Օրվա լրահոսը
Հատկապես ուշադրությամբ է ուսումնասիրվել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը. ՄԻՊ
Ամփոփիչ հաղորդում Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ 1. Մայիսի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում: Նշված 9 ահազանգը վերաբերել են քվեարկության կազմակերպման և անցկացման՝ օրենքով սահմանված ընթացակարգերին: Բոլոր դեպքերում քաղաքացիներին
ՀՀԿ 68, 04 տոկոս, «Ելք» 21,65 տոկոս, «Երկիր Ծիրանի» 7,93 տոկոս
Բացված 178 հազար 202 քվեաթերթիկից, համաձայն https://real-elections.com/ կայքի, որի տվյալները տրամադրվում են այս պահին ընտրատեղամասերում գտնվող դիտորդների կողմից, ժամը 22-ն անց 30-ի դրությամբ, ՀՀԿ-ի օգտին է քվեարկել 68, 04 տոկոսը, «Ելք»-ի օգտին քվեարկել է նշյալ թվի քաղաքացիների 21,65 տոկոսը: «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է երեւանցիների 7,93 տոկոսը: Անվավեր են համարվել բացված քվեաթերթիկների 2,38 տոկոսը:
Օբյեկտիվորեն ուսումնասիրել լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14 մայիսի 2017թ., Երեւան Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։ Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել
ՀՀԿ-ի ձայները հասան 67 տոկոսին
Այս պահի դրությամբ ընտրատեղամասերում բացվել են 139 հազար 318 քվեաթերթիկ: Ըստ https://real-elections.com/ կայքի տեղեկատվության, ՀՀԿ-ն ձայների առավելությունն ունի: 139 հազար 318 ընտրողից ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 67,4 տոկոսը: 22, 40 տոկոսն իր ձայնը տվել է «Ելք»-ին: «Երկիր Ծիրանիի» օգտին քվեարկել է նշյալ քաղաքացիների 8, 22 տոկոսը: Անվավեր համարվել է բացված քվեաթերթիկների 2,34 տոկոսը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ընտրական հանձնաժողովի անդամ. «Ծիրանը դեռ ցոգոլ ա» (Տեսանյութ)
Քվեների հաշվարկի ընթացքում Զարուհի Փոստանջյանին հաճախ հիշեցին
Սևակ Հովհաննիսյան. 79 հաղորդում պարունակել է առերևույթ հանցագործության մասին հատկանիշ
56-ը աշխատանքային խումբը հայտնաբերել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում
«Երկիր Ծիրանիի» թվերը ժամերով չեն ավելանում
Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների կողմից նոր թվեր են հրապարակվել, որոնք հրապարակվել են https://real-elections.com/ կայքի կողմից: Այսպես՝ ժամը 21-ն անց 45-ի դրությամբ 107 հազար 348 բացված քվեաթերթիկներից 66,30 տոկոսն իր ձայնը տվել է ՀՀԿ-ի թեկնածուին, 22,81 տոկոսն իր ձայնը տվել է «Ելք»-ին, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին այդ պահի դրությամբ քվեարկել էր 8, 53 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկի
«Երեխաներին գուցե այդքան էլ ողջունելի չէ ներքաշել նման միջադեպերի մեջ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը` Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ կատարվածի մասին
Ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,99 տոկոսը. նախնական տվյալներ
Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցել է 345 226 ընտրող
ՀՀԿ-ն ձայներով առաջատար է
Ըստ https://real-elections.com/ կայքի հրապարակած տվյալների՝ այս պահի դրությամբ 77353 քվեաթերթիկ է հաշվարկվել, որից 65, 78 տոկոսը քվեարկված է ՀՀԿ-ի օգտին, 23,01 տոկոսը՝ «Ելքի», Երկիր Ծիրանի կուսակցության օգտին քվեարկել է քաղաքացիների 8,86 տոկոսը: Նշյալ քանակի քվեաթերթիկներից 2,35 տոկոսն անվավեր է: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Նաիրա Նահապետյանը` Փոստանջյանի մասին. «Տգեղ էր նրա ներխուժումը ՀՀԿ շտաբ»
Ըստ ՀՀԿ-ականի` ՀՀԿ տարածք մտնողներին պետք է պատժել
Մարտական դիրքերում հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դի
14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ՀՀ քննչական կոմիտե
Արմեն Աշոտյան. Ընտրակաշառքի բաժանման ապացույց կլինի դատական վճիռը (Տեսանյութ)
Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն զուսպ է եղել, իսկ դա իր հետեւում ունի վստահություն, որ ՀՀԿ-ի գործունեությունը եղել է ՀՀ օրենսդրության շրջանակներում: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ընտրակաշառք բաժանելու դեպք էր արձանագրել ՀՀԿ-ի նախընտրական շտաբներից մեկում: Կա տեսանյութ ե՛ւ կաշառք բաժանելու ե՛ւ դա արձանագրած
Սերժ Սարգսյանը մեկնել է Կատարի Պետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության
Ստամբուլի «Քեմփ Արմեն» որբանոցը կվերածվի մշակութային կենտրոնի. «Հյուրիյեթ»
Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Քեմփ Արմեն» որբանոցը, որը քանդվել էր ապրիլի 8-ին, կունենա նոր շենք և կվերածվի սոցիալական և մշակութային հաստատության։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը։ Հիշեցնենք, «Քեմփ Արմեն»-ը Հայկական բողոքական եկեղեցու հովանու ներքո գործող որբանոց-ամառային ճամբար էր, որ բացվել էր 1963-ին: Իր մանկության մի քանի տարիներն այստեղ է անցկացրել «Ագոս»-ի խմբագիր
«Ելքի» ձայներն ավելանում են ՀՀԿ-ինը՝ պակասում
Ժամը 20-նն անց 40-ի դրությամբ, ընտրատեղամասերից ստացված տեղեկությունների համաձայն https://real-elections.com/-ը նոր տվյալներ հրապարակեց, համաձայն որի «Ելք»-ի ձայները ավելացան՝ դառնալով 24,41 տոկոս: ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկել էր ընտրողների 63, 28 տոկոսը, ԵԾ-ի օգտին՝ 8, 88 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների տոկոսը կազմում էր 3,42 տոկոս: Հիշեցնենք, որ ըստ նույն աղբյուրի, ժամը 20:20-ի դրությամբ ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր ընտրությանը
Այս պահի դրությամբ ՀՀԿ-ն 64. 82 % է ձայն հավաքել, «Ելք-ը 23,62 %, ԵԾ-ն ՝ 9,55 %
Ժամը 20.00-ին` ընտրատեղամասերը փակվելուց 15-20 րոպե անց, https://real-elections.com/ -ը հրապարակեց Երեւանի ավագանու ընտրության նախնական տվյալները: Այս պահի դրությամբ ՀՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 64. 82 տոկոսը, Ելքի օգտին՝ 23,62 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է քաղաքացիների 9,55 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկները կազմել է 2,01 տոկոս: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Արմեն Աշոտյանը` Զարուհի Փոստանջյանին
«Հուսով ենք, որ մեր քաղաքական մրցակիցները այլեւս չեն դիմի քարոզչական ու հակաքարոզչական ձևերին, որը կապ չունի ընտրությունների հետ»
«Երկիր ծիրանի» թեկնածուներին ընտրատեղամաս չեն թողնում
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուները ցանկացել են մուտք գործել 8/08 և 8/09 ընտրատեղամասեր
Աշոտ Մելիքյան. «Հայտարարություն ենք պատրաստել լրագրողների հանդեպ բռնությունների վերաբերյալ»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը իրավապահների կողմից օպերատիվ արձագանք չի տեսել
Դանիել Իոաննիսյանը բացահայտել է ֆեյք դիտորդներին
«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Մեդիա կենտրոնում» մայիսի 14-ին ներկայացրեց գրանցված խախտումները եւ տպավորությունները` ընտրություններից: «Քանի դիտորդի ստուգել ենք, պարզվել է, որ հավատարմագրված չեն, ԿԸՀ-ի կայքում դիտորդների ցանկում չկան»,-ասաց նա: «Մենք հայտնաբերել ենք մի քանի այդպիսի կազմակերպությունների, ինչպես` Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտը, «Գեղամա»-ն, «Հայք»-ը, «Կրթության եւ մշակույթի կամուրջները»…Ստուգել ենք տասնյակներով, պարզվել է, որ հավատարմագրված չեն…Իհարկե,
«Ոչ իշխանական ուժերի վստահված անձինք ավելի պասիվ են». Արթուր Սաքունց
Հանձնաժողովի անդամներն էլ են զարմացել, որ մարդիկ քիչ են եկել ընտրության
Հանձնաժողովի անդամը՝ ընտրողին. «Ձեռքդ բարաքյաթով լինի» (Տեսանյութ)
Ի պատասխան ընտրողն ասաց՝ «Ամե՜ն» ու զարմացած հեռացավ
«Հայկական վերածննդի» անդամը սպառնաց Aravot.am-ի լրագրողին գործից հանել տալ. (Տեսանյութ)
Ոստիկաններին բացատրություն տալուց հետո Արայիկ Գեւորգյանը կրկին սպառնաց լրագրողներին
Արիության դաս Ծիծեռնավանքի դպրոցում
1993 թվականի գարնանը Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի մելիքանիստն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ևս ազատագրվեցին: Ազատագրվեց Աղավնո գետի ողջ ավազանը: Մոտ 1 տարի անց մեր պատմական հայրենիքում նորից հայը բնակություն հաստատեց; Քոչվորները փախան՝ թողնելով միայն իրենց ավերիչ հետքերը: Շուտով տարածքում սկսեցին գործել դպրոցները: Առաջինը Ծիծեռնավանքի գյուղական համայնքում գտնվող Տանձուտ գյուղում հայ մանուկները դպրոց հաճախեցին,
«Ընտրակեղծարարության մեխանիզմը էլ ավելի է թրծված ու համակարգված». Տիգրան Եգորյան
Խախտումների բնույթը նույնն է, ինչ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ
«Երկիր Ծիրանի»-ն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
Այսօր` 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երեւանի ընտրատեղամասերում եւ արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները եւ, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր: Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը
Փոստանջյանը Մուկուչյանին խորհուրդ է տալիս, որ դիմի իրավապահ մարմիններին
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այս ամենը ձեր դեմ կշրջվի՝ նա պատասխանեց, որ չեն վախենում ոչնչից, թող փորձեն. «Մենք շատ ուժեղ մարզված ենք»:


















































