Օրվա լրահոսը
Բաղրամյանում ինքնահրկիզում կատարած Ք. Գրիգորյանի գործով բողոքը վերաքննիչը մերժեց
Այսօր՝ 2017 թ. մայիսի 22-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանը լրագրողների հետ զրույցում Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել: Դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր
«Նատալի ֆարմը», «Ղարաբաղցյանշինն» ու «Վեգա ուորլդը» հարկեր են թաքցրել
Հարկայինը հրապարակել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք առաքած ընկերությունների անունները
Իջեւանցի կնոջը 200 հազար դոլար տված գյուղապետը ԱԺ պատգամավորի թեկնածու էր
Տավուշի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում
ԴԱՀԿ-ն՝ «Ֆիրդուսնոցում»
Ֆիրդուսի փողոցի 12 հասցեի հետ կապված Կենտրոնի քննչականում կա քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Նշյալ հասցեի բակում յոթ բնակելի տներ են, կից օժանդակ շինություններ: Բնակիչներից Լաուրա Առաքելյանին մենք հանդիպել էինք օրեր առաջ, որն էլ ասել էր, թե ԴԱՀԿ-ն իրեն տեղեկացրել է մայիսի 12-ին շինությունից հնարավոր վտարման մասին: ԴԱՀԿ կատարողական գործողությունները, սակայն, վերաբերում էին
Կազատագրվի,՞ ի վերջո, մեր երկիրը աղբի գերությունից
Ականատեսներից մեկի վկայությամբ՝ 1945թ. Բեռլինում, կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց անմիջապես հետո, նկուղներում եւ ապաստարաններում պատսպարված մարդիկ արդեն մայիսի 12-14-ին դուրս էին եկել փողոց եւ սկսել էին մաքրել քաղաքը: Մարդիկ շարք էին կանգնել եւ մեկը մյուսին փոխանցելով մաքրում էին շենքերի աղյուսները: Այդ շարքի մեջ ականատեսը նկատել է հենակներով տարեց մի գերմանացի ուսուցչի, որը չնայած իր քաղցած, հյուծված
Ո՞վ է Սարատակ գյուղում հայտնված տղամարդը, որին կասկածում են Ադրբեջանի լրտես լինելու մեջ
Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում, որտեղ երեկ հայտնվել էր կասկածելի մի անձնավորություն, ներկայանալով որպես Արցախում զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի հրամանատարի տեղակալ, գյուղապետ Միշա Ղրզոյանի ասելով՝ թափառաշրջիկ բոմժ է, որը, իր տպավորությամբ, նույնիսկ հոգեկան խնդիրներ ունի: Ըստ գյուղապետի` Ադրբեջանից ուղարկված լրտեսը երբեք չէր գա, չէր մտնի գյուղամեջ, չէր շփվի գյուղացիների հետ, ցուցադրաբար չէր կատարի իրեն տրված հանձնարարությունը:
Ավարտվել է աթլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը
2017 թվականի մայիսի 19-21-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել աթլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են Երևան, Արտաշատ, Կապան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքների և Արցախի 115 մարզիկ-մարզուհիներ: Մրցումներն անցկացվել են տղամարդկանց և կանանց 35 մրցաձևերից: ՀՀ չեմպիոններ են դարձել` 100 մետր վազք մրցաձևում Մարիանա Բաղյանը (12.3 վրկ) և Արամայիս Սարգսյանը (11.4 վրկ), 200 մետր
«Հանուն ապագայի անսխալականության դատապարտեցի թույլ տված վրիպումներն ու սխալները»
Արվեստի ու գրականության, գիտության ներկայացուցիչների հետ զրույցներում, երբ խոսքը գնում է այլեւս երկնային կյանքով ապրող երեւելիների մասին, հաճախ ենք լսում հետեւյալ արտահայտությունը՝ «նրա մահով ընդհատվեց…»: Այս դեպքում խոսքը վերաբերում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Կիրակոսյանին, որի գործընկերներից շատերն այսօր էլ առիթի դեպքում բարձրաձայնում են, թե նրա մահով ընդհատվեց մասնավորապես Սասունի պատմության մասին մեծարժեք ուսումնասիրությունը՝
Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղություններից մեկին պատկանելով` միաժամանակ
5 անձ ձերբակալվել է քաղաքացու առևանգելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1983թ. ծնված Ա.Վիրաբյանի առևանգման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ 2017թ. մայիսի 19 -ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցից առևանգել են քաղաքացի Ա.Վիրաբյանին:
Գեղասահքի հայ աստղերը ժամանում են Երեւան
Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մայիսի 22-ից 23-ը կանցկացվի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մեր հանրապետության բոլոր առաջատար մարզիկներից բացի, մասնակցելու են Ռուսաստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներ: Հայաստանի առաջնությունը ներկայացուցչական է լինելու ոչ միայն արդեն ճանաչում ձեռք բերած գեղասահորդներով, այլեւ մարզաձեւում միջազգային հեղինակություն վայելող մասնագետներով: Մասնավորապես, որպես առաջնության պատվավոր հյուր Ռուսաստանից Երեւան է ժամանելու Չմշկորդների
Սերժ Սարգսյանի ելույթի երկու ուղերձները՝ ըստ Արմեն Առաքելյանի
Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, ըստ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանի, ուղղված էր ոչ թե ժողովրդին, այլ իր թիմակիցներին ու ԱԺ պատգամավորներին:
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական
Մեր երկրում մարդու իրավունքները թաղված ճահճի մեջ. Անահիտ Բախշյան
Մարդու իրավունքների և հատկապես աշխատանքային իրավունքների խախտման ու անպաշտպանության վերաբերյալ այսօր նամակով դիմեցի ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին: Բովանդակությունը կարդացեք ստորև. «Որպես Երևանի ավագանու անդամ՝ այս թեմայով երկրորդ նամակն եմ գրում Ձեզ, ու Կառավարությունը մեր հասարակությանը հուզող այս կարևոր խնդրին որևէ կերպ պարտավոր է արձագանքել և լուծում տալ: Որքան էլ ԱԺ-ում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը
Դասարաններում տեսանկարահանումները պետք է սահմանափակվեն
Դրանք անձի անձնական տվյալների պաշտպանության խախտումներ են պարունակում
Ընդհանուր թուլության բուժում
Մասրենու եւ վարդերի ծաղկման շրջանն է, եւ եթե ձեր օրգանիզմում զգում եք ընդհանուր թուլություն, ապա կարող եք այն վերացնել հենց մասրենու եւ վարդաթերթերի միջոցով: Վերցնել 200 գրամ մասրենու ծաղկաթերթ եւ նույնքան վարդենու ծաղկաթերթ, այդ բոլորն աղալ, քամել եւ մզվածքը խմել կումերով: Կարող եք փորձել նաեւ մեկ այլ դեղամիջոց. վերցնել 200 գրամ մեղրաջուր, 3 լիտր գինու
Միջոց՝ որը կանխում է մազաթափությունը
Մազերի եւ գլխամաշկի որակը լավացնելու համար ձեզ ենք առաջարկում բնական եւ փորձված միջոցներից մեկը: Գլխամաշկը մերսել սոխի հյութի, կոնյակի եւ կռատուկի արմատների խաշուկի խառնուրդով` 1 բաժին կոնյակ, 4 բաժին սոխի հյութ, 6 բաժին կռատուկի արմատի խաշուկ: Այս բոլորը խառնել իրար եւ ամեն օր մերսել գլուխը եւ 3 ժամ հետո լվանալ: Սա չի թողնում մազերը թափվել,
«Արամ արք. Աթեշյանը պատրաստ է հրաժարվել իր լիազորություններից՝ ըստ իմ տեղեկությունների». Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)
«Նախկինում Մայր Աթոռում որոշվել էր, որ փոխանորդը պետք է իր լիազորություններից հրաժարվի, բայց նա չի հրաժարվել, դեմ է գնացել Մայր Աթոռի որոշմանը: Արամ Աթեշյանը չի կարողանում հաշտվել պարտված լինելու փաստի հետ»,-ասում է Սարգիս Հացպանյանը
Կայացավ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված համերգ-ներկայացումը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 20-ին կազմակերպված համերգ-ներկայացումը նվիրված էր ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյա հոբելյանին: Համերգ-ներկայացմանը ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ «Առաջին Տաթևիկ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան օպերային երգիչներ Հասմիկ
Ճանապարհային ոստիկանության խնդրանքը քաղաքացիներին
Հարգելի քաղաքացիներ, վարորդական իրավունքի վկայականների, Ճանապարհային ոստիկանության կողմից տրվող այլ փաստաթղթերի կամ առավել հաճախ հանդիպող՝ տրանսպորտային միջոցների համարանիշների կորստյան դեպքում՝ գտնողներին խնդրում ենք մոտենալ առաջին իսկ պատահած Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին և հանձնել՝ թողնելով նաև Ձեր հեռախոսի համարը՝ արդյունքների մասին Ձեզ իրազեկելու համար: Ճանապարհային ոստիկանություն
Գուցե B1 եւ B2 վիտամինների պակաս ունեք
Վիտամինների պակասությունը լուրջ խնդիրների է հանգեցնում, եւ եթե մտահոգված եք ձեր առողջությամբ, ապա ուշադիր եղեք: Օրինակ, եթե անընդհատ գլխացավեր եք ունենում, հոգնածություն, մկանային թուլություն, մարսողական ուղիների եւ նյարդային համակարգի խանգարում, եղունգների դյուրաբեկություն, ապա ձեր օրգանիզմում կա վիտամին B1-ի պակաս, որը լրացնելու համար անհրաժեշտ է իմանալ, որ այս վիտամինը պարունակում է խոշոր աղացած ալյուրը, ցորենի հացը,
Ուշուի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 10 մեդալ
Մայիսի 20-ին Թբիլիսիում ավարտվել է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են 820 մարզիկներ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է 16 մարզիկներով, որոնք մրցել են ցինդա, տաոլու (շարժողական վարժությունների համալիր) և վին-չուն ձևերում: Մեծահասակներից Սվետլանա Մոսոյանը արժանացել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, իսկ Արմեն
Ջիվան Ավետիսյանը Կաննի կինոշուկայում քննարկել է իր հաջորդ ֆիլմի հետ կապված մանրամասներ (Տեսանյութ)
Կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ Ջիվան Ավետիսյանը, մասնակցելով Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկային, այս օրերին մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Այս անգամ Ջիվան Ավետիսյանը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են՝ Արտավազդ Եղիազարյանն
Մայիսի 23-ին Քարվաճառ – Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ – Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ նպատակով սույն թվականի մայիսի 23-ին առավոտյան ժամը 600-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: ԼՂՀ Արտակարգ Իրավիճակների Վարչություն
Ուխտագնացություն Հայաստանի սրբավայրեր
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և թեմի առաջնորդարանի աջակցությամբ, 2017 թվականի մայիսի 20-ին կազմակերպվեց թբիլիսահայ հավատացյալների մեկօրյա ուխտագնացություն Հայաստանի սրբավայրեր Հաղարծին և Գոշավանք: Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և բարեմաղթությամբ, թբիլիսահայ շուրջ 90 ուխտավորներ, եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի առաջնորդությամբ ու Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և
Հոգաբարձուների խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում
Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ից իրականացնում է մի շարք հաշվետու միջոցառումներ, ներառյալ՝ ենթակառուցվածքների բացումներ եւ այցեր արցախյան եւ հայաստանյան ծրագրեր: Պատվիրակությունը՝ կազմված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից, աշխատակիցներից, մայիսի 20-ին մեկնեց Արցախ՝ ծանոթանալու հաշվետու տարում ավարտված եւ ընթացիկ ծրագրերին: Շուրջ 45
Չեմպիոն, երկու փոխչեմպիոն, հինգ բրոնզե մեդալակիր
Ավարտվեց Եվրոպայի սամբոյի 2017թ. առաջնությունը, ուր հայ մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին Մարզական սամբո Տիգրան Կիրակոսյան- 52կգ քաշային կարգ /Վանաձոր/-1-ին տեղ Մաքսիմ Մանուկյան-57 կգ ք/կ /Գյումրի/-3-րդ տեղ Արթուր Սահակյան-62 կգ ք/կ /ԲԿՄԱ /-2-րդ տեղ Արսեն Ղազարյան-74 կգ ք/կ /Վանաձոր/ -3-րդ տեղ Մարտական սամբո Գրիգոր Մխիթարյան -52 կգ
«Տաշիրը» գնել է «Իզվեստիա» հրատարակչության շենքը
«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» հրատարակչության («Իզվեստիա» ԲԲԸ) շենքը գնելու գործարքը և անցել դրա ռենովացիային. նախագծով ենթադրում է ստեղծել նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախագծին մոտ կանգնած աղբյուրը: «Հայտնի է դարձել, որ ընթացիկ տարվա փետրվարին ավարտվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից «Իզվեստիա» հրատարակչության շենքը գնելու գործարքը… Այս պահին


















































