Օրվա լրահոսը
«Ներող եղեք, շատ հոգնած էինք, չստորագրեցինք». 7/53 տեղամասի պարկը կնքված ու ստորագրված չէր
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում 7/53 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկն էր, եւ «Ելքի» վստահված անձ Վահագն Հովակիմյանը արձանագրեց, որ պարկը կնքված չէր, ստորագրված չէր: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Խաչատրյանը 7/53 տեղամասի հանձնաժողովի նախագահին՝ Արսեն Համբարձումյանին հարցրեց, թե ինչո՞ւ չի կնքել եւ ստորագրել: Նա պատասխանեց. «Ես բոլորին բարձրաձայն հարցրեցի՝ ով ցանկություն ունի ստորագրելու, ոչ մեկը
«7/53-ի պարկը փոխել եք». Վահագն Հովակիմյանին վերահաշվարկի ժամանակ նիստերի դահլիճից դուրս արեցին (Տեսանյութ)
Վահագն Հովակիմյանն ասաց՝ «Ես հեռանում եմ, բայց դուք՝ 7-րդ տարածքային հանձնաժողովը, իմ խորին համոզմամբ, թույլ եք տվել հանցագործություն, փոխել եք պարկը, 7/53 տեղամասի պարկը դուք փոխել եք: Դա իմ համոզմունքն է: Ձեր արածի ապացույցը խոստանում ե ճարել եւ ներկայացնել: Այդ ժամանակ դուք կտեսնեք»:
«Մինչեւ հիմա չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել՝ ով է պատվիրել, ով է կատարել». Փաստաբանը կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության մասին
Հեկտոր Սարդարյանը պնդում է՝ Իսրայել Սարգսյանը ճիշտ էլ անում է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Իթվինինգ ծրագրի 5-ամյակը Հայաստանում
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս խիստ կարևորվում է
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով հրապարակվեց 15 վկայի ցուցմունք
Հարեւանների պատմելով, իրենք արթնացել են կրակոցների ձայներից
Ադրբեջանի «սև ցուցակում» են ներառվել 5 լատինամերիկացիներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն սև «ցուցակում» է ներառել 4 բոլիվիացի պատգամավորների և 1 ուրուգվայցի իրավապաշտպանի`սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ այցելելոու համար, գրում է Asbarez-ը։ «Սև ցուցակում» ներառված ուրուգվայցի իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան այս կապակցությամբ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բողոքի դիմում է ներկայացրել Ուրուգվայի կանցլերին և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտին: «Հասկանում եմ, որ շատ մարդիկ տեղյակ
Առաջնորդվել բացառապես սովորողների շահերով. ՀՀ ԿԳՆ
Ղեկավարվելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 28.1-րդ կետի պահանջներով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մայիսի 12-ի N137-Ա1 հրամանով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը։ Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել է մրցույթը, որոնք չեն կայացել
Համայնքների միության արձագանքը համայնքների խոշորացման նոր առաջարկին
Վարչատարածքային փոփոխությունները պետք է ուղեկցվեն լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ, պետք է երաշխավորվի համայնքների լսված լինելու իրավունքը: Մայիսի 16-ի տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Հանրապետական խոհրդի նիստ, որին մասնակցում էին 105 Խորհրդի անդամներ և հրավիրվածներ։ Միության խորհուրդը ընդունեց առաջարկներ ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունների և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու
ԵՊՀ-ում ընտրեցին լավագույններին
Մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Ուսանող-2017» մրցանակաբաշխություն և հանդիսավոր համերգ նվիրված Ուսանողների ու երիտասարդների օրվան և ԵՊՀ հիմնադրման 98-ամյակին: Մայր բուհը հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին: Ուստի ԵՊՀ ուսանողական խորհուրդը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկությամբ մայիսի 16-ը Հայաստանում նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, ինչը դրական արձագանք գտավ ՀՀ կառավարությունում: Տոնական համերգին
Ընտրողը Տարոն Մարգարյանին ամոթանք էր տվել, Զարուհի Փոստանջյանին սեր խոստովանել. վերահաշվարկ 7/51-ում (Տեսանյութ, ֆոտոշարք)
ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկներից մի քանիսը կանաչ գրիչով նշում ուներ: Մի քվեաթերթիկ V-աձեւ նշումի փոխարեն քվեարկած էր W: Այդ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը արդարացավ, թե՝ ընտրողը երեւի մեծ մարդ է եղել, շշկռվել է:
Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական
Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Մոնիկա Հերմանսի գլխավորությամբ: Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի մի շարք դրույթներ: Հանդիպման ավարտին կողմերը
Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնորները
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն այլ երկրներից ստացել էշուրջ 21.8 միլիարդ դրամիհասնող մարդասիրական օգնություն: Մարդասիրական օգնությունը ապրանքների տեսքովփոխանցվող աջակցություն է, որը զարգացած երկրները տրամադրում են տնտեսական զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող երկների բնակիչներին օգնելու նպատակով: Հանդիսանալով զարգացող երկիր՝ Հայաստանը ևս վերջին տարիներին զարգացած երկրներից շարունակաբար ստացելէ մարդասիրական օգնություն, որի
«ԱՄՆ-ն կշարունակի զինել Սիրիայի քրդերին». թուրքագետը՝ Թրամփ-Էրդողան սպասվելիք հանդիպման մասին
Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ անկախ Թրամփ-Էրդողան հանդիպումից, Սիրիայում երկու երկրների միջեւ առճակատումը պահպանվելու է
Ինչո՞ւ էին Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործով միջնորդել նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն
«Պահեստային ինչ-որ բա՞ն են ուզում ձեռքի տակ ունենալ». փաստաբան
«Ելքը» դիմելու է դատախազություն՝ պարզելու, թե ով է 7/51 տեղամասում ցնդող գրիչ տեղադրել
Ըստ Վահագն Հովակիմյանի, այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ-ն նախատեսած չի եղել մարդ բերելու, այդ ժամանակահատվածում իրենք փոխել են գրիչը: Իրենց համար կարեւորն այն է եղել, որ երբ իրենց հոսքն է եղել, այդ ժամանակ նորմալ գրիչ է եղել: Իրենց ինքնակամ քվեարկող ընտրողը ոչ էլ հետաքրքրել է:
Հովսեփ Սիմոնյանի գլխավորած կառույցը հայտնվել է տհաճ պատմության մեջ․ ստիպված է 100 միլիոն դրամի պարտք փակել
Շիրակի մարզպետարանը հայտնվել է տարբեր դատական պրոցեսների մեջ։ Բանն այն է, որ դեռևս 2012 թվականից, երբ մարզպետը Աշոտ Գիզիրյանն էր, կառավարությունը գյուղացիներին օգնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի տարբեր գյուղերի բնակիչների պայմանագրային հիմունքներով էլիտար սերմեր է տրամադրել, որպեսզի որակյալ ցորեն ստանան, նրանք էլ ցանել, եկամուտ են ստացել, սակայն մոռացել են
«Դպրոցականների սպորտլանդիան» հավաքագրել է շուրջ 40 հազար աշակերտի
Մայրաքաղաքի «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ մարզադահլիճում այսօր կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր նախաձեռնության՝ «Դպրոցականների սպորտլանդիա» մարզական-մասսայական մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ փուլը: Այս անգամ մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի 12 դպրոցների 4-ից 7-րդ դասարանների թիմերը, որոնք հաղթել են մրցույթի առաջին եւ մարզային փուլերում: Միավորների ամփոփման արդյունքով հաղթող դարձավ Եղվարդի թիվ
Պոլսահայ պատմաբանը արխիվացնում է հայկական ֆեմինիզմի պատմությունը. Ermenihaber.am
Պոլսահայ պատմաբան, Մասաչուսեթսի համալսարանի գիտաշխատող Լեռնա Էքմեքչիօղլուն իր կայքում արխիվացնում է հայկական ֆեմինիզմի պատմությունը և դրան առնչվող գրքերը, ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնող «Gazetekarinca» լրատվական կայքը հայտնում է, որ արխիվացվող պատմությունը ընդգրկում է 1860-1960 թվականները: Ներկայացված կլինեն Ստամբուլում սկիզբ առած շարժման ողջ պատմությունն ու պայքարը` 1860-ականների սկզբից մինչև 1960-ականները՝ Բեյրութում հրապարակվող «Երիտասարդ հայուհի» ամսագրի փակումը:
Վրաերթի են ենթարկվել 25, 26 տարեկան երիտասարդներ, 71-ամյա կին և 14-ամյա աղջիկ
Մայիսի 15-ին, ժամը 21-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 14-ին, ժամը 19.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում
Արգամ Աբրահամյանը վայր է դնում Արտաշատի քաղաքապետի լիազորությունները
Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար:
2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց
2017 թ. մայիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ և ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2%՝ գերազանցելով ԿԲ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը ՀՀ ԲՆ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վ.Գուլանյանի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջի խախտման մասին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2017 թ. ապրիլի 18-ին տեղեկության գրավոր հարցում է հղել ՀՀ բնապահպանության նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վ.Գուլանյանին, կամենալով ստանալ մի շարք տեղեկություններ (հարցման օրինակը տեսեք այս հայտարարությանը կից): «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վ.Գուլանյանը հարցումը, ըստ ստորագրված ծանուցագրի, ստացել է 2017 թվականի ապրիլի 25-ին, սակայն պատասխանն ուղարկել է
Մայիսի 27-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով մայիսի 27-ին հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքում ևս կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ: Պատասխանատուներին նաև հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը
Քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում`պարզելու նորածնի մահվան հանգամանքները։ 2017թ. մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի
Հոգեբան. «Զարուհի Փոստանջյանն ինքնակործանման է գնում հանուն մեզ» (Տեսանյութ)
Ընտրությունների հոգեբանական կողմը վերլուծում է հոգեբան Սամվել Խուդոյանը
Ցնդող թանաքով գրիչներ՝ 7/51 տեղամասում. «Ելքը» վերահաշվարկի ժամանակ ուշագրավ բացահայտումներ արեց. (Տեսանյութ)
Առավել հետաքրքիրն այն էր, որ երբ հաշվեցին այս տեղամասում «Ելքի» վավեր քվեաթերթիկները, որոնք 19-ն էին, հայտնաբերվեց եւս 1 դատարկ քվեաթերթիկ, որտեղ ակնհայտորեն երեւում էր, որ վանդակի մեջ նշում արվել է: Բացվեց «Երկիր Ծիրանիի» վավեր քվեաթերթիկների փաթեթը, այնտեղ եւս երկու քվեաթերթիկ դատարկ էր, բայց նշումն ակնհայտորեն երեւում էր, թանաքն, ամենայն հավանականությամբ, ցնդել էր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում
Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ: Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է
Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ: Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































