Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն ապարդյուն սպասեցրեց լրագրողներին, իսկ նրա թիկնապահը հրեց օպերատորին (Տեսանյութ)

Նախարարը դուրս եկավ եւ ասաց որ մեկ՝ նախկինում չհնչեցված հարցի է պատասխանելու

Մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել նաև «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական

Սերժ Սարգսյանը տպավորիչ է համարել Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովը և ցուցահանդեսը

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ

Առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել  ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում

«Հայաստանի եւ Իրաքի միջեւ համագործակցությունը հեռանկարային է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին ընդունել են Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Իրաքի Հանրապետության խորհրդարանի գործընկեր պատվիրակությանը` հանձնաժողովի` Հայաստան այցելելու հրավերն

Արեւելյան գործընկերությունը պետք է տա քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ

Եվրանեսթի բյուրոն միաձայն ընդունել է Եվրախորհրդարանի եւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների ուղերձը, որի գլխավոր ուղերձներն են: 1.Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ (…), հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը,  որը չունի ռազմական լուծում՝  բովանդակային  բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն եւ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են ԼՂ կարգավորման ուղղությամբ. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում: «Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ակտիվորեն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է ԵԱՀԿ գլխավոր

Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կրկին կքննվի

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին կքննվի, սակայն այս անգամ՝ քաղաքացիական դատարանում: Այդ մասին հայտնում է «Haberturk» լրատվամիջոցը, տեղեկացնելով, որ Սևակ Բալըքչըի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 8-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի դատարանում: Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին

Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել՝ ԹԱՄԱՐ ԿԵՎՈՐԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել՝ ԹԱՄԱՐ ԿԵՎՈՐԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝Թամար Կևորկյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»։

Դատարանը մերժեց ՊՆ նախկին փոխնախարարի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Հայկ Ալումյանը միջնորդեց Վահան Շիրխանյանի կալանքը գրավի դիմաց փոխել

Հնդկաստանի փոխնախագահ Նայդու. հնդիկ և հայ ժողովուրդները քաղաքակրթական ու արժեքային բազմաթիվ ընդհանրություններ և սերտ առնչություններ ունեն

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ: Շնորհակալություն հայտնելով բարեկամ Հնդկաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար` Նախագահը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Ջերմությամբ հիշելով ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում Հնդկաստանի նախկին փոխնախագահ

ՀՅԴ-ն հետ չմնաց ՀՀԿ-ից․6 միլիոն դրամանոց նվեր՝ գյումրեցի անօթևան ընտանիքին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ի դեպ, երբ ԱԺ պատգամավորներն ու Շիրակի մարզպետն արդեն հեռանում էին, տարեց մի տղամարդ պատշգամբից բացականչում էր․ «Թոշակները բարձրացրեք, թոշակները, էսպես ապրել էլ չի լինի»։

Նախագծի ընդունման դեպքում սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն կտրվի

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 2-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության

«ՀՖՖ-ն անարդար, կողմնակալ որոշում է կայացրել». Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ). «Ա1+»

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն անարդար եւ կողմնակալ է համարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կայացրած որոշում՝ կապված «Շիրակի» հետ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպը: «Ես այժմ ամեն ինչի սպասում եմ: Եթե իմ տեղը մեկ ուրիշ մարզիչ լիներ, ապա այն սադրանքները, որ իմ դեմ արեցին մրցակցի երկրպագուներն ու թիմի մի քանի անդամներ, ապա այլ

«Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, «Գաջեգործ» ՓԲԸ տնօրինության հետ եռակողմ համաձայնությամբ` վերջինիս տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել է, որ արջերի պահման պայմանները

Վարչապետ Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝ ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար: Կարեն Կարապետյանն ընդգծել

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն, իսկ հանրային սննդի օբյեկտին թույլատրվել է վերսկսել աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երևանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է

Պահպանության ուժեղացման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ. բնությանը հասցված վնասի չափը հաշվարկվում է

ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կազմել են բնապահպանական խախտումների մասին 6 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության, 2 ապօրինի արածեցման և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Առգրավվել է 8 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 87 հատ սիգ տեսակի ձուկ և 12 կգ խեցգետին: 55 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3

«Եթե առողջ լինեն՝ կգնան». Դավիթ Տոնոյանը՝ պաշտոնյաների որդիների՝ բանակում ծառայելու մասին

Այն, որ առաջնագծում սոցիալապես անապահովների զավակներն են ծառայում, պաշտոնյաներն իրենց որդիներին ազատում են բանակից՝ Տոնոյանը համաձայն չէ. «Ես համոզված եմ՝ առաջնագծում հիմա էլ կան պաշտոնյաների երեխաներ եւ համոզված եմ, որ դա շարունակվելու է»:

Նախագահն ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը

«Ներկայումս շփման գծում լարվածության նվազում արձանագրելը հնարավոր չէ». Արարատ Զուրաբյան (Տեսանյութ)

Ըստ պատգամավորի՝ հակամարտության կարգավորման գործընթացը շարունակական է եւ հայկական կողմին պարտվողականության մեջ մեղադրելը ճիշտ չէ

Դատախազությունը որոշել է հիշեցնել տուժող կողմի այն իրավունքների մասին, որոնք արդեն իսկ իրացվում են

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործի վերաբերյալ 2017 թ. հոկտեմբերի 10-ին թվագրված «պարզաբանում» է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին: Դրանում ուղղակի ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացրել են Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի և մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը և հիշեցրել տուժող կողմին ընձեռնված իրավունքների մասին

«Այլ եկամտի աղբյուր ունե՞ք». Ալիկ Սարգսյանը՝ Դավիթ Տոնոյանին

Ալիկ Սարգսյանը դժգոհեց, որ ֆինանսավորումը պակասեցնում են: Ըստ նրա, միջոցները պակասեցնելով՝ այս մարմինը կթուլանա. «Սա ամենակարեւոր ոլորտն է, գումարների նվազեցման վերաբերյալ ես շատ մտահոգված եմ: Հասկանում եմ, բյուջեն սուղ է, բայց ամեն տարի գույք եք ստանում, տեխնիկայով թարմացնում եք, բա պահպանման ծախսերը ո՞նց եք լուծելու:

«Մենք այն ազգն եք, որ առանց փողի էլ կարող ենք երջանիկ ապրել» (Տեսանյութ)

Նոր Քրեական օրենսգիրքը, հայկական ավանդական ընտանիքներն ու ԼԳԲՏ համայնքը

Խուզարկությամբ ի՞նչ իրեր են ժամանակին հայտնաբերվել Սեֆիլյանին պատկանող գրասենյակից (Տեսանյութ)

Դրանց թվում են քաղաքական բովանդակության թռուցիկներ, դաշույն, զորամասի պլան, զինվորական պայուսակ

Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կիլոմետրի հարակից տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 36 ծառ և 3 ճյուղ

Մի շարք լրատվամիջոցներ ահազանգում են Շիկահողի արգելոցի տարածքում Մզրա գետի ափին շուրջ 40 ծառի հատման մասին՝ հղում կատարելով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2017թ. հոկտեմբերի 29-ին կազմված բնապահպանական տվյալ իրավախախտման վերաբերյալ

«Չարի սերմերը» պտուղ տվեցին

ՀՀ իշխանությունների թերահավատությունն ու շնորհակալությունը եւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը 2005 թվականի մայիսի 25-ին Բաքվում Հայաստանի երեք հարեւանները` Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, ստորագրեցին Կարս-Թբիլիսի-Բաքու միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հռչակագիրը: Դրա շրջանակներում էլ նախատեսվում է Կարս-Ախալքալաք երկաթգծի անցկացումը։ Երկաթգծի կառուցման «Թբիլիսյան հռչակագիրը» ստորագրվեց 2007 թվականի փետրվարի 7-ին: Այդ շրջանում Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչները բավական թերահավատ էին վերաբերվում սույն

«Թող նրան մեջտեղ բերեն՝ պատասխան տա». Ում է մեղադրում Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատ-Երեւան մայրուղու վթարների համար (Տեսանյութ)

Ժողովուրդը չի իմանում ում մեղքով է, ոստիկանությունը կապ չունի սրա հետ, այլ կառույցներ կան՝ պատկան մարմիններ, որոնք այս քննադատությունից ընդհանրապես դուրս են մնացել: Բոլոր թվերը գրանցում են ոստիկանության վրա: Ոստիկանությունը չի պատասխանատու, մեկ այլ մարմին կա, թող նրան մեջտեղ բերեն, թող պատասխան տա:

Բնակարաններն էժանացել են (Տեսանյութ)

Անկախ նրանից, որ այս տարի տնտեսական ավելի լավ ցուցանիշեր են արձանագրվել, ինչպես որ վստահեցնում  են կառավարության պատասխանատուները, այդուհանդերձ, նախորդ տարվա համեմատությամբ այս տարի Երեւանում անշարժ գույքի, մասնավորապես` բնակարանների գինը նվազել է: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանը: Նրա տվյալներով, բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը նախորդ տարվա 338

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031