Օրվա լրահոսը

Ուաշինկթընի մէջ թրքական բռնարարքները անընդունելի են. Ռեքս Թիլըրսըն. «Ասպարեզ»

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, «Ռոյթըրզ».- Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Ռեքս Թիլըրսըն «Ֆաքս» պատկերասփիւռի կայանին տուած իր հարցազրոյցի ընթացքին անդրադարձած է անցեալ շաբաթ Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ նախագահի թիկնապահներուն կողմէ խաղաղ ցուցարարներու նկատմամբ իրականացուած բռնութիւններուն: Ան նշած է, որ Միացեալ Նահանգներու մօտ Թուրքիոյ դեսպանը կանչուած է արտաքին գործոց նախարարութիւն, քննարկելու համար ստեղծուած իրավիճակը: Նախարարը տեղի ունեցածը անընդունելի համարած է:

Սկանդալային Նովոն մարզպետացո՞ւ. «Չորրորդ իշխանություն»

«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական արենայում շարունակելու է ընթանալ սեփական շախմատային ստրատեգիայով։ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս հիմա էլ ցանկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, «տեղավորել» Արմավիրի մարզպետի պաշտոնում։ Նշենք, որ այս պահին գործող Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չէր կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եւ չէր կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ

Աղետների ռիսկի նվազեցման ճանապարհով Հայաստանը դառնում է դիմակայուն երկիր. ԱԻ նախարարն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է

Մայիսի 22-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է: Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝

20 տարի շարունակ ո՞ւմ օգտին են աշխատել ՀՀ իշխանությունները. «Չորրորդ իշխանություն»

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթի կարեւորագույն հատվածն, անկասկած, անդրադարձն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որովհետեւ ելույթի այդ հատվածով նա ցաքուցրիվ արեց իր եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման համարյա 20 տարիներին Հայաստանի որդեգրած ռազմավարությունը։ Առանցքայինը հետեւյալ միտքն էր՝ «Ադրբեջանը, որը խաթարում է բանակցային գործընթացը, ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա»։ Որպեսզի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին: Այն վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի` ընտանիքի անդամների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու խնդրին: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի դիմումը՝ իրեն ընտանիքի անդամի բնակության վայրին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ համաշխարհային հումանիտար խնդիրների իրազեկման բարձրացման համար

Աֆրիկյան նախկին առաջնորդներ եւ «Մադրիդյան ակումբի» անդամներ Բենջամին Մկապան ու Ֆեստուս Մոգաեն մեծարման կարժանացնեն 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին Երեւանում  22 մայիսի, 2017թ., Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների, այսօր հայտարարել է «Մադրիդյան ակումբ» համաշխարհային առաջնորդության միության հետ համագործակցության մասին, որը երկրների եւ կառավարությունների նախկին ղեկավարների

Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ: Ձեր բազմաժանր, այդ թվում` դասական ու հանրամատչելի ստեղծագործությունները, աչքի

ԱՍԵԿՈՍԵ

Տղամարդուն պետք է այնպիսի կին, որին հնարավոր լինի անջատել ու միացնել՝ ինչպես հոսանքն են անջատում ու միացնում։ ՅԱՆ ՖԼԵՄԻՆԳ

Կրճատման եւ ուռճացման արանքում

Օպտիմալացումը լավ բան է: Եթե, իհարկե, զուտ կուսակցական նպատակներ չի հետապնդում: Այնպես, օրինակ, ինչպես դա տեղի ունեցավ Ազգային ժողովի հանձնաժողովների հետ: Եթե դրանք լինեին 8, ապա ՀՀԿ-ին կհասներ հանձնաժողովի 5 նախագահի տեղ՝ ներկայիս 6-ի փոխարեն: Եթե լինեին 10, ապա հանձնաժողովի մեկ պաշտոն կհասներ «Ելքին»: Հետեւաբար «օպտիմալ» թիվը 9 է, քանի որ այդ դեպքում ՀՀԿ-ն ստանում

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ

Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ

Զարուհի Փոստանջյանի պատասխանը ՀՔԾ-ին

Ի գիտություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին  Ի գիտություն ՀՀ գլխավոր դատախազին Ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Նարեկ Օսյանի գրության Հարգելի պարոն Օսյան, Սույն թվականի մայիսի 22-ին Ձեր անունից ստացել եմ գրություն, համաձայն որի` Դուք խնդրում եք ինձ տրամադրել նյութեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր մատնանշած դեպքը հեռարձակվել է ուղիղ եթեր, և

Թուրքիայի մշակույթի նախարար. «Մենք զգայուն ենք ոչ միայն հայերի կրոնական կառույցների, այլև բոլոր փոքրամասնությունների կրոնական կառույցների հանդեպ» (Տեսանյութ)

Ախթամար կղզու եկեղեցին գիտեք, այնտեղ տարվա որոշակի օրերին պատարագ է մատուցվում, բացի այդ, զբոսաշրջիկները շատ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում: Մեր հարաբերությունները լավ են

«Մի հատ վրձին տայիք` նկարեի». Առաջարկում է նկարչուհին

Այսօր «Նարեկացի» արվեստի միության հարկի տակ բացվեց Սուսաննա Հարությունյանի անհատական երկրորդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում էր «Հայտնություն» խորագիրը: Ինչպես նշեցին հյուրերը, այն իսկապես հայտնություն էր իրենց համար: Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Լևոն Իվանյանը, որը իր խոսքում ասաց. «Ակադեմիական օրենքն ասում է, որ, անպայման, համապատասխան ճանապարհով պիտի անցնել, նկարիչ դառնալու համար: Բայց կյանքը հաշվի չի

Նոր զարգացումներ Վարդան Ղուկասյանի որդու գործով․ հայտնվել է տուժողն ու ցուցմունք տվել

Դեռևս 10 օր առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն իր ընկերների հետ մտել էր իրենց ընտանիքին պատկանող, սակայն «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանին վարձավճարով տված «Մուշ» թաղամասի գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին։ Ըստ նույն տեղեկությունների՝ տուժել է երիտասարդ մի աշխատակից, որի աչքը կուրանալու վտանգի առաջ է։

Վարորդը փոխհատուցում է պահանջում՝ անբարեկարգ ճանապարհի հետեւանքով վնասված մեքենայի համար

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գետիկ գյուղի բնակիչ Վլադիմիր Ղալեչյանն ընդդեմ՝ Վանաձոր համայնքի գործով հերթական դատական նիստը: Դատական գործը նախադեպային է: Հայցվոր՝ Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի բնակիչ Վլադիմիր Ղալեչյանը 2016թ.-ի հունիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում իր վարած «Վոլվո» մակնիշի մեքենայով Վանաձորից ուղեւորվել է դեպի Ալավերդի քաղաք: Ճանապարհին՝ Վանաձորի Երրորդ մաս կոչվող թաղամասի

Մելանյա Թրամփը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը (Տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը չի բռնել ամուսնու ձեռքը՝ Թել Ավիվի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։ Տեսահոլովակը հրապարակել է Newsweek պորտալը։ Տեսանյութում երևում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բավական երկար ժամանակ պարզում է ձեռքը։ Սկզբում կինն արհամարհում է նրան, իսկ հետո թեթևակիորեն հրում իրեն մեկնած ձեռքը։ Դրանից հետո նյարդայնացած Թրամփը սկսում է ուղղել

Սենիկ Կարա-Պողոսյան. «Տարիներ առաջ դարձա մեր հանրապետությունում «Բարսելոնայի» միակ VIP-Socio-ն»

Aravot-ը զրուցել է մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի հետ: – Ե՞րբ եք սկսել մեկնաբանի կարիերան: – Ֆուտբոլային մեկնաբանի կարիերան սկսել եմ 2000 թվականի մայիսի 1-ին: Արդեն 17 տարի է: Մինչ այդ 8 տարի աշխատել եմ «Երեւանի Ոսկերչական Գործարանում», որպես քար-ամրացնող առաջին կարգի վարպետ եւ փորագրիչ:  – Ինչպե՞ս որոշեցիք, որ մարզական մեկնաբան եք դառնալու: – Մարզական մեկնաբան

ՆԱՏՕ-ն կընդլայնվի Վրաստանի, Ուկրաինայի, Մոնտենեգրոյի հաշվին. Սոլոխ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի դաշինքի ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսվում է մայիսի 25-ին։ «Դա Բրյուսելում առաջիկայում սպասվող հանդիպման բաղադրիչներից մեկն է։ Մենք պետք է միասնական լինենք այն հարցերում, որոնք մեզ են վերաբերում՝ կապված

Կարենին խփել են, երբ լուսադեմին՝ անդադար կրակոցներից հետո բարձրացել էր տեսախցիկը վերցնելու (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղի եկեղեցում տեղի ունեցավ Արցախի Մատաղիսի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 21-ամյա Կարեն Դանիելյանի հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցու բակում կանգնելու տեղ չկար. նրան հրաժեշտ տալու էին եկել ողջ գյուղը՝ թե տղամարդիկ, թե կանայք, ինչպես նաև մեծ թվով զինվորականներ: Գյուղապետ Միշա Ղրզոյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Գիշերն ահագին անհանգիստ է եղել, լուսադեմին խաղաղ է

Գորիսում երիտասարդ աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ 2017թ. ապրիլի 6-ին` ժամը 01:20-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ էր ստացվել, որ ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցից ամուսնության նպատակով առևանգել են  աշխատանքից վերադարձող

Արցախցի մարզիկները դարձել են Եվրոպայի չեմպիոններ. «Արցախպրես»

«Արցախպրես». Մայիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել են առաջին, երեքը` երրորդ տեղ: Եվրոպայի  չեմպիոններ են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48

Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Սարատակցիների ասած` «Ադրբեջանի շպիոնի» հետքերով. ի՞նչ են պատմում ականատեսները. (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է,  Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում երեկ հայտնվել էր կասկածելի մի տղամարդ՝ ներկայանալով որպես Արցախում նահատակված 21-ամյա Կարեն Դանիելյանի հրամանատարի տեղակալ: Տղամարդը հայտնվել էր Կարեն Դանիելյանի դին գյուղ տեղափոխելուց առաջ: Գյուղացիներից մեկն էլ, նրան՝ որպես իրենց հերոս զավակի հրամանատարի տեղակալի պատիվ էր տվել, անգամ վճարել էր խանութում նրա գնած հացի փողը, քանի որ

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

«Վրաստանի անորակ ելակն ու ՌԴ-ից բերած էժան վարունգն է մեր շուկայում, տեսե՞լ եք». Ստեփան Գրիգորյան

Ազդեցությունը ՌԴ-ից այնքան մեծ է, որ ԱՄՆ-ն մտածում է իրոք՝ իմաստ ունի՞ սրանց հետ գործ ունենալ: Դա ոչ մի կապ չունի ՌԴ-ի քաղաքականության հետ: Դա կոռուպցիոն պայմանավորվածությունն է մեր կառավարության ՌԴ-ի «Գազպրոմի» հետ: Ջարդեք այդ կոռուպցիոն կապը, որ փոխվի: Քաղաքական էլիտայում դուք մեկից լսե՞լ եք, որ սուր դնի այդ հարցը:

Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն

Մայիսի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության հովանավորությամբ «Octopusteam» ակումբը՝ Խֆարդեբիանի քաղաքապետարանի և «Hye Riders» մարզական ակումբի հետ համագործակցությամբ, կազմակերպեց «Ծովի խորքից մինչև լեռան բարձունք» միջոցառումը: Միջոցառման ընթացքում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ձմեռային մարզաձևերի խոշորագույն կենտրոն՝ Լիբանանի Խֆարդեբիան քաղաքի վարչական տարածքի բլուրներից մեկի վրա տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի

«Ավրորա 2016» մրցանակաբաշխության հաղթողը Արցախում է. Արցախպրես

Այսօր՝ մայիսի 22-ին, Շուշի է ժամանել «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտյան Շուշիի ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ու Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ուղեկցությամբ Մարգարիտ Բարանկիցեն այցելել է եկեղեցի, աղոթել և մոմ վառել: Այնուհետև Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հոսքային դպրոցի նախապատրաստական

Դավիթ Սահակյանը դժգոհ է, որ հունիսի 1-ին իր տղաները քննություն են հանձնելու

4-րդ դասարանն ավարտողները քննության են մասնակցելու

Քննություն է տարվում՝ պարզելու շտաբում լրագրողին սպառնալու դեպքի հանգամանքները. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել լրագրողի առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Ըստ ստացված քրեական գործի տվյալների՝ 2017թ. մայիսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը Երևան քաղաքի Նար-Դոս

«Աշխատատեղեր»

«Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք». սա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Այդ իրավունքների պաշտպանությամբ մեր երկրում զբաղվում են բյուջեից գումարներ ստացող հազար ու մի կառույցներ, որոնք, սակայն, աչք են փակում այնպիսի խախտումների վրա, որոնք թույլ են տալիս գործատուները: Լուսանկարում պատկերվածը «աշխատատեղեր» են` փողոցներում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031