Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. նոյեմբերի 13-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 13-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը.1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535 տան դիմաց),

Հանրահայտ տենորը չի մոռանում իր հայ պրոֆեսորին

Բելգիացի տենոր Աքսել Էվըրարթը «Առավոտի» հետ զրույցում, թվարկելով իր պրոֆեսորներին, հատկապես առանձնացրեց Սեդա Բարուրյանին, որն էլ երիտասարդ երգչի հետաքրքրությունն է առաջացրել հայկական մշակույթի հանդեպ: Արդեն հանրահայտ տենորի ձեւակերպմամբ՝ իր ուսուցիչ Սեդա ¥Բարուրյան) Դել Գրանդեն մեծանուն սոպրանո էր, որը բեմ էր բարձրացել աշխարհի հեղինակավոր թատրոններում: Աքսել Էվըրարթը պատմեց նաեւ, որ Դել Գրանդեն ոչ միայն ձայնի եւ

Արայիկ Խանդոյանը՝ դատախազին. «Իյա՜, իրո՞ք…»

«Սասնա ծռերի» գործով դատախազներից մեկին եւս բացարկի միջնորդություն ներկայացվեց պաշտպանական կողմից

Գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է. Աշոտ Ահարոնյան

Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդները, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում: Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա: Օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի  «միլիցեքին» բանակ տանեն: Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում,

«Գործուղվել եմ իմ կամքով, բայց ոչ հատուկ այս գործը քննելու համար». «Ծռերի» գործով դատավոր Մակյան (Տեսանյութ)

Մեսրոպ Մակյանը որոշեց մերժել իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը՝ այն համարելով անհիմն

«Ազատ անկախ ուսանող հայրենիքի հանդեպ պարտականությունի՞ց ». Լևոն Մկրտչյանը հանդիպում է դասադուլի մասնակիցների հետ

Այս պահին ԿԳ նախարարությունում ընթանում է դասադուլի մասնակիցների հանդիպումը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարն առաջարկեց, որ կարող են մյուս շաբաթ էլ նախարարության դահլիճում խոսել բուհական համակարգի այլ խնդիրների մասին: Դասադուլավորներին հետաքրքրեց՝ ինչո՞ւ են համալսարանների դռները փակում, պարոն Մկրտչյանը օրինակներ բերեց, թե բուհերի դռները բաց են եղել: Լևոն Մկրտչյանը հարց բարձրացրեց՝ հայրենիքի համար պարտականությունը բոլորի՞

«Հայաստանի միակ առողջ մրցակցությունը ՀՀԿ-ականների միջեւ է, ՀՀԿ-ականները գնալով շատանում են, պաշտոնները՝ քչանում»

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Սա արդեն խոշորացված, միավորված համայնքների ղեկավարների ընտրություններ էին: Այս միավորված համայնքներում ՀՀԿ-ն ամենաշատ գյուղապետերը կունենա: Նախնական տվյալներով՝ 37 համայնքի ղեկավար կունենա ՀՀԿ-ն, 8-ն անկուսակցական են, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն 2-ական համայնքապետեր կունենան: Այս ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը մասնակցություն չունեցավ, «Ելք» դաշինքը թեկնածուներ չէր առաջադրել: Այս հանգամանքը

Լևոն Մկրտչյանը առաջարկեց հանդիպում դասադուլ անցկացնող 10 ուսանողների հետ

Ուսանողներն այս պահին մասնակցում են ԿԳՆ-ում հանդիպմանը և հրավիրելու են նախարարին ԵՊՀ մեծ դահլիճ հանդիպման

ԿԽՄԿ-ն անհանգստացած է, որ շատերն այսօր բնական են ընդունում այն փաստը, որ թիրախավորվում են քաղաքացիական անձինք, պայթեցվում են հիվանդանոցներ (Տեսանյութ)

Ժնև (ԿԽՄԿ) – Այս շաբաթ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սկսում է նոր փուլ՝ պատերազմի կանոնների անհրաժեշտության և պատշաճության մասին հանրային իրազեկվածության իր արշավում։ ԿԽՄԿ-ի պատրաստած ցնցող տեսանյութը հիշեցնում է մեզ, որ պատերազմի ժամանակ քաղաքացիական կորուստները որոշումների և ոչ՝ պատահականության արդյունք են։ Ինչ-որ տեղ մի պատերազմող երկրում մի տղայի առավոտյան առօրյան ներկայացնող «Որոշումներ» կարճ տեսանյութը

Չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքները կհամարվեն բազմազավակ

Բազմազավակ ընտանիքների խնդիրները, նրանց հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: Վերջինիս խոսքով՝ բազմազավակ ընտանիքների խնդիրը մշտապես գտնվել և գտնվում է աշխատանքի և

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Նոյեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Շփման գծի հակառակ

Իտալացին` Հայոց ցեղասպանության, կոմունիստ Պիկասոյի, Բեռլուսկոնիի հակամշակութային քայլի եւ այլոց մասին

Դեմետրիո Պապարոնիի «Գեղեցիկը, բարին եւ չարը» գրքում հայերի մասին մեծ անդրադարձ կա Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ հայերեն հրատարակվել է արվեստի քննադատ, իտալացի էսսեիստ ու ցուցահանդեսի համադրող Դեմետրիո Պապարոնիի «Գեղեցիկը, բարին եւ չարը. ինչպես է քաղաքականությունն ազդել արվեստի վրա` վերջին հարյուր տարիների ընթացքում» գիրքը: Այն իտալերենից թարգմանել է Սոնա Ավագյանը, իսկ շապիկին Ռաֆայել Մեգալի «Նկարիչն ու իր

«Հզորություն ունեցեք ինքնաբացարկ հայտնելու». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ դատավոր Մակյանին (Տեսանյութ)

«Կասկածներ ունենք, որ Դուք անաչառ չէք եւ պայմանավորվածություն ունեք այս գործի առումով»,-ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը

Էներգախնայողության ոլորտում ներդրումների շուկայի ավելի մեծ ներուժի իրացման դաշտում մարտահրավերները. «ԵՄ-ն էներգետիկայի համար – Կառավարում»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից իրականացվող «ԵՄ-ն էներգետիկայի համար – Կառավարում» (EU4Energy – Governance) ծրագրի հետ համատեղ, կազմակերպել է բարձրաստիճան համաժողով՝ Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով: Համաժողովի նպատակն էր այս թեմայի շուրջ բարձրաստիճան երկխոսություն ծավալել նախարարությունների, դոնորների, միջազգային ֆինանսական հաստատությունների, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաև

«Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը

Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ընթացքում պարբերաբար տեսնում է նոր ինտենսիվ այգիներ, ներդրված կաթիլային համակարգեր:

«Ես ընկել եմ ձայների դրախտ»

Երեւանում է բելգիացի հանրահայտ տենոր Աքսել Էվըրարթը Վերջին շրջանում հաճախակի են դարձել Հայաստան հյուրախաղերի եկող դասական արվեստի այն աստղերը, որոնք մեզ ծանոթ էին միայն արտասահմանյան ԶԼՄ-ներից ու TV-ներից: Երեւանում է բելգիացի հանրահայտ տենոր Աքսել Էվըրարթը։ Արվեստագետը հրավիրվել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի կողմից՝ թատրոնում մեներգիչների ատեստացիայի հանձնախումբը գլխավորելու նպատակով։

Գեղամյանը Աշոտյանին խնդրում է ԵՏՄ բառը ՀՀ-ԵՄ համաձայնագրի լսումներում խցկել, որ ռուսները չխանդեն (Տեսանյութ)

Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանը միջամտեց՝ առաջարկելով որեւէ կերպ ցույց տալ ռուսներին մեր հավատարմությունը. «Սա կարդացողը կասի մեր երկիրը ընդհանրապես ոչ մի միջազգային տնտեսական կառույցում ներգրաված չի: Խանդ չառաջացնի՝ մեկ, չուզողներին, Ադրբեջանի մեծ բարեկամների մոտ հեգնանքի առարկա չդառնա: Ձեւը գտնենք»:

Հայ կոմպոզիտորի համերգը` Սան Խոսեում

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել ամերիկաբնակ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթեւ Ամիրյանի մենահամերգը, որը կազմակերպվել է Սան Խոսեի պետական համալսարանի երաժշտության եւ պարի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Համերգի առաջին բաժնում հնչել են հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Գ. Սարաջյանի եւ Է. Միրզոյանի

Հրաշալի միտք է, եթե պատկերացնենք, թե այսօր երիտասարդ կին մասնագետներն ինչպիսի երկընտրանքի առաջ են հայտնվում. «Փաստ»

Մեր իշխանութունները չգիտեն, թե ի՞նչ է անում այս ձեռքը եւ ի՞նչ է անում այն մյուս ձեռքը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ կառավարությունում քննարկվում է օրինագիծ, որը հնարավորություն կտա ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ գտնվող մայրերին պետության հաշվին դայակներ վարձել, եթե ցանկանում են աշխատել։ Հրաշալի միտք է, եթե պատկերացնենք, թե այսօր երիտասարդ

Դեպի ու՞ր է շարժվում Հայաստանը

Ստեփան Գրիգորյան Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) կողմից 2017թ. ամռանն անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց հայ հասարակության տրամադրություններում Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ տեղի ունեցած լուրջ փոփոխությունները: Հարցումն անցկացվել է Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում (Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլն), և դրան մասնակցել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 9-10-ը սպասվում է անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի

Սամվել Մարտիրոսյանը՝ 70-ից ավելի հայ հայտնիների՝ YouTube-ի պաշտոնական էջերը արգելափակվելու մասին. «Թող չփորձեն դիտումներն ու հավանությունները ստանալ խարդախ ձեւերով». «Ժողովուրդ»

Վերջերս 70-ից ավելի հայ հայտնիների՝ YouTube-ի պաշտոնական էջերը արգելափակվել են։ Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլեւ, ոմանց բնորոշմամբ, չգիտեն՝ ինչն է արգելափակման պատճառը։ «Շատերիս էջերն են արգելափակվել, բայց մեզնից մի քանիսինը վերականգնվել է։ Հուսանք՝ մյուսներինը եւս կվերականգնվի։ Այնտեղ իմ տարիների կատարած աշխատանքն է ներկայացված, եւ եթե հարցը չլուծվի, ամբողջ աշխատանքս հնարավոր

Արևիկ Սարիբեկյանը տեղեկացրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական՝ ևս 4 մարզերում կբացվեն անգլերենի ակումբներ

Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝ համայնքի 9-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ՝ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: ՀՀ

Իրական կամուրջները Հայաստանի շուրջ են գցվում

Տարածաշրջանի տնտեսական զարգացմանը մասնակից դառնալու տեսլական, ծրագրեր մենք ունե՞նք

ՀՀ-ի հողերը օտարերկրացիներին չեն պատկանի. Փոփոխություններ հողային օրենսգրքում

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առանց «դեմ» եւ «ձեռնպահի»  ընդունեց կառավարության առաջարկը` ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Հարցն ավելի վաղ էր քննվել: Պատգամավորներն առաջարկներ էին արել եւ վերադարձրել կառավարությանը: Կառավարությունն էլ ընդառաջ էր գնացել այդ առաջարկներին: Նոր խմբագրմամբ, այսուհետ հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, եւ

Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են. «Ժողովուրդ»

Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ։ Այն հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի 1.3-11.8 տոկոս գնաճով

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը «մանկական խմբագրություն» է բացում

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը 2018թ. առանձին խմբագրություն կբացի, որը կգրի հասարակական-քաղաքական նորություններ երեխաների համար, հայտնում է medusa.io-ն: ՏԱՍՍ-ից պարզաբանել են, որ խոսքը «մանկական խմբագրության» մասին է, որը կհավաքի «ռուսական և համաշխարհային առավել հետաքրքիր և կարևոր նորությունները դպրոցականների համար» և կգրի նրանց համար «հասանելի և հասկանալի լեզվով»: Ռուսաստանի 2018-2020թթ. բյուջեում նախատեսվում է տարեկան ՏԱՍՍ-ին հատկացնել 70

«Հայկական գյուղը» կառուցվելու է Երեւանում։ Սա աբսուրդ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Վիեննայում   ավստրիական գյուղ չկա,   Հռոմում իտալական գյուղ չկա, Մոսկվայում՝ ռուսական գյուղ չկա։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031