Օրվա լրահոսը
Միանշանակ է, որ երգիչը հեռացման պահանջ է ներկայացրել Սերժ Սարգսյանի առջեւ խոնարհվելու տեսանյութի համար, «Հայկական ժամանակ»
«YouTube»-ի բազմաթիվ օգտատերեր ներբեռնել են Ձախ Հարութի տարբեր տեսահոլովակներ, որոնք կարելի է անխոչընդոտ դիտել։
Հերթական անգամ մեր ժողովուրդը կույրերի միջից պետք է ընտրեր միաչքանիին.«Հրապարակ»
Արձակագիր Սուսաննա Հարությունյանին բոլոր թեկնածուներն անլուրջ էին թվում, թեեւ նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, իր տեղն ունեցող քաղաքական գործիչ է, բայց «երբ թեկնածուի նպատակը դառնում է քաղաքն աղբից մաքրելը, եւ որեւէ խոսք չէր գնում, ասենք, որեւէ խավի սոցիալական վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու մասին, այսինքն՝ զուտ դեկորատիվ խնդիրներ էին դնում իրենց առաջ, դրա համար ես
Սպիտակ տան առջեւ դեմ առ դեմ հավաքված թուրք եւ քուրդ ցուցարարների միջեւ իրավիճակն ի վերջո այնքան էր սրվել, որ ոստիկանությունը որոշեց կողմերին բաժանել (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
Այսպես, բողոքներով եւ ցույցերով դիմավորեցին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Ամերիկայի հայ եւ քուրդ համայնքները: «Մենք այստեղ ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Էրդողանի դեմ, ով դաժան հարձակումներ է կազմակերպում քրդերի դեմ», – Վաշինգտոնի քուրդ համայնքի ներկայացուցիչ Օմեր Փասալի խոսքով, Թուրքիայի նախագահը պայքարում է Սիրիայի քրդերի դեմ, այդպիսով խոչընդոտելով քրդերի պայքարը Դաեշի ահաբեկիչների դեմ:
Լավ, ո՞րն է այն գինը, հանուն որի մտավորականության մի զգալի հատված ընտրությունից ընտրություն գործիք է դառնում իշխանության ձեռքին. «Հրապարակ»
Դժբախտաբար, սովետի մտածողությունն ու ունեցածը կորցնելու վախն այնքան խորը արմատներ են գցել նրանց մեջ, որ տիրոջը հլու-հնազանդ ծառայելն ապրելակերպ է դարձել, մտածողություն, գրեթե արժեքային համակարգ է ձեռք բերել։
Ինչ է նշանակում «մարդակենտրոն»
Քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ կիրառում են «մարդակենտրոն» բառը: Չգիտեմ, թե ինչ են նրանք դրա տակ հասկանում: Հավանաբար, այն մարդուն, որն իրենց կուսակցությունը ղեկավարում է դեմոկրատական ցենտրալիզմի ոգով: Ես ունեմ մարդակենտրոնության մասին իմ պատկերացումը, որը գուցե չափազանց հեռու է գիտականից: Ցանկացած մարդ տիեզերքի կենտրոն է, եւ միակ բանը, որը պետք է նրան կաշկանդի, սահմանափակի, պետության
Ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 և 120 միլիմետրանոց ականանետեր
Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝
ԱՍԵԿՈՍԵ
Սա Էրդողանի Թուրքիան է՝ այն Թուրքիան, որտեղ տեղի ունեցավ հայերի ու հույների ցեղասպանությունը: ԵՎԳԵՆԻ ՍԱՏԱՆՈՎՍԿԻ
Ոստիկանները հիմա էլ ցանկանում են ստանալ «Առավոտի» կայքում հրապարակում տեղադրած անձի կենսաչափական տվյալները
Օրենքի համաձայն՝ կենսաչափական տվյալներն են «օրենքով սահմանված կարգով մշակվող անհատական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնել (լուսանկար, ստորագրություն, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի մատնադրոշմներ):
Ավագանու ընտրությունների ցածր մասնակցությունը վկայում է քաղաքական ապատիայի մասին. միջազգային դիտորդներ
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի՝ 10 անդամից բաղկացած ընտրությունների գնահատման թիմը Լիիզա Անսալայի (Ֆինլանդիա) գլխավորությամբ և ԵՄ Տարածաշրջանների կոմիտեի երկու ներկայացուցիչների մասնակցությամբ ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելությունը։ Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հիման վրա անցկացված քվեարկության ընթացքում անձը նույնականացնող սարքերն օգտագործվել են երկրորդ անգամ, ինչը
Թրամփին մեղադրում են գաղտնի տեղեկություն տրամադրելու մեջ. «Ամերիկայի ձայն»
Washington Post-ում, իսկ այնուհետև մի շարք այլ պարբերականներում հրապարակած հոդվածները տեղեկացնում են, որ նախագահ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու դեսպան Սերգեյ Կիսլյակին նրանց հետ Սպիտակ Տանը հանդիպման ընթացքում: Ըստ լրատվամիջոցների, նախագահ Թրամփը խոսել է ավիացիայի ոլորտում առկա սպառնալիքների մասին տեղեկացված լինելու վերաբերյալ: «Հրապարակված նյութը իրականությանը չի համապատասխանում: Նախագահը և արտգործնախարարը
Թութակների բնի մեջ հայտնաբերվել է օձ
Մայիսի 16-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի տներից մեկի բակում՝ թութակների բնի մեջ, նկատվում է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ
Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին. Razm.info
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը: Արձանագրվել է նաև վիրավորման 1 դեպք: Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Կորուստներ Ապրիլի 11-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1998 թ․ ծնված
Մալթայի բանկի աշխատակիցը բացահայտում է Ալիևների բանկային հաշիվների փաստաթղթերը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին: Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի ֆինանսական սկանդալների կենտրոնում: Լոնդոնի «Գարդիան» թերթն անցյալ
Դեմ առ դեմ. Հայկակ Արշամյան-Արմեն Մինասյան
Վաղը, մայիսի 17-ին ժամը 16:00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ քաղաքագետներ Հայկակ Արշամյանը եւ Արմեն Մինասյանը: Թեման՝ Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվել են, բայց դրա շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը:Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը մեկնարկում են Սենթ Լուիսի շախմատային փառատոնում
Այսօր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկում է «2017 Spring Chess Classic» շախմատային փառատոնը, որի շրջանակներում ընդգրկված է գերազանցապես գրոսմայստերներով համալրված շրջանաձեւ մրցակարգով անցկացվող երեք («A», «B», «C») մրցաշար: Շախմատային փառատոնին ԱՄՆ-ի դրոշի ներքո մասնակցում են երկու հայ գրոսմայստերներ՝ Վարուժան Հակոբյանը(«A» խումբ) եւ Սամուել Սեւյանը («B» խումբ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նոյեմբերյանցի վաճառականի նվիրաբերած 101-ամյա շենքը հիմնանորոգվում է
Ծրագրի արժեքը՝ ավելի քան 79 միլիոն դրամ
Արեգ Բալայանը եւ Մարիա Ֆերնանդա Մորենոն «Ավրորայի» մրցույթների հաղթողներն են
Հայտնի են «Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները Մայիսի 16-ին «Դալան» ցուցասրահում բացվեց «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները: Արցախից՝ Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է
Հայաստան էին ժամանել հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներ
Մայիսի 16-ին և 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ միջազգային եզրափակիչ համաժողով՝ Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի նպատակն էր անդրադառնալ մարդկային ռեսուրսների (ՄՌ) ռազմավարական կառավարման գործընթացին, աշխատակազմի վերապատրաստման և մասնագիտական զարգացմանը, ՄՌ ծրագրային ապահովման զարգացմանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձի փոխանակմանը։ Բանախոսները, ի թիվս ծրագրի արտասահմանյան այլ գործընկերների, Բարսելոնայի Կատալոնիայի
Հրանուշ Հակոբյանն ընդունել է մի խումբ գործարարների
Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բելիգիայից, Կոնգոյից ու Վիետնամից Հայաստան ժամանած մի խումբ հայ և օտարազգի գործարարների, ովքեր մասնակցելու են Երևանում կայանալիք «Բիզնեսը բիզնեսին» (B2B) ձևաչափով միջոցառմանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը և փոխնախագահ Ֆելիքս Փայտյանը, Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը, Կոնգոյում Բելգիայի առևտրային ներկայացուցիչ
Կամերային երգչախումբը հանդես կգա Արցախում եւ Տավուշում
Հայաստանի պետական կամերային երգչախումբը ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում հունիսի 5-9-ը կայցելի Արցախ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, համերգները կկայանան Շուշիում, Ստեփանակերտում, Գանձասարում եւ Մարտակերտում: «Մշակույթի նախարարությունն ամբողջ ծախսերը` ճանապարհածախս, գիշերակաց եւ օրապահիկ, վերցնում է իր վրա: Նախատեսել ենք նաեւ հուլիսի 20-30-ը համերգներով հանդես գալ Տավուշի մարզում` Նոյեմբերյանում, Իջեւանում,
ՁՄՖ փորձագետը Երեւանում գործնական սեմինար է անցկացնում հայ մարզիչների համար
Հայաստանում է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի փորձագետ Վալերի Դվոյնիկովը: Նա Երեւան է եկել «Օլիմպիական համերաշխություն» ՄՕԿ-ի, Ազգային օլիմպիական կոմիտեների, միջազգային եւ ազգային ֆեդերացիաների համատեղ «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում: Վալերի Դվոյնիկովը գործնական սեմինարներ է անցկացնում մարզիչների հետ, ինչը նրանց եւ նրանց միջոցով մարզիկների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունի: Փորձագետի խոսքերով, տեղերում կատարվող մարզչական
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով կհարցաքննվի Իսրայել Սարգսյանը՝ Իսոն
Փաստաբանը Արթուր Սաֆարյանի սպանության գործը համարում է առեղծվածային
Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել armtimes.com էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, 2017թ. մայիսի 12-ին armtimes.com էլեկտրոնային կայքում հրապարակվել են «Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ.
«Ելքի» վստահված անձից գրավոր հայտարարություն են վերցրել, թե ոչ մի խախտում չի եղել. «Ելքում» գտնում են, որ նրան ճնշել են. (Տեսանյութ)
Նիստից հեռանալիս Վահագն Հովակիմյանն այնքան բարկացած էր, որ Մելինե Սարդարյանին միջանցքում սկսեց նախատել. «Դու լավ չես արել: Դու խի՞ ես հայտարարություն գրել, ո՞ւմ ես հայտարարություն գրել, ինչի՞…»:
Մոսկվայում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի սկզբում, Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար: Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս
2014թ. մայիսից Ժիրայր Սեֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ հավաքագրել են անձանց խմբեր
Կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ:
Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի ձեռնարկված սադրիչ գործողությունները
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Գինովցած երիտասարդը՝ թուրը ձեռքին, շտապել էր տարեց տղամարդուն սպանելու (Տեսանյութ)
Գյումրու Ղորղանյան փողոցի 1-ին նրբանցք 11 առանձնատան տանտիրոջ՝ 77-ամյա Ստեփան Մարկոսյանի սպանությունը բացահայտված է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը՝ իր պաշտոնական կայքում տեսանյութ հրապարակելով, որտեղ կասկածյալը՝ 22-ամյա Հ․Պ․- ն սառնասրտորեն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես է կատարել հանցագործությունը ու դիմել փախուստի։ Ըստ ոստիկանության, Հ․Պ․-ն, որը նախկինում դատված չի եղել, ընկերների հետ գնացել է


















































