Օրվա լրահոսը
Պատրաստուկներ՝ միզաքարային հիվանդության ժամանակ
Միզաքարային հիվանդության, ռեւմատիզմի դեպքում 2 ճաշի գդալ անտառային սոճու բողբոջներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, թրմել 2 ժամ, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4 անգամ: Լեղամուղ, միզամուղ, միզաքարային եւ լեղաքարային հիվանդությունների դեպքում 15 գրամ մանրացված ներկատու տորոնի կոճղարմատին ավելացնել 300 միլիլիտր եռման ջուր, թրմել ջրաբաղնիքի վրա 15 րոպե,
«Մեզ ծայրահեղ քայլերի մի դրդեք». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ դատավորին (Տեսանյութ)
Փաստաբանը պնդեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում չի կարելի նիստը շարունակել
Արթուր Գրիգորյան. «Բոլոր երգերն էլ իմ երեխաներն են»
Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի երգերի գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված են 40 երգեր` նոտաներով, որոնք առանձնացված են 3 խորագրերով` «Ամենքին», «Մանուկներին», «Հայրենիքին»: Ներկաների ձեւակերպմամբ, գիրքը կարող է կարող է լինել լավագույն օգտակար «գործիքը» երգով զբաղվողների համար: Այն հարցին, թե որ երգերն են ավելի սիրելի իր համար, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ
«Իսկ ինչո՞ւ Ռոբերտ Աբաջյանը մնաց առանց փամփուշտի եւ իրեն պայթեցրեց». Ուսանողները՝ ֆեյսբուքյան շահարկողներին
«Շահարկողները, ֆեյսբուքյան կեղծ հայրենասերները նշում են՝ մի՞թե Ռոբերտ Աբաջյանից լավն եք, մի՞թե նա էլ չէր ուզում սովորել: Ռոբերտ Աբաջյանը մեր ազգային հերոսն է, երանի թե մի քանի հոգի Արցախում Ռոբերտ Աբաջյանի նման ունենայինք, ես համոզված եմ, այսօր բոլորովին այլ պայմաններում կապրեինք: Բայց այդ ֆեյսբուքյան կեղծ հայրենասերները, որ ասում են, թե Ռոբերտ Աբաջյանը զոհվել է, իսկ իրենց խոսքերով ասած որոշ դասալիքներ պահանջում են տարկետում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: ՀԱՅԱՍՏԱՆԻ
Երկու չեմպիոն, մեկ փոխչեմպիոն, երկու բրոնզե մեդալակիր
Նոյեմբերի 9-ից 13-ը Սոչիի ,,Այսբերգ,, արենայում անցկացված սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ՝ 2 բրոնզ, 1 արծաթ և 2 ոսկի: Պատվո երրորդ հարթակին կանգնեցին մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, 100 կգ քաշային Արսեն Խանջյանը, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշայինների մրցապայքարում և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Ուսանողները մտնում են ֆակուլտետներ՝ ապացուցելու, որ մեծամասնությունը դեմ է օրենքին, համատարած դասադուլ է
Ուսանողների խոսքով՝ «դասադուլի երկու ձեւ կա, բոյկոտը նույնպես դասադուլի ձեւ է եւ պարզ է, որ ուսանողները դասադուլին մասնակցում են»:
«Այլընտրանքային նախագծեր խումբը» պատրաստ է հիմնավորել, որ Հայաստանում կարելի է առողջ զարգացման բերել հայկական ֆուտբոլը
Հայաստանի ազգային հավաքականը տապալեց ընտրական մրցաշարը՝ ցուցադրելով խայտառակ ֆուտբոլ։ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Չեխիայից պարտվում է 7:0, իսկ Թուրքիայից՝ 4:0 հաշվով: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Երեւանում 3:0 հաշվով պարտվում է Մակեդոնիային, իսկ 5:0 հաշվով՝ Ավստրիային: Սա միայն վերջին շաբաթների պաշտոնական խաղերի արդյունքները: Փաստ է, որ մանկապատանեկան ֆուտբոլում խորքային եւ սուր ճգնաժամ է: Մեզ
Վահագն Գուրզադյան. ֆիզիկապես վտիտ, բայց շնորհալի երիտասարդը՝ նստած համակարգչի առաջ, նմանապես կպաշտպանի իր երկիրը, ինչպես սահմանին կանգնած իր հերոս համադասարանցին
Գիտություն եւ բանակ. Ճկունության կարիք
Գագիկ Սուրենյան. Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում
Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի
Ֆրանսայի Հայ Դատի յանձնախումբը կ՛ողջունէ ֆրանսացի լրագրողներուն դէմ ազրպէյճանի յարուցած դատական հայցի անընդունելի նկատուիլը. «Եռագույն»
«Եռագույն». Ֆրանսայի Հայ դատի յանձնախումբը հաղորդագրութիւն մը հրապարակելով ողջունեց, որ Նանթերի դատարանը անընդունելի նկատած է ֆրանսացի լրագրողներ Էլիզ Լուսեթի եւ Լորան Ռիշարի, ինչպէս նաեւ «Ֆրանս Թելեվիզիոն»-ի դէմ յարուցուած դատական հայցը: «Ֆրանսական արդարադատութիւնը կը հաստատէ, որ բռնատիրական պետութիւն մը չի կրնար ֆրանսական հողի վրայ անուանարկութեամբ զբաղիլ», նշուած է հաղորդագրութեան մէջ: Ֆրանսայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Յարութ Մարտիրոսեան
«Պետք չէ ըմբռնումով մոտենալ, չպետք է գիտությունը ստորադասվի բանակին». Ուսանողները՝ Արամ Սիմոնյանին
Ուսանողներն ասացին, որ թեեւ գիտնական ասելով՝ մարդիկ պատկերացնում են տարիքով մարդ, որը գնում է ակադեմիա եւ ոչինչ չի անում, իրականում այդպես չէ, բավականաչափ երիտասարդներ կան, որ ուժեղ գիտնականներ են, պարզապես գիտության հաջողությունները դժվար է գնահատել, դա ծանրամարտ չէ, որ ծանրաձողը բարձրացնես՝ մարդիկ տեսնեն ու համոզվեն:
Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ
Իրանի արևմուտքում 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, զոհեր կան նաև Իրաքում: Ավելի քան 1700 մարդ վիրավորվել է, զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է BBC-ն: Երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, բնակիչները դուրս են եկել տներից: Մեծ թվով տուժածներ կան Իրանի Սարոփ-է-Զահաբ քաղաքում՝ Իրաքի սահմանից 15 կմ հեռավորության վրա:
«Որեւէ հրահրումների, որեւէ ուղղորդումների չենք ենթարկվում». Արարատ Միրզոյանի օգնականը՝ շեֆերով ուղղորդվողների մասին
Արարատ Միրզոյանի օգնականը՝ Վահան Կոստանյանն ասաց. «Այս ամեն ինչը տեղի է ունենում մարդկանց կողմից, ովքեր իրենց շեֆերի ասածներին երբեք հակառակվելու որեւէ ընդունակություն չեն ունեցել եւ իրենց շեֆերի ասածն իրենց համար մշտապես օրենք է եղել: Իրենց համար երեւի անհասկանալի է, թե ինչպես մարդ կարող է անկախ գործել՝ հաշվի չառնելով այն, թե ինքը որտեղ ու ում հետ է աշխատում»:
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Իրանից 105 կգ «հերոին» Հայաստան ներկրման դեպքի հետ կապված (Տեսանյութ)
Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ,
ՀՅԴ ՀԵՄ. զինծառայությունից տարկետման իրավունքի փոփոխությունները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ գիտությամբ զբաղվելու իրավունիքի արդյունավետ իրացմանը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը Երևանում կազմակերպել էր Համահայաստանյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հավաք: Հավաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀՅԴ ՀԵՄ-ի մասնաճյուղերի շուրջ 60 անդամներ: Հավաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց մեկամյա գործունեության զեկույցները՝ հանդիպելով կուսակցական և քաղաքական գործիչների հետ, քննարկելով երիտասարդությանը հուզող մի շարք հարցեր:ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը
Դասադուլ. Ուսանողները վերլուծում են վարչապետի հետ հանդիպումը եւ խոստանում անակնկալներ
Արձանագրում ենք, որ փոխզիջման պատրաստակամության բացակայության նման պայմաններում կառավարության ղեկավարի եւ անդամների՝ ուսանողների հետ հանդիպման միակ նպատակը հասարակության մոտ իրենց կերպարի դրական ձեւավորման, շահառուներին լսելու եւ նրանց կարծիքը հաշվի առնելու տպավորության ստեղծումն էր:
Դժվարամատչելի ժայռի կատարին. ինչպե՞ս է նորոգվում Քոբայրավանքը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Հայտնի վանական համալիրի Գլխավոր եկեղեցին եւ սեղանատան արեւելյան ճակատն այժմ ամրակայվում են
Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին. զգացվել է նաև Հայաստանում
Սույն թվականի նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային
Հոգուդ կրակը (բանաստեղծություն)
Այնքան զորեղ է հոգուդ կրակը, Որ շուրջն առել է իր լավայի մեջ, Մարդկանց այրում է սիրո հրաշքը, Նրանց ջերմացնում որպես վառվող փեչ1: Այն ջերմությունը, որ դու ես սփռել, Արևն անզոր է այդչափ ջերմ բերել, Մարդիկ չեն մրսում թևածող ցրտից, Եվ սեր է ծորում ամենքի սրտից: Սեր է ներարկում բյուր հոգիներին, Ու շունչ հաղորդում մեռած սրտերին,
Արմեն Ամիրյանը դժգոհեց. Սանահինի տանիքներին կրկին «սպառնում» են ծառեր աճել (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Չեմ հասկանում, այստեղի սպասարկող մարդիկ չե՞ն կարող բարձրանալ ու խոտերը պոկել
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն
Սոչիում այսօր ավարտվում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականն արդեն երեք մեդալ է նվաճել: Մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Խանջյանը (100 կգ) դարձել են բրոնզե մրցանակակիր: Աշխարհի առաջնությունն ավարտվում է այսօր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի
«Կամուրջներ շարժման մեջ». նորարարական TEDxYSMU-ն՝ Բժշկականում
«Կամուրջներ շարժման մեջ». նոյեմբերի 12-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց համալսարանական ձևաչափով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։ 80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա այս կոնֆերանսը նման ձևաչափում իրականացվող դեռևս միակ համաժողովն է Հայաստանում: Համաժողովն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և
Վիգեն Սարգսյան. «Եթե ձեր խնդիրը ձեր չծառայելն է, մենք չենք կարող փոխել»
«Ծառայելն իմ ծրագրերի մեջ չէր մտնում, եթե մտներ, ես 18-ում կծառայեի»
Ռուս-անգլերեն բառարանը (պատմվածք)
Խորհրդային տարիներին գրեթե բոլոր ձեռնարկություններում պաշտոնատար որոշակի անձինք պետք է ունենային մուտքի իրավունք (դոպուսկ) գաղտնի փաստաթղթերի և սարքավորումների հետ առնչվելու համար: Միևնույն ժամանակ ցանկալի չէր, որ այդպիսի մարդիկ շփում ունենային արտասահմանցիների հետ, ովքեր ժամանում էին մեր երկիր տարբեր առիթներով: Այդպիսի պաշտոնյաներից մեկն էլ Փայլակ Փայասլյանն էր, որը, աշխատելով մի քանի ձեռնարկություններում, պարտադիր կերպով ունենում էր
Վիգեն Սարգսյանի առաջարկը բողոքավոր ուսանողներին
«Եթե իսկապես մտահոգ եք, նախաձեռնող խումբն անպայման ներգրավված կլինի այդ որոշումների մշակման գործընթացում»


















































