Օրվա լրահոսը

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

«ԵՄ հետ նախատեսված համաձայնագրի ցանկացած կետում տնտեսական լավ հիմքեր կան». փորձագետ

ԵՄ հետ համաձայնագիրը հնարավորությունների մեծ դաշտ է բացում. Մանվել Ղումաշյան

Գյումրու քաղաքապետը դատախազի պահանջը դեռ չի կատարել

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի 56 շենքի կողքին գտնվող կանաչ տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (բնակիչների պնդմամբ՝ տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը) խանութ է կառուցում։ Չնայած մեր հրապարակումից հետո Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը գրություն էր հասցեագրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում ապօրինի կառուցապատողին ենթարկել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության, միաժամանակ նշված

Արծվիկ Մինասյանը՝ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունների մասին

Ես կարծում եմ առնվազն անպարկեշտ է, երբ ներկայացվում է հարաբերությունները նման ձեւով՝ բարեւ տալ, չտալու մասին են խոսում եւ անգամ վերագրում ինձ բաներ, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն:

Բացահայտվել են գողության մի շարք դեպքերի հանգամանքներ

Լուսանկարում պատկերված անձանց գործողություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել քննչական վարչություն

Սեյրան Օհանյանը` սահմանամերձ Կոթիում

Նախկին նախարարը ելույթ է ունեցել

Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից: Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում: «Շատ կարևոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն մինչև տարեվերջ. Ռուսաստանի ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Այս մասին ԱՊԱ-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները՝ համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպում: Իսկ մինչ այդ հանդիպումը համանախագահները

Երեւան համայնքն ու «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն «Սասնա ծռերի» գործով որպես տուժողներ են ճանաչված

Քաղաքապետարանը դատավորին գրություն էր ուղարկել, որ ամբաստանյալների հանդեպ այս պահին պահանջներ չունի

Կատալոնիայում գործադուլ է սկսվել. ցուցարարները փակում են մայրուղիները

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է սկսվել, որի մասնակիցները փակում են ճանապարհները, երկաթուղիները՝ ի աջակցություն Կատալոնիայի կառավարության՝ իշխանությունից հեռացված ղեկավար Կարլես Պուչդեմոնի: Այս մասին հաղորդում է svoboda.org-ը: Ժիրոնայում ցուցարարները ներխուժել են կայարան և դադարեցրել արագընթաց գնացքների երթևեկությունը: Բարսելոնի շրջանում փակվել են տասնյակ ճանապարհներ: Դադարեցվել է երթևեկությունը նաև Ֆրանսիա տանող գլխավոր մայրուղու վրա: Հիշեցնենք, Կատալոնիայում անկախության հանրաքվեից հետո

Դավիթ Մաթեւոսյան. «Երրորդական քննարկումներով ազգային կինո հասկացությունը գնում-հետ է գալիս»

Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանի` ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվել: Aravot.am-ը Դավիթ Մաթեւոսյանից մասնավորապես հետաքրքրվեց` արդյոք հաշվի՞ են առնվել հնչած առաջարկները` նախագիծը բարեփոխելու ճանապարհին: «Ձեռքս զարկերակի վրա պահելու փորձեր եմ անում, առավել եւս, որ քիչ թե շատ մասնակից եմ կինոպրոցեսներին: Նախօրեին էլ կինոռեժիսորի գիլդիա ստեղծեցինք: Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ համքարությունների ուրվագծերն ենք նախանշում Կինեմատոգրաֆիստների

«Դուք ձեր ոլորտները թողած եկել եք, գիտությո՞ւնն եք վարի տալիս». Արեն Մանուկյան

Ըստ Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ Արեն Մանուկյանի, եթե ՊՆ և ԿԳ նախարարների փաստարկը այն է, ինչ հնչեցնում են, ուրեմն իրենք իրենց տեղում չեն

«Բերդում ենք՝ գիլյոտինի առաջ եւ սպասում ենք այն գործարկողին». «Միայնակ գայլը»՝ դատավորին (Տեսանյութ)

Դատավոր Մեսրոպ Մակյանը պնդեց՝ դատարանի որոշումները որեւէ վիրավորական տարր չեն պարունակում

ՀՔԾ վարույթին է հանձնվել Դատապարտյալների հիվանդանոցի պաշտոնատարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել,

 «Հայանտառ»-ի  որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ դրսևորելու հետևանքով՝ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ։ ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները պարբերական ստուգայցեր են կատարում բոլոր 19 անտառտնտեսություններում։ Կատարած ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապօրինություններ կատարելու, և դրանք թաքցնելու փորձերը զգալիորեն նվազել են։ «Հայանտառ»-ի որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ

Հրայր Թովմասյանը գտնում է, որ դատավորները որոշ ձեւական բաների վրա աննպատակ իրենց ժամանակը ծախսում են

Ըստ Թովմասյանի, ռեալ մեխանիզմ պետք է մտածել ու նպաստել, որ դատարանները բեռնաթափվեն. «Կարելի է ֆորմալ ձեւական պահանջները հանել, եթե վարչական ակտի հասցեատերն ընդունում է, չի առարկում դատական ակտի դեմ, ապա արագացված դատարանը գնա վճիռ կայացնելու»:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.144.141 ՀՀ դրամ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 30.10.17-ից 03.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որից 18-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ

Վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր: ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետին զեկուցել է աշխատանքների կատարման ընթացքի մասին, ներկայացրել տեղում իրականացվող միջոցառումները: Վարչապետ Կարեն Կարապետյանն, ընդգծելով ծրագրի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման համար, հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել Ազատ տնտեսական

«Զինապարտության մասին» օրենքի քննարկումներում պոպուլիզմն ակնհայտորեն խեղդեց ողջամտությանը

«Զինապարտության մասին» օրենքի նախագծի բովանդակության լուսաբանումն ու դրա շուրջ հանրային քննարկումները, կարծես, հենց սկզբից ընթացան սխալ ուղղությամբ, և այսօր խնդիրը հայտնվել է մի փուլում, երբ արտաքուստ կա երկխոսություն, բայց իրականում յուրաքանչյուրն իր մենախոսությունն է առաջ մղում: Առաջիկայում, ըստ ամենայնի, օրինագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ, և ժամանակն է որոշ հարցերի տալ սպառիչ և վերջնական պատասխան: Խորհրդարանում օրինագծի

Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Հանձնաժողովի նախագահը ներկաներին ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման

«Մենք գնանք մեր դասադուլը շարունակենք, պարո՛ն Մկրտչյան». Դավիթ Պետրոսյան

Դասադուլի դուրս եկած ուսանողներն ու ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդհանուր հայտարարի չեկան

Ո՞ւմ շա­հե­րին է ծա­ռա­յե­լու ­Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթ­գի­ծը. «Գանձասար»

Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթգծի շի­նա­րա­րու­թեան ծրագ­րի մա­սին հան­րու­թիւ­նը տե­ղե­կա­ցաւ 2007 թո­ւա­կա­նի ­Փետ­րո­ւա­րի 7ին, երբ միջ-պե­տա­կան փաս­տա­թուղթ ստո­րագ­րո­ւեց եր­կաթգ­ծի շի­նա­րա­րու­թեան վե­րա­բե­րեալ: Այդ օ­րո­ւա­նից սկսած չեն դա­դա­րում խօ­սակ­ցու­թիւն­նե­րը եր­կաթգ­ծի շի­նա­րա­րու­թեան ու շա­հա­գործ­ման թե­մա­յի վե­րա­բե­րեալ: ­Հար­ցը նրա­նում է, որ տո­ւեալ ծրագ­րից դուրս է մնում ­Հա­յաս­տա­նը, ին­չը ա­ւե­լի շատ քա­ղա­քա­կան, կամ՝ ա­ւե­լի ճիշդ՝ հո­գե­բա­նա­կան նշա­նա­կու­թիւն ու­նի Հ.Հ.ի հա­մար, քան տնտե­սա­կան: Հո­գե­բա­նա­կան

Ոչ թէ հայրենադարձութեան ծրագիր, այլ հաւասար պայմաններ ողջ հայութեան համար. «Եռագույն»

Գիտեմ, որ ըսելիքս նորութիւն չէ, բայց վերջին իրադարձութիւնները ստիպեցին զիս անգամ մը եւս, ինչպէս արաբական ասացուածքը կ’ըսէ, «կէտերը տառերուն վրայ դնել», այսինքն ամէն ինչ ճիշտ ներկայացնել՝ բնականաբար իմ տեսանկիւնէս։ Նախ իրատեսական չէ, որ իր գրկի մէջ ապրած ժողովուրդը նման պայմաններու մէջ պահող պետութիւն մը հայրենադարձութեան ծրագիր մշակէ, որովհետեւ այդ ծրագիրը կ’ենթադրէ լաւ պայմաններ (երկիրը շատ

5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո

5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում՝ «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Այս մասին այսօր հայտարարել են Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը: Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական,

Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում

Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ: Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը

«ԳԱԱ շենքը տաճար է, ո՞վ է տեսել եկեղեցին վաճառվի»

Արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարությանը, թե կարծիք կա, որ Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվելու է ու հյուրանոց է դառնալու, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն մարդը, որը նման հայտարարություն է անում, չգիտի՝ ինչ է գիտությունը, ինչ է Գիտությունների ակադեմիայի շենքը: Գիտությունների ակադեմիայի շենքը գիտության տաճար է, եկեղեցի: Ո՞վ է տեսել եկեղեցին

Փարիզի դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված դատական հայցը

Փարիզի Նանտեր արվարձանի դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված զրպարտության դատական հայցը Ֆրանսիացի հետաքննող լրագրողներ Էլիզ Լուկեի և Լորան Ռիշարի դեմ: Այս մասին հաղորդվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կայքում: 2015թ. սեպտեմբերի 2-ին France-2 հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում լրագրողներն Ադրբեջանը ներկայացրել էին որպես բռնատիրություն: Մասնավորապես, Լուկեն այն նկարագրում էր որպես «աշխարհի ամենակոշտ բռնատիրություններից մեկը»: Ռիշարն իր

«2018-ին մենք կհասնենք նրան, որ ՀՀ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան պետության կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրություն». Լեւոն Ալթունյան

Այցելելով «Արմենիա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` Լևոն Ալթունյանը ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը,  իրականացվող շինարարական աշխատանքների և կենտրոնի տեխնիկական համալրման ընթացքին։ Նախարարն առաջարկել է վերակառուցվող բաժանմունքները՝ մասնավորապես նախավիրահատարանները, վիրասրահները, հետվիրահատական հատվածը հնարավորինս համապատասխանեցնել գործող չափանիշներին` այդ հարցում առաջարկելով նախարարության մասնագետների աջակցությունը։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է տիրող իրավիճակը, առկա խնդիրները և հետագա ծրագրերը,

Պահպանակն էլ չի «փրկում» պապիլոմայից. Հորդորում են պատվաստվել (Տեսանյութ)

Մարդու պապիլոմա վիրուսի վտանգներն ու պատվաստման անհրաժեշտությունն՝ ըստ մասնագետների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031