Օրվա լրահոսը

Ռինգում պատանի բռնցքամարտիկներն են

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությանը մասնակցում է Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի  շուրջ 250 պատանիներ, որոնք հաղթողներին ու մրցանակակիրներին որոշում են 13 քաշային կարգերում: Առաջնության ավարտին լավագույնները կհամալրեն հավաքականը: Իսկ մեկնարկային օրը նրանց պայքարին հետեւում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Նա հանրապետության ուժեղագույն բռնցքամարտիկների հետ այս օրերին ուսումնամարզական հավաք

«Այսինքն, ո՞ւմ եք ուզում տանեք զոհվի». Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի դիմադրության ճակատի եւ զենքով հարց լուծելու մասին

Ընդհանրապես Հայաստանում, ինձ մոտ տպավորություն կա, որ մարդիկ ուզում են իրենց տանը դիվանին նստած, ֆեյսբուքում նստած՝ ինչ-որ մարդկանց ուղարկեն, որ զոհվի իր համար, ինքը վայելի արդյունքները: Իրենց մնում էր իրենց դիվանից վեր կենալ, log out լինել ֆեյսբուքից, գնալ ձայն տալ, փոխել իրավիճակը: Հիմա չեն արել՝ ի՞նչ արյուն:

Փոստանջյանը դստեր միջոցով «Ելքի» ձայները տարե՞լ է

Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ Փոստանջյանը տարել է իրենց ձայները՝ Տարոն Մարգարյանի շտաբի միջադեպով:

Սերժ Սարգսյան. «Հայ-կատարական երկկողմ հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ»

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է վարել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ

Արցախի ՊՆ-ն հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու

«Երևանը սիրողների համար չկա իմը և քոնը, կա մերը, ինչն էլ ավելի է մերձեցնում բոլորիս». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը ընտրությունից հետո

Լեւոն Մկրտչյան. Նույնիսկ կոլեկտիվներ են եկել մեզ մոտ, որ դուք ո՞վ եք, որ թույլ չեք տալիս մեր երեխաները մի տեղ նշեն իրենց վերջին զանգը». (Տեսանյութ)

Մի քանի օրից դպրոցներում կհնչի վերջին զանգը: Գաղտնիք չէ, որ վերջին զանգի, ավարտական քննությունների ու կազմակերպվող խնջույքներին, ավարտական դասարաններում սովորող երեխաներ ունեցող ընտանիքներում պատրաստվում են դեռ ամիսներ առաջ, հավաքելով որոշակի գումարներ: Թեեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին զգուշացվում են, որ դպրոցներում դրամահավաքություն չի թույլատրվում, սակայն առանց այդ գումարների տոնը նշել, կարծես թե, չի ստացվում: Aravot.am-ի հետ

Վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են թեթև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գինեգործության զարգացմանը, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի իրականացմանը, այգեգործական տնտեսությունների հիմնմանը, գետնախնձորից ինուլինի արտադրության ընդլայնմանը, զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև համայնքային

ԿԳ նախարար. «2 հերթը խփում է կրթության որակին». (Տեսանյութ)

ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով դպրոցների օպտիմալացման խնդրին, կրթության եւ գիտության նախարարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ: -Նախ խոսում ենք միայն քաղաքային ենթակայության դպրոցներից, խոսում ենք գերբեռնված եւ թերբեռնված դպրոցները համահավասարեցնելուց: Մենք Երեւան քաղաքում, վստահ եմ նաեւ Վանաձորում ունենք կողք կողքի դպրոցներ, որոնք երկուսն էլ թերբեռնված

Կազմակերպությունները տեղյակ չե՞ն ֆեյք դիտորդներից

Մինչդեռ նրանց անունից ընտրատեղամասերում ներկայացել են մարդիկ, որոնք ընդգրկված չեն եղել ԿԸՀ` հ/կ-ների կողմից ներկայացված ցուցակում

«Հայկական ընտանիքները կայուն են, բայց վերջին շրջանում շատացել են բաժանումները». հոգեբան Սամվել Խուդոյան

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Այս առթիվ այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացվեց Երևան–Մինսկ–Աստանա–Բիշքեկ–Քիշնև տեսակամուրջը։ Հինգ երկրների ներկայացուցիչները հերթով նշեցին իրենց երկրում ընտանիքի դերի և նշանակության մասին զանազան վիճակագրական տվյալներ: Նաև ներկայացրին վերջին շրջանի միտումները, և մեկնաբանելով այդ ամբողջը՝ կարճ բացատրեցին, թե յուրաքանչյուր երկրում ընտանիքը հասարակական ընկալման ինչ մակարդակի վրա է: Բոլոր բանախոսներն

Հայաստանյան 3 համալսարաններ Բեռլինում առաջին անգամ մասնակցեցին «Study World – 2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 12-ից 13-ը Բեռլինում կայացավ «Study World–2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցեցին մոտ 150 համալսարաններ աշխարհի տարբեր երկրներից: Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Հայաստանից առաջին անգամ վերոնշյալ միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Ցուցահանդեսի շրջանակներում հայաստանյան ԲՈՒՀ-երը ներկայացրեցին իրենց կրթական

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին: Աշխատանքային խումբը կմասնակցի նաև մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և մայիսի 18-ից 20-ը` Մոսկվայում և Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը: ՀՀ

«Տապան» թանգարանում բացվեց հայ նկարիչների ցուցահանդեսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մոսկվա

Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ընդունելություն Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

Մայիսի 13-ին Գերմանիայում ՀՀ  դեսպանի և ԼՂՀ մշտական ներկայացուցչի անունից Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով կարևորեց Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանն ու Գերմանիայի հայ համայնքի ակտիվ գործունեությանը՝ հայապահպանության, Հայաստանի և Արցախի զարգացման և հզորացման գործում: Ելույթով

«Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում

Մայիսի 9-ից 14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մշակութային շաբաթվա ընթացքում տեղի ունեցան հայ և ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո,

Քվեարկությունը տեղի ունեցավ ընտրողների նկատմամբ վերահսկողության պայմաններում

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդության նախնական եզրակացություն   Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ արձանագրում ենք. Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց և ընտրողների նկատմամբ վերահսկողության  պայմաններում: Ընտրությունների դիտարկման անկախ ինստիտուտը կրկին անգամ չարաշահվեց և վարկաբեկվեց հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող, սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձանց կողմից:

ՀՀ-ում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների նախաձեռնությամբ և նրանց անմիջական մասնակցությամբ իմ և իմ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն: Բռնությամբ հասցված մարմնական վնասվածքների պատճառով ես և Լիլիթ Դրամփյանը դիմել ենք բժշկական օգնություն ստանալու համար «Շտապ օգնություն» և «Արմենիա» բժշկական հիմնարկներ: Վերը նշված ծառայությունները արձանագրել են մեզ պատճառված մարմնական վնասվածքները ու դրանք ստանալու հանգամանքները, և

Հայտնվել են լուսանկարներ Արմեն Ամիրյանի՝ Գյումրի կատարած արկածային ուղևորությունից. (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» պիեսի առաջնախաղը դիտելու համար մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 100 մշակութային գործիչների, ճանաչված դերասաններ, ռեժիսորների, նախարարության աշխատակիցների հետ տոմսեր էր գնել ու շտապել Գյումրի։ Սակայն ճանապարհին ավտոբուսը փչացել էր, ու արվեստագետները «արկածներով»  էին հասել  Գյումրի։ Նախարարն էլ մի կերպ հասավ աճեմյանցիների

Ավտոմեքենայից գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել (Տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 18:20-18։50-ի սահմաններում, Երևանի կենտրոնում կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել են անձնագիր, կանխիկ

109 ահազանգ՝ մայիսի 15-ի, ժամը 18:00-ի դրությամբ

Ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 46-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից: Հետաքննություն է կատարվում 39 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը

ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել սառեցված հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովի նիստը

Մայիսի 15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 2017թ-ի աշխատանքային պլանը և մեթոդները , որը նախատեսում էր, ի շարս այլ հակամարտությունների, քննարկման առարկա դարձնել ԼՂ հակամարտության

ՊՆ-ն մտադիր չէ Էրեբունի օդանավակայանի թռիչքները սահմանափակել, ինչպես որ պահանջում են բնակիչները

ՄԻՊ-ը Էրեբունի օդանավակայանի շրջակա բնակիչների հարցով կզբաղվի, եթե նրանք անձամբ դիմեն

Քայլեր շտապօգնության ծառայության բարելավման ուղղությամբ

Շտապօգնության ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացվել է վերանայված, առաջիկայում ներդրվելիք ցուցանիշների ենթատեքստում։ Նախարարը հանձնարարել է Երևանում, ինչպես նաև մարզերում առավել նպատակային, հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու նպատակով  մշակել առողջապահական և ֆինանսական ցուցանիշներ, ինչպես նաև մոնիտորինգի չափանիշներ։ Միաժամանակ, հանձնարարվել է աշխատանքներ տանել շտապօգնության ծառայությունը ևս էլեկտրոնային առողջապահական համակարգում ընդգրկելու ուղղությամբ։ ՀՀ

Վանաձորում բեռնատարն ընկել է փոսը

Այսօր ժամը 13:50-ի սահմաններում Վանաձորի Տավրոսի 6 փողոցում Վանցիկ Անտոնյանի վարած բեռնատարը կողաշրջվել է: Մեքենայի ծանրությունից ճանապարհի այդ հատվածում ասֆալտը բացվել է եւ բեռնատարի մի հատվածը ընկել է փոսը: «Մեր տնից Տարոն 4-րդ էի գնում: Հասա ճանապարհի էս հատվածը, ասֆալտը փլվեց: Կարեւորը, որ լավ պրծանք,- ասում է Վանցիկ Անտոնյանը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական

Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում ժամանակավորապես արգելվել է խեցգետնի որսը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 15-ին հրաման է ստորագրել, որում ասվում է. «Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի

Լեւոն Իգիթյանը քաղաքական թզուկ անվանեց Փաշինյանին ու Փոստանջյանին

Իգիթյանն ընտրակաշառքի մասին լուրերը համարեց սպեկուլյացիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031