Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում  է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող

Արամեի բախտն ի սկզբանե բերել է (Ֆոտոշարք)

Հետխորհրդային տարիներին անհասանելի թվացող մշակութային այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են Կրեմլի պալատը, Մեծ թատրոնը, Մարիինյան թատրոնը եւ այլն, այսօր արդեն հասանելի են յուրաքանչյուր արվեստագետի եւ կոլեկտիվի համար: Սակայն ռեժիսոր Լեւոն Իվանյանը, որը մի շարք միջոցառումներ է իրականացրել, այս դեպքում՝ Կրեմլի պալատում, տարածված կարծիքը չի կիսում: Նրա խոսքերով՝ վարձակալումը դեռ բավարար չէ. «Ամենայն մանրամասնությամբ տվյալ արվեստագետը, կոլեկտիվը

«Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հոռետես պետք է լինել». Արտյոմ Տոնոյան (Տեսանյութ)

Ըստ փորձագետի՝ սպասել, որ Իրանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իրատեսական չէ

Հայաստանին առողջ զինվորներից բացի նաեւ առողջ կառավարիչներ են անհրաժեշտ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հրաչյա Ռոստոմյանին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելիս նորանշանակ նախարարին հորդորեց ամբողջ ազգաբնակչությանը վարակել առողջ ապրելակերպով եւ որքան արագ, այնքան լավ: Նախարարությունը մասսայական սպորտը զարգացնելու, առողջ ապրելակերպը ազգաբնակչության լայն շրջաններում տարածելու նպատակով բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնում է, որոնցում իսկապես ընդգրկված են ամենատարբեր խավերը, սկսած մարզական ընտանիքներից, հաշմանդամություն ունեցողներից, վերջացրած

Միասնական քննություն հանձնող շրջանավարտների թիվը կտրուկ նվազել է. «Ա1+»

9737 դիմորդ այս տարի ցանկանում է հանձնել միասնական քննություններ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը պակասել է 1500- ով: Նրա խոսքերով՝ հիմնական պատճառներից մեկը շրջանավարտների թվի պակասն է: Նաեւ այլ պատճառներ կան՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմողների թիվն է ավելացել է, ինչի պատճառով էլ միասնական քննություն

Իրավախախտումների գործերով որոշումների վերաբերյալ ծանուցումները՝ SMS հաղորդագրությունների միջոցով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը: Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները: Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է

Որտեղից է սկսվում հայրենիքի ու պետության իրական փոփոխությունը

Մենք բոլորս ուզում ենք ունենալ արդար հայրենիք ու հզոր պետություն: Ու մենք դրան նայում ենք՝ որպես համակարգ: Բայց մոռանում ենք, որ պետությունը դա մարդիկ են ու ոչ թե ինչ-որ տեխնիկական համակարգ: Պետությունը դա մենք ենք: Ու եթե մենք ուզում ենք նայել հզոր պետության, մենք պետք է առաջինը նայենք ինքներս մեզ: Պետությունը բաղկացած է քաղաքներից ու

«Կամուրջները» ԵԱՏՄ-ում

Եվրասիական տնտեսական միությունը եվրասիական տնտեսական ամենախոշոր ինտեգրացիոն հանգույցն է, որը հավակնում է մրցակցել կամ համադրելի լինել այնպիսի խոշոր ինտեգրացիոն ծրագրի հետ, ինչպիսին Եվրոպական միությունն է: Չնայած ԵԱՏՄ գաղափարախոսների արած պնդումներին, թե եվրասիական տնտեսական ինտեգրացիան կարող է լուրջ հավակնություններ ունենալ, սակայն ԵԱՏՄ-ում ընդունված է մեկ այլ կոնցեպտ, համաձայն որի այդ կառույցի անդամ երկրները ձգտում են լինել

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության են ներկայացվել ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական նախագծեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», ինչպես նաև «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ համապատասխան հիմնավորումներով: Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների

Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա Հայաստանի ու Արցախի շունչը. Մանվել Գրիգորյան

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԼԱՉԻՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին Երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ: Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը`

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ անցած տարվա մարտին Գյումրիում մահացած նորածնին թերի բուժօգնություն է տրամադրվել, բայց Դատախազությունը դրանում հանցակազմ չի տեսնում

2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում նորածնի բուժումն ու հետազոտումը մի շարք թերություններով է իրականացվել: Փորձաքննությամբ բացահայտված թերություններին զուգահեռ եզրակացությամբ նշվում է նաև, որ, «եթե նշված թերությունները և բացթողումները թույլ չտրվեին, ապա այդպիսիք միայն կարող էին քիչ կարճատև

Հայկական ժենշե՞ն, թե՞ լոշտակ. երբ է մեզ անհրաժեշտ

Դդմազգիների ընտանիքին պատկանող սովորական լոշտակը բազմամյա խոտաբույս է, մոլախոտ, որը նաեւ լայն կիրառում ունի բնաբուժության մեջ: Այս դեղաբույսին հաճախ անվանում են հայկական ժենշեն, քանի որ կառուցվածքով եւ որոշ բուժական ազդեցությամբ շատ նման է իսկական ժենշենին: Լոշտակը ծաղկում է ամռանը, մեծ մասամբ գետահովիտներում, թփուտներում, աղբուտներում։ Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը, որը մսալի է, հաստ, դառնահամ։

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն արժեւորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարեւոր բաղադրամասերից: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքահայ ուսանողները և սիրիահայ հայրենադարձ ընտանիքները հանդիպեցին «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ռեժիսորի և դերասանների հետ

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը կազմակերպեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դիտումը սփյուռքահայ ուսանողների, սիրիահայ հայրենադարձ ընտանիքների համար: Ներկաներն առանձնակի հուզմունքով դիտեցին ֆիլմը, որից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ու դերասանները զրուցեցին հանդիսատեսի հետ: Սփյուռքահայ ուսանողների խորհրդի փոխնախագահ Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ հայ հանդիսատեսը միանգամից սիրեց ու բարձր գնահատեց

Կատարված վերլուծությունները փաստում են, որ կարելի է զգալի խնայողություններ անել

ՀՀ ՏԿԶ նախարարության նորաստեղծ վերլուծական-փորձագիտական խմբի կողմից կատարվել են մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերաբերյալ վերլուծություններ: 1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերլուծությունը իրականացվել է հիմք ընդունելով տարեկան 50 մլն. դրամ և ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ, բացառությամբ Երևանի) 2015, 2016 և 2017 թթ-ի ներկայացված բյուջեների և կատարված ծախսերի հաշվետվությունները: Մասնավորապես, սննդի

Կառավարության գործունեությունը մոտեցավ եզրագծին. «Հայոց Աշխարհ»

Ավարտվում է կառավարության գործունեության ժամկետը։ Վաղը Կարեն Կարապետյանի գլխավորած գործադիր մարմինը կներկայացնի իր հրաժարականը։ Այն աշխատեց ընդամենը 7-8 ամիս։ Հիշեցնենք, որ Կ.Կարապետյանը վարչապետ նշանակվեց անցած տարվա սեպտեմբերի 13-ին։ Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին՝ այնուհանդերձ կառավարությանը հաջողվեց դրական մթնոլորտ ձեւավորել Հայաստանի տնտեսական միջավայրում։ Ձեռնարկվեցին շատ քայլեր տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Փոխարենը՝ սոցիալական ոլորտում կառավարության ձեռքբերումներն այնքան էլ

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ֆեդերացիայի աշխատանքները համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը: Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ֆեդերացիայի աշխատանքները համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա պահպանելու ֆեդերացիայի բնականոն աշխատանքը՝ ապահովելով մեր մարզիկների

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իջեցված տոկոսադրույքներով վարկեր

Ամռանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է վարկային գծերի և սպառողական՝ “Ունիվերսալ” վարկերի անվանական և էֆեկտիվ տոկոսադրույքների իջեցման մասին: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել. • սպառողական՝ վարկ “Ունիվերսալ”, սկսած 13.5%-ից; • վարկային գծեր, սկսած 12.5%-ից: Ձևակերպելով վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները խնայում են ոչ միայն իրենց միջոցները, այլև ժամանակը, քանզի վարկի տրամադրման մասին որոշումը ընդունվում

«Ռոհանիի վերընտրվելու դեպքում ՀՀ-Իրան հարաբերություններում փոփոխություններ չեն լինի». իրանագետ (Տեսանյութ)

Երկու թեկնածուների նախընտրական ծրագրերում ՀՀ-ի հետ հարաբերությունների, եւ առհասարակ` տարածաշրջանային հարաբերությունների մասին անդրադարձ չկա

«Հրանտը թող ապրեր՝ մենք էլ դատախազության դուռը գնայինք»

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի իշխանությունները հանդուրժող են «Ակոսի» խմբագրատան նկատմամբ Մայիսի 4-7-ը «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում Հայաստանից Ստամբուլ մեկնած 18 հոգանոց խումբն այցելեց Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատուն: Հայաստանյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 18-ին, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում`

Հայտարարություն և կոչ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ. Նպաստել խտրականության վերաբերյալ օրենքի ընդունմանը

Հայաստանում լայն տարածում ունեն ԼԳԲՏՔԻ իրավունքների և ազատությունների անհիմն խախտումները և սահմանափակումները, որոնք լուրջ վտանգ են առաջացնում ՀՀ-ում իրավական կարգերի հաստատման, իրավահավասարության, օրենքի և իրավունքի գերակայության համար: Թեև Հայաստանի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում երկրում իշխանության տարբեր ճյուղերի կողմից իրականացվող գործունեության նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու համար, սակայն խտրականության ենթարկված անձանց իրավունքների սահմանափակումները շարունակում են կրել համատարած

Եթե ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանումը դառնար հիմնական գործոն, ապա, ինչպես արդեն ասացի, ընտրողների մասնակցության թիվն անհամեմատ ավելի բարձր կլիներ. «Հայոց աշխարհ»

Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նորընտիր ԱԺ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ստացած 71 տոկոս քվեն զարմացրել է ձեր ընդդիմախոսներին. ոմանց դիտարկմամբ, սա ֆինանսական ռեսուրսների, իշխանական լծակների աննախադեպ օգտագործման հետեւանք էր: -Այն, ինչ նշում են ոմանք, ցանկալին իբրեւ իրողություն ներկայացնելու փորձ է: Շատերի համար հասկանալի չէ այն պարզ թեզը, որ ի տարբերություն համապետական

Սենոր Հասրաթյան. սա է իրական Հասանովը, որին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռևս չկա

Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրիմիտիվությամբ «մեկնաբանեց» նաև Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը… Այս անլուրջ և իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվությունը պարզապես նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ արդարացնել ՊԲ ռազմական օբյեկտի վրա

Պատճառներ, որից Հայաստանը պետք է «զրկի» Ադրբեջանին. «Ժամանակ»

Արցախի հետ սահմանին ադրբեջանական կառավարվող հրթիռի կիրառումը և հայկական զենիթային կայանի խոցումը Երևանի ավագանու ընտրության վրա կենտրոնացած հանրային ուշադրությունը վերստին ուղղեցին առաջնագիծ: Հատկապես, որ տեղի էր ունեցել ոչ միայն սովորական հերթական միջադեպը հրադադարի խախտման տեսքով, այլ Բաքուն փաստորեն կիրառել էր նոր զինատեսակ՝ կառավարվող հրթիռ, իսրայելական արտադրության «Սպայկ» հակատանկային հրթիռ: Բաքուն այդ քայլին գնացել է համանախագահների

Քննարկման վերջում Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Դուք ձերն ասացի՞ք, բայց մեկ է՝ կառույցը լինելու է». «Ժողովուրդ»

«Տապանը ազդելու է քաղաքի էսթետիկական ամբողջության վրա, որն արդեն իսկ խաթարված է։ Դա պրիմիտիվ մի գաղափար է, ի՞նչ է տալու մեր ժողովրդին։

Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացնելու նպատակով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Հաղպատի խաչմերուկ) տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացնելու, մասնավորապես, ճանապարհը քարաբեկորներից մաքրելու համար նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Թուրք ազգայնամոլներ կը յարձակին Էրտողանի այցին դէմ բողոքող խաղաղ ցուցարարներուն վրայ (Տեսանյութ). «Ասպարեզ»

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երեքշաբթի, Մայիս 16ի յետմիջօրէին, Միացեալ Նահանգներ այցելող Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի դէմ մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ կազմակերպուած խաղաղ ցոյցի մասնակիցները թիրախ դարձան խումբ մը թուրք ազգայնամոլներու վայրագ յարձակումներուն, որոնց իբրեւ հետեւանք՝ քանի մը ցուցարարներ վիրաւորուելով հիւանդանոց փոխադրուեցան։ «Նման յարձակումներ չենք ակնկալեր տեսնել Ամերիկայի մայրաքաղաքին մէջ, հակառակ անոր որ անոնք սովորական են Էրտողանի Թուրքիոյ եւ

Հայաստանի ներկայիս ստեղծուած տագնապալի աշխարհա-ռազմավարական իրավիճակէն յաջողութեամբ դուրս գալու համար որոշ խորհրդածութիւնները

Ակնյայտ է թէ Հայաստանի մէջ եւ անոր շուրջ ստեղծուած ներկայ տագնապալի իրավիճակին գլխաւոր պատճառը՝ անոր գաղութացումն է Ռուսաստանի կողմէ: Հէնց այդ պատճառով Հայաստանի մէջ (ՀՀ ու ԼՂՀ) ներկայիս կ’իշխէ ապիկար, ազգային շահերը դաւաճանող «վերնախաւ» մը, որը այդ իր արտօնեալ դիրքին ոչ մի կերպ յարիր չէ, ըլլալով Ռուսաստանի արդի «ԿԳԲ»-ի գործակալական ցանցը: Այդ գաղութացուած իրաւիճակին հետեւանքները՝

Ավագանիում ոչ միայն իշխանություն-ընդդիմություն անհաշտ պայքարի, այլեւ «Ելք»- «Երկիր ծիրանի» հրապարակային տեսարանների պակաս չի լինելու. «Ժողովուրդ»

Երեւանի ավագանին կլինի խորհրդարանական ամբիոնից զրկված Զարուհի Փոստանջյանի համար քաղաքական միակ հարթակը, որը նա կօգտագործի ամբողջ ծավալով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031