Օրվա լրահոսը

«Էրեբունի ռազմաբազայում Պուտինի անձնական խոհարարը ընկերություն է բացում, սա՞ է ձեր ինվեստիցիան». Ռուբեն Մեհրաբյան

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, Հայաստանի կողմից տարվող այս ռուսամետ քաղաքականությունը նրանից է, որ համակարգն այս ձեւով ինքնապահպանման խնդիրն է լուծում. «Եթե ռուսամետությունը համակարգը պահպանելուն օգնում է, ուրեմն այո, իրենք ռուսամետ են եւ կմնան այնքան ռուսամետ, ինչքան օգնում է համակարգը պահպանելուն»:

«Տարածաշրջանային անվտանգություն ցանկանում է հենց Իրանը, ինչը ՀՀ-ի օգտին է». Արտյոմ Տոնոյան. (Տեսանյութ)

«Նախորդ չորս տարում հայ-իրանական հարաբերություններում ձեռքբերումներն ակնհայտ են»,-ասում է իրանագետը «Հայ-իրանական հարաբերությունները զարգանում են՝ անկախ այն փաստից, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Իրանի քաղաքական վերնախավում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով օրերս Իրանում կայացած նախագահական ընտրություններին: Հիշեցնենք, որ Հասան Ռոհանին վերընտրվել է: «Նախորդ չորս տարում հայ-իրանական հարաբերություններում ձեռքբերումներն ակնհայտ են, մասնավորապես՝ վիզային ռեժիմի

«Բռնել են, փակել են ազգային հերոսին, հիմա էլ էս կողմ, էն կողմ ընկած՝ նոր ապացույցներ են ման գալիս». Գուրգեն Եղիազարյան

«Այն ժամանակ Սերժ Սարգսյանին հարցնեիք՝ ով է Սամվել Բաբայանը, կասեր Աստծո պես մի բան». Գուրգեն Եղիազարյան

Ըստ հաղորդման` հարկադիր կատարողները չարաշահել են պաշտոնեական դիրքը

Դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Մ. Պ.-ի դիմումի և հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, Մ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Ա. Պ.-ն, համապատասխան պայմանագրով «Գ. Տ.» ՍՊԸ-ին է հանձնել ռեստորանային

Ի՞նչ «մարտական» անօդաչուներ նկատի ունի Ադրբեջանը

Հայկական կողմից նախօրեին իրականացված գործողությունները ադրբեջանական սադրանքին համարե՞լ պատասխան գործողություններ, ինչի մասին զգուշացրել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, թե՞ դրանք դեռ կունենան շարունակություն: «Առավոտը» razm.info կայքի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ պատասխան ռազմական գործողությունները հայկական կողմից կունենա՞ն շարունակություն, ի՞նչ զարգացումների մասին է հուշում իրավիճակը, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Ով դա որոշում է, դրա մասին հանրայնորեն բացահայտ չի

«Լեւոն Տեր-Պետրոսյանից հարցրեք՝ ում ինչ խոստում է տվել էն գլխից, որ այս ճանապարհով ենք գնում».

Ըստ Լեւոն Շիրինյանի այս իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը Ադրբեջանին չպարտադրի հարյուր տոկոսանոց խաղաղություն

Ստամբուլում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված գագաթաժողովը

Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը: Գագաթաժողովը բացեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցում էին Հունաստանի, Մոլդովայի նախագահները, Ռուսաստանի վարչապետը, մի շարք երկրների փոխվարչապետեր, ԱԳ նախարարներ և փոխնախարարներ: Գագաթաժողովին և ԱԳ նախարարների

Ալիկ Սարգսյանը խոստանում է «ապրել մարդավարի»

Նորընտիր պատգամավոր նախկին ոստիկանապետը ընկալել է նախագահի պահանջը – Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը մեկուկես ժամանոց ելույթ ունեցավ. ի՞նչ հասկացաք այդ ելույթից: – Հիմնավոր, հիմնադիր ելույթ էր: – Որո՞նք էին այդ ելույթի հիմնական ուղերձները: – Նախագահը ցույց տվեց մեր հիմնական ուղղությունները: Ինչու ոչ` նաեւ երկրի զարգացման ուղղությունները եւ հիմնական շեշտադրումները` որտե՞ղ պետք է արվի: – Որպես

«SAS GROUP»-ը կրկին առաջինն է

SAS -ը սուպերմարկետներից առաջինն է Հայաստանում, որին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվել է մսի համապատասխանության տեղեկատվական պիտակ: Պիտակը տրամադրվել է «SAS GROUP» ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում: Ըստ այդմ՝ SAS սուպերմարկետների ցանցն իր սպառողներին առաջարկում է միայն սպանդանոցային ծագում ունեցող միս, որը

«1999թ. Մայր Աթոռում ԱԱԾ-ականները զենքով սպառնացել են Մեսրոպ Մութաֆյանին. ներկայիս կաթողիկոսն արյունով օծված է». Հացպանյան (Տեսանյութ)

«Այն ժամանակ, երբ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր, դրսից եկած եկեղեցականներին սենյակ առ սենյակ մտել-վախեցրել են»,-ասում է փորձագետը

«Ասել են՝ կույրաղիքն ա, հետո ամորձին հեռացրել. Մեղրու հիվանդանոցը «եվրանորոգած սպանդանոց ա»

«Առավոտի» մայիսի 17-ի՝ «Մահացածի հարազատները վրդովվել են ԱՆ պատասխանից. «Սրտի խնդիր ուներ, իսկ բժիշկներն ասում էին՝ ստամոքսը մրսացրել է» հոդվածից հետո մեր խմբագրությանը կրկին դիմեցին մի շարք մեղրեցիներ, որոնք եւս դժգոհեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բուժանձնակազմից: Հիշեցնենք, որ մենք հրապարակել էինք այս հիվանդանոցում մահացած 40-ամյա Սուրեն Սարգսյանի հարազատների դժգոհությունը, ըստ որի՝ 40-ամյա տղամարդու մահվան պատճառը

«Գնացեք փող ռուսներից վերցրեք». Արա Պապյանը հիշեցնում է՝ Վիլսոնի արձանն անգամ չդրեցին ՀՀ-ում, ինչո՞ւ ԱՄՆ-ն փող տա

Հասարակ մի բան՝ կառավարությունը որոշում էր կայացրեց ի նշան երախտիքի Վիլսոնի արձանը դնել Հայաստանում, որովհետեւ 132 հազար որբ է փրկել, որոշումից հետո անգամ ամեն ինչ անում էին, որ չդնեն, ասում են՝ տեղ չկա: Դրանից հետո մի 5-6 հատ արձան են դրել Երեւանի կենտրոնում: Երբ խոսում ես, քեզ պարզ տեքստով ասում են՝ ռուսները կնեղանան:

«Այսօր ՀՀ կառավարությունը բնապահպանական և մասնավորապես` կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, դասում է ազգային և պետական գերակայությունների շարքում»

ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Հարգելի հայրենակիցներ Մայիսի 22-ին աշխարհի բազմաթիվ երկրների հետ  միասին Հայաստանը նշում է կենսաբազմազանության միջազգային օրը: Կենսունակ էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը մարդկության գոյության կարևորագույն նախապայմաններից են, որոնք ընձեռում են հասարակության զարգացման և տնտեսական աճի լայն հնարավորություններ: Համաշխարհային տնտեսության թռիչքային աճի ներկայի տեմպերն առաջնային հարթակ են մղում կենսաբազմազանության պահպանության խնդիրները:

Նոր Գեղի-Արգել-Արզական–Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Կոտայքի մարզ, որտեղ ընթացքի մեջ են Նոր Գեղի – Արգել – Արզական – Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները: Շինարարությունն իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում: Շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին, սակայն եղանակով պայմանավորված՝ ձմռանը դադարեցվել էին: Մարտ ամսից աշխատանքները վերսկսվել

Ռուզաննա Սիրունյան. «Քեզ համար, Ազնավուր» համերգը անակնկալներ ունի»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, օպերային եւ էստրադային երգիչների մասնակցությամբ, հունիսի 1-ին եւ 2-ին հանդես կգա  «Քեզ համար, Ազնավուր» յուրատեսակ համերգով: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը. «Համերգի գաղափարը մշակույթի նախարարի կողմից է առաջարկվել: Նախարարը շատ էր  ուզում, որ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա հետ կապված համերգ

Հայկական ժողովրդավարության ամերիկյան ֆինասավորումը

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Մամուլի ազգային ակումբի նախագահ ՄԱՀՀԻ գործընկեր   Ամփոփ: Հետազոտության մեջ քննության են առնվում ժողովրդավարության կայացման խնդիրները հետխորհրդային Հայաստանում, ՀՀ ժողովրդավարական հաստատությունների և ազատությունների կայացման համար ԱՄՆ կողմից հատկացված ֆինանսական և այլ բնույթի օգնության ծրագրերը, առանձնացվում և հիմնավորվում են այդ օգնության փուլերը, ուղղությունները, հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ ծրագրերի, ֆինանսավորման արդյունավետությունը, այս համատեսքտում նաև՝ հայ–ամերիկյան

Վրաստանի վարչապետն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ, քննարկվել են եռակողմ ձևաչափով՝ Վրաստան- Ադրբեջան-Թուրքիա, համագործակցությունն ամրապնդնելու հեռանկարները: Վրաստանում Հասանովը հանդիպում է ունեցել նաև այդ երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ, քննարկվել են ռազմական

Բժիշկ-պացիենտ առցանց կապը կներդրվի Հայաստանում

Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի (Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus)) հիմնադիր և սեփականատեր Ալեքս Շնայդերը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նա հավելվածը ներկայացրել է տնօրինությանը, բժիշկներին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, մանրամասն ներկայացնելով հավելվածի նպատակը, առաձնահատկություններն ու

Ռուսաստանը նոր սպառազինություն կմատակարարի Հայաստանին. Դմիտրի Շուգաև

Ռուսասատանը ծրագրում է նոր սպառազինություն մատակարարել ՀԱՊԿ իր գործընկերներին, այդ թվում Հայաստանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: Նրա խոսքով՝ 2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանական արդյունաբերության արտադրանք մատակարարել Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի, մասնավորապես ուղղաթիռների, ինչպես նաև հակաօդային պաշտպանական համակարգերի և զրահատանկային տեխնիկայի մասին է:

Գոշ լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները կմեկնարկեն անձրևների դադարից անմիջապես հետո

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ: «Վենդոռ» ՍՊԸ-ի և «Էս Գրուպ» ՍՊԸ-ի միջև ձևավորվել է իրավապայմանագրային համապատասխան դաշտ, ինչի արդյունքում «Էս Գրուպ» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների խորհրդատվական աջակցությամբ և «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով կիրականացնի ափամերձ տարածքների

Վահանաձեւ գեղձի հիվանդությունը համաճարակի է վերածվել. ահազանգում են բժիշկները

ՄԻ շարք էնդոկրինոլոգներ ու վիրաբույժներ, որոնք գրեթե ամեն օր օրը մի քանի մարդու վահանաձեւ գեղձի հիվանդություն են ախտորոշում ու վիրահատություն անում, մտահոգություն են հայտնում, որ այս խնդիրը Հայաստանում գրեթե համաճարակի է վերածվել: Նրանց վստահեցմամբ՝ ամեն երրորդ քաղաքացին այսօր վահանաձեւ գեղձի խնդիր ունի: Բարձրացել է նաեւ վահանաձեւ գեղձի ուռուցքների հիվանդացության ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ այսպիսի

Նարինե Մկրտչյան. «Երեւանը անբավարար է ստացել». Ինչքան փող է տվել ԱՄՆ-ն ՀՀ-ին ժողովրդավարության համար ու ինչ է ստացել

2017-ի ԱԺ ընտրություններին, ըստ զեկուցողի, ազատ ընտրական համակարգը փլուզվեց, եւ պետական համակարգն ամբողջովին ներգրավվեց ընտրակեղծարարության մեջ: Հայաստանը չբռնեց ժողովրդավարության քննությունը: Հայաստանը 168 երկրների շարքում կոռումպացվածության մակարդակով 95-րդն է, Հայաստանին հաջորդում են Մալին եւ Մեքսիկան:

Բաղրամյանում ինքնահրկիզում կատարած Ք. Գրիգորյանի գործով բողոքը վերաքննիչը մերժեց

Այսօր՝ 2017 թ. մայիսի 22-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանը լրագրողների հետ զրույցում Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել: Դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր

«Նատալի ֆարմը», «Ղարաբաղցյանշինն» ու «Վեգա ուորլդը» հարկեր են թաքցրել

Հարկայինը հրապարակել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք առաքած ընկերությունների անունները

Իջեւանցի կնոջը 200 հազար դոլար տված գյուղապետը ԱԺ պատգամավորի թեկնածու էր

Տավուշի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում

ԴԱՀԿ-ն՝ «Ֆիրդուսնոցում»

Ֆիրդուսի փողոցի 12 հասցեի հետ կապված Կենտրոնի քննչականում կա քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Նշյալ հասցեի բակում յոթ բնակելի տներ են, կից օժանդակ շինություններ: Բնակիչներից Լաուրա Առաքելյանին մենք հանդիպել էինք օրեր առաջ, որն էլ ասել էր, թե ԴԱՀԿ-ն իրեն տեղեկացրել է մայիսի 12-ին շինությունից հնարավոր վտարման մասին: ԴԱՀԿ կատարողական գործողությունները, սակայն, վերաբերում էին

Կազատագրվի,՞ ի վերջո, մեր երկիրը աղբի գերությունից

Ականատեսներից մեկի վկայությամբ՝ 1945թ. Բեռլինում, կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց անմիջապես հետո, նկուղներում եւ ապաստարաններում պատսպարված մարդիկ արդեն մայիսի 12-14-ին դուրս էին եկել փողոց եւ սկսել էին մաքրել քաղաքը: Մարդիկ շարք էին կանգնել եւ մեկը մյուսին փոխանցելով մաքրում էին շենքերի աղյուսները: Այդ շարքի մեջ ականատեսը նկատել է հենակներով տարեց մի գերմանացի ուսուցչի, որը չնայած իր քաղցած, հյուծված

Ո՞վ է Սարատակ գյուղում հայտնված տղամարդը, որին կասկածում են Ադրբեջանի լրտես լինելու մեջ

Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում, որտեղ երեկ հայտնվել էր կասկածելի մի անձնավորություն, ներկայանալով որպես Արցախում զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի հրամանատարի տեղակալ, գյուղապետ Միշա Ղրզոյանի ասելով՝ թափառաշրջիկ բոմժ է, որը, իր տպավորությամբ, նույնիսկ հոգեկան խնդիրներ ունի: Ըստ գյուղապետի`  Ադրբեջանից ուղարկված լրտեսը երբեք չէր գա, չէր մտնի գյուղամեջ, չէր շփվի գյուղացիների հետ, ցուցադրաբար չէր կատարի իրեն տրված հանձնարարությունը:

Ավարտվել է աթլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը

2017 թվականի մայիսի 19-21-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել աթլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են Երևան, Արտաշատ, Կապան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքների և Արցախի 115 մարզիկ-մարզուհիներ: Մրցումներն անցկացվել են տղամարդկանց և կանանց 35 մրցաձևերից: ՀՀ չեմպիոններ են դարձել` 100 մետր վազք մրցաձևում Մարիանա Բաղյանը (12.3 վրկ) և Արամայիս Սարգսյանը (11.4 վրկ), 200 մետր

«Հանուն ապագայի անսխալականության դատապարտեցի թույլ տված վրիպումներն ու սխալները»

Արվեստի ու գրականության, գիտության ներկայացուցիչների հետ զրույցներում, երբ խոսքը գնում է այլեւս երկնային կյանքով ապրող երեւելիների մասին, հաճախ ենք լսում հետեւյալ արտահայտությունը՝ «նրա մահով ընդհատվեց…»: Այս դեպքում խոսքը վերաբերում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Կիրակոսյանին, որի գործընկերներից շատերն այսօր էլ առիթի դեպքում բարձրաձայնում են, թե նրա մահով ընդհատվեց մասնավորապես Սասունի պատմության մասին մեծարժեք ուսումնասիրությունը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031