հայաստանում է: Նա Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց իր այցի նպատակների մասին: «Առաջիկայում չորս հայ նկարիչներ մասնակցելու են Գդանսկում կազմակերպվող նկարչական պլեներին, որը կազմակերպում է Լեհաստանի նկարիչների միությունը,

Ըստ ավանդազրույցի, Աշտարակի կամուրջը մինչև օրս կանգուն է այդ որբ աղջկա դառն ճակատագրի շնորհիվ

Միջնադարյան Հայաստանի կամուրջները կառուցվում էին ամուր, երկարատև շահագործման համար (այդպիսի վառ օրինակ է Դեբեդ գետի վրա կառուցված միջնադարյան կամուրջը․ երբ 1959 թ․ գարնանը հորդ անձրևից հետո լուրջ վնասվածքներ են ստանում Դեբեդի վրա Ալավերդիում կառուցված նոր կամուրջները, ժամանակավորապես թույլատրվում է օգտագործել միջնադարյան կամուրջը, որն ամենևին չէր տուժել. խոսքը Սանահինի հին կամրջի մասին է)։ Այդ կամուրջների հիմնական

«Առանց գիտության կարող ենք խարխլել մեր անվտանգությունը»

Ըստ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի, բնագիտական առարկաների պարագայում կրթության անընդհատությունը անհրաժեշտություն է: «Առավոտը» ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց` ինչ կարծիքի է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կրթության անընդհատության մասին, մանավանդ պրոֆեսորը օրերս մասնակցել էր ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված

Տավուշում հայտնաբերված կնոջ դիակի վրա առկա են բռնության հետքեր. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև

Գառնիկ Հայրապետյան. «Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիան ամենակազմակերպվածներից մեկն է Հայաստանում»

«Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում քիկբոքսինգի Հայաստանի ակումբային առաջնությունն անցկացվեց Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակի տարում: Մասնակցեցին մայրաքաղաքի, հանրապետության մարզերի եւ Արցախի 20 ակումբների 240 մարզիկներ: Հայաստանի քիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ոստիկանության ֆիզիկական եւ մարտական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գործունեության 25 տարիների ընթացքում

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը. Նոր օրենքի միջոցով միգուցե եւ հնարավոր կլինի լրացնել կրտսեր սպաների պակասը բանակում, սակայն որակական առումով դա չի կարող ամրապնդել զորքերի մարտունակությունը

Հայրենակիցներ, Պրիմիտիվ դեմագոգիա է իշխանությունների հայտարարությունը, որ այսուհետ Հայաստանի վերնախավը պատրաստ է իր զավակներին բոլորի հետ հավասար պայմաններով ուղարկել բանակ, որպեսզի նրանք Ալիեւի դիպուկահարների կրակի տակ պաշտպանեն մեր հայրենիքը։ Իրականում պաշտպանության նախարարի նախաձեռնությունը՝ վերացնել ուսանողներին օրենքով տրամադրվող զինծառայությունից տարկետումը, նպատակ է հետապնդում դրդել ուսանողներին պայմանագրի հիման վրա ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո որպես կրտսեր սպա ծառայել բանակում

«ՊՆ-ն այս օրենքով ասում է՝ ես չեմ վստահում ՀՀ ԿԳ նախարարության և համալսարանների քաղաքականությանը». Սերոբ Խաչատրյան

Ըստ ԵՊՀ գիտական քարտուղարի՝ այս օրենքը գիտությանն էական վնաս չի պատճառի

«Չարը պետք է ճզմել, ոչնչացնել, որ տեղը լցվի բարությամբ» (Ֆոտոշարք)

Մինչ պրեմիերան Էդգար Մեհրաբյանի սարոյանական բեմադրության վերաբերյալ թյուր տպավորություն կար Վերջերս «Մետրո» թատրոնում ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքների՝ «Արի խաղանք, կանցնի…» ներկայացման պրեմիերայից առաջ տարաբնույթ խոսակցություններ էին շրջանառվում։ Հիմնական պատճառը ներկայացման հայտագիրն էր, որտեղ պատկերված էին ճամպրուկների ետեւում երեւացող տղամարդու եւ կանանց մերկ ոտքեր։ Ասում էին, թե Սարոյանն ո՜ւր, էրոտիկան ո՜ւր… Նույնիսկ մեկ-երկու գրականագետներ, ընդամենը վրդովված հայտագրից,

«Լա՜վ եղեք՝ ցավներդ տանե՜մ, մեռնեմ Ձեզ…ախպերներիս, մեր սար ու ձորին լի՜քը բարեւներ». «Միայնակ գայլ» (Տեսանյութ)

Արայիկ Խանդոյանը խոսք հղեց Պուտինին, ապա խնդրեց բարեւել իր եղբայրներին

Հայաստանը պատրաստակամություն է հայտնում Իրանի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն Ջահանգիրի, Խորը վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին: Հայաստանի Հանրապետության

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է հայկական պետականության լռությունը ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ

Այսօր արդեն ակնհայտ է թուրքերի ֆիզիկական  ներկայությունը Ջավախքում և հայերի դուրս մղումը տնտեսական գործընթացներից, որը հետագայում կարող է հանգեցնել  նաև Ջավախքի հայաթափմանը:

Զորակոչային հանձնաժողովի սրտաբանն անտեսել է զորակոչիկի ունեցած հիվանդությունները, ինչը վերջինիս մահվան պատճառ է դարձել

2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի

Կղմուխի թուրմը՝ վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ

Վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս 1 ճաշի գդալ մանրացված բարձր կղմուխի (ՊպՉÿրՌս ՉՌրՏՍՌռ)  կոճղարմատին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել: Ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել տաք վիճակում 0,5 բաժակից՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց 1 ժամ առաջ: Կապույտ հազի ժամանակ 1 ճաշի

Բանակում չծառայած, տարկետումից օգտվող Պոլիտեխնիկի ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահը՝ դասադուլավորների դեմ

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մուտքը դասադուլ անող ուսանողների առջեւ փորձում էին փակել բուհի անվտանգության աշխատողները: Ուսանողներից մի քանիսին հաջողվեց ներս մտնել, սակայն մուտքի մոտ նրանց դիմավորեցին բուհի որոշ ուսանողներ եւ սկսեց «տղայական» խոսակցություն:

«Դա նման է նրան, որ վնասակար սնունդը դարձնենք անվճար». դպրոցական դասագրքերի՝ անվճար դարձնելու մասին

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դասագրքերի՝ անվճար դարձնելու դեպքում տարեկան շուրջ տասը միլիոն դոլար պետք կլինի

Դատախազը Սամվել Բաբայանի համար 7 տարի պահանջեց (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց «Իգլայի» գործով դատավարությունը: Այդ գործով, հիշեցնենք անցնում են ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ 6 անձ: Պետական մեղադրող Արամ Արամյանն այսօր ներկայացնում էր մեղադրական ճառը: Դատախազը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է երկու հոդվածներով: Հիշեցնենք, հանցավոր

Իջևանում կտրել է ծառեր և տեղափոխել Երևան

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով: Պարզվել է, որ Ցոլակ Օ.-ն նոյեմբերի 10-ին Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 45 տան բակում կտրել է ծառեր և առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 3 տան

Ռուս սահմանապահները ՀՀ սահմանին իրանցու են ձերբակալել

Հանգստյան օրերին ՀՀ-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողներն ստուգման ընթացքում Իրանի Իսլամական հանրապետության մի քաղաքացու պատկանող մեքենայում հայտնաբերել են օպտիկական նշանոց (ПГО – 7), որն օգտագործվում է ձեռքի հակատանկային նռնակաձիգից (РПГ – 7) կրակ արձակելու համար: Օրինախախտը հայտնել է, որ նշանոցը ձեռք է բերել երևանյան շուկաներից մեկից՝ ընկերոջ խնդրանքով։ Ռուս սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.90C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -7.50C (1988 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`      4.90C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ

Պատրաստուկներ՝ միզաքարային հիվանդության ժամանակ

Միզաքարային հիվանդության, ռեւմատիզմի դեպքում 2 ճաշի գդալ անտառային սոճու բողբոջներին  ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, թրմել 2 ժամ, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4 անգամ: Լեղամուղ, միզամուղ, միզաքարային եւ լեղաքարային հիվանդությունների դեպքում 15 գրամ մանրացված ներկատու տորոնի կոճղարմատին ավելացնել 300 միլիլիտր եռման ջուր, թրմել ջրաբաղնիքի վրա 15 րոպե,

«Մեզ ծայրահեղ քայլերի մի դրդեք». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ դատավորին (Տեսանյութ)

Փաստաբանը պնդեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում չի կարելի նիստը շարունակել

Արթուր Գրիգորյան. «Բոլոր երգերն էլ իմ երեխաներն են»

Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի երգերի գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված են 40 երգեր` նոտաներով, որոնք առանձնացված են 3 խորագրերով` «Ամենքին», «Մանուկներին», «Հայրենիքին»: Ներկաների ձեւակերպմամբ, գիրքը կարող է կարող է լինել լավագույն օգտակար «գործիքը» երգով զբաղվողների համար: Այն հարցին, թե որ երգերն են ավելի սիրելի իր համար, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031