Օրվա լրահոսը

Ծառերի սպանդ Դիլիջանի ազգային պարկում (ֆոտոշարք)

Հատողները փորձել են թաքցնել հատումների հետքերը

Կդադարեցվի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի, «Աշտարակ Կաթ» ընկերության ջրամատակարարումը. վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 16-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Կոշ, Արագածոտն, Շամիրամ, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Դպրևանք գյուղերի, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի, «Աշտարակ Կաթ» ընկերության ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 16-ին հյուսիսային առանձին շրջաններում, 18-ին՝ երեկոյան ժամերին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝

ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված է շուրջ 50 երկիր. Պուտին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությամբ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի շուրջ 50 երկրներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Համոզիչ կերպով ընդլայնվում են ԵԱՏՄ-ի արտաքին կապերը: Նրա հետ համագործակցելու հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի շուրջ 50 երկրներ»,- ասել է Պուտինը: Նա նշել

«Ինչ հող վերադարձնել, ինչ բան». Վովա Վարդանով

Քաղաքական վերնախավը հող տալու միտք չունի. Վովա Վարդանով

Ուշացած օգնություն՝ գյուղացուն. «Ա1+»

Գարնանացանը վաղուց է սկսվել, ինչո՞ւ են դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին հիմա սկսել. հարց է բարձրացնում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ  Հրաչ Բերբերյանը։ Նրա պնդմամբ՝ կարտոֆիլի գները բարձրացել են մեկ պարզ պատճառով. «Կրճատվել են ցանքատարածությունները, ինչը լավ վիճակից չէ»։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Մամեդյարովն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը. ԱՊԱ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից հետո հնարավոր է նախարարների հանդիպում տեղի ունենա: APA գործակալության հետ զրույցում Մամեդյարովն ասել է, որ հանդիպումը սկզբունքորեն հնարավոր է: Ավելին, Մամեդյարովը, կարծիք է հայտնել, որ «Մոսկվայում 3 երկրների արտգործնախարարների հանդիպման տրամաբանությանը հետևելով՝ ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում մայիսի 15-ին պաշտոնապես նշում ենք Ընտանիքի միջազգային օրը: Խորհրդանշական այս տոնը ևս մեկ առիթ է` վերահաստատելու, որ ընտանիքը բոլոր ժամանակներում եղել ու լինելու է երկրի կարևորագույն օղակը` հիմքը, որով ավելի ուժեղ է դառնում պետությունը: Ի վերջո, ընտանիքը փոխադարձ սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա

Բաց նամակ-ահազանգ վարչապետին՝ մեղրեցիներից

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Հարգելի՛ պրն վարչապետ Ձեզ են դիմում սահմանամերձ Մեղրու մի խումբ բնակիչներ։ Նախորդ տարվա գարնանը ՀՀ նախագահի մասնակցությամբ մեր քաղաքում բացվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում բացված կենտրոնը, որը միավորեց «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները եւ որի կառուցման

Նախնական տվյալներ. ո՞ր կուսակցությունը քանի ձայն է ստացել (Տեսանյութ)

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ ՀՀԿ-ն բացարձակ առաջատարն է

Facebook-ում հայտնված անմոռուկը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել. Ermenihaber.am

Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ «Facebook» սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ: «Facebook»-ը ձեզ խաբել է», «Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ծաղիկը Հայոց ցեղասպանության խորհրդանի՞շն

Ժամը 24-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ

Ժամը 24-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ Մայիսի 14-ին, ժամը 24.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ: Ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 37-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:

Հայտարարություն. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ձևավորվել է 2013թ․-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։ Նախաձեռնության գործունեությունը հետագայում շարունակվել է՝ հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության կարևորությունը։ 2016թ․-ին Հելսինկյան

ՀՀ նախագահի հրամանագիրը 2017 թվականի ամառային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ,

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 60 անգամ. ԱՀ ՊՆ

Մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Գագիկ Համբարյան. Երևանցիների շատ թույլ մասնակցությունը մեխանիկորեն թուլացնում է նաև Երևանի նորընտիր քաղաքապետին

Ընտրակաշառք չեն ստացել և հետաքրքրված չեն ԱՆՎՃԱՐ մասնակցելու այս ընտրություններին:

Տարոն Մարգարյանը կշարունակի մնալ Երևանի քաղաքապետի պաշտոնում. Նախնական տվյալներ

Ըստ նախնական արդյունքների, Երևանի ավագանու ընտրություններում հաղթում է Հանրապետականը

472 տեղամասի արդյունքներով հաղթում է Հանրապետականը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հաշվարկը: Ժամը 3-ի դրությամբ առկա են 472 տեղամասի նախնական տվյալները: Առաջատարը շարունակում է մնալ Հանրապետական՝ 238 536 քվե կամ 71,21 տոկոսը, երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը՝ 70 405 քվե կամ 21,02 տոկոսը, երրորդ տեղում է «Երկիր Ծիրանին»՝ 26 022 քվե կամ 7,77 տոկոսը: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

ՀՀԿ-ն քվեների 71,21 տոկոսով առաջատարն է

Նրան հաջորդում է «Ելք» դաշինքը

ԿԸՀ-ն արդյունքները թարմացրեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ժամը 1 անց 30-ի դրությամբ Երեւանու ավագանու ամփոփած արդյունքները: Այսպես ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր ընտրողների 71,05 տոկոսը կամ՝ 198 հազար 392 մարդ, «Ելք» դաշինքի թեկնածուի օգտին 58 հազար 996 քաղաքացի է քվեարկել կամ ընտրողների 21,13 տոկոսը, «Երկիր Ծիրանին» այդ ժամի դրությամբ  21 հազար 837  ընտրողից է ձայն ստացել, որը կազմում է ընտրողների

ՀՀԿ-ին ձայն են տվել 154 հազար 473 քաղաքացի. ԿԸՀ

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, ՀՀԿ-ին ձայն են տվել 154 հազար 473 քաղաքացի,  «Ելք»-ի օգտին՝ 46 հազար 9 մարդ է քվեարկել, 17 հազար 240 քաղաքացի էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությանն է ձայն տվել: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Ընտրությունների նախնական ամբողջական արդյունքները՝ ըստ ՀՀԿ-ի

Տարոն Մարգարյանը ստացել է 243.000 ձայն, Նիկոլ Փաշինյանը՝ 70.000, իսկ Զարուհի Փոստանջյանը՝ 26.000:

«Ելք»-ի ձայներն ավելանում են, «Երկիր Ծիրանի»-ինը՝ նույնպես

Երեւանի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով, որոնք հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ճիշտ է ՀՀԿ-ն ձայների թվով առաջատարն է, սակայն «Ելք»-ին տված ձայների քանակն ավելանում է, «Երկիր Ծիրանի» կուսակցության ձայները՝ նույնպես: Այս պահի դրությամբ «Ելք»-ին ձայն են տվել 35 հազար 54 քաղաքացի կամ ընտրողների 21,31 տոկոսը: «Երկիր Ծիրանի»-ի օգտին քվեարկել է 13 հազար 153 մարդ

Տարոն Մարգարյանին ընտրած քաղաքացու անկեղծ գրառումը՝ քվեաթերթիկի վրա. (Ֆոտոշարք)

Ընտրողներից մեկն էլ թեկնածուներին խամաճիկ է անվանել

ՀՀԿ-ին 72 հազար 392 ձայն, «Ելք»-ին՝ 21 643, «Երկիր Ծիրանի»-ին՝ 7875

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի րոպեն մեկ թարմացնում է Երեւանի ավագանու ընտրությունների տվյալները: Այսպես, ժամը 24-ն անց 20-ի դրությամբ ՀՀԿ-ին 72 հազար 392 ձայն են տվել, «Ելք»-ին՝ 21 հազար 643, «Երկիր Ծիրանի»-ին՝ 7 հազար 875: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԿԸՀ-ն հրապարակեց ընտրության տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները: Համաձայն ԿԸՀ կայքէջի, այս պահի դրությամբ, ՀՀԿ-ն հավաքել է 53 հազար 718 ձայն, կամ՝ այս կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել է ընտրողների 71, 09 տոկոսը: «Ելք»-ը ձայների հաշվարկով ՀՀԿ-ից հետո երկրորդ տեղում է: Դաշինքի օգտին քվեարկել է 16 հազար 74 մարդ կամ ընտրողների 21, 27 տոկոսը: «Երկիր

8/24-ում հաղթել է Տարոն Մարգարյանը (Տեսանյութ)

Փաշինյանին եւ նրան տրված ձայները մի պահ հավասարվել էին

ՀՀԿ-ի շնորհակալությունը «Ելք»-ին եւ «Երկիր Ծիրանի»-ին

ՀՀԿ-ում ակնկալում էին 70 տոկոս ձայն

Օ՞ձ, թե՞ կոդ. ի՞նչ էր ուզել ասել ընտրողը Տարոն Մարգարյանին (Ֆոտոշարք)

Ուշագրավ էր քվեաթերթիկներից մեկը, որը հանձնաժողովի անդամներին մտածմունքների մեջ գցեց: Ընտրողը Տարոն Մարգարյանի անվան կողքին «պտիչկա» էր դրել, բայց կողքը լատինատառ գրել էր՝ OOTTSS:

ՀՀԿ-ի ձայները մոտենում են 69 տոկոսի

Ինչպես հայտնում է  https://real-elections.com/ կայքը, 221 հազար 899 ձայներից ժամը 23-անց 15-ի դրությամբ ՀՀԿ-ի օգտին էր քվեարկել 68, 44 տոկոսը: «Ելք»-ի օգտին ձայն է տվել 21, 28 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության քվեները կազմել են վերոնշյալ թվով ձայների 7, 85 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկներն այդ պահի դրությամբ կազմել են 2, 42 տոկոս: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031