Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի փոխնախագահը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձերբակալությունների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը ժամանել էր Վաշինգտոն փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման համար: Մամուլի համար փակ հանդիպումը տեղի ունեցավ նախատեսվածից մեկ օր անց, քանի որ փոխնախագահը մեկնել էր Թեքսաս: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տրամադրեց որոշ մանրամասներ հանդիպման մասին: «Փոխնախագահը շնորհակալություն հայտնեց վարչապետին գլոբալ անվտանգության բնագավառում Թուրքիայի կատարած ներդրումների և Դաեշ-ի դեմ պայքար մղելու համար: Նա ընդգծել է,

Հայտնաբերվել է 37-ամյա իրավաբանի վրա վերելակում դանակի սպառնալիքով ավազակային հարձակում կատարողը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների հետ պարզել են, որ նոյեմբերի 8-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկված, Էջմիածին քաղաքի բնակիչ, 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը կասկածվում է այս տարվա նոյեմբերի 2-ին

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է 208 մարդ կոռուպցիոն գործի շրջանակում. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 208 մարդ: Մեղադրանքները կապված են տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ 7 ձերբակալվածներ ազատ են արձակվել առանց որևէ մեղադրանքների, սակայն 201 կասկածյալ շարունակում են

Բագրատաշեն գյուղի սկզբնամասում գտնվող լճակում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

shamshyan.com. Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական ներկայացուցիչ, 60-ամյա Արկադի Մակյանը Ոստիկանության Բագրատաշետնի բաժանմունք ահազանգել է , որ գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլարագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները քաղաքացիների օգնությամբ լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Նորիկ Մարտիրոսյանի դին:

72-ամյա էլեկտրիկի խեղդվելու պատճառը խմածությո՞ւնն է եղել

Նոյեմբերի 11-ին Բագրատաշեն գյուղի սկզբնամասում գտնվող լճակում հայտնաբերվել է գյուղի 72-ամյա բնակիչ Նորիկ Մարտիրոսյանի դին: Այն լճակից դուրս է բերվել: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանից տեղեկացանք, որ դիակը դիահերձվել է: Մակյանն ասաց, որ Նորիկ Մարտիրոսյանը որպես էլեկտրիկ աշխատում էր Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ընկերությունում: Նա ամուսնացած էր, երկու աղջիկների հայր էր: Բագրատաշենի վարչական ղեկավարին հարցրինք համագյուղացու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Դարչնաոլորներ` cinnamon rolls

Դարչինով խմորեղենները տարբեր ազգերի խոհանոցներում շատ սիրված եւ ընդունված տեսակներից են: Այսօր առաջարկում եմ ամերիկյան հայտնի դարչնաոլորի` cinnamon roll-երի բաղադրատոմսը` անչափ նրբահամ եւ բուրումնավետ թխվածք, որը կդառնա ձեր ընտանիքի սիրելի քաղցրավենիքներից մեկը: Անհրաժեշտ մթերքները Խմորի համար Ալյուր-0,5 կգ Աղ-0,5 թեյի գդալ Չոր խմորիչ- 1 ոչ լիքը ճաշի գդալ Ջուր-0.5 բաժակ Կաթ- 1 բաժակ Ձու- 2

Իգական սեռի հոշոտված դի՝ Հովք գյուղի տարածքում՝ գետի ափին. Shamshyan. com

Երեկ՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում

Պատերազմ, թե խաղաղություն. անլրջանալու պահերը

Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ՀԱԿ դաշինքն ակնհայտ պարտություն կրեց, և շատերն են համոզված, որ ՀԱԿ-ի պարտության հիմնական ու գլխավոր պատճառն այն էր, որ դաշինքն իր նախընտրական քարոզչության հիմնական շեշտը դրել էր խաղաղության գաղափարախոսության վրա: Նախընտրական շրջանում ՀԱԿ-ն էլ, ինչպես մյուսները, հաջողությամբ կարող էր շրջանցել Ղարաբաղյան հակամարտության թեման, հատկապես խաղաղության ու փոխզիջումների թեման, բայց ՀԱԿ-ը,

Հրդեհ Նորատուս գյուղում

Նոյեմբերի 12-ին, ժամը 07:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Աբովյան փողոցի թիվ տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը մոտակա հացատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ): ՀՀ ԱԻՆ

Հրաչյա Ռոստոմյան. «Աշխատանքներ ենք տանում, որպեսզի երեխաները մարտարվեստների ձեւական ֆեդերացիաներում չկորչեն»

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակի արարողությանը ներկա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Այս միջոցառումը մասսայական սպորտի զարգացմանն ուղղված եւս մի քայլ է ու խթան: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կայացած ֆեդերացիա է, որը ցույց է տալիս՝ արեւելյան մարտարվեստները եւս կարող են կանոնակարգված աշխատանքով հասնել շատ բարձր արդյունքների եւ քո

Ոչ մի ազատ տեղ Գյումրու հյուրանոցներում․ Տիգրան Համասյանին ունկնդրելու էին եկել աշխարհի տարբեր ծայրերից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի ունեցավ աշխարհահռչակ գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը, որը բարեգործական էր. ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին՝ անօթևան դերասանների համար բնակարան ձեռք բերելու։ Ինչպես տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, Տիգրան Համասյանը, լսելով հիմնադրամի ստեղծման մասին, առաջիններից մեկն է եղել, որն անմիջապես արձագանքել է՝ համաձայնելով բարեգործական

Առողջ ապրելակերպի եւ զբոսաշրջության համակարգված ծրագրերի կազմման առաջին քայլ

Այսօր կայացած առողջ ապրելակերպի մասսայականացմանն ու սպորտային տուրիզմի զարգացմանը նվիրված անդրանիկ համաժողովին մասնակցեցին ոլորտում ակտիվ գործող եւ աջակցող քսան պետական եւ հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեության ընթացքում նաեւ հանդիպում են օբյեկտիվ կամ արհեստական խոչընդոտների: Այս հավաքը կատարած աշխատանքները եւ առաջարկները ներկայացնելու լավ հնարավորություն էր նրանց համար: Համաժողովի նպատակն է՝ սիրողական սպորտի եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի կառույցներն

Ռուսական ֆիլմը՝«Գրան Պրի» մրցանակակիր․ ավարտվեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը (Ֆոտոշարք)

Այսօր՝ նոյեմբերի 11-ին,«Մոսկվա» կ/թ-ում տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ 5 օր շարունակ՝ նոյեմբերի 7-ից 11-ը, Երևանում, Ալավերդիում և Գավառում ցուցադրվում էին օսկարակիր ֆիլմեր, պրեմիերաներ, կազմակերպվում վարպետության դասեր։ Միջոցառման սկզբում  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և «Ռոլան» փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը պատվոգիր հանձնեցին «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում 2017-ին առաջին

Նոյեմբերյանի օրգանական եւ բնական մթերքների ցուցահանդես-վաճառք (Ֆոտոշարք)

Ներկայացված էին նաեւ մեղրի գինի եւ մեղրի օղի

Գիտությամբ զբաղվողներին պետք է հնարավորություն տալ. Արշալույս Փայտյանը՝ տարկետման վերացման մասին (Տեսանյութ). 1in.am

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններին դրական է վերաբերվում: ««Զինապարտության մասին» օրենքը երկու-երեք տարին մեկ դրվում է քննարկման, և ինձ համար ցանկալի է, որ յուրաքանչյուր հայ ծառայի մեր հայրենիքի համար, բայց տարկետման վերացման հետ կապված մի փոքր նրբություններ կան: Գիտությամբ զբաղվողներին պետք է հնարավորություն տալ և նրբանկատություն ցուցաբերել, քանի որ նրանցից է կախված մեր

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան 25 տարեկան է (ֆոտոշարք)

«Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված մարտարվեստների փառատոն, որին մասնակցեցին «Մարտարվեստների դաշինք» միության անդամ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի, Կիոկուշին կա կարատեի, Այկիկենդո կարատեի,  Ավանդական կարատե «Կենտրոնի, Այկիդո Այկիկայի եւ Վին չունի մարզիկները, իսկ փառատոնն իրենց կատարումներով եզրափակեցին ֆեդերացիաների նախագահները: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ներկաներին համառոտ ներկայացրեց անցած

Հայտնաբերվել է օձ

Նոյեմբերի 11-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի թիվ 50 փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերվել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Աշխարհահռչակ «Էմերսոն» լարային քառյակը՝ Հայաստանում

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա 9 գրեմմիների մրցանակակիր, աշխարհահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը: Համերգին ընդառաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահի շքասրահում տեղի ունեցավ խմբի մամուլի ասուլիսը: Փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանի խոսքերով՝ այս համերգը մշակույթի համար պատմական օր է. «Երկար տարիներ աշխատեցինք քառյակին հրավիրելու համար: Նրանք դասական երաժշտության բարձրագույն

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա: Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն      

«Մի կտոր կրակ»՝ երիտասարդ ստեղծագործողների կողմից

«Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթը Հայաստանի նկարիչների միությունում մեկ հարկի տակ հավաքեց 180-ից ավելի երիտասարդ ստեղծագործողների: Նոյեմբերի 11-ին բացված ցուցահանդես-մրցույթն այն ավանդական ծրագրերից է, որն իրականացվում է Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ), ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից: «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին

Ֆուտբոլային ավելորդ կրքեր

Հասարակությունը բուռն քննարկում է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը: Կարծես լուրջ կասկածներ կան խաղի անարդար, պայմանավորված (այսինքն՝ ծախած) լինելու մասին: Եվ Հայաստանի հավաքականի՝ արդեն անհույս ձախողումներից հետո տարած հաղթանակը ստվերվեց: Այն, որ մեր ֆուտբոլը և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով ճգնաժամի մեջ է, կարծում եմ , նույնիսկ ամենալավատեսներն ու պետականամետ-իշխանամետներն էլ գոնե հոգու խորքում համաձայն են: Համոզված եմ,

Անփրկության աշխարհ

…Երբ հորիզոնում անհետացավ հրդեհի ծուխը, հեռու հյուսիսում նորից ուրվագծվեց օվկիանոսի սառը կապույտը. մռայլ, անկենդան ափերը, դեպի հարավ տարածվող անհունորեն ամեհի տունդրան եւ այդ ամենի վրա, որպես փրկության բյուրեղյա շղարշ՝ ճերմակ մամուռը… Ճերմակ մամուռ, լուսնային ծաղիկ, մտածում էի ու կրկնում ինքս ինձ, ճերմակ եղջերվի փշաքաղված մեջք… Սարսռում են քեզ հպվող մատները, ինչպես սարսռում են եղյամապատ, հին

Կառավարությունում քննարկվել են 2018 թ. Հայաստանում կայանալիք 3 խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն։ Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը

«Զիբիլիքսի» գործը հասել է Լոնդոն՝ ԵԽ տարածաշրջանային համաժողով

Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոնդոնում գտնվող Ռուստամ Մախմուդյանի՝ ՀՀ-ն ընտրական գործընթացներում բավականին առաջ է հարեւան երկրներից: Նոյեմբերի 8-11-ը Լոնդոնում ընթանում է «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահում. ժողովրդավարական ընտրությունների մարտահրավերները» խորագրով տարածաշրջանային համաժողովը: Լոնդոն մեկնած հայ պատգամավորները՝ ՀՀԿ խմբակցությունից Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Լուիզա Սարգսյանը լոնդոնյան համաժողովին

Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 14-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում կայացան Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով միջկառավարական կոմիտեի (Intergovernmental Committee for Promoting the Return of Cultural Property (ICPRCP) to its Countries of Origin or its Restitution in case of Illicit Appropriation) ընտրությունները: Կոմիտեն հանդիսանում է

«Սերգեյ Լավրովը պատահական բաներ չի ասում»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է ՌԴ ԱԳ նախարարի կարծիքը Թուրքիայի մասին, իսկ ՀԴԿ նախագահը պահանջում է, որ Հայաստանն ի վերջո հստակեցնի իր դիրքորոշումը: «Նախագահի ասած «ցավոտ լուծումները» Էրդողան-Պուտին հանդիպման հետ կապ չունեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ-Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ՌԴ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Նարինե Աբգարյանի շնորհանդեսից ոմանք խռոված հեռացան (Ֆոտոշարք)

Միջոցառման կազմակերպիչը չէր հիշում, որ երբեւէ որեւէ հայ գրողի համար այսքան մարդ հավաքվեր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031