Օրվա լրահոսը

Իսկապես «վատ գործ չէ»՝ մոտ 7 տարվա մեջ Վազգեն Խաչիկյանը աշխատեց մոտ 600 հազար դոլար. «Ժողովուրդ»

Ստացվում է, որ Վազգեն Խաչիկյանը, ունենալով իրավաբանական կրթություն եւ զգալով իր գլխին սեւ ամպերի կուտակումը, մինչ գործի իրավաբանական լուրջ ընթացքը, կամաց-կամաց սկսել է իր ունեցվածքը օտարել, գրանցել է այլ մարդկանց անուններով։

Առաջին եռամսյակում տնտեսական աճին զուգահեռ՝ գործազրկությունն ինչո՞ւ ոչ միայն չէր նվազում, այլ հակառակը՝ աճում էր. «168 ժամ»

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն անցած շաբաթվա վերջին հրապարակեց 2017 թվականի երկրորդ եռամսյակի գործազրկության մակարդակի ցուցանիշը։ Միանգամից նշենք, որ այն նվազել, է թե՛ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ, թե՛ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: Այսպես, 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 17.8% է, մինչդեռ 2016 թվականի երկրորդ եռամսյակում այն 18,4% էր, իսկ այս տարվա առաջին եռամսյակում հասել

Էդուարդ Շարմազանով. «Ամեն մեկի ձայնը այնքան է լսելի, ինչքան ժողովուրդը նրան տվել է իրավունք, սա է ժողովրդավարությունը» (Տեսանյութ)

Ձեր բնականոն ընթացքի մասին պատկերացումը ո՞րն է, որ հարցեր կա՞ն՝ չկան, դեմ կա՞՝ չկա, կողմ՝ բոլորը միաձայն, ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ լինենք, օջախի կենացը: Է՞ս ա ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը: Եթե էս ա, ճիշտ ճանապարհ եք ընտրել, խմբակցությանը զրկեք իրավունքից, պատգամավորին զրկեք իրավունքից»:

Ինչ գույք եւ եկամուտ ունեն ԱԺ-ից բնակարանի փոխհատուցում խնդրող պատգամավորները. «Ժողովուրդ»

Ինչ վերաբերում է փոխհատուցում ստացող պատգամավորներին, ապա հերթով ներկայացնենք նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Արսեն Միխայլով. ՀՀԿ-ական, Կոտայքի մարզի Արզնի գյուղից է, 1997– 2017թթ եղել է Արզնու փոխգյուղապետ։ Ունի հողամաս, HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա, բայց հայտարարագրում դրամական միջոցների մասին չկա որեւէ տեղեկություն։ Ըստ այդմ, նա ամենաչունեւոր պատգամավորն է, գոնե ըստ հայտարարագրի։ Թեեւ Երեւանից– Արզնի

«Շիմպանզեներ, օրանգուտաներ եւ այլ կարգի կապիկներ լինում են ամենուրեք». Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Նա վստահեցրեց, որ օրենքը փոխելով՝ որեւէ կապիկություն չեն անում, ընդամենը համապատասխանեցնում են Սահմանադրությանը: Ըստ Մարգարիտ Եսայանի, կախված նրանից, թե մեր վերաբերմունքն ինչպիսին է կապիկների նկատմամբ, մենք տալիս ենք մեր սեփական ինքնագնահատականը:

Ճանապարհային ոստիկանությունը չի ապացուցել իրավախախտման փաստը

2016 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել: Համաձայն չլինելով կայացված որոշմանը և համարելով, որ այն ենթակա է վերացման, Ա. Զալյանը 2016 թ. դեկտեմբերի 28-ին դրա

«Օրանգուտան կապիկի եւ մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է». Փաշինյանը՝ ԱԺ-ում կապիկների մասին (Տեսանյութ)

«Կոչ եմ անում, որ մեր շիմպանզե համակարգը ընդհանրապես մի դարձրեք մակակի մակարդակի»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Երեւանի ավագանու խմբակցությունը իրավունք չունենա՞ հանդես գալ քաղաքային հանրաքվե անցկացնելու առաջարկությամբ, ընդ որում, այդ առաջարկությունը չի նշանակում ինքնաբերաբար այդ հանրաքվեն տեղի կունենա: Պետք է ավագանին որոշում կայացնի:

Հասարակական վերաբերմունքը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայեցակարգի հետագա ճակատագրի հարցում։ Պարզվեց՝ ոչ մի. «Հայկական ժամանակ»

«Like կամ Dislike» գործիքն ընդամենը հավելյալ մեխանիզմ է հանրության կարծիքն ու նախագծի վերաբերյալ դիրքորոշումն իմանալու համար

«Կառուցողական արդյունքի ակնկալիք ունեն նաեւ հայաստանյան գործընկերները». Սվիտալսկին՝ ԱլԳ առաջիկա գագաթնաժողովի մասին

«Կարծում եմ՝ կառուցողական արդյունք ստանալու ակնկալիք ունեն նաեւ հայաստանյան գործընկերները»,-հույս է հայտնում ՀՀ-ում ԵՄ դեսպանը

Արայիկ Գրիգորյանին ոչ ոք չի՞ կարող նկատողություն անել (Տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավորը հավաստիացնում է, որ Արտաշատի ընտրություններով չի զբաղվում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից չի հեռացել։ Հիշեցնենք, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ԱԺ նախագահին`ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանին («ՍԱՍ-ի Արտակ»), Արայիկ Գրիգորյանին («Ավշարի Արայիկ») եւ Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադիկ»)

Սեֆիլյանի ցուցակը, Խաչիկյանի ազատումն ու կատալոնյան դեպքերը` Սուրեն Սարգսյանի անդրադարձում (Տեսանյութ)

Անցնող շաբաթը հագեցած էր թե´ մեր երկրի ներքաղաքական կյանքում, թե´ աշխարհում: «Մերոնք»-ի դիտակետում կատալոնյան իրադարձություններն են, որոնք շատերիս մտովի տեղափոխեցին 1988 թվական. մեր կռիվն ու մեր պահանջատիրությունը, որն, ի վերջո, պսակվեց հաղթանակով` բոլորիս տառապանքների, կորուստների, միակամության ու վճռականության շնորհիվ: Համացանցում ակտիվ քննարկման նյութ է դարձել Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած ցուցակը, որտեղ ներկայացված գործիչներն, ըստ նրա, առաջիկայում

Այս փուլում ընտրվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող երեք ընկերություն, որոնց վերաբերյալ ստուգման հանձնարարականները տրվել են օգոստոսին. «Հայոց աշխարհ»

Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում սկսված հարկային ստուգումները բուռն իրարանցում են առաջացրել «Բարգավաճ Հայաստանում»։ Այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ առաջնորդի տնտեսական գործունեությունն անձեռնմխելի է եւ այդտեղ ստուգումներ կատարելն անթույլատրելի է։ Եվ սա այն դեպքում, երբ Գ.Ծառուկյանը Հայաստանի խոշոր գործարարներից մեկն է, որին պատկանող ընկերությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Նա ունի ոչ միայն

Սա իրականում հայ-վրացական եկեղեցական բարձր վերնախավի կողմից ընդհանուր հայտարարի չգալու արդյունք էր. Վահե Սարգսյան. «Հրապարակ»

Սեպտեմբերի 29-ին, Վրաստանի հայաբնակ Ջավախքում Վրաստանի հատուկ ջոկատայինները ծեծի ենթարկեցին Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչներին։ Պատճառն իրենց նախնիների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումն էր, ինչը վրացիների սրտով չէր։ Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով՝ սա կարելի էր համարել հերթական խաչքարի տեղադրումը, եւ ոչ մի խնդիր չէր լինի, բայց բախում եղավ, որի խորքում այլ հարց է։ «Խոսքը հայ

Թոմաս Բախը վերջին հուսահատ փորձն է արել

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը խնդրանքով դիմել է Հոկեյի ազգային լիգայի ակումբներին: «Ես ափսոսանք եմ զգում հոկեյիստների համար, որովհետեւ նրանք ցանկանում էին վերադառնալ օլիմպիական խաղեր: Հիասթափված եմ, որ Հոկեյի ազգային լիգան խաղացողներին չթողեց մեկնել Փհենչհան: Դա հասկանալը դժվար է: Ցանկանում եմ, որ ՀԱԼ-ի մի քանի ակումբների սեփականատերեր իրենց երախտագիտությունն արտահայտեին խաղացողներին եւ նրանց թույլատրեին մասնակցել օլիմպիական

Շիրակ Թորոսյան. «Այս անհարկի լարվածության հիմքում կարող է նաեւ քաղաքական սադրանք լինել». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ –Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղի բնակիչների հասկանալի պահանջը՝ խաչքար տեղադրել իրենց նախնյաց գերեզմանին, հանդիպեց Վրաստանի ուժային կառույցի անհասկանալի հակազդեցությանը. ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվեցին հավաքված գյուղացիների վրա, ծեծի ենթարկեցին նրանց: Ի՞նչ բացատրություն կտաք կատարվածին: -Խնդիրը հետեւյալն է. վրացական պետությունը տարիներ առաջ որոշեց վերանորոգել Գումբուրդո հայաբնակ գյուղի եկեղեցին, որը

Դու նախարա՞ր ես, թե՞ խոսափող. «Իրատես»

Նախօրեին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «վրաերթի» էր ենթարկել Սամվել Կարապետյանին, ինչը, պարզվում է, բավական թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր. «Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձևին, ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ

Լաս Վեգասի սպանդի մանրամասները. Վեգասի հայ համայնքը ցավում է ողջ Ամերիկայի հետ միասին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»-

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են», – Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջեւի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր: Ոստիկանության տվյալներով, 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն

Չարիքի արմատը «բացարձակի» մեջ է

Աշխարհում կատարվում են ցավալի իրադարձություններ` անիմաստ զանգվածային սպանդ, ահաբեկչություններ, դանակահարություններ, ոստիկանության հարձակումներ ինքնուրույն ապրելու ցանկություն ունեցող ժողովրդի վրա: Գուցե տարօրինակ թվա, բայց իմ տպավորությամբ, դրանք ինչ-որ ձեւով փոխկապակցված են: Ավելին` ես կարծում եմ, որ մինչեւ աշխարհի ադեկվատ մարդիկ չհասկանան, թե որն է չարիքի ընդհանուր արմատը, այդ դեպքերը շարունակվելու են, բազմապատկվելու, հազարապատկվելու: Բայց փնտրել այդ արմատները

Լեւոն Արոնյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը Կրետա-Մարիսում (Հունաստան) կանցկացվեն շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները: Շվեյցարական մրցակարգով (9 տուր) տղամարդկանց 38 եւ կանանց 31 հավաքականներ կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Հայաստանը մասնակցելու է երկու մրցաշարերին էլ: Տղամարդկանց ընտրանին կգլխավորի աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը: Նրա հետ կլինեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

ԱՍԵԿՈՍԵ

Երբ բոլորս միահամուռ համախմբվում ենք, տանում ենք հաղթանակներ: ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Կատալոնացի Ժերար Պիկեն պատրաստ է հեռանալ Իսպանիայի ազգային հավաքականից

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, թե իրեն կատալոնացի է զգում ինչպես երբեք եւ եթե դա խնդիրներ է առաջացնում, ապա պատրաստ է լքել ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը: Կիրակի օրը «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության  յոթերորդ տուրում 3:0 հաշվով հաղթել էր «Լաս-Պալմասին: Ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ այդ հանդիպումն անցկացվել էր առանց հանդիսականի, որի մասին հայտարարվել էր խաղի մեկնարկից ընդամենը

Կատալոնիա, Քրդստան, Ղարաբաղ. BBC-ի անդրադարձը

BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել «Քրդստանից մինչև Կատալոնիա. գնալ պետք չէ մնալ» վերտառությամբ, որում հոդվածագիր Միխայիլ Սմոտրյայևը փորձում է այդ թվում Արցախի Հանրապետության օրինակով ցույց տալ, որ, անկախ միջազգային ճանաչումից, ինքնահռչակ պետությունները կարող են գոյություն ունենալ: Անկախները և ոչ այնքան Հանրաքվեի հայեցակարգը, թվում է, երկրորդ շնչառություն է ստացել: Սկզբում Շոտլանդիան, հիմա՝ Քրդստանն ու Կատալոնիան, իսկ

Փախստականների նկատմամբ անհանդուրժողականության աճ զարգացած երկրներում. «Ամերիկայի ձայն»

Այս տարի ավելի քան 2 միլիոն մարդ դարձել է փախստական պատերազմների ու հետապնդումների արդյունքում: Սակայն վերջիններս ավելի ու ավելի շատ են առնչվում տարբեր սահմանափակումների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում: Դրա մասին է հայտնում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «2016 թվականին բռնի տեղահանվածների թիվն աշխարհում կազմել է 65,6 միլիոն մարդ: Այս միտումը շարունակվում

«Հայաստանում գործում է իրավական տեռոր». Գագիկ Սարուխանյան

«Ոչ թե ընտրովի արդարադատություն, այլ արդարադատության բացակայություն է».

Վանաձորի ընտրություններից անցել է մեկ տարի

Մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանք նախորդներից տարբերվեցին նրանով, որ այն կազմակերպվեց Երեւանի մոդելով: Վանաձորում համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրություններով ձեւավորվեց համայնքի ավագանին: Քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը: Սակայն կարծես թե նոր ընտրակարգի փորձը Վանաձորում եւ Գյումրիում հաջողության չհասավ: Եթե Գյումրիում մի որոշակի ժամանակ անց իրավիճակը ուղղվեց եւ ավագանու նիստերն

Պատգամավորների ցանկը, որոնք ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում

Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են  Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում. Մանուկյան Սուրեն Մանուկյան Ռոմիկ, Մարուքյան Էդմոն, Կյուրեղյան Արմենուհի, Միխայլով Արսեն, Հասանով Կնյազ, Միքայելյան Տատյանա, Պողոսյան Կարինե, Ասատրյան Վանիկ, Կարապետյան Անդրանիկ, Ղուկասյան Վարդան

Օֆշորի գործով Աշոտ Սուքիասյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման

Սուքիասյանն իրեն մինչեւ վերջ մեղավոր չճանաչեց

Հայկական ավանդական հարսանիքի անակնկալ հյուրերը՝ Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոլինին էին

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և  պատմական  միջավայրի  պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային  կենտրոնի նախաձեռնած «Հայկական ավանդական  հարսանիք»  ներկայացում-միջոցառումն  էր: Արգելոց-թանգարանի  տարածքը  զարդարվել էր  ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի  որոշ  առարկաներով,  նախշազարդ   գորգերով:  «Շողակն»,  «Մասունք»  և  «Վարք  Հայոց»  ազգագրական  երգի-պարի  համույթները  գեղեցիկ  ու  թատերականացված կատարումներով, «հարս ու փեսայի» ու մյուս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031