Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը չի ուզում, որ ոստիկանությունը նախարարություն դառնա. Քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Փոխոստիկանապետը պատասխանեց. «Դա մեր տեսլականն է, որը տեսնում ենք ոստիկանության տեսանկյունից: Բայց որոշողը մենք չենք, բնականաբար, դուք եք եւ ղեկավարությունը: Մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով աշխատել: Այնուամենայնիվ, այն կառույցը, որը կմնա, կարծում ենք կլինի ներկայիս ոստիկանական կարգավիճակը:

Արմավիրի մարզպետը պարտավոր էր օպտիմալացման այս ծրագիրը ներկայացնել Փարաքար համայնքին. Անահիտ Բախշյան

Արմավիրի մարզպետը ոտնահարում է ՀՀ Սահմանադրության պահանջն ու չի գործում բնակիչների շահերից ելնելով

«Սվիտալսկին հրապարակային իր ելույթներում նշել է՝ օրինագիծը ԵՄ-ի կողմից պարտադրված նախաձեռնություն չէ»

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ այն խնդրահարույց է, եւ արդեն սկսել են քննարկումները, առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ երեկ վստահեցրել է. «Օրենքի դրույթները էապես չեն փոխվելու, միայն հստակեցվելու են, որ մտահոգությունները իմ գործընկերների,

3000 երեխա ուշ է գնացել դպրոց, 260-ը կիսատ է թողել ուսումը (տեսանյութ). a1plus.am

Նախորդ տարվա տվյալներով՝ 260 երեխա ՀՀ-ում կիսատ է թողել ուսումը, իսկ այս տարի շուրջ 3000 երեխա 7 տարեկանից է եկել դպրոց, այսինքն՝ նախորդ տարի կամ հնարավորություն չի ունեցել կամ ցանկություն։ Ըստ ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի՝ ծնողների մի մասը համարում է, որ իր երեխան շատ պատրաստ է ու 5

Հռչակագիր «Հանուն Հայաստան պետության» ճակատի ստեղծման վերաբերյալ

ՀՌՉԱԿԱԳԻՐ Մենք՝ ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՎ, որ՝ Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված կարգ,  հետևողականորեն ոչնչացնելով հանրային և անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտար ուժերին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական  կործանման շեմին:

ԱԱԾ աշխատակցին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության չեն ենթարկել

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ Կ. Ավագյանը Ս. Կարապետյանին ճանաչել է տուժող՝ Խաչիկ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործով: Դրանից հետո հանրապետությունը լքել եւ այլ պետության ծածկի տակ է ծվարել Խ.Գեւորգյանը, որը մեղադրվում է տիկին Ս.-ից 20 000 դոլար, 35 000 եվրո հափշտակելու համար: Խ.Գեւորգյանը խոստացել էր «Հագենաս» ՍՊ ընկերության

Սերգեյ Մարկեդոնով. «2016-ի քառօրյա պատերազմի գերին ենք դարձել»

Ռուս փորձագետը`արցախյան հակամարտության կարգավորման մասին

«Հնարավոր չէ բավարարել միության բոլոր անդամների ցանկությունները»

Էդուարդ Թոփչյանը՝ հայ հեղինակներին անդրադառնալու եւ Կոմպոզիտորների միության «կնճիռների» մասին Օրերս կայացած Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարը վերընտրեց գործող նախագահ Արամ Սաթյանին, ձայները բաշխվեցին 56 կողմ, 28 դեմ եւ 1 անվավեր հարաբերակցությամբ: Նախկին չորս տարիներին՝ Սաթյանի պաշտոնավարման օրոք, նրա համախոհների մեծ մասը դժգոհում էր իրենց ստեղծագործությունները հայաստանյան պետական կոլեկտիվների կողմից հազվադեպ կամ ընդհանրապես չկատարելուց: Վստահ ենք, որ

«Ձեռք բերել պետական իշխանությունը եւ կառուցել հզոր պետություն». Զինված խմբի անդամի բնակարանից հայտնաբերված գրություն

Դատարանը հրապարակեց «Զինված խմբի» գործով անդամների բնակարաններից հայտնաբերված իրերը

Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և բազմաթիվ կուսակցականների հետ միասին Երևանի քաղաքապետը ծաղիկներ է դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Տարոն Մարգարյանը նաև ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար

Ինչ էլ լինի. այս համակարգի հետ կոմպրոմիսի չենք գնալու. Ալեք Ենիգոմշյան

Հանուն Հայաստան պետության ճակատը հռչակագիր հրապարակեց

«ՀՀ նախագահը փայլուն ձեւով իրականացնում է իր գործառույթները, ուրեմն նա պետք է շարունակի աշխատել». Հրանուշ Հակոբյան

Դուք կուզենա՞ք, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը չի որոշում. «Ես ՀՀԿ-ի անդամ եմ, կգա ժամանակը՝ կքննարկենք, քննարկման ժամանակ իմ կարծիքը կհայտնեմ: Կարծիքս կբարձրաձայնեմ ժամանակին, հիմա դրա ժամանակը չի»:

«Վահագնի եւ Աստղիկի հարսանիքը» հեքիաթ-վեպը` ամենքի մասին

«Արմավ» հրատարակչությունը տպագրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի «Վահագնի եւ Աստղիկի հարսանիքը» առասպելածիսական հեքիաթ- վեպը: Այն սոսկ առասպելի հերթական մշակումը չէ: Գրողը համաժամանակյա գեղարվեստական տարածության մեջ հայ միախառնվածքի, խաղի ու զվարթախոհության մի պատում է ստեղծել, որը հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը` թե մանուկների, թե մեծերի համար: Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի բնորոշմամբ, Վանո

«Հիմա հարսանիքներին ամենալավ նվերը հանքն է». Կարինե Դանիելյան

Փորձագետները մտահոգված են, որ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վնասի շրջանակն ընդլայնվում է

ՀՀ-ում 4 հատ բիզնես դրած ու թալանված սփյուռքահայը Հրանուշ Հակոբյանին նամակ է գրել, թե ով է իրեն «քցել» (Տեսանյութ)

Երբ ասացինք, որ միայն Պալյանը չէր բողոքում, Շխրտումյանը եւ մի շարք այլ սփյուռքահայեր դժգոհություններ ունեին՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չեք տեսում Էռնեկյանի բիզնեսը, ինչո՞ւ չեք տեսնում մյուսների բիզնեսը՝ Սերգեյ Համբարձումյանի, Կարապետյանի բիզնեսը, Վարդանյանի, մյուսներինն էլ տեսեք: Ով որ ուզում է գործ անել՝ գործ է անում, ով որ չի ուզում գործ անել, բայց իրեն հայրենասերի տեղ է դնում, սկսում է քննադատել»:

Բռնցքամարտի մակարդակը Հայաստանում շատ է ընկել

«Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում անցկացված Հայաստանի առաջնությունից հետո այս համոզմունքն արտահայտեցին ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: «Տարին կամփոփենք մոտ օրերս, ֆեդերացիայի համաժողովում: Հայաստանի առաջնության մասնակիցների մակարդակը տխրեցնում է: Մոտ 100 բռնցքամարտիկ, դա վատ ցուցանիշ է: Մեկնարկային մենամարտերի մակարդակը շատ ցածր էր, միայն եզրափակչին մոտ, իրավիճակը որոշ չափով լավացավ: Տարին կամփոփենք

Սուրիական բանակը ամբողջութեամբ ազատագրած է Տէր Զօրը

Սուրիական «Սանա» լրատուական գործակալութիւնը կը հաղորդէ, որ Սուրիական բանակը ամբողջութեամբ ազատագրած է Տէր Զօր քաղաքը։ Սուրիական բանակը վերականգնած է ապահովութիւնն ու անվտանգութիւնը ամբողջ քաղաքին մէջ՝ Իսլամական պետութեան վերջին ամրութիւնները գրաւելէ ետք։ Նշենք, որ դեռ Սեպտեմբեր 5-ին սուրիական բանակը կրցաւ ճեղքել Տեր Զօր քաղաքի` շուրջ 3 տարի տեւած շրջափակումը ու գրեթէ միաժամանակ քաղաքի արեւելեան հատուածին մէջ

Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների, սեռական չարաշահման և հալածանքի. ՅՈԻՆԻՍԵՖ

Անհանգստացնող տվյալներով նոր զեկույցը բացահայտում է, որ երեխաների հանդեպ բռնությունը, որոնցից ամենափոքրերն ընդամենը մեկ տարեկան են, տարածված է:

Դպրոցից կատարված գողությունը բացահայտվեց

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ, հրել-բացելով Դաշտավան գյուղի դպրոցի տնօրենի սենյակի պատուհանը, գողացել են 2 համակարգիչ և 1 պատճենահանող սարք: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 14.15-ին, գողություն կատարելու կասկածանքով

Սերժ Սարգսյանը՝ Հնդկաստանում. «Նպաստավոր եմ համարում հայ-հնդկական համագործակցության ծավալումը նաև բազմակողմ ձևաչափով»

Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով

Վկա. «Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի, «Միայնակ Գայլի» պես տղեքին որ դատում են, հեչ սրտովս չի» (Տեսանյութ)

Պայմանագրային զինծառայողը դատարանին հայտնեց, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայրենասիրական կազմակերպություն է

Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանին հեռու մնալ «Մոնսանտոյից». «Այն թունավորել է մեր միջավայրը»

Երբ ես Հայաստանում կծում եմ խնձորը, այն մաքուր է, խրթխրթան և համեղ՝ գյուղատնտեսության և մշակության հազարավոր տարիների արդյունք: Խնդրում եմ, թողեք դա այդպես էլ մնա:

Ինչպես գյուղատնտեսությունը դարձնել մոդայիկ

2004 թվականին ԱՄՆ-ում մի հեռուստաշոու ի հայտ եկավ, որ կոչվում էր The Apprentice: Հայերեն մոտավոր թարգմանությամբ՝ «Աշակերտը»: Այն միանգամից մեծ ժողովրդականություն վայելեց ու դիտվում էր մեծ սպասումով ու հետաքրքրությամբ: «Աշակերտը» հեռուստաշոուն իրական ցուցադրում էր: Այն ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն էր ու այն վարում էր հենց ինքը՝ Թրամփը: Շոուի էությունը հետեւյալն էր: Առաջին եթերաշրջանի ժամանակ

Ղարաբաղի հարցի կարգավորման ի՞նչ ցավոտ լուծումների մասին է ասում նախագահը. Շավարշ Քոչարյանի պարզաբանումը

Եթե Ադրբեջանը խելքի գա եւ իրոք լուծումը լինի փոխզիջումային, ապա բնական է, որ դա կողմերի համար ցավալի կլինի, այսօր որեւէ նշան չկա, որ Ադրբեջանը պատրաստ է գալ կոնստրուկտիվ լուծումների…Ցանկացած նմանատիպ խնդիր, եթե գնում ես լուծման, ապա լինում են փոխադարձ քայլեր՝ փոխզիջումներ: Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որեւէ մեկ հայտարարություն, որ ինքը պատրաստ է ինչ-որ բան զիջել, այդ դեպքում ես համարում եմ մազոխիզմ՝ անընդհատ այդ հարցը տալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողան փոփոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում: Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը: Բացի դրանից, հաճախորդները կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար և ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր: Այս

Լոռիում 12 համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 23 թեկնածուներ

Նոյեմբերի 5-ին մեր երկրում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այսօր ավարտվում է պաշտոնական քարոզչությունը: Լոռու մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի 61 համայնքներ կմիավորվեն, ստեղծելով 10-ը խոշորացված համայնք՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն: Եվս 2 համայնքում էլ՝ Մարգահովիտում եւ Շիրակամուտում տեղի կունենան հերթական ու արտահերթ ընտրություններ, կընտրվեն համայնքի ղեկավարներ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 8-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Երևան քաղաքի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031